Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բռնապետական երկրներում են պատմությունը հարմարեցնում իրենց նպատակներին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հարցազրույց թուրքագետ, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ

- Սեպտեմբերից սկսած, քննարկվում է Հայոց պատմության նոր դասագիրքը, հատկապես՝ 7-րդ դասարանի։ Դուք ծանո՞թ եք գրքին եւ ի՞նչ կարծիք ունեք այդ դասագրքի մասին։

- Իհարկե, ես Հայոց պատմության մասնագետ չեմ եւ դասագրքի բովանդակությանը ծանոթ չեմ՝ ծանոթ եմ այն գրախոսություններին, որոնք հրապարակվել են սոցիալական ցանցերում եւ մամուլում, եւ որեւէ հիմք չունեմ կասկածելու մասնագետների մտահոգություններին, որոնք այդ հարցը բարձրաձայնում են։ Հետեւել եմ նաեւ գրքի հեղինակի մեկնաբանություններին, որոնք ցույց են տալիս, որ այստեղ իրոք լրջագույն խնդիրներ կան, որովհետեւ գրքի հեղինակն անընդհատ նշում է, որ եթե կան սխալներ, ապա դրանք վրիպակներ են։ Բայց դրանք այնպիսի վրիպակներ են, որոնք փոխում են ամբողջ դասագրքի էությունը եւ խեղաթյուրում են պատմական փաստերը՝ ի վնաս հայ ժողովրդի պատմական անցյալի։ Ակնհայտ է, որ խնդրահարույց դասագիրք է, եւ գիտական հանրույթի բարձրացրած մտահոգությունները ոչ թե պետք է սվիններով ընդունվեին, այլ համապատասխան արձագանքը ցույց է տալիս, որ այդ դասագրքերով խեղվում է, կամ վտանգ կա, որ կխեղվեն եկող սերունդների գիտելիքները՝ մեր պատմության, մեր բնօրրանի մասին։

- Հանրային քննարկման է դրվել մի նախագիծ, որ Հայոց պատմությունը պետք է փոխարինել Հայաստանի պատմությամբ, Դուք ի՞նչ կարծիքի եք։

- Այստեղ կարծես լեզվախաղ է՝ Հայաստանի պատմությունը Հայոց պատմություն է, այսինքն՝ Հայոց պատմությունը ներառում է նաեւ Հայաստանի պատմությունը։ Բացի դրանից, այստեղ կա իշխանությունների կողմից մեկնաբանման լրջագույն բաց, այսինքն՝ չի նշվում, թե նրանք իրականում ինչ են ուզում, եւ այն հայտարարությունները, որոնք երբեմն ոչ քաղաքական են, վերջերս նաեւ Փաշինյանն իր խոսքում ասում էր, որ Հայոց պատմության մեջ նաեւ Հայաստանի պետականությունը չունենալու պատմությունն է, իսկ իրենք ուզում են Հայաստանի պետականության պատմությունը ներկայացնել, որը բավականին խոցելի է, քանի որ Հայոց պատմությունն այնպիսին է, ինչպիսին եղել է։ Այդ ընթացքում եղել է ե՛ւ պետականությունների շրջան, ե՛ւ պետականության բացակայության շրջան, հզորության ու անկման շրջան, եւ չի կարող որեւէ իշխանություն խմբագրել պատմությունը։ Դա նման է բռնապետական երկրներին, որտեղ պատմությունը հարմարեցնում են իրենց նպատակներին, բայց, միեւնույն է, ժամանակի ընթացքում այդ պատվիրված պատմությունները չեն կարողանում դառնալ դոմինանտ։ Այդպիսի բազմաթիվ օրինակներ կարող ենք տեսնել, ինչպիսին էր սովետական տարիների որոշակի շրջանի պատմությունը, որը որեւէ լուրջ ուսումնասիրողի համար աղբյուր չի հանդիսանում։ Մյուսը, որ իշխանությունները դժվարանում են բացատրել. ի՞նչ է նշանակում Հայաստանի պատմություն՝ աշխարհագրորեն, այսինքն, մենք այնտեղից դուրս ենք բերել Կիլիկյան Հայաստանի պատմությունը, սահմանափակվում ենք ո՞ր Հայաստանի պատմությամբ, միայն 29.800 քառակուսի կմ-ի հասնող ներկայիս Հայաստանո՞վ, թե՞ այլ Հայաստանի պատմությամբ։ Կամ՝ եթե խոսում ենք միայն պետականությունների մասին, շատ լուրջ հարց է առաջանում․ այս տարածաշրջանում 1045-ից հետո՝ Բագրատունիների թագավորության անկումից հետո, պետականությունը վերականգնվել է 1918 թվին, այդ մի քանի դարն ի՞նչ է լինում, դո՞ւրս է մղվում դասագրքերից, ինչպե՞ս են ներկայացնում։ Այնպես որ, խնդիրն ինքնին արդեն սխալ է, եւ դրան գումարվում է իշխանությունների կողմից հստակ բացատրությունների բացակայությունը՝ հիմնավոր բացատրություն, որն էլ ավելի դժվարացնում է խնդրի էությունը։ Ես տեսնում եմ նաեւ, որ խնդրի քննարկումներում չկա իշխանության մեկնաբանությունը, որն էլ ավելի է խորացնում կասկածները եւ թեժացնում քննարկումները։

 

Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում