Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ալիևը «ջրում» է Փաշինյանի խաղաղության ձգտումները

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ դեկտեմբերի վերջին ստացված ադրբեջանական հերթական առաջարկներում որոշակի հետընթաց կա։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Հունաստանի իր գործընկերոջ հետ ասուլիսում հաստատել է այդ տեղեկությունները, մանրամասներ, իհարկե, չի հայտնել։

Հայկական կողմն ընդհանրապես չի հայտնում ոչ հետընթացների, ոչ առաջընթացների մանրամասները, փոխարենը՝ ընթացող բանակցությունների և Ադրբեջանի ախորժակի մանրամասների մասին հայկական կողմը սովորաբար իմանում է հենց Ադրբեջանից։

Նախագահ Իլհամ Ալիևը երեկ ծավալուն հարցազրույց է տվել մի քանի լրատվամիջոցների և բառացի անցել սպառնալիքների լեզվին։ Ըստ Ալիևի, եթե Զանգեզուրի միջանցք չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի: «Այդ դեպքում նրանք ավելի շատ վնաս կստանան, քան՝ օգուտ»,- պնդել է Ադրբեջանի նախագահը, հավելել, թե մարդիկ ու բեռներն Ադրբեջան պետք է հասնեն առանց ստուգումների։ Ընդհանրապես Ադրբեջանն արդեն տարվա սկզբից կտրուկ ավելացրել է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հռետորաբանությունը և անցել ակնհայտ պահանջներ ներկայացնելուն, ինչպես նաև նման պահանջներ ներկայացնելու մասով չափազանց ակտիվ է նաև Թուրքիան։

Մեկ այլ դեպքում էլ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե մտադիր չեն դուրս գալ Հայաստանի ինքնիշխան տարածքի այն հատվածներից, որը գրավել են, ավելին, ըստ Ալիևի, քանի դեռ սահմանազատման և սահմանագծման հարցերը չեն քննարկվել, Հայաստանի սահմանը հստակ չէ։ Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունն ամբողջությամբ ջրում է Նիկոլ Փաշինյանի երազանքները՝ Հայաստանի 29800 քառ.կմ տարածքի մասին։ Պրահայում կայացած հանդիպումից հետո Փաշինյանը շտապեց պնդումը, թե Ադրբեջանի տարածքը 86600 քառ.կմ է, իսկ Հայաստանինը՝ 29800 քառ.կմ, ընդ որում, ըստ փաշինյանական իշխանության ներկայացուցիչների՝ Ադրբեջանը բանավոր համաձայնվել է այս պահանջին։ Ըստ էության, Իլհամ Ալիևը պարզ ակնարկում է, որ թքած ունի բոլոր պայմանավորվածությունների վրա։

Արմինե Մանուկյան

Ռուսաստանը պատրաստվում է հարձակման. Զելենսկի Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՇուտով կարդացեք ձեր մոնիտորների վրաԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ Խիստ անհրաժեշտություն կա, որ բոլորը միավորվեն. Թագուհի ԹովմասյանՓաշինյանն ասել է՝ «բան ունեմ ասելու»․ Կիրանցի մի քանի բնակիչ եկել է Երևան Մեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. Ստոլտենբերգ Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձըԱրդարադատության նախարարության հայտարարությունը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Մի շարք հասցեներում նորից ջուր չի լինի ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Գինու համաշխարհային արտադրությունը հասել է վերջին 62 տարվա վատագույն մակարդակին Նավթի գինն իջնում է անցած շաբաթվա աճից հետո Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊ հանդիսություն Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԹուրքիայում նորից երկրաշարժ է եղել Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Փակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ) Լույս չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն