Ереван, 17.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչպե՞ս և ե՞րբ է առաջացել ամերիկյան ֆուտբոլը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամերիկյան ֆուտբոլը Ամերիկայի ամենահայտնի սպորտաձևն է, և միայն բեյսբոլը կարող է մրցել նրա հետ հանրաճանաչության առումով։ Դա ոչ միայն բուհերի ու քոլեջների դպրոցականների և ուսանողների սիրելի խաղն է, այլ նաև Ամերիկայի հայտնի խորհրդանիշներից մեկն է։ Ամերիկյան ֆուտբոլի ծննդյան վերաբերյալ մի քանի վարկած կա։ Կարծիք կա, որ այն առաջացել է 1823 թվականին անգլիական Ռեգբի քաղաքում, երբ ֆուտբոլային խաղի ընթացքում խաղացողներից մեկը խախտել է կանոնները և վազել դեպի մյուս թիմի դարպասը՝ ձեռքերում պահելով գնդակը։ Հենց դա էլ դարձել է նոր խաղերի զարգացման սկիզբը, որոնց թվում են մասնավորաբար ռեգբին և ամերիկյան ֆուտբոլը։ Ճիշտ է, կա նաև մեկ այլ՝ պաշտոնական վարկած, ըստ որի, ամերիկյան ֆուտբոլի ծնունդը եղել է 1869 թվականի նոյեմբերի 6-ին, երբ ֆուտբոլային խաղադաշտում հանդիպել են Ռութգերսի և Փրինսթոնի համալսարանների թիմերը։

Հանդիպումն անցկացվել է շատ անորոշ կանոններով, որոնք հիշեցնում են թե՛ ռեգբին, թե՛ եվրոպական ֆուտբոլը։ Ենթադրվում է, որ դա էլ ամերիկյան ֆուտբոլի առաջին խաղն է եղել։ Հետագայում նոր խաղը դուր է եկել մարդկանց, նրա ժողովրդականության սահմաններն ընդլայնվել են։ «Ամերիկյան ֆուտբոլի հայրն» է համարվում Ուոլթեր Քեմփը, որը ֆիքսել է կանոններ և ներմուծել խաղի նոր չափանիշներ։ Սակայն, չնայած դրան, ամերիկյան ֆուտբոլում եղել են բազմաթիվ վտանգավոր ուժային շարժումներ, որոնք հանգեցրել են խաղացողների լուրջ վնասվածքների և նույնիսկ մահացության դեպքերի: Արդյունքում, ոչ միայն հասարակությունն էր պահանջում փոխել խաղի կանոնները, այլ նաև նման պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ի նախագահ Թեոդոր Ռուզվելտը։

Ի վերջո, փոխվել են կանոնները, մտցվել են կոպիտ խաղի համար խիստ տույժեր, խաղացողների թիվը 15-ից կրճատվել է մինչև 11-ի, առաջին անգամ ի հայտ է եկել պաշտպանական խաղաձևը, խաղի մարտավարությունը մաքուր ուժայինից փոխվել է արագության։ Ամերիկյան ֆուտբոլը թիմային խաղ է գնդակով։ Հարկավոր է հակառակորդի դաշտում գնդակը տեղափոխել դեպի վերջնամաս և միավորներ վաստակել։ Առավելագույն միավորներ հավաքած թիմը հաղթում է: Խաղն անցկացվում է 53 մ երկարությամբ և 49 մ լայնությամբ խաղադաշտում, դաշտի ծայրերում անցնում են դարպասային գծեր, որոնց միջև հեռավորությունը 100 յարդ է։ Դաշտի երկու ծայրերում (սահմանների վրա) դարպասներ են՝ բաղկացած 2 սյունից և նրանց միջև խաչաձողից՝ տեղադրված 3 մ բարձրության վրա. սյուների միջև հեռավորությունը 5-6 մետր է։ Նրանց միջև անցակետի վրայով թռչող գնդակը համարվում է գոլ: Յուրաքանչյուր թիմից խաղադաշտում լինում է 11 խաղացող, որոնք հարձակմանգծի, պաշտպանության և հատուկ խաղացողներ են:

Ամբողջ խաղի շրջանը բաղկացած է 4 հիմնական մասից, յուրաքանչյուրը՝ 15 րոպե: Եթե հիմնական ժամանակի վերջում հաշիվը հավասար է, ապա մրցավարը նշանակում է լրացուցիչ 15 րոպե: Հաղթանակը բաժին է ընկնում այն թիմին, որն առաջինն է միավորներ վաստակում: Ամերիկյան ֆուտբոլի տարատեսակներից են փակ և կանադական ֆուտբոլները: Փակ ֆուտբոլը տեղի է ունենում հատուկ սարքավորված դահլիճում, այլ ոչ թե խաղադաշտում, այն հանրաճանաչ է ամերիկացի ուսանողների շրջանում: Կանադական ֆուտբոլը խաղում են Կանադայի ֆուտբոլային լիգայում։ Ամերիկյան ֆուտբոլից դրա հիմնական տարբերություններն են դաշտի չափերը, խաղադաշտում խաղացողների թիվը, դարպասի գտնվելու վայրը, գնդակին տիրող թիմի փորձերի քանակը և մի քանի այլ կանոններ։ Ամերիկյան ֆուտբոլի պաշտպանիչ դետալների առաջին տարրերը եղել են վահաններով վարտիքները, իսկ 1939 թվականից կաշվե սաղավարտն է դարձել պարտադիր։

Այսօր պարտադիր են նաև երկարաճիտ կոշիկները, ծնկների բարձիկները, ձեռնոցները, ակնոցները, կոնքերի պաշտպանությունը։ Բացի այդ, օգտագործվում են պարագաներ, որոնք պաշտպանում են մարմնի այլ մասերը, քանի որ ամերիկյան ֆուտբոլն այսօր էլ բավականին վտանգավոր և ագրեսիվ սպորտաձև է։ Ամերիկյան ֆուտբոլում առաջին գնդակները կլոր էին և շատ անհարմար նետելու ու պահելու համար: Լավագույնը այն գնդակն էր, որն օգտագործվում էր ռեգբի խաղալու համար։ Ճիշտ է, ժամանակի հետ նաև այդ գնդակն է փոփոխության ենթարկվել: Ամերիկյան ֆուտբոլի գնդակի ծայրերն ավելի երկարավուն են, քաշը և չափերը պակասեցված են, բացի այդ, կաշվից է, շագանակագույն՝ սպիտակ գծով։

Դեռ 1920 թվականին Ամերիկայում ստեղծվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցացիա, 1922 թվականին այն փոխել է իր անունը՝ դառնալով Ազգային ֆուտբոլային լիգա։ 40 տարի անց է հայտնվել նրա մրցակիցը՝ Ամերիկյան ֆուտբոլի լիգան։ 1970 թվականին այդ երկու լիգաները միաձուլվել են։ Ամերիկյան ֆուտբոլի խաղերը ԱՄՆ-ում ամենահայտնի մրցումներն են, ունեն մեծ թվով երկրպագուներ և սիրողական ֆուտբոլիստներ՝ հատկապես ուսանողության շրջանում: Յուրաքանչյուր համալսարան ունի ամերիկյան ֆուտբոլի իր թիմը, որոնց ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 600: Ներկայում ամերիկյան ֆուտբոլը նվաճել է հարյուր միլիոնավոր երկրպագուների ժողովրդականությունը բոլոր հինգ մայրցամաքներում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Первый звонок для Мгера ГригорянаФилиал Амио Банка "Арташисян" вновь открытУченые обнаружили неожиданную причину глухоты и других заболеваний Бетховена Баграт Галстанян: Либо сегодня, либо никогда «Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваВ Армении семьи без вести пропавших военнослужащих продолжат получать финансовую поддержку еще два месяца Армения утвердила программу обеспечения жильем семей, насильственно перемещенных из Арцаха В Бюраканской школе забастовка: Учителя, ученики и их родители проводят акцию протеста Жители села Киранц не хотят встречаться с правительственным чиновником в Иджеване – пусть сам едет в село Жители села Киранц вновь перекрыли межгосударственную автодорогу Армения-Грузия Шант Арутюнян: Я хочу, чтобы движение «Во имя Родины» увенчалось успехом Некоторые члены движения «Тавуш во имя Родины» отправляются в село Киранц Начальник полиции Тавуша ведет переговоры с жителями села Киранц: он уговаривает их открыть дорогу Экономист: Валютный рынок достаточно чувствителен к политическим процессам В Армении срок погашения кредита на закупку винограда продлен на один год Цены на нефть выросли Штаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатов Трамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в Киеве Нетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи США Израиль допускает проведение операции в Рафахе без поддержки США Опасения Никола Пашиняна больше невозможно скрытьАлма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуОтныне у мобильного банкинга AMIO появится новая возможностьВ Мексике обнаружили статую из вулканического камня, которая использовалась древними майя во время ритуалов В Татарстане закрыли аэропорты из-за атаки беспилотников ЕБРР предоставил Армении кредит в размере 236 млн. евро на строительство дороги коридора «Север – Юг» Армения и Франция расширяют сотрудничество в сфере гражданской авиации Brent подорожала до $82,89 за баррель СМИ пишут об отмене Зеленским визитов в Испанию и Португалию из-за ситуации на фронте Эвакуация из Харькова не планируется — мэр города Терехов Разъяснение: В связи с чем произошли кадровые переназначения в Министерстве обороны Армении? Захарова: Контакты в Алматы идут в русле комплекса трехсторонних договоренностей лидеров РФ, Армении и Азербайджана Министр: Академгородок в Армении будет рассчитан на 50 тысяч человек Разъяснение: Почему уволили директора Гематологического центра имени профессора Йоляна? Архиепископ Баграт Галстанян и его сторонники собираются у здания Оперного театра Армении В центр Еревана стягивается большое число полицейских Президент Грузии намерена стать лидером проевропейского фронта на предстоящих выборах ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 15 МАЯ СНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииСила Одного Драма подводит итоги двухлетней программы совместно с фондом Teach for ArmeniaВТБ (Армения) расширил возможности трансграничных переводов по номеру телефонаХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседями