Երևան, 28.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հրապարակ». ԱԱԾ-ն չի՞ ուզում զբաղվել Ադրբեջանի նարատիվները տարածող հայաստանյան ՀԿ-ներով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մենք գրել էինք, թե ինչպես է Ադրբեջանը, բնապահպանական թեմաների քողի տակ, համակարգված պայքար սկսել Հայաստանի հանքարդյունաբերության դեմ, որին, կամա թե ակամա, իրենց «աջակցությունն» են բերել նաեւ հայաստանյան որոշ բնապահպանական կազմակերպություններ։ Բանը հասել է նրան, որ հիմք ընդունելով հայաստանյան ՀԿ-ների ուսումնասիրությունները՝ Ադրբեջանը հայտարարություններ է անում, որ Հայաստանն աղետալի բնապահպանական միջավայր է ձեւավորել Կովկասում, եւ իրենք պահանջում են փակել մեր հանքավայրերը, եւ անգամ Հայաստանի դեմ դատական հայցեր են ներկայացվել՝ փոխհատուցում պահանջելով «Ղարաբաղում եւ Արեւելյան Զանգեզուրում շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության ոչնչացման համար»։

«Մենք դատի ենք տվել Հայաստանին՝ Ադրբեջանում հասցված հսկայական բնապահպանական վնասի համար։ Ադրբեջանը պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթաց նախաձեռնեց՝ համաձայն Բեռնի կոնվենցիայի»,- օրերս հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Վայրի բուսական եւ կենդանական աշխարհի, դրանց կենսամիջավայրերի իբր պահպանության համար Հայաստանի դեմ սկիզբ առած այս շարժմանն «աջակցում» են հայկական ՀԿ-ները՝ համագործակցելով օտարերկրյա կազմակերպությունների հետ, հարցազրույցներ տալով եւ հայտարարություններ անելով։ Մեկը, օրինակ, չեխական «Արնիկա» կազմակերպությունն է, որն «Էկոլուր» ՀԿ-ի հետ ուսումնասիրություններ է անում Հայաստանի տարբեր հատվածներում` հողից, ջրից նմուշներ վերցնում, փորձաքննություններ կատարում։ 

Իսկ Ամուլսարի շահագործման մասին հայտարարվելուց հետո ադրբեջանական մամուլում գրեթե ամեն օր հոդվածներ են լույս տեսնում առ այն, որ հանքի շահագործումը վնասում է տարածաշրջանի բնությանը, մարդկանց եւ այլն։ Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ պնդում է, թե Հայաստանը «լուրջ վնաս է հասցրել տարածաշրջանի կենսամիջավայրին եւ կենդանական աշխարհին, բնական ռեսուրսների սպառմանը եւ կենսաբազմազանության ոչնչացմանը»: Գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ են անում հայկական ՀԿ-ները։ 

Օրեր առաջ Ադրբեջանի կառավարությունից ֆինանսավորվող Environmental Protection First-ի անդամ, Ադրբեջանի «Ջրօգտագործման ոլորտի մասնագետներ» հասարակական ասոցիացիայի փոխնախագահ Ամին Մամեդովն էլ հայ «բնապահպաններին» աջակցող հայտարարություն արեց` ողջունեց քաղհասարակությանը, բնապահպան ակտիվիստներին, ովքեր բողոքում են Ամուլսարի շահագործման դեմ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ հանքի շահագործումը «լուրջ վտանգ է ներկայացնում կենսաբազմազանության եւ ջրային ռեսուրսների համար», ինչի մասին իմացել են մեր բնապահպաններից։ «Փաստորեն, մենք մի քանի հայտարարություն արեցինք այն մասին, որ Հայաստանը ցանկանում է գործարան կառուցել Նախիջեւանի սահմանին (Երասխավանում՝ խմբ․)։ Ցավոք, Հայաստանի քաղհասարակության կողմից արձագանք չեղավ։ Բայց նման արձագանքը հիմա ցույց է տալիս, որ Հայաստանի ներսում քաղաքացիական հասարակությունն ավելի ուշադիր է նայել մեր հայտարարությանը։ Մեր ներկայացրած փաստերը ստուգելուց հետո տեսան, որ իսկապես եղել են մարդու առողջությանը վնասակար գործողություններ»,- հայտարարել է Մամեդովը։ Մենք չենք ուզում հեռուն գնացող հետեւություններ անել, թե հայաստանյան բնապահպաններն աշխատում են Ադրբեջանի հետ եւ Ադրբեջանի համար, կարծում ենք` նման հետաքրքրություն պետք է ՀՀ ԱԱԾ-ն, նորաստեղծ Հակահետախուզության ծառայությունը դրսեւորեն՝ պարզելու, թե ում շահերն են սպասարկում Հայաստանում գործող հարյուրից ավելի այն ՀԿ-ները, որոնք օրերս Ամուլսարի շահագործման դեմ հայտարարություն էին տարածել։ 

Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի կարծիքով, Հայաստանի հանքարդյունաբերության դեմ սկսված այս լայնամասշտաբ շարժումը կոնկրետ նպատակ ունի։ «Ադրբեջանը երազում է, որ Հայաստանը տնտեսական աճ չունենա, որպեսզի ռազմական առումով մրցակից չդառնա։ Հայաստանի հանքարդյունաբերության դեմ ակտիվ գործող ադրբեջանական պետական եւ հայկական ՀԿ-ներ կան, որոնք իբր թե անկախ են, սակայն հայտնի են, օրինակ, Լաչինի միջանցքը փակելով, իսկ այժմ հարձակումներ են գործում Հայաստանի հանքարդյունաբերության վրա։ Այդ նույն հայկական եւ ադրբեջանական ՀԿ-ները երբեք չեն խոսել Ադրբեջանի, Ապշերոնյան թերակղզու, Կասպից ծովի կամ Կուր-արասքյան դաշտավայրի աղտոտվածության մասին։ Մենք գիտենք, թե ինչ է այնտեղ կատարվում, եւ ինչ բացասական ազդեցություն ունի նավթագազային արդյունահանումը։ Ադրբեջանի կողմից սա պետական քաղաքականություն է Հայաստանի դեմ, իսկ դրա առաջամարտիկներ են դարձել հայկական ՀԿ-ներ»,- ասում է նա։

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը հիշեց 2018-2020 թթ․ Հայաստանի հանքարդյունաբերության դեմ իրականացված գրոհներն ու շեշտեց՝ Ադրբեջանի բերանը լեզու են դրել, «ջրաղացին ջուր են լցրել»։ «Համայնքներում բողոքներ էին հրահրում, թույլ չէին տալիս ծրագրեր իրականացնել։ Մենք լեզու դրեցինք Ադրբեջանի բերանը՝ չհասկանալով, թե ինչ ենք անում։ Մենք հարվածեցինք այդ ոլորտին՝ թույլ տալով, որ թշնամին դա օգտագործի։ Էկոլոգիայի դաշտում ակտիվ ՀԿ-ների ակտիվության ցուցանիշը կտրուկ փոխվել էր։ Պետությունը պիտի երկխոսի այդ ՀԿ-ների հետ»,- ընդգծեց նա։

Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՈստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային ցածր գներով. ի՞նչ արժե այս պահինՀռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԿա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և 20-ից ավելի վիրավորներ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը