Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գները բարձրանում են, ասում են՝ հիմնավոր է, իջնում են՝ դառնում են կասկածելի. Ի՞նչ շահ է հետապնդում ՄՊՀ-ն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սինչև վերջերս, երբ բենզինի գները Հայաստանում բարձրանում էին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ասում էր՝ հիմնավոր են։ Անցած տարվա սկզբին մի պահ դրանք բավական ցածր էին և ձեռնտու սպառողների համար, շտապեցին հայտարարել, թե կասկածներ ունեն դրանց հիմնավորված լինելու հետ կապված։ Ասում էին՝  ավելի ցածր են, քան պետք է լինեն։

Տպավորություն է, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շահագրգռված է, որպեսզի գները բարձր լինեն։ Հանձնաժողովը մի տեսակ դարձել է շուկայում բարձր գները հիմնավորող մարմին։

Երբ գները բարձրանում են, ասում են՝ հիմնավորված է, երբ իջնում են, դառնում են կասկածելի։

Ավելի շատ անհանգստացած են ցածր, քան բարձր գներով։ Չնայած իրենց խնդիրը բարձր կամ ցածր գները չեն։

Տևական ժամանակ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը համարում էր, որ Հայաստանում բենզինի գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը։ Այսինքն՝ այնքան են, ինչքան պիտի լինեն, խախտումներ չկան, չարաշահումներ չկան։ Ամեն ինչ նորմալ է ու այդպես էլ պետք է լիներ։

Հանձնաժողովը ջանք չէր խնայում հիմնավորելու բենզինի գների հիմնավորվածությունը։

«Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջազգային բորսաներում արձանագրվել է բենզինի գների բարձրացում: Հաշվի առնելով ՀՀ տնտեսավարողների լոգիստիկ ծախսերը և հարկերը՝  Հանձնաժողովն արձանագրում է, որ ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ  իրականությունը»,- այս հայտարարությունը Հանձնաժողովն արել է անցած տարվա նոյեմբերի 17-ին, երբ բենզինի գները Հայաստանում հասել էին ռեկորդային բարձր մակարդակի։

Դրանից կարճ ժամանակ անց՝ ընդամենը ամիսուկես հետո, Հանձնաժողովը վարույթներ հարուցեց բենզինի շուկայում գործող խոշոր ընկերությունների նկատմամբ՝ գերիշխող դիրքի առերևույթ չարաշահումների հիմքով։

Ընդ որում, չարաշահումների հիմքերը բոլորովին էլ նոր չէին առաջացել։ Առաջացել էին ավելի վաղ։ Նույնիսկ ավելի վաղ, քան այն ժամանակ, երբ բենզինի գներն անհամեմատ ցածր էին։ Հետո բարձրացան ու այսօր ռեկորդային բարձր են։

Հանձնաժողովը վարույթներ է հարուցել շուկայի 4 խոշոր մատակարարների նկատմամբ, որոնք ունեն գերիշխող դիրք ու միասին տիրապետում են շուկայի ավելի քան 66 տոկոսին։ Ամենախոշորը «Սի Փի ԷՍ էներջի գրուպն» է, որի բաժինը հասնում է 41 տոկոսի։ Երկրորդը  «Ֆլեշն» է՝ 29 տոկոս մասնակցությամբ։ Երրորդ և չորրորդ տեղերում «Մեգա Թրեյդն» ու «Մաքս Օիլն» են. առաջինն ունի՝ 17, երկրորդը՝ 13 տոկոս մասնաբաժին։

Այս ընկերությունների նկատմամբ էլ Հանձնաժողովը որոշել է վարույթ հարուցել՝ գերիշխող դիրքի առերևույթ չարաշահումների հիմքով։

Մինչ այդ կատարվել են ուսումնասիրություններ, որոնք ընդգրկել են 2022-2023թթ. ժամանակահատվածը։ Պարզվել է, որ ընկերությունների կողմից բենզինի ձեռքբերման և իրացման գներում առկա են անհամարժեք փոփոխություններ։

«Առկա տեղեկատվության ուսումնասիրության և համադրման արդյունքում հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել են ընկերությունների կողմից բենզինի գների ինքնարժեքը կազմող ծախսային բաղադրիչների, այդ թվում՝ ձեռքբերման գների և ընկերությունների կողմից բենզինի իրացման գների անհամարժեք փոփոխություններ, ներառյալ՝ չհիմնավորված բարձր և ցածր գնային քաղաքականության դրսևորումներ»,- հարուցված վարույթներով արձանագրել է Հանձնաժողովը։

Երկու տարի պիտի պահանջվեր, որպեսզի Հանձնաժողովն ի վերջո պարզեր, որ բենզինի գները Հայաստանում հիմնավորված չեն։ Մինչ այդ նույն Հանձնաժողովը բազմիցս հավաստիացնում էր, որ օպերատիվ հետևում են բենզինի շուկային, դիտարկումներ են անում, մշտական ուշադրության տակ են պահում և այդքանից հետո միայն երկու տարի հետո են տեսել, որ չհիմնավորված բարձր և ցածր գնային քաղաքականության դրսևորումներ կան։

Չհիմնավորված ցածր գների մասին Հանձնաժողովի նախագահը, իհարկե, խոսել է դեռևս անցած տարվա մայիսին՝ պնդելով, որ Հայաստանում բենզինի գները չհիմնավորված ցածր են։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանում առկա բենզինի վաճառքի գները, մեր պատկերացմամբ, ավելի ցածր են, քան պետք է լինեն։ Ավելին ասեմ, այս գինը տնտեսապես կասկածներ է հարուցում։ Բայց ոչ թե բարձր, այլ հակառակը՝ ցածր լինելու առումով»,- Ազգային ժողովում հայտարարում էր Հանձնաժողովի նախագահը՝ շատերի մոտ տարակուսանք առաջացնելով։

Այն ժամանակ, երբ Հանձնաժողովի նախագահը նման հայտարարություն էր անում, քչերը կարող էին պատկերացնել, որ դրանից հետո բենզինի գները կտրուկ բարձրանալու են։ Բայց այդպես էլ եղավ։

Գները կտրուկ բարձրացան, ինչին, անշուշտ,  նպաստեց նաև արված հայտարարությունը՝ չհիմնավորված ցածր գների վերաբերյալ։

Չհիմնավորված ցածր գների վերաբերյալ Հանձնաժողովի նախագահի հայտարարությունը բազմիցս է հնչել, բայց ոչ մի անգամ Հանձնաժողովից խոսք չի եղել բենզինի գների չհիմնավորված բարձր լինելու վերաբերյալ։ Ընդհակառակը՝ դրանք միշտ էլ հիմնավորված ու պատճառաբանված են  համարվել։ Հանձնաժողովը ոչ մի անգամ իր մշտադիտարկումներում չհիմնավորված բարձրացումներ չի արձանագրել։ Միայն այն ժամանակ, երբ համարեց, որ չհիմնավորված ցածր են գները, ուսումնասիրություն սկսեց շուկայի 4 հիմնական մասնակիցների նկատմամբ։

Իսկ ինչո՞ւ նույնպիսի օպերատիվությամբ ուսումնասիրություն չէր անում, երբ գները բարձրանում էին։ Եթե նույնիսկ անում էր, միևնույն է, վերջում հայտարարում էր, թե խախտումներ կամ չարաշահումներ չկան։ Դոլարի նվազման ազդեցությունն ու դրսի գներն էին համադրում, հիմնավորում, որ ամեն ինչ նորմալ է։

Ինչպե՞ս եղավ, որ միայն հիմա պարզվեց՝ բենզինի գները նաև չհիմնավորված բարձր են եղել։

Եթե նույնիսկ վարույթի ընթացքում այս հանգամանքը հիմնավորվի, միևնույն է, դա այլևս ոչինչ չի տա սպառողին։ Չհիմնավորված բարձր գինը, որը վճարվել է բենզինի համար, ոչ մեկը չի վերադարձնի։ Լավագույն դեպքում Հանձնաժողովը կբավարարվի վարույթի տակ հայտնված ընկերություններին զգուշացնելով կամ տուգանելով, իսկ դրանից սպառողին ոչ սառն է, և ոչ էլ՝ տաք։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Բագրատ Սրբազանի գլխավորությամբ տեղի է ունենում հանրահավաք․ ուղիղ «Տղերք, բարի օր, լա՞վ եք», «Հայաստան, Հայաստան». Սրբազանի գլխավորած երթը մոտենում է հրապարակին (տեսանյութ) Ոստիկանները որևէ ապօրինի քայլ չեն անի, ի՞նչ է անում ժողովուրդը, քայլելով Տավուշից եկել է Երևան Խոստացան խաղաղություն՝ բերեցին պատերազմ. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) ՀՀԿ-ն անցնցում իշխանափոխության կողմնակից է. Շարմազանով «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին ՈՒՂԻՂ. Համազգային հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում Դիմացը դիմակավոր ոստիկաններ են, էստեղ ատոմային զենք ունեցող չկա, մի’ փչացրեք էդ տղերքին. Սրբազան (տեսանյութ) Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ «Քյոխը», Հանրապետության հրապարակում է Քայլերթն ուղեկցող ոստիկաններից մեկին ավտոմեքենան հարվածեց. Տեսանյութ Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ սպիտակ սքեմը, որն այսօր կրում է Բագրատ սրբազանըՊետք եղավ՝ մահակի տակ էլ կընկնեմ՝ հանուն իմ եկեղեցու. Արման Աբովյան Զելենսկին Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան է նշանակել Զալուժնիին Տեղեկություններ ենք ստանում, որ պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում կհեռացվեն աշխատանքից. Ռուբեն Մելիքյան «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկած քայլերթը հասավ Հանրապետության հրապարակ Նահատակ հերոս Մխիթար Գալեյանի մայրը եկել է փոքրիկ Մխիթարի հետ Ձեռքերս բաց են, թող կալանավորեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ Լոս Անջելեսի հայ համայնքը միացել է Շարժմանը Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով Ոստիկանությունը ուժեր է կուտակում (լուսանկարներ) «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Երևան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներինԺողովրդի մոտ հավատի յուրահատուկ էներգիա կա, գնում ենք Հրապարակ, սպասենք առաջիկա կարևոր իրադարձությանը․ Աբրահամ Գասպարյան «Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ կամրջով այլևս երթևեկել չի լինի». Ոսկան Սարգսյան«ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանըԵթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Ովքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ Սրբազան Ինչպես են քաղաքացիները ողջունում Սրբազանին Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված սահմանապահ կետերից. Կոնջորյան Բագրատ սրբազանը խորհրդանշական սպիտակ հագուստով է ՆԱՏՕ-ն չի ծրագրում ուժեր տեղակայել Ուկրաինայում. Կիևը նման բան չի խնդրել. Ստոլտենբերգ Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան ԱվինյանԻ՞նչ երթուղով են գալու սրբազան երթի մասնակիցները. մանրամասնում է Գառնիկ Դանիելյանը Պատերազմի մասնակից տղերք, մենք անելու բան ունենք, դուրս եկեք․ քաղաքացի Այս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք ՉալաբյանՎերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր Հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստվածմեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան Պատմությունը խստագույնս պատժում է նրանց, ովքեր անտեսում են իր դասերը․ ՀՀ-ում ՌԴ դեսպան Երևանի, Կոտայքի և Արմավիրի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ Միավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը Աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայկական համայնք