Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նոր քարոզչական պատերազմ. ի՞նչ է անելու Հայաստանը Բաքվի ինֆորմացիոն հարձակումների դեմ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը անցկացվելու է Բաքվում, և տեղեկություններ կան, որ նաև այդ համաժողովն է Ադրբեջանն օգտագործելու Հայաստանի դեմ նոր քարոզչական արշավ իրականացնելու համար, ի մասնավորի՝ «էկոլոգիական» ասպեկտով: Այս մասին բարձրաձայնում են նույնիսկ արտերկրյա լրատվամիջոցները՝ նշելով, որ, փորձագետների համոզմամբ, Բաքվի ձեռքում այդ ֆորումը կդառնա «էկոլոգիական» համատեքստում Հայաստանի վրա հարձակվելու միջոց: Ընդհանրապես, բոլոր առումներով, այդ թվում՝ էկոլոգիական տեսանկյունից հանցագործ այդ երկիրը հնարավոր ու անհնար բոլոր միջոցները կիրառում է Հայաստանի հանքարդյունաբերության դեմ արշավ իրականացնելու համար:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը համոզված է, որ ակնհայտորեն Ադրբեջանը դա անում է բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, այդ երկրին հետաքրքրում է ոչ թե բնապահպանական խնդիրը, այլ քաղաքականությունը։ Ըստ էության, Ադրբեջանի խնդիրն է թուլացնել Հայաստանը՝ սլաքներն ուղղելով մեր տնտեսության ողնաշարի ուղղությամբ: Ադրբեջանի թիրախում պարբերաբար հայտնվում է Հայաստանի խոշորագույն հարկատուն` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, և զարմանալիորեն դեռևս կան որոշ շրջանակներ, որոնք այստեղից մեծապես օգնում են այդ հարձակումներին` իրենց անհասկանալի հրապարակումներով և շատ հաճախ կեղծ տեղեկատվությամբ։

Այս թեմայի հետ կապված՝ օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանն ասել էր. «Կազմակերպություններ կան, որոնց գործունեությունը դիտարկելիս չենք հասկանում, թե ում ջրաղացին են ջուր լցնում։ Ես նրանց կոչ կանեմ՝ նման պրոցեսների մեջ մտնելուց առաջ մտածել իրենց, ապագա սերունդների և Հայաստանի մասին»: Որոշ ժամանակ առաջ մենք տեղեկություն էինք հրապարակել նաև, որ մոտ երկու տարի Հայաստանում «թունավոր ծանր մետաղների տարածման ուղիների» հետ կապված ուսումնասիրություններ է իրականացրել չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև հարցեր էինք բարձրացրել, թե ինչո՞ւ է արտերկրյա ՀԿ-ն ուսումնասիրություններ անում Հայաստանում, ո՞վ է թույլ տվել, ովքե՞ր են այդ փորձագետները, որքանո՞վ կարելի է վստահ լինել նրանց օբյեկտիվության մեջ, ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ տեղեկությունները չեն հայտնվի Ադրբեջանի կամ Թուրքիայի ձեռքում, կամ եթե ամբողջությամբ հրապարակային են լինելու ուսումնասիրության արդյունքները, ինչպե՞ս կարող են դրանք օգտագործվել նշյալ երկրների կողմից և այլն:

Այս թեմայի հետ կապված Հարությունյանն ասել է. «Մենք էլ ենք տեղյակ, կան աշխատանքներ, որոնց մասին բարձրաձայն չենք խոսում, օրինակ՝ ազգային անվտանգության հարցերը։ Մենք ուսումնասիրում ենք բոլոր կազմակերպությունների գործունեությունները, թույլ տվեք մեր եզրակացություններն այս պահին չհրապարակեմ»: Ստացվում է, որ նոր սկսվող տարին ևս զերծ չի լինելու Հայաստանի տնտեսության ռազմավարական ուղղության դեմ տարվող արշավներից։ Հուսանք՝ ամեն ինչ կարվի, որպեսզի մենք մեր ձեռքերով Ադրբեջանի ջրաղացին ջուր չլցնենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը. Բագրատ Սրբազան Պետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մի 60 հոգի կանք չէ՞, ժողովու՛րդ, էսքան «նարկոբարոն» և «գործակալ» որտեղի՞ց են հավաքել. Սրբազան (տեսանյութ) Այն ժողովրդին է ահաբեկում, ում քվեն մուրացել ու գողացել է՝ դառնալով ահաբեկիչ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան Մեր շարժումը գույն չունի, բայց բոլոր գույների համադրությունն է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի գլխավորությամբ տեղի է ունենում հանրահավաք․ ուղիղ «Տղերք, բարի օր, լա՞վ եք», «Հայաստան, Հայաստան». Սրբազանի գլխավորած երթը մոտենում է հրապարակին (տեսանյութ) Ոստիկանները որևէ ապօրինի քայլ չեն անի, ի՞նչ է անում ժողովուրդը, քայլելով Տավուշից եկել է Երևան Խոստացան խաղաղություն՝ բերեցին պատերազմ. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) ՀՀԿ-ն անցնցում իշխանափոխության կողմնակից է. Շարմազանով «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին ՈՒՂԻՂ. Համազգային հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում Դիմացը դիմակավոր ոստիկաններ են, էստեղ ատոմային զենք ունեցող չկա, մի’ փչացրեք էդ տղերքին. Սրբազան (տեսանյութ) Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ «Քյոխը», Հանրապետության հրապարակում է Քայլերթն ուղեկցող ոստիկաններից մեկին ավտոմեքենան հարվածեց. Տեսանյութ Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ սպիտակ սքեմը, որն այսօր կրում է Բագրատ սրբազանըՊետք եղավ՝ մահակի տակ էլ կընկնեմ՝ հանուն իմ եկեղեցու. Արման Աբովյան Զելենսկին Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան է նշանակել Զալուժնիին Տեղեկություններ ենք ստանում, որ պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում կհեռացվեն աշխատանքից. Ռուբեն Մելիքյան «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկած քայլերթը հասավ Հանրապետության հրապարակ Նահատակ հերոս Մխիթար Գալեյանի մայրը եկել է փոքրիկ Մխիթարի հետ Ձեռքերս բաց են, թող կալանավորեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ Լոս Անջելեսի հայ համայնքը միացել է Շարժմանը Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով Ոստիկանությունը ուժեր է կուտակում (լուսանկարներ) «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Երևան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներինԺողովրդի մոտ հավատի յուրահատուկ էներգիա կա, գնում ենք Հրապարակ, սպասենք առաջիկա կարևոր իրադարձությանը․ Աբրահամ Գասպարյան «Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ կամրջով այլևս երթևեկել չի լինի». Ոսկան Սարգսյան«ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանըԵթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Ովքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ Սրբազան Ինչպես են քաղաքացիները ողջունում Սրբազանին Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված սահմանապահ կետերից. Կոնջորյան Բագրատ սրբազանը խորհրդանշական սպիտակ հագուստով է ՆԱՏՕ-ն չի ծրագրում ուժեր տեղակայել Ուկրաինայում. Կիևը նման բան չի խնդրել. Ստոլտենբերգ Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան ԱվինյանԻ՞նչ երթուղով են գալու սրբազան երթի մասնակիցները. մանրամասնում է Գառնիկ Դանիելյանը Պատերազմի մասնակից տղերք, մենք անելու բան ունենք, դուրս եկեք․ քաղաքացի Այս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք Չալաբյան