Երևան, 28.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պարտությամբ ու զիջումներով ձեռք բերված խաղաղություն լինում է միայն հեքիաթներում ու պատրանքներում. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Անհրաժեշտ է, որ Հայաստանը բացարձակապես կործանվի քաղաքականապես և նյութապես։ ...Զինադադարի սկզբունքները, որոնք մենք փոխանցել ենք հայերին, պետք է ուղղված լինեն ոչ թե Հայաստանից հեռանալուն, այլ հայերին մոլորեցնելուն և Եվրոպայի հանդեպ խաղաղասեր երևալուն։ Առաջին հերթին անհրաժեշտ է զորացրել հայկական բանակը և առգրավել նրա զենքերը՝ դրանով իսկ կանխելով նրա ռազմական կառուցվածքի վերականգնումը։ Երկաթուղիները պահպանելու և մահմեդական բնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով անհրաժեշտ է մեր ռազմական վերահսկողությունը հաստատել Հայաստանի ողջ տարածքում և այդպիսով մեր ձեռքում պահել Թուրքիան Ադրբեջանի հետ կապող բոլոր ճանապարհները։ Վերոհիշյալ նպատակին պետք է հասնել թաքնված ու փափուկ ճանապարհով, թե՛ խաղաղության պայմանագրի տեքստում, թե՛ դրանից բխող գործողություններում՝ հայության աչքում միշտ խաղաղասեր երևալու պայմանով»։

Թվում է՝ այս օրերի ադրբեջանական կամ թուրքական որևէ գործիչ է գրել այս տողերը: Սակայն սա Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը գրել է 1918 թվականին: Ավելի քան 100 տարի առաջ... Այս տողերի իմաստն ու նպատակն այսօր էլ չեն փոխվել թուրք-ադրբեջանական տանդեմի համար, այս տողերը լրացուցիչ անգամ ցույց են տալիս թուրքերի իրական դեմքն ու ծրագրերը։ Թուրքը կարող է իր շահի համար խորամանկություն, քծնանք բանեցնել, ժամանակավոր զիջումների գնալ, խոստումներ տալ, բայց պետք է լավ իմանալ, որ նրա միտքը, գիտակցությունն ու հոգեբանությունը հիմնված են այլ ժողովուրդներին խաբելու ու շահագործելու վրա։ Եվ այսքանից հետո դեռ կան մարդիկ, որոնք միամտորեն հավատում են ադրբեջանաթուրքական տանդեմի հետ Հայաստանի այս իշխանությունների ավետած «խաղաղության դարաշրջանին» ու «խաղաղության խաչմերուկին»: Ո՞ւմ հետ ենք գնում խաղաղության: Նրանց հետ, որոնց ազգային ռազմավարական նպատակներից է Հայաստանի կործանումն ու հային բնաջնջելը։

Նրանց հետ, որոնք ծնված չեն խաղաղ գոյակցելու համար, անհուսալի գործընկեր են և պատմության ընթացքում երբևէ չեն պահել իրենց խոստումն ու պայմանավորվածությունը, որոնց խղճին է ծանրացած մի քանի ազգերի ցեղասպանությունը, որոնք ստեղծված են դաժանորեն սպանելու, ավերելու, նվաստացնելու, խաբելու, նվաճելու, կեղեքելու, թալանելու, ուրիշինը խլելու, օջախ, գերեզման ու եկեղեցի պղծելու համար: Խաղաղությունն, անշուշտ, բոլոր ժամանակներում եղել է մարդկության ամենաբաղձալի երազանքը, ամենահաճո ու ցանկալի երևույթը։ Չէ՞ որ խաղաղության պայմաններում միայն մարդը կարող է ապրել ներդաշնակ ներաշխարհով, լիարժեք երջանիկ լինել, զբաղվել ստեղծագործ աշխատանքով, զարգացնել տնտեսությունը, մշակույթն ու գիտությունը։ Բոլոր հրեշավոր ու խելագար երևույթներից պատերազմն անկասկած ամենա-ամենան է, ամենադաժան աղետն է, որը կարող է տառապանք պատճառել մարդկությանը։ Սակայն միայն անսկզբունք և թույլ մտածող մարդիկ կարող են հավատալ, որ առանց պայքարի կամքի ու առանց պատերազմի պատրաստ լինելու հնարավոր է խաղաղություն ունենալ:

Պատրանք ու ինքնախաբեություն են բոլոր տեսակի պայմանագրերը, բարոյական ու միջազգային նորմերը, երաշխիքներն ու խոստումները, եթե երկիրդ չունի բավարար ռազմական հզորություն ու ազդեցիկ դաշնակիցներ, եթե իշխանություններդ նվիրյալներ չեն, եթե ժողովուրդը պատրաստ չէ իր կյանքի գնով պաշտպանել իր հայրենիքն ու պետականությունը։ Բավական է իշխանությունը պահելու համար մարդկանց պատերազմի ու մահվան սարսափով ահաբեկել, օգտվել ժողովրդի մոլորված վիճակից ու պայքարելու կամքը նրա մեջ սպանել։ Բավական է խաբել սեփական ժողովրդին, սեփական երկիրը կործանման տանել փսևդոխաղաղության և փսևդոժողովրդավարության կեղծ, շինծու, անիրատեսական ու ոչինչ չարժեցող օրակարգերով և ականջահաճո խոստումներով։ Դա էժանագին դեմագոգիա է, ավանտյուրա, դա դավադրություն է սեփական ազգի ու պետության նկատմամբ։ Մարդկության պատմությանը հայտնի չէ խաղաղության այլ միջոց, քան պատերազմում հաղթելն է, պատերազմին մշտապես պատրաստ լինելն է, քան պայքարելու կամք ունենալն է։

Այնինչ, Հայաստանի իշխանությունները արցախյան պատերազմից հետո 3 տարվա ընթացքում գրեթե ոչինչ չեն արել երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու համար։ Ինչքան կարելի է դասեր չքաղել պատմությունից, ինչքան կարելի է հավատալ ու խաբվել, խաբվել ու նորից հավատալ, կառուցել ու օտարին թողնել, երեխա ծնել, մեծացնել ու թուրքին մատաղ անել, հույսներս օտարի հետ կապել, օտար ափերում փնտրել հայի երջանկությունը։ Արցախյան 44-օրյա պատերազմը թուրքական հայակործան ծրագրի մաս էր, որի վերջնանպատակը ոչ միայն Արցախի զավթումն ու հայաթափումն էր, այլև հայ ժողովրդի մեջ սարսափի ու վախի համատարած մթնոլորտի ստեղծումը, հայի ազգային ինքնությունն ու արժանապատվությունը ջախջախելը, ընդվզելու դիմադրողականությունը, ըմբոստությունը կոտրելը, հայի ողնաշարը, նրա անկոտրում ոգին ջարդելը, որպեսզի երբևէ այլևս չմտածի պայքարի մասին, նաև երկրում այնպիսի անելանելի ու անօգնական մթնոլորտի ստեղծումն էր, որտեղ լռությամբ կտանեն ստրկությունը, հայրենիքի կորուստը, դավաճանությունն ու պարտությունը, որտեղ երբևէ մտքի ծայրով անգամ չեն մտածի իշխանափոխության ու ռևանշիզմի մասին, ազատության ու անկախ պետականության մասին և կհամակերպվեն ստրկության, թրքահպատակության ու ցանկացած զիջման հետ։ Ու սրան, ցավոք, նպաստում են նաև օրվա իշխանությունները:

Պարտությամբ ու զիջումներով ձեռք բերված խաղաղություն լինում է միայն հեքիաթներում և երազներում, ամբողջովին տեղահանված տարածքներում կամ գերեզմանոցներում։ Ազգերը, ժողովուրդներն իրենց գոյատևման ընթացքում մշտապես կանգնած են լինում երկընտրանքի առաջ: Ընտրություն՝ պայքարի և ստրկության միջև: Ընտրելով պայքարը՝ հնարավորություն են ունենում ձեռք բերել անկախություն, ազատություն ու խաղաղություն, իսկ վատագույն դեպքում՝ արժանապատիվ մահ: Ընտրելով ստրկությունը՝ ստանում են և՛ պատերազմ, և՛ նվաստացուցիչ ու ծնկաչոք մահ: Այնինչ, պատերազմն ու մահն այդքան սարսափելի չեն, որքան նվաստ ու խղճուկ կյանքով ապրելը, որքան թշնամուդ կողմից ողորմություն տրված ստրկությունը։ Սարսափելին այն է, երբ դու կենդանի ես, սակայն ներսդ ամեն ինչ մեռած է՝ սիրտդ, հոգիդ, արժանապատվությունդ ու ինքնությունդ։ Արդեն երեք տարուց ավելի է անցել 44-օրյա պատերազմից, պետք է վերջապես զարթնել այս դաժան նիրհից, դուրս գալ այս մոլորությունից։ Եթե հիմա էլ չսթափվենք, հետո շատ ուշ կլինի, պետականության ու հայրենիքի կորուստը գնալով ավելի հավանական է դառնում։

Հիմա միայն բարոյական սկզբունքների առկայությունը, մեր նախնիների ու դեռ չծնված սերունդների առջև պատասխանատվությունը, ազգի մեծերի, հերոսների անձնական օրինակը, համազգային համերաշխությունը, նվիրյալների ու իմաստունների շուրջ համախմբումը կարող է երաշխավորել մեր ապագան։ Մենք՝ հայերս, մեկընդմիշտ պետք է իմանանք, որ հայ լինելը պատիվ է, Աստծո բարեհաճություն է, իսկ հայ մնալն էլ պայքար է ու մաքառում։ Հրանտ Մաթևոսյանն ասում էր. «Ծաղիկը, որ ծաղիկ է, խոտը, որ խոտ է, էլի պաշտպանություն ունի, դառնություն ունի, փուշ ունի...»։ Իսկ հայ ժողովուրդն ու հայ զինվորը պատմության բոլոր ժամանակներում աչքի են ընկել առանձնակի բարձր մարդկային որակներով՝ արժանապատվությամբ, խիզախությամբ ու պայքարելու աննկուն կամքով։ Այս անտարբերության, մոլորության ու անսկզբունքայնության պայմաններում Հայաստանին սպասվում է Արցախի ճակատագիրը, եթե անհետաձգելի քայլեր չձեռնարկենք ու խոհեմ չլինենք:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԿա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և 20-ից ավելի վիրավորներ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է 24 ժամ ջուր չի լինիՌուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ապրիլի 28-ը՝ գարնան լավագույն օրը. ի՞նչ է պետք իմանալ այ օրվա մասին Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում