Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ են դեռևս էկզոտիկ համարվող ըմպելիքը շփոթում թարխունի լիմոնադի հետ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հիմա աշխարհում առկա է գարեջրի մեծ քանակություն, մեծ տեսականի, բայց, չնայած դրան, ամեն տարի ավելի ու ավելի շատ նոր տեսակներ են հայտնվում: Ընդ որում, երբեմն շատ էկզոտիկ: Օրինակ՝ կա կաթից պատրաստված գարեջուր, կա նաև... բամբուկից պատրաստված գարեջուր, որն, ի դեպ, արագորեն մեծ ճանաչում է ձեռք բերում։ Բամբուկի գարեջուրը ծագել է Չինաստանում, որտեղ հին ժամանակներից մարդիկ կերել են բամբուկի տարբեր տեսակներ։ Եվ հարց է ծագել՝ ինչո՞ւ բամբուկից գարեջուր չարտադրել: Եվ արտադրվել է: Ժամանակակից աշխարհում նոր գաղափարներն ու տեխնոլոգիաներն արագորեն են տարածվում, և բամբուկի գարեջուրն արդեն հաջողությամբ եփվում է Եվրոպայում, Ամերիկայում և նույնիսկ Ռուսաստանում: Կանադայում նման գարեջուր սկսել են եփել դեռ 2012 թվականից։

Բամբուկի գարեջրի ամենակարևոր հատկանիշը նրա երանգն է՝ հարուստ զմրուխտագույնը։ Մեր հայրենակիցները հեշտությամբ կարող են նման գարեջուրը շփոթել թարխունի լիմոնադի հետ մինչև հոտն առնելը կամ համտեսելը։ Որոշ անբարեխիղճ արտադրողներ արդեն փորձում են կեղծել այդ հատկությունը՝ սովորական «բաց գույնի» գարեջրին ավելացնելով սննդի կանաչ ներկ: Կեղծը տարբերելը բավականին հեշտ է. պարզապես պետք է մի քիչ սպասել։ Բամբուկի գարեջրի գույնը ժամանակի ընթացքում մնում է անփոփոխ, իսկ գունավորված գարեջուրն արագ կորցնում է իր գույնի միատեսակությունը: Բամբուկի գարեջուրը պատրաստվում է Phyllostachys բամբուկի տերևներից, որոնք արդեն սկսել են այդ նպատակով հատուկ աճեցնել։ Աշնանը տերևները հավաքում են, չորացնում և մզվածք պատրաստում, որին հետո ավելացնում են հացահատիկային կախույթ։ Այնուհետ կախույթը մաքրում են, ֆիլտրում, ավելացնում խմորիչ և մի քանի շաբաթ խմորում։

Դրանից հետո գարեջուրը լցնում են տակառների մեջ ու պահում ցածր ջերմաստիճանում։ Հետագայում գարեջուրը կրկին ֆիլտրում են և լցնում տարաների մեջ։ Քանի որ բամբուկը բավարար քանակությամբ չի աճում արևմտյան երկրներում, անհրաժեշտ հումքը գնում են Չինաստանում և Ֆիլիպիններում։ Ի հավելումն խորքային ֆերմենտացված բամբուկի գարեջրի, երբեմն կարելի է հանդիպել նաև բամբուկի «էլի»: Բամբուկի գարեջուրն ունի անսովոր և շատ հաճելի համ, որն առաջին հերթին դուր է գալիս զովացուցիչ գարեջրի սիրահարներին։ Դրա մեջ ուժեղ դառնություն չկա, հստակ զգացվում է խոտային հետհամը։ Այդ գարեջրի թնդությունը կազմում է 4,5-5 %: Այն շատ լավ համադրվում է արևել յան խոհանոցի հետ, և ամբողջ աշխարհում էկզոտիկ խոհանոցի սիրահարներն են դարձել այդ փիրուզագույն գարեջրի հիմնական սպառողները։

Սուշին, չինական լապշան, ծովամթերքը և հարավ-արևել յան ասիական այլ ուտեստները հիանալի են համադրվում մեկ բաժակ բամբուկագարեջրի հետ: Բարմենները նույնպես գնահատել են նորույթը, և արդեն դրա հիման վրա բազմաթիվ կոկտեյլների բաղադրատոմսեր են մշակվել։ Բամբուկի գարեջուրը դեռ էկզոտիկ է, բայց բոլոր հնարավորություններն ունի հանրաճանաչ ըմպելիք դառնալու ամբողջ աշխարհում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրավիճակը` Կիրանցում պայթյունավտանգ է. կան հարյուրավոր ոստիկաններ «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ոսկու գինն աճել է Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան 1 օր ջուր չի լինելու Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանԵվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներին Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ «Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ կապրի Նյու Յորքում. դերասանուհին ցույց է տվել իր գեղեցիկ բնակարանը Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ վիրավոր կա Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման և ընդդիմության դեմ կոշտ ճնշումների համար Տղաներն իրենք կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում են Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ) Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է