Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թե ինչ եղավ հետո, երբ խաղողն սկսեց փտել. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպայի ավանդական գինեգործական տարածաշրջանները համարվում են միջերկրածովյան երկրները՝ Հունաստանը, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան և Պորտուգալիան։ Այնուամենայնիվ, Եվրոպայում գինի են պատրաստում (և բարձրորակ գինի) նաև այլ շրջաններում։ Այդպիսի շրջաններից է Ռեյն գետի հովիտը։ Ոմանք կարող են մտածել, որ այդ լայնություններում լավ գինի չի կարելի պատրաստել, բայց դա թյուր կարծիք է։ Ռեյնի հովտում առաջին խաղողի այգիները տնկվել են կելտական ցեղերի կողմից: Պարզվում է, որ այդ տարածաշրջանում գինի սկսել են պատրաստել ավելի քան երկու հազար տարի առաջ, ինչը նշանակում է, որ տեղի կլիման լավն է խաղողի վազի համար։ Ժամանակին կելտերը վտարվել են հռոմեացիների կողմից, և նրանք ևս շարունակել են խաղողի այգիներ տնկել և պատրաստել այդ ըմպելիքը: Մեր թվարկության 3-րդ դարից սկսած հռոմեացիներին և մնացած կելտերին սկսել են տեղահանել գերմանական ցեղերը։

Սկզբում հյուսիսի այդ բնակիչները գինեգործության հետ կապված խնդիրներ ունեին։ Նրանք տարածաշրջանում նորից սկսել են գինի պատրաստել միայն 8-րդ դարի վերջին։ Հետագա դարերի ընթացքում Ռեյնի գինու ժողովրդականությունը կայուն աճել է: Ռեյնվայնի պատմության մեջ, թերևս, ամենակարևոր իրադարձությունը տեղի է ունեցել 1775 թվականին, երբ բորբոսասունկ է սկսել տարածվել Յոհաննեսբերգ լեռան լանջերին գտնվող խաղողի այգիներում։ Սակայն առանց վանքի վանահոր թույլտվության, որի հողատարածքներում էին գտնվում խաղողի այգիները, ոչ ոք չէր համարձակվում խաղողը հավաքել։ Վանահոր բանագնացը ուշացումով է տեղ հասել, և խաղողը արդեն սկսել էր փտել։ Այնուամենայնիվ, որոշվում է խաղողը հավաքել, որ գոնե մի քիչ գինի պատրաստեն։

Արդյունքը եղել է մի յուրահատուկ խմիչքի հայտնագործությունը, այսպես կոչված, «ուշ բերքահավաքի» գինու հայտնվելը, որը դարձել է Ռեյնի հովտի բոլոր գինիների մարգարիտը: Հետո՝ արդեն 19-րդ դարում, այդ տարածաշրջանում սկսել են նաև «սառցե գինի»-ներ արտադրել: Գերմանիայում կա 13 գինեգործական շրջան։ Դրանցից յոթը գտնվում է Ռեյնի հովտում։ Այդտեղի «հիմնական խաղողը» Ռիսլինգն է: Շատ դեպքերում Ռեյնի հովտում արտադրվում են չոր կամ կիսաչոր գինիներ, որոնք ունեն բաց ծղոտի գույն և թեթևակի թթու համ:

Ի դեպ, Ռեյնի գինիները թեթև են դարձել միայն 20-րդ դարում, մինչդեռ 19-րդ դարում գինու սիրահարները նախընտրում էին ավելի շատ հնեցված և բարձր սպիրտայնությամբ գինիներ, որոնք ունեին մուգ սաթի երանգ։ Հետաքրքիր է, որ հենց բուն Գերմանիայում Ռեյնվայն գինիներն առանձնապես հայտնի չեն: Փաստացի, արտադրված գինու 99 %-ն արտահանվում է։ Ռեյնի գինիների հիմնական սպառողների թվում են Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան 1 օր ջուր չի լինելու Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանԵվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներին Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ «Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ կապրի Նյու Յորքում. դերասանուհին ցույց է տվել իր գեղեցիկ բնակարանը Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ վիրավոր կա Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման և ընդդիմության դեմ կոշտ ճնշումների համար Տղաներն իրենք կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում են Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ) Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենաս, որ չիմանաս՝ Սրբազանը կուսակրոն է ու չի կարող որդիներ ունենալ Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն