Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մամա՛ ջան, մի մտածի, շատ հեռու ենք, մեր մոտ ամեն ինչ նորմալ է». Նարեկ Քարտաշյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարանդայում և «տուն վերադարձել» չորս ամիս անց․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մինչև չորս տարեկանը Նարեկի մանկությունն անցել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում: Չարաճճի, աշխույժ, ժիր երեխա էր: Շատ բարի էր, հայրենասեր, միշտ հայրենասիրական երգեր էր լսում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարեկի մայրիկը՝ տիկին Սաթիկը:

Հետո ընտանիքը տեղափոխվում է Երևան: Նարեկը հաճախում է Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոց: «Եթե ասեմ, որ դպրոցում շատ լավ է սովորել, սուտ կլինի: Միջին սովորող աշակերտ էր, բայց հարգանքով էր վերաբերվում իր ուսուցիչներին: Հիմա էլ զրույցների ժամանակ, երբ հնչում է Նարեկի անունը, բոլոր ուսուցիչները միաբերան պնդում են՝ Նարեկն ամբողջ դասարանի խաղաղության աղավնին է եղել: Ասում են՝ ճիշտ է, սովորելու հետ սեր չուներ, բայց մեծին հարգող, դաստիարակված երեխա էր»: Հետո Նարեկն ուսումը շարունակում է Ավանում գտնվող ավագ դպրոցում: «Նրա մասին նույն ջերմությամբ ու սիրով են արտահայտվում նաև այդ դպրոցի տնօրենն ու ուսուցիչները»: Դպրոցից հետո Նարեկը ընդունվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ գինեգործության բաժին:

«Մեկ տարի սովորելուց հետո զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության՝ Արցախ: Ծառայել է Մարտունի 3-ում: Պատվոգրերով ու մեդալներով, հարգանքով ու պատվով 2019 թ.-ի հուլիսին վերադարձավ տուն: Ուրախացանք, որ մեր տղան արդեն մերն է»: Ծառայության ընթացքում Նարեկն արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշանների, իսկ ընտանիքն Արցախի զորամասից շնորհակալագիր է ստացել՝ «Նարեկ Քարտաշյանի լավ դաստիարակության համար, ով ազնվորեն և բարեխղճորեն կատարել է իր զինվորական պարտքը հայրենիքի հանդեպ»: Բանակից վերադառնալուց հետո Նարեկն սկսում է աշխատել, ապրել առօրյա կյանքով, որը փոխվեց այն ժամանակ, երբ նա էլ հարյուրավոր տղաների պես ստացավ պատերազմի լուրը:

«Երբ պատերազմի լուրը լսեցինք, միասին գյուղում էինք: Անընդհատ ասում էր՝ մամա՛, պետք է գնանք, գնում եմ: «Նարե՛կ ջան, հո կրա՞կ չես, նոր ես վերադարձել ծառայությունից»: Այդ ժամանակ ինձ ասաց. «Երկու տարվա ծառայությանս ընթացքում երազում էի, որ մի գմփոց լիներ, մի քանի հատ թուրք սպանեի»: Մտածեցի, որ երևի ուղղակի առաջին օրվա ոգևորվածությունն է, կանցնի: Բայց ինձ ստիպեց ու գյուղից բերեց Երևան: Չէի պատկերացնում, թե իր մտքին ինչ կա: Ահագին զրուցեցինք, իրեն ասացի. «Նարե՛կ ջան, եթե դու իրենց պետք լինես, իրենք քեզ հաստատ կկանչեն»: Բայց ինձանից թաքուն գնաց զինկոմիսարիատ, կամավորագրվեց: Իր անունը մի քանի անգամ ցուցակներից հանել էին ու իրեն տուն ուղարկել, այդ ամենից տեղյակ չեմ եղել: Հոկտեմբերի 5-ին հեռախոսին զանգ եկավ: Զգացի, որ զինկոմիսարիատից է: Վերցրեցի, մի քանի անգամ «ալո» ասացի, համոզվեցի, որ իրենք են, ու անջատեցի հեռախոսը, որոշեցի մի կողմ դնել, որ Նարեկը չիմանա՝ զանգ է գալիս: Բայց, հավանաբար, լսել էր հեռախոսի ձայնը, արթնացավ՝ մա՛մ, ո՞վ էր զանգում: Ասացի, թե չգիտեմ, ինչ-որ անկապ համար էր: Վերցրեց հեռախոսը, իմ մտքով չէր անցնում, որ կարող է զինկոմիսարիատ գնացած ու կամավորագրված լինել:

Զանգեց, խոսեց՝ մա՛մ, զինկոմիսարիատից էր, գնում եմ: Զարմացա՝ ոնց թե գնում ես: Խնդրել եմ, աղաչել ու պաղատել, բայց ոչ մի կերպ չկարողացա իրեն տանը պահել: Դրանից մեկ շաբաթ առաջ արդեն իր քույրերը, ընկերուհին, հայրիկը, բոլոր-բոլորն իրեն համոզում էին, որ հանկարծ չգնա: Զանգը ստանալուց հետո վեր կացավ ու գնաց, որոշ ժամանակ հետո զանգեց՝ մա՛մ, ավտոբուսը շարժվում է, գնում ենք Լուսաղբյուր: Ընկերոջն ուղարկեց մեր տուն, թե՝ մամայիս ասեք այս ու այս իրերն ուղարկի: Ինքն էլ տուն չեկավ»: Մայրիկն ասում է՝ այն, որ բանակից մեկ տարի առաջ վերադարձած իր տղան, մեկ րոպե չվարանելով, կրկին կմեկնի մարտի դաշտ, անգամ ինքը չէր պատկերացնի: Տղաները Նոր Նորքի զինկոմիսարիատի մոտից նստել են ավտոբուս: «Նրանց ասել են՝ գիտե՞ք, չէ, որ բոլորիդ տանում ենք Վարանդա (Ֆիզուլի): Հնարավո՞ր է՝ ինչ-որ մեկդ փոշմանի: Բայց որ մի տղան կփոշմանի, հատկապես եթե կամավոր է գնացել: Լուսաղբյուրի փոխարեն երեխեքին խաբել էին ու տարել Ֆիզուլի:

Հետո իմացանք, որ Ֆիզուլին արդեն թուրքերի ձեռքում է: Մինչև հոկտեմբերի 13-ը ամեն ինչ նորմալ էր, ամեն դեպքում, երբ զանգում էր, ասում էր. «Մամա՛ ջան, մի մտածի, մենք շատ հեռու ենք, մեր մոտ ամեն ինչ նորմալ է»: Մինչև այդ օրը պատվով իրենց մարտը վարեցին, թուրքի դեմ պայքարեցին: Հոկտեմբերի 14- ին 16, թե 17 հոգով էին, սնարյադները գցել էին իրենց վրա, բոլորը զոհվել էին: Հոկտեմբերի 14-ն իմ հարսանիքի օրն է: Երբ հոկտեմբերի 14-ին հեռախոսազանգերին արդեն չէր պատասխանում, հասկացանք, որ իր հետ մի բան այն չէ: Հետո մեզ խաբեցին, ասացին, որ տղաներին գերեվարել են, մեկն ասում էր, թե տեսել է Նարեկին, ցուցակների մեջ իր անունն է եղել և այսպես շարունակ: Հավատում էինք, որ թշնամին Նարեկիս գերեվարել է: 2021 թ.-ի հունվարի վերջերինփետրվարի սկզբներին իր հետ եղած տղաներին քիչ-քիչ գտնում էին, այդ ժամանակ հույսներս կտրեցինք՝ ուրեմն, մեր Նարեկն էլ չկա: Բոլոր հնարավոր տարբերակներով փորձում էինք իր մասին տեղեկություն ստանալ:

Փետրվարի 5-ին ամուսինս գնացել էր հոգեհանգստյան արարողության, այնտեղ զրույցների ժամանակ ասել էին, որ մի տղա էլ կա: Շորերն էին նկարագրել, ամուսինս ասել էր՝ հաստատ իմ տղան է: Իր ձեռքի վրա նաև խաչի նշան կար: Փետրվարի 7-ին իր ԴՆԹ-ն հաստատվեց: Փետրվարի 8-ին էլ իմ հիսունամյակն էր: Ինձ «նվեր» արեցին»: Նարեկը երեք քրոջ կրտսեր եղբայրն է, տան սիրելին: Ու հիմա այդ սերն է ուժ տալիս կյանքը շարունակելու: Մայրիկն ասում է՝ իրեն ուժ տվողն իր ընտանիքն է՝ ամուսինը, դուստրերը, թոռնիկները: «Փոքր աղջիկս վերջերս որդի ունեցավ և անվանակոչեց Նարեկիս անունով: Մեր հույսն ու ապրելու իմաստն իրենք են, մեր երեխաները, էլ ի՞նչ ունենք»:

Հ. Գ. - Նարեկ Քարտաշյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն», «Արիության համար» մեդալներով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանումՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանՊեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Բլինքենն ուշադիր հետևում է վրաստանյան զարգացումներին