Երևան, 09.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԲԴԽ-ն էլ է ճգնում ապացուցել, որ... Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, և նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, կարծում ենք, ակնհայտ է բոլոր ողջամիտ, դատողունակ անձանց, նույնիսկ այն հայրենակիցներին, որոնք ՀՀԿ կալանավորված փոխնախագահի գործունեության, մեղմ ասած, «երկրպագուների» շարքերում չեն: Բայց հետաքրքիր է, թե լիովին փաշինյանական իշխանության քմահաճույքներով առաջնորդվող ԲԴԽ-ն ինչո՞ւ է ցանկացել ևս մեկ անգամ ապացուցել, որ, այո՛, Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է:

Բանն այն է, որ ԲԴԽ-ն պաշտոնապես պարզաբանում է տարածել, որով հանրությանը բացատրում է, թե... ինչու է դատարանը որոշել կալանքի տակ պահել Արմեն Աշոտյանին: Սա տարօրինակ է այնքանով, որ նույն ԲԴԽ-ն, օրինակ՝ հանրային հնչեղություն ստացած բազմաթիվ այլ գործերով նման մեկնաբանություններ, պարզաբանումներ, բացատրություններ, որքան հիշում ենք, չի ներկայացրել: Բայց Արմեն Աշոտյանի «գործի» վերաբերյալ Կարեն Անդրեասյանի գլխավորած կառույցն իր պարտքն է համարել հանդես գալ որպես կալանքի որոշում կայացրած դատավորի... պաշտպան: Մի խոսքով, ԲԴԽ պարզաբանումը միանգամայն «նոր խոսք» է Հայաստանում արդարադատություն ասվածի ոչնչացման գործում:

Մյուս հետաքրքիր հանգամանքն այն է, որ ԲԴԽ պարզաբանման մեջ նշված է, թե՝ «...գործում առկա փաստական տվյալները բավարար են եղել հանգելու հետևության, որ քանի դեռ որևէ ապացույց չի հետազոտվել, պարոն Աշոտյանն ազատության մեջ հայտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում՝ ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին»: Նույն հաջողությամբ ԲԴԽ-ն ու կալանք դակող դատավորները առաջիկայում կարող են նման որոշումները հիմնավորել, օրինակ՝ աստղերի դասավորությամբ, սուրճի գավաթով, վերջապես՝ եղունգ նայելով: Չէ, լո՛ւրջ: Այսպես որ գնաց, Կարեն Անդրեասյանը վաղը, մյուս օրը կարող է «ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու» փորձ գնահատել նաև... դատին ամբաստանյալի մասնակցությունը կամ փաստաբան ունենալը:

Մյուս կողմից՝ սա ևս մեկ անգամ ապացուցում է այս իշխանության օրոք «արդարադատության» բազմակի ստանդարտները: Այսինքն, քպականները կամ իշխող ռեժիմին ծառայություն մատուցածներն ու մատուցողները կարող են հանցանք գործել, ասենք՝ վրաերթի միջոցով մարդ սպանել ու ազատ շրջել, նրանք, դե, չեն ազդի «ապացույցների հետազոտման վրա», թեկուզ լինեն հենց իրավապահ համակարգի ներկա կամ մի քիչ նախկին աշխատակից, իսկ, այ, ռեժիմի քաղաքական հակառակորդները պետք է կալանավորվեն: Նույնիսկ ՖԲ-ում Փաշինյանի մասին «փիս-փիս» բաներ գրողները:

Ինչևէ, ամեն դեպքում ԲԴԽ-ն իր տարածած պարզաբանմամբ հրաշալի կերպով ապացուցեց, որ Արմեն Աշոտյանը հենց քաղաքական բանտարկյալ է: Կարելի է սպասել ԲԴԽ նոր հայտարարություններին. չէ՞ որ քաղբանտարկյալների պակաս Հայաստանը չունի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վթար է․ գազ չի լինելու Ռուսաստանը բանակցություններում առավելություն և ավելի ուժեղ դիրք ունի. Թրամփ «Լիվերպուլը» հունվարին կվաճառի Սալահին Քիչ առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել և պնդում է, որ Հայաստան-ԵՄ փաստաթուղթը հակասում է խաղաղության օրակարգին․ Էդմոն ՄարուքյանԱվելի քան 150 ռուսաստանցիներ մնացել են Երևանում՝ չվերթի՝ 16 ժամ տևած ուշացման պատճառով. SHOT Հանրապետությունում ձյուն է տեղում Միհրան Հարությունյանը վերադառնում է MMA Դատարանը մերժել է ողբերգական վթարի մասնակից ոչ սթափ վարորդին կալանավորելու միջնորդությունը Թուլությունը բերում է պատերազմ, միայն ուժը կարող է բերել խաղաղություն․ «Մեր ձևով»Գեղարքունիքի պարեկները ապօրինի զենք-զինամթերքի և թմրամիջոցի դեպք են բացահայտել Արթիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Բվիկն ու Իդրամը՝ ընթերցասերների կողքինՎթար՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի թունելում, բախվել են «Renault» և «MAN» բեռնատարներ, «Volkswagen Vento», վիրավոր կա Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինԳործատուները կկարողանան աշխատողներին մինչև 1 միլիոն ռուբլի վճարել առանց հարկերի՝ երեխայի ծննդյան դեպքումՀայաստանում չկա իրական քաղաքացիական հասարակություն․ Արմեն Մանվելյան«Սպազմատոն»-ի վնասակար ազդեցությունները. ինչ պետք է իմանալ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4044 վարորդ Արցախը կորցնելուց հետո, սփյուռքը օդի մեջ է. Սեպուհ Գազարյան Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա երիտասարդը հայտնաբերվել է. Ի՞նչ է հայտնի Տեսախցիկը ֆիքսել է տղամարդու վայրէջքը՝ բարձրահարկ շենքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹՁու գնելիս ուշադրություն դարձրեք այս նշանին․ ԻՐԱԶԵԿՈՒՄ12,000 կամավորներ արդեն միացել են մեր Շարժմանը. «Մեր ձևով»Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի Հայտնի են «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հավակնորդները Տղամարդը ծեծել և կոտրել է կնոջ քիթը՝ ջեռոցը լավ չմաքրելու համար․ մանրամասներ․ ՖՈՏՈՇԱՐՔԶարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association համաժողովինՀայ շախմատիստները «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարի առաջատարներն են Ունենք դիրքեր, որտեղ մեր զինվորները փաստացի պատանդառված են. Ավետիք ՔերոբյանԱբսուրդ է պնդելը, որ թոշակառուն փողը ծախսել չի կարող․ Ավետիք Չալաբյան Ավանեսյանը՝ սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակի մասինՄայր Աթոռը աստիճանաբար կոշտացնում է դիրքորոշումները Ո՞վ է պատասխանատու Միհրան Հակոբյանի դեմ հարձակման համար Ինչ գույնի հագուստ կրել այս Ամանորի գիշերըԱդրբեջանական բենզինն ու իշխանական նարատիվները Չորս միավորի առավելությունը շատ լավ է, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու. Ֆլիկ Չի կարող լինել ժողովրդի համար ավելի թանկ և կարևոր արժեք, քան պետականությունն է. Մհեր ԱվետիսյանԳերմանիան էլ «տորթի» իր բաժինն է ուզում Հարավային Կովկասում Ընդամենը մեկ շաբաթում Շարժմանը միացող անհատ կամավորների թիվը 10.000-ից դարձավ 12.000 կամավոր. Նարեկ ԿարապետյանԻշխանության սխալների հետևանքով մենք արդեն շատ ենք վճարել. «Մեր ձևով»Միհրան Հակոբյանի դեմ իրականացված բորենիության մասին Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին Ի վերջո, «չոր նախաճաշը» օգտակա՞ր է, թե՞ վնասակար. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, չի հաջողվել փրկել 20-ամյա երիտասարդի կյանքըԵվրոպան վատ ճանապարհով է գնում, և մենք չենք ուզում, որ այն այդքան շատ փոխվի. Թրամփ Եղնիկներ և վերանդա. Ծաղկաձորում դռներն են բացել Մուլտի Գրանդ ռեզորթն ու Ռոյալ Սքայ ռեստորանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Հայաստանում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. «Փաստ»Կաթողիկոսի կողմից արցախցիների իրավունքների բարձրաձայնումը խանգարում է վարչապետին․ Վահե ԴարբինյանԳիտնականը պետք է ունենա աճելու հնարավորություն․ ինչպե՞ս կանխել ուղեղների արտահոսքը. Ատոմ Մխիթարյան