Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արցախի ու Հայաստանի կործանումը լավագույն գինը չէր «Սերժին մերժելու» դիմաց. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բավականին հետաքրքիր մանրամասնություններ է պատմել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Երեկ նա ասել է, որ 2018-ի ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին հայտարարությունից հետո, բարձր տրամադրությամբ երբ գնացել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, տեսել են, որ նա նստած է շատ լուրջ, անգամ դեմքի մռայլ արտահայտությամբ: Ասել են՝ պարո՛ն նախագահ, ամբողջ ժողովուրդը ցնծում է, ինչո՞ւ եք դուք այս տրամադրության մեջ: Ըստ Զուրաբյանի վկայության, Տեր-Պետրոսյանը նրանց ասել է. «Լսեք, դուք չե՞ք հասկանում, այսօր ես ամենադժբախտ մարդն եմ Հայաստանում, որովհետև իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և՛ Արցախը, և՛ Հայաստանը»:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն, անկասկած, հրաշալի գիտեր, թե ինչ է ասում: Դա կանխատեսում էլ չէ, այլ «դիագնոզ»: Թեկուզ այն պարզ պատճառով, որ Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, որ կարող են իրապես շատ լավ ճանաչել Նիկոլ Փաշինյանին, իմանալ նրա, ինչպես ասվում է՝ ուղնուծուծը, հստակ գնահատել նրա ունակություններն ու հնարավորությունները: Այդ քչերից մեկը, պետք է ասել, հենց Լևոն ՏերՊետրոսյանն է: Այո, Տեր-Պետրոսյանը երիցս ճիշտ է ասել (կանխատեսել, ախտորոշել, ինչպես կուզեք): Ափսոս միայն, որ առաջին նախագահը դա ասել է միայն յուր քաղաքական մերձավորներին, այլ ոչ թե հրապարակավ ու հենց 2018 թվի ապրիլի 23-ին կամ գոնե մայիսի 1-ին, կամ թեկուզ՝ 8-ին: Գուցե այն ժամանակ ցնծացող «ժողովրդի», հասարակության մի մասն ականջալուր լիներ: Գուցե...

Ու խոսքը միայն Տեր-Պետրոսյանի մասին չէ, ի վերջո, էլի կային մարդիկ, որ գուցե այդքան մանրակրկիտ ծանոթ չէին Փաշինյանի բուն էությանը, սակայն ոչ պակաս հեռատեսություն ու կանխազգացում ունեին, թե Փաշինյանի վարչապետավարումը ինչ աղետների կարող է հանգեցնել: Չնայած, այնպես էլ չէ, որ ասողներ ընդհանրապես չկային: Բայց ո՞վ էր նրանց ականջ դնողը: Տիրապետող տրամադրությունների, եթե չասենք՝ էյֆորիայի մեջ սուզվում ու խլացվում էին ողջախոհության հատուկենտ ձայնարկումները, նույնիսկ՝ ոչ հրապարակային, այլ նեղ ընկերական, բարեկամական, հարևանային միջավայրերում: Եթե նպատակը միայն «Սերժին մերժելն» էր (այն օրերի հիմնական կարգախոսը), ապա Արցախը կամ(և) Հայաստանը կործանելը լավագույն գինը չէր դրա դիմաց: Ավելի ճիշտ, դա վատագուն, ամենից վատթար գինն է, որ կարող էր վճարել իր բուն հայրենիքի հազիվ 10 տոկոսի վրա ծվարած մի բազմահազարամյա ժողովուրդ: Բայց վճարեց, վճարեցինք, ու, ցավոք, շարունակում ենք վճարել այդ անընդունելի «գինը»: Մնում է հասկանանք՝ մինչև ե՞րբ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Նեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկել Ջուր չի լինելու․ հասցեներ Նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Առանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ) Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղը Օրվա ամփոփիչ հավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ ՈՒՂԻՂ Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Արշակ Սրբազանի արձագանքը Արսեն Թորոսյանի գրառմանը Դոլարն ու եվրոն էժանացել են Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ Կենդանակերպի այս նշանները մայիսի 15-ից կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը Շարժումը մեծ էներգիա ունի, սա համազգային զարթոնք է (տեսանյութ) Իսպառ բացակայում է ոստիկանության գործողություններում օրինական հիմքը. Աննա ՄկրտչյանՈստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Մեգամոլի անվտանգության աշխատակիցներն արգելեցին Հայաստանի դրոշով մուտք գործել մոլ (տեսանյութ) Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Երեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ) Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո «Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ Ղազախստանում կնոջ սպանության համար մեղադրվող նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման (տեսանյութ) Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30%-ը Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Ծափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով«Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցումԱրթուր Իսպիրյանը վայր է դրել մանդատըՀայաստանը պետք է աջակցի ՎԶԵԲ ընդլայնմանը Աֆրիկայի եւ Իրաքի մի շարք երկրների ներգրավմամբ. փոխնախարար Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,52 դոլար Լոռիում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել ու բախվել է ծառերին. 3 հոգի տեղափոխվել է ԲԿ ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովԱմբողջ Տավուշը սրբազանի հետ է. Տավուշից եկած քաղաքացի (տեսանյութ) Թարգեք, շատ զզվելի է. Լուսինե Թովմասյանի համար Սրբազան շարժման մասին հարցը զզվելի է Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ ՀամբարյանԱվտոերթ Գեղարքունիքում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան ՃՏՊ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց