Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Համեմունքը նախ պետք է անցնի... տասներկու ձեռքով․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համեմունքները սուր հոտ և համ ունեցող թարմ ու չորացրած բույսերի ծաղիկներ, տերևներ, սերմեր, պտուղներ և դրանցից պատրաստված հեղուկներ, մածուկներ ու փոշիներ են։ Համեմունքային բույսերի սուր հոտն ու զանազան բուրմունքները պայմանավորված են այդ բույսերի տարբեր օրգաններում պարունակվող եթերայուղերով։ Ենթադրվում է, որ մարդիկ սկսել են համեմունքներ օգտագործել սննդի մեջ ավելի շուտ, քան անգամ աղը՝ դրանց ավելի մատչելի լինելու պատճառով։ Բացի դա, համեմունքները նաև օգտագործվել են կրոնական ծեսերում և բժշկության մեջ: Հին ժամանակներում ակնհայտորեն համեմունքները շատ առումներով օգտագործել են տաք կլիմայական պայմաններում որոշակի սննդատեսակների պահպանման համար, քանի որ դրանք ունեն որոշակի մանրէասպան հատկություններ:

Համեմունքների մասին հիշատակումներ կան Արևելքի հին քաղաքակրթությունների աղբյուրներում ՝ Չինաստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում, և թվագրվում են մ.թ.ա. մոտ 3000 տարվա ժամանակաշրջանով: Օրինակ՝ դարչինը Չինաստանում օգտագործվել է դեռ մ.թ.ա. 2700 թվականին: Հին ժամանակներում համեմունքները լայնորեն օգտագործվել են հույների և հռոմեացիների կողմից: Համեմունքների մատակարարներն են եղել Հնդկաստանը, Ցեյլոնը, Հարավային Ասիան, Փոքր Ասիան, Մերձավոր Արևելքը, Աֆրիկան և Միջերկրածովյան երկրները, իսկ դրանց արժեքը շատ բարձր է եղել:

Օրինակ՝ Հին Հռոմի օրոք Պլինիոսը բողոքում էր, որ ամեն տարի Հռոմի բնակիչները ծախսում էին մինչև 50 միլիոն սեսթերնա էկզոտիկ անուշաբույր դեղամիջոցների վրա: Վաղ միջնադարում համեմունքների առևտուրը, կապված Հռոմեական Կայսրության փլուզման հետ, մարել է և ակտիվորեն վերսկսվել է միայն 7-րդ դարում: Համեմունքների առևտրի հիմնական կենտրոնը եղել է Կոստանդնուպոլիսը, որտեղ արաբ վաճառականները համեմունքներ են բերել և բյուզանդական վաճառականների միջոցով վաճառել եվրոպացի վաճառականներին: Բացի այդ, համեմունքների ակտիվ առևտուր է իրականացվել Պիրենեյան թերակղզում, որտեղ արաբներն անմիջական կապի մեջ են եղել եվրոպացիների հետ: Ակտիվ առևտուրը շարունակվել է մինչև սելջուկ թուրքերի կողմից Անատոլիայի նվաճումը, որի արդյունքում առևտրի գործընթացը կրկին խաթարվել է: Այնուամենայնիվ, այդ ժամանակ Եվրոպայում արդեն սովորել էին համեմունքներ օգտագործելը, ավելին՝ չարաշահելը:

Համեմունքներ սկսել են բերվել խաչակրաց արշավանքների ժամանակ, բայց, իհարկե, արշավները չէին կարող լիովին բավարարել բնակչության համեմունքային կարիքները: 13-րդ դարի սկզբից համեմունքների առևտուրը բաժանվել է Վենետիկի, Ջենովայի և Պիզայի միջև, բայց 14-րդ դարից վենետիկցի վաճառականները դարձել են դրանց առևտրի մենաշնորհատեր: 1492 թվականին իր «Երկրային խնձոր» աշխատությունում Մարտին Բեյհիմը հաշվարկել է, որ համեմունքները պետք է անցնեն տասներկու ձեռքով, նախքան սպառողին հասնելը: Գրեթե մինչև 18-19-րդ դարերը համեմունքները եղել են շքեղություն, կապիտալի կուտակման, բանակցությունների միջոց և զինված բախումների պատճառ:

Միջնադարյան Ֆրանսիայում մեկ կիլոգրամ մշկընկույզով կարելի էր գնել երեք կամ չորս ոչխար կամ մեկ կով: 12-րդ դարում գենոները վճարում էին վարձկաններին մետաղադրամներ կամ պղպեղ: Նույնիսկ տուգանքը կարող էր վճարվել համեմունքներով: Հնագույն ժամանակներից համեմունքներ մշակվել են նաև Հայաստանում. տարածված համեմունքային բույսերից են եղել թարխունը, կորթինը, ռեհանը, նեխուրը, համեմը, քիմիոնը, քրքումը, սամիթը, անանուխը, մաղադանոսը, մանանեխը, կծվիչը, սոխը, սխտորը, ուրցը և այլն։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպանություն՝ Երևանում Նա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Մարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ Սրբազան Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններին Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ընկերությունների դեմ՝ Իսրայելին աջակցելու համար Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ է Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա»․ Գառնիկ Դանիելյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերինԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Իրավիճակը` Կիրանցում պայթյունավտանգ է. կան հարյուրավոր ոստիկաններ «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ոսկու գինն աճել է Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան 1 օր ջուր չի լինելու Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանԵվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ