Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ-ն մեղմորեն է արձագանքում Բաքվի հակաամերիկյան ցնցումներին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Պաշտոնական Բաքուն հրաժարվել է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահող, պետքարտուղարության խորհրդական Լուի Բոնոյին։
 
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը տարածված հայտարարությունը չի հերքել, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Բաքվում ընդհանրապես որևէ պաշտոնյա չի ցանկացել հանդիպել համանախագահին, ընդ որում մի շարք պատճառներով, իբր Բաքուն չի ընդունում տարածաշրջանում ԱՄՆ առաջ քաշած կարգավորման մոտեցումները, ամերիկյան քաղաքականությունը միակողմանի և անհասկանալի է համարում և չի տեսնում Վաշինգտոնին որպես վստահելի միջնորդի։
 
Դեռևս նախորդ տարվանից սկսած, ԱՄՆ կոնգրեսում և ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած լսումների ժամանակ պաշտոնատար անձինք, մասնավորապես փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը, մի շարք կոշտ հայտարարություններ էին արել Ադրբեջանի հասցեին, որից հետո Ադրբեջանը հայտարարել էր, որ հրաժարվում է Վաշինգտոնի միջնորդությունից և չի ընդունելու Օ՛ Բրայենին։
 
Պետքարտուղար Բլինքենի հետ հեռախոսազրույցից հետո, Օ՛Բրայենին Բաքվում ընդունել էին, բայց նրա ասածները գնահատել էին որպես ապակառուցողական։ Այժմ Լուի Բոնոյին չընդունելուց հետո ակնկալվում էր, որ Ադրբեջանի հասցեին ԱՄՆ-ից կոշտ գնահատականներ կհնչեն, սակայն «տարօրինակ» կերպով բոլորովին էլ ամերիկյան կողմի հայտարարություններում որևէ քննադատություն չկա։ Նույն Օ՛Բրայենը հայտարարել է, թե Միացյալ Նահանգներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև ու արժանապատիվ խաղաղությանը, չնայած այդ ուղղությամբ դեռ աշխատանք կա անելու։
 
Ադրբեջանի մասին փոխպետքարտուղարը նշել էր, թե այդ երկիրը տարածաշրջանային զարգացման նպաստելու պլաններ ունի, և խաղաղության համաձայնությունը միայն կնպաստի այդ պլանին։ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելն էլ հայտարարել էր, թե շարունակում են հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հնարավոր է։
 
Որ Արևմուտքը սեփական շահերն ունի հակամարտության մեջ, որևէ մեկը չի էլ կասկածում, թե ինչո՞ւ է 2024 թվականին ԱՄՆ դիրքորոշումն արմատական փոփոխություն կրել, դեռևս հայկական կողմը պետք է պարզի, ամեն դեպքում Ադրբեջանի նման մեղմ վերաբերմունքը վկայում է Հայաստանի դեմ նյութվող հերթական դավադրության մասին։
 
Նունե Քոչարյան
Բագրատ սրբազանը խորհրդանշական սպիտակ հագուստով է ՆԱՏՕ-ն չի ծրագրում ուժեր տեղակայել Ուկրաինայում. Կիևը նման բան չի խնդրել. Ստոլտենբերգ Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան ԱվինյանԻ՞նչ երթուղով են գալու սրբազան երթի մասնակիցները. մանրամասնում է Գառնիկ Դանիելյանը Պատերազմի մասնակից տղերք, մենք անելու բան ունենք, դուրս եկեք․ քաղաքացի Այս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք ՉալաբյանՎերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր Հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստվածմեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան Պատմությունը խստագույնս պատժում է նրանց, ովքեր անտեսում են իր դասերը․ ՀՀ-ում ՌԴ դեսպան Երևանի, Կոտայքի և Արմավիրի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ Միավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը Աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայկական համայնքԸնթացքի մեջ են Մ6-Սարահարթ-Սանահին-Ակներ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները Նշում ենք Հաղթանակի օրը. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Մեկ շաբաթում ԱՄՆ-ի նավթի պաշարները կրճատվել են 1.4 մլն բարելով Երկկողմ հարաբերությունները զարգանում են հաջողությամբ․ Պուտինը՝ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վաղ առավոտյան այցելել է «Եռաբլուր» պանթեոն Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է Այսօր մեր պատմության առավել խորհրդանշական օրերից մեկն է՝ Մայիսյան Եռատոնը. Ավետիք ՉալաբյանԿուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել․ մանրամասներ՝ Փաշինյան–Պուտին առանձնազրույցից (տեսանյութ) Պեսկովը կոչ է արել չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները Ջուր չի լինելու․ հասցեներ Երկկողմ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին Արցախը կերան, արցախցինե՛ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե պատերազմ սկսի, ուրեմն մեր իշխանությունն է հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ո՛չ վախկոտ ենք, ո՛չ տկար ենք, ո՛չ թույլ ենք. Սրբազանը Աբովյանում է Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Ցանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ) Միացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ) ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Ուշադրություն․ ճանապարհ փակ կլինի ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ին 2018-ին աթոռակռիվ ստացվեց, մի մարդ իրան հռչակեց վարչապետ․ Սարդարյան Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ևս միացել են երթին․ Սրբազան «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մայիսյան ձյունը ծածկում է Մոսկվան (տեսանյութ) ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին