Ереван, 17.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Բոդիբիլդինգ - կուլտուրիզմն ու կոմիքսները. ի՞նչ կապ ունեն դրանք միմյանց հետ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կուլտուրիզմ բառը ֆրանսերենից թարգմանվում է որպես «մարմնի մշակույթ»: Այդ սպորտաձևն ունի նաև մեկ այլ անուն, որն այսօր ավելի տարածված է՝ բոդիբիլդինգ, այսինքն` «մարմնի կառուցում»: Սակայն, ինչ էլ կոչվի այդ սպորտաձևը, դրա էությունը նույնն է՝ մարդը զբաղվում է դրանով, որպեսզի զարգացնի իր մկանները և մարմինը հասցնի որոշակի իդեալական վիճակի: Այդ իդեալական մարմնի ստեղծումը տեղի է ունենում ինտենսիվ ֆիզիկական պատրաստվածության և հատուկ դիետայի միջոցով, որը մարմնին տալիս է համապատասխան քանակությամբ էներգիա: Որպեսզի մկանները զարգանան, բոդիբիլդերները միշտ ունեն մեծ քանակությամբ սպիտակուցներ իրենց ճաշացանկում:

Մարդը, ով հետաքրքրված է այդ սպորտով, կոչվում է կուլտուրիստ կամ բոդիբիլդեր: Դա կարող է լինել կա՛մ սիրողական, ով գնում է մարզասրահ իր ֆիզիկական կազմվածքը պահպանելու համար, կա՛մ պրոֆեսիոնալ, ով մասնակցում է մրցումների և անընդհատ բարձրացնում է իր զարգացման մակարդակը: Հատուկ թեմա է մրցումային բոդիբիլդինգը, որտեղ պրոֆեսիոնալ ժյուրին գնահատում է մարզիկի մկանային և արտաքին ֆիզիկական բնութագրերը: Գնահատվում են բոլոր մկանների համաչափությունը, սիմետրիկությունը և զարգացումը: Հաղթում է այն բոդիբիլդերը, որը, ժյուրիի կարծիքով, ամենաշատն է մոտ իդեալականին։ Բոդիբիլդինգն այն ձևով, որը մենք հիմա գիտենք, սկիզբ է առել Բրիտանիայում՝ Եվգենի Սանդովի շնորհիվ, որն առաջինն է սկսել ցուցադրել իր զարգացած մկանները ըմբշամարտի մրցումների ընդմիջումների ժամանակ:

Նա ոչ միայն զվարճացրել է հանդիսատեսին, այլ նաև սեր է սերմանել գեղեցիկ, ճիշտ կառուցվածքով ու կազմվածքով մարմնի հանդեպ։ Այդ ամենի շնորհիվ նա այնպիսի ժողովրդականություն է ձեռք բերել, որ բացել է մի քանի գործարան և սկսել արտադրել սարքեր բոդիբիլդերների համար։ 1901 թվականի սեպտեմբերի 14-ին նա Լոնդոնում կազմակերպել է բոդիբիլդինգի առաջին մրցույթը, որը կոչվում էր «Մեծ մրցում»։ Զարմանալի չէ, որ այս մրցույթը մեծ հաջողություն է ունեցել: Ի դեպ, մրցանակը բոդիբիլդինգի հիմնադիր հոր՝ Սանդովի արձանիկն էր։ Ուժեղ մարդու այդ բրոնզե մանրակերտն ստեղծվել է Ֆրեդերիկ Պոմերոյի կողմից: Այսօր էլ Միստր և Միսիս Օլիմպիա մրցույթների հաղթողները ստանում են նմանատիպ արձանիկներ։ Որքան էլ տարօրինակ թվա, բոդիբիլդինգը Ամերիկա է մտել ավելի ուշ:

Այնտեղ բոդիբիլդինգը խթանող հիմնական անձը եղել է Ալոիս Սվոբոդան։ Բոդիբիլդինգի առաջին խոշոր մրցույթն ԱՄՆ-ում անցկացվել է միայն 1904 թվականին Նյու Յորքում՝ «Մեդիսոն Սքուեր Գարդենում»։ Ի տարբերություն բրիտանական մրցույթի, հաղթողին շնորհվել է ավելի գործնական մրցանակ, քան բրոնզե արձանիկը, այն է՝ 1000 դոլար, որը 20-րդ դարի սկզբին հսկայական գումար էր։ Բացի դրամական մրցանակից, հաղթողը ստացել է «Աշխարհի ամենազարգացած մարդ» կոչումը։ 20-րդ դարի 50- 60-ականներին տեղի է ունեցել բոդիբիլդինգի ժողովրդականության յուրօրինակ աճ: Դա տեղի է ունեցել Չարլզ Ատլասի ջանասեր քարոզչության շնորհիվ։ Նա խելամտորեն է մոտեցել բոդիբիլդինգի գովազդին և սկսել առաջին հերթին ազդել երիտասարդ սերնդի մտածողության վրա: Ի՞նչն են ամենաշատը սիրում ամերիկացի երեխաներն ու դեռահասները:

Իհարկե, կոմիքսները: Մկանային սուպերհերոսները երիտասարդներին խրախուսում էին հոգ տանել իրենց առողջության մասին և առաջին հերթին զարգացնել մկանները։ Բացի բոդիբիլդինգի գովազդից, ավելի ու ավելի են սկսել ի հայտ գալ բոդիբիլդերների տարբեր մրցույթներ։ Սպորտային ամսագրերն են դարձել բոդիբիլդինգի առաջընթացի ևս մեկ շարժիչ: Բոդիբիլդերները սկսել են ժողովրդականություն ձեռք բերել կինոյում։ Նրանք սկսել են ավելի հաճախ հայտնվել էկրաններին՝ պատկերելով մկանուտ հերոսների։ Անաբոլիկ ստերոիդները, իհարկե, հայտնագործվել են շատ ավելի վաղ, բայց քսաներորդ դարի 70-ական թվականներին է տեղի ունեցել, այսպես կոչված, «անաբոլիկ ստերոիդների ապստամբությունը»: Անաբոլիկ ստերոիդները գրավել են ոչ միայն բոդիբիլդինգը, այլ նաև ուրիշ սպորտաձևեր: Բայց, իհարկե, դրանք ավելի տարածված էին բոդիբիլդինգում, քանզի դրանց շնորհիվ էր, որ մարզիկը կարճ ժամանակում կարող էր անհավանական արդյունքների հասնել մկանային զանգվածի ավելացման գործում։

Մինչև 90-ականները անաբոլիկ ստերոիդները համարվում էին օրինական դեղամիջոց: Հաջողակ և հայտնի բոդիբիլդերների մի ամբողջ սերունդ է «մեծացել» անաբոլիկ ստերոիդներով: Միայն 1990 թվականին է ամերիկյան Կոնգրեսը անաբոլիկ ստերոիդները ավելացրել «վերահսկվող դեղերի» ցանկում։ Թեպետ Կանադայում, օրինակ՝ օրենքով դրանք արգելվել էին մի փոքր ավելի վաղ՝ դեռ 1988 թվականին:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 
Первый звонок для Мгера ГригорянаФилиал Амио Банка "Арташисян" вновь открытУченые обнаружили неожиданную причину глухоты и других заболеваний Бетховена Баграт Галстанян: Либо сегодня, либо никогда «Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваВ Армении семьи без вести пропавших военнослужащих продолжат получать финансовую поддержку еще два месяца Армения утвердила программу обеспечения жильем семей, насильственно перемещенных из Арцаха В Бюраканской школе забастовка: Учителя, ученики и их родители проводят акцию протеста Жители села Киранц не хотят встречаться с правительственным чиновником в Иджеване – пусть сам едет в село Жители села Киранц вновь перекрыли межгосударственную автодорогу Армения-Грузия Шант Арутюнян: Я хочу, чтобы движение «Во имя Родины» увенчалось успехом Некоторые члены движения «Тавуш во имя Родины» отправляются в село Киранц Начальник полиции Тавуша ведет переговоры с жителями села Киранц: он уговаривает их открыть дорогу Экономист: Валютный рынок достаточно чувствителен к политическим процессам В Армении срок погашения кредита на закупку винограда продлен на один год Цены на нефть выросли Штаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатов Трамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в Киеве Нетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи США Израиль допускает проведение операции в Рафахе без поддержки США Опасения Никола Пашиняна больше невозможно скрытьАлма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуОтныне у мобильного банкинга AMIO появится новая возможностьВ Мексике обнаружили статую из вулканического камня, которая использовалась древними майя во время ритуалов В Татарстане закрыли аэропорты из-за атаки беспилотников ЕБРР предоставил Армении кредит в размере 236 млн. евро на строительство дороги коридора «Север – Юг» Армения и Франция расширяют сотрудничество в сфере гражданской авиации Brent подорожала до $82,89 за баррель СМИ пишут об отмене Зеленским визитов в Испанию и Португалию из-за ситуации на фронте Эвакуация из Харькова не планируется — мэр города Терехов Разъяснение: В связи с чем произошли кадровые переназначения в Министерстве обороны Армении? Захарова: Контакты в Алматы идут в русле комплекса трехсторонних договоренностей лидеров РФ, Армении и Азербайджана Министр: Академгородок в Армении будет рассчитан на 50 тысяч человек Разъяснение: Почему уволили директора Гематологического центра имени профессора Йоляна? Архиепископ Баграт Галстанян и его сторонники собираются у здания Оперного театра Армении В центр Еревана стягивается большое число полицейских Президент Грузии намерена стать лидером проевропейского фронта на предстоящих выборах ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 15 МАЯ СНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииСила Одного Драма подводит итоги двухлетней программы совместно с фондом Teach for ArmeniaВТБ (Армения) расширил возможности трансграничных переводов по номеру телефонаХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседями