Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպես երեք ամերիկացի միաժամանակ ստեղծեցին նույն գյուտը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ջրային դահուկներ ստեղծելու միտքը ծագել է 20-րդ դարի սկզբին, ընդ որում՝ ամերիկացի երեք էնտուզիաստների գլխում գրեթե միաժամանակ։ 1922 թվականին Ռալֆ Սամուելսոնն է որոշել սովորական դահուկները օգտագործել ջրային սահքի համար։ Նա դահուկները սարքավորել է հատուկ ամրակներով, որոնք ամրացրել են դահուկները ոտքերին, որից հետո էլ դրանք հաջողությամբ փորձարկել է ջրի վրա։ Դահուկների լայնությունը մեծացնելով՝ հնարավոր է եղել հասնել առավելագույն կայունության։ Երեք տարի անց Ռալֆը նաև ցատկահարթակ է հորինել և ջրադահուկներով կատարել առաջին ցատկերը։ Նա նաև եղել է առաջինը, որ ջրադահուկները պարանով ամրացրել է ինքնաթիռին և իրականացրել ջրասահք։

1925 թվականին Ֆրեդ Ուոլերը, չիմանալով Ռալֆի գյուտի մասին, արտոնագիր է ստացել իր հորինած «Դելֆին» կոչվող սոճեփայտյա ջրադահուկների համար։ Իսկ 1928 թվականին Դոն Իբսենը, բացարձակ տեղյակ չլինելով նախորդ երկու գյուտերի մասին, հորինել է դահուկների իր տարբերակը, որը նախատեսված էր ջրի մակերևույթին սահելու համար։ Այս բոլորից հետո նորահայտ հոբբին՝ ջրադահուկներով սահելը, սկսել է ժողովրդականություն ձեռք բերել՝ գրավելով ավելի ու ավելի շատ մարդկանց: Հետագայում դա հոբբիից վերածվել է սպորտի: Իսկ սպորտն էլ հենց կանխորոշել է ջրադահուկների հետագա կատարելագործման ընթացքը: Ջրադահուկների առաջին մրցումներին մասնակցել են միայն տղամարդիկ։ Մարզիկները կատարել են ուղիղ գծով սերտորեն նշագրված տարածությունը հաղթահարելու երեք փորձ:

1920-ական թվականներին ԱՄՆում հայտնվել է ջրային դահուկավազքի առաջին ազգային ֆեդերացիան։ Իսկ 1946 թվականին Շվեյցարիայում ստեղծվել է այդ մարզաձևի միջազգային ֆեդերացիան։ Սկսել են ձևավորվել ջրային դահուկավազքի դիսցիպլինները, որոնցից յուրաքանչյուրի համար էլ ստեղծվել են հատուկ ջրադահուկներ։ Եթե առաջին ջրադահուկները հիմնականում փայտից են եղել, ապա ավելի թեթև ժամանակակիցները, որոնք ունեն սահքի բարձր մակարդակ, պատրաստվում են պոլիուրետինային փրփուրից։

Ջրադահուկային սպորտի դիսցիպլինների անվանումները նման են լեռնադահուկային սպորտի անվանումներին:Առաջինը ազատ ոճն է կամ գեղասահքը: Երկրորդը սլալոմն է՝ շարժումը կանխորոշված գծանշումների երկայնքով: Երրորդը դահուկային ցատկն է, որի համար օգտագործվում են կոր քթերով, ավելի երկար դահուկներ։Գեղասահքի համար մասնակիցը օգտագործում է կոր ծայրերով կարճ, լայն դահուկներ, քանի որ մարզիկները 20 վայրկյան ժամանակահատվածում կատարում են տարբեր տրյուկներ, շրջադարձեր, կողային սահում։ Սլալոմում օգտագործվում է հետևից նեղացած և առջևում կոր մեկ կամ երկու դահուկ։ Ջրադահուկորդին քաշող նավակի արագությունը ստանդարտ է: Կանանց համար այն 45 կմ/ժ է, տղամարդկանց համար՝ 57 կմ/ժ։ Ցատկահարթակներն ունեն բարձրության սահմանափակում՝ կանանց համար՝ 1,5 մ, տղամարդկանց համար՝ 1,8 մ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան 1 օր ջուր չի լինելու Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանԵվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներին Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ «Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ կապրի Նյու Յորքում. դերասանուհին ցույց է տվել իր գեղեցիկ բնակարանը Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ վիրավոր կա Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման և ընդդիմության դեմ կոշտ ճնշումների համար Տղաներն իրենք կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում են Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ) Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենաս, որ չիմանաս՝ Սրբազանը կուսակրոն է ու չի կարող որդիներ ունենալ Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը Դասերի վերջին օրը՝ դպրոցներում