Երևան, 10.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Այս կառավարությունն ունի հստակ գիծ՝ դա հակազգային կամ արտաքին ուժերի կողմից թելադրված քաղաքականության որոշակի ուղղվածություն է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ հետևում ես կրթական համակարգում տեղի ունեցող վայրիվերումներին, տպավորություն է, որ այն հայտնվել է իշխանության տոտալ ճնշման ներքո, սպասում են, թե այն որքան կդիմադրի ու կդիմանա: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանին մեր զրույցի սկզբում հարցնում եմ՝ ի՞նչ է կատարվում մեր կրթական համակարգի հետ, ի՞նչ են փորձում անել: «Եթե շատ կարճ, ապա քաոսային վիճակն ավելի խորանում է, բայց, կարծես, այդ քաոսն արդեն որոշակի ուղղվածություն է ձեռք բերում: Իշխանություններն արդեն հասկացել են, որ ամեն ինչի հիմքում կամ առանցքում կրթությունն է, և հասարակական հարաբերությունները փոխելու, կամ, այսպես ասած, Երրորդ հանրապետության գերեզմանաքարը դնելու համար անհրաժեշտ է, որպեսզի կրթության համակարգում դա ամրագրվի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Օրեր շարունակ բուռն քննարկվում է «Հայոց պատմություն» դասընթացի անվան փոփոխությունը: Դա ոլորտային փորձագետների և, ընդհանրապես, հանրության անհանգստությունն առաջ բերեց՝ ինչո՞ւ պետք է դասընթացը կոչվի «Հայաստանի պատմություն», ո՞րն է հիմնավորումը: Կրթության փորձագետը հիշեցնում է, որ այդ փոփոխությունը հանրային քննարկման դաշտ նետվեց մեկ օրվա, կարելի է անգամ ասել՝ ժամերի ընթացքում: «Պաշտոնյաներից մեկն ասաց, որ իրեն իբր դիմել են պատմաբաններ, որոնց անունները մինչև այս պահը հայտնի չէ, և առաջարկել են «Հայոց պատմությունը» դարձնել «Հայաստանի պատմություն»: Շատ զարմանալի է այն կայծակնային արագությունը, որով այդ նախագիծը հայտնվեց e-draft կայքում: Դա արվեց շատ արագ, մինչդեռ գիտենք, թե կրթության ոլորտում որքան դանդաղկոտություն են ցուցաբերում իշխանությունները: Այս արագությունն ուղղակի զարմանք հարուցեց շատերի մոտ, և, բնականաբար, հակառակ ռեակցիան եղավ և՛ հասարակության, և՛ գիտակից զանգվածի շրջանում՝ «ուրեմն, սրա հետևում ինչ-որ գաղտնի բաներ կան թաքնված»:

Հարցում արեցինք նախարարությանը, թե արդյո՞ք վերնագրի փոփոխությունը փոփոխություն է ենթադրում նաև բովանդակության մեջ: Պատասխանը եղավ, որ բովանդակության մեջ որևէ փոփոխություն այս պահին մտածված չէ, և դա վերաբերում է միայն առարկայի վերնագրին: Իսկ թե ինչո՞ւ չպետք է փոխել դասընթացի վերնագիրը, այդ հարցին օրեր առաջ շատ դիպուկ արձագանքել են Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, Հայոց պատմության ամբիոնը: Ուղղակի պետք է հիշել, որ, ըստ էության, անկախացումից հետո սա ակադեմիկոսների մտահղացումն է եղել՝ վերադառնալ «Հայոց պատմությանը»՝ փոխելով «Հայ ժողովրդի պատմություն» արտահայտությունը: Հասկանալի է, որ այս պարագայում եղած նյութը ծավալային և բովանդակային առումով ավելի մեծ է, քան այն, ինչը դրվելու է «Հայաստանի պատմություն» արտահայտության տակ»,-նշում է մեր զրուցակիցը:

Բավականին շատ են նաև դժգոհությունները դասագրքերից, դրանցում մատուցված նյութերից: Օրինակ՝ փորձագիտական մի ամբողջ հանրույթ «կռիվ» է տալիս «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի և նրա հեղինակի հետ: «Ըստ էության, զարմանք է հարուցում նաև այն հապճեպությունը, թե ինչպես այդ դասագրքերը մտան դպրոց: Դասերը սկսվելուց մեկ կիսամյակ է անցել, և կան դպրոցներ, որոնք դեռևս այդ դասագրքերը չունեն: Ուսուցիչները ստիպված են լինում դաս առ դաս դրանք բազմացնել և տալ երեխաներին, որն էապես ազդում և հետ է գցում մեր կրթական համակարգը, դրանից էապես ընկնում է կրթության որակը: Այդ հապճեպությունը ևս բացատրվում է նրանով, որ կրթական համակարգը քանդելու մարմաջը չափեր և սահմաններ չի ճանաչում: Կամ՝ անցած տարի ունեցանք չափորոշիչների փորձարկում Տավուշի մարզում: Առանց դրանց արդյունքները հաշվի առնելու, ընդ որում՝ կային մեծ բողոքներ և դժգոհություններ Տավուշի մարզի ուսուցիչների շրջանում, դրանք ուղղակի ներդրվեցին հանրապետության մյուս բոլոր դպրոցներում: Այսինքն, ստացվում է, որ կառավարությունն ունի հստակ գիծ՝ դա հակազգային կամ արտաքին ուժերի կողմից թելադրված քաղաքականության որոշակի ուղղվածություն է, որն իր արտացոլումն է գտնում կրթության բնագավառում»,-ընդգծում է փորձագետը:

Ականջալուր չլինելով փորձագիտական հանրույթի դժգոհություններին, որոնք վերաբերում են կրթության որակին, կառավարությունը շարունակում է կյանքի կոչել «Ակադեմիական քաղաքի» գաղափարը: «Սա էլ բարձրագույն կրթության և գիտության համակարգը կազմալուծելու փորձ է, որովհետև այնտեղ պայման է դրվում, որ հաջորդ տարվանից սկսած բուհերը և գիտական կազմակերպությունները, այսպես ասած, պետք է միավորվեն, իսկ դա նշանակում է ևս մեկ հարված գիտության և բարձրագույն կրթության ոլորտին: Եվ, իհարկե, կա ևս մեկ ռիսկ՝ լավ գաղափարի արժեզրկումը: Եթե գաղափարը վերցնում են, չեն իրականացնում կամ իրականացնում են վատ ձևերով, դա ուղղակի գաղափարը վերացնելու միտում ունի, ինչն ավելի վատ է»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մենք ամեն քայլով սատարում ենք այս շարժմանը․ Տիգրան Աբրահամյան «Գիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ»․ Սուրեն Պետրոսյան Ուժ կիրառելով բերման են ենթարկում «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Մայրաքաղաքում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաներ Բագրատ Սրբազանն այսօրվա հանրահավաքի ժամը հայտարարեց Փակվել է Երևանի մուտքը Արարատի մարզի կողմից«Ուսանո՛ղ, ոտքի». ԵՊՀ-ի ուսանողները սկսել են անհնազանդության ակցիանԱմեն ինչ հնարավոր է. Սրբազանն՝ Արման Թաթոյանին վարչապետի թեկնածու դիտարկելու մասին Կրակոցներ՝ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Mercedes» ու «Lada» մեքենաներ Հանրությունը ինքն էր պահանջում հրաժարական, ես ուղղակի հանրության զգացումները ձևակերպել և հնչեցրել եմ․ Բագրատ Սրբազան Ազգային արժանապատվության տրիբունալն իր աշխատանքը կսկսի մայիսի 20-ից․ Արշակ Կարապետյան Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում բախվել են «GAZel» -ը և «VAZ»-ը․ կան տուժածներ ԵՊՀ-ում դասադուլ է14 ժամ ջուր չի լինելու Երևանում և մարզերում Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն էՈւկրաինան Գերմանիայից կստանա 45 մլն եվրո դրամաշնորհ` էներգետիկայի ոլորտը վերականգնելու համար Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում է սկսել Ռաֆահում ահաբեկիչների թիրախների վրա ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր Ալմաթիում տեղի կունենա Միրզոյան-Բայրամով հանդիպում Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուի մասինՔՊ գլխավոր աղանդապետի հեռացման համար անհրաժեշտ է նրան զրկել և՛ ներքին, և՛ արտաքին աջակցությունից. Հրայր Կամենդատյան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Դիմում եմ մեր երկրի ղեկավարին իրեն ինչպե՞ս դիմել պարո՞ն, թե՞ տիկին վարչապետ. Արշակ Կարապետյան «Լադանիվա»-ի ելույթը «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակչում (տեսանյութ) Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն Ինչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ) Մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Շուրջ 600 000 հայ մասնակցեց Երկրորդ համաշխարհայինին` իրենց ավանդը բերելով նացիզմի դեմ հաղթանակին Ես ո՛չ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ գնացել, ո՛չ Սերժ Սարգսյանի, եկել եմ ոտքերս վիրակապելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարեն Ջալավյանը` Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ) 15 համարի տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկի Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը․ ուղիղ Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) Ո՞վ է ասում, որ միանգամից պետք է հեռանա, սա պրոցես է, մենք կա՛մ չենք լինելու, կա՛մ հաղթելու ենք․ Շուշան Պետրոսյան (տեսանյութ) «Հեռու գնացե՛ք, կարող ա տրաքի, վառելիք ա թողում». ի՞նչ էր կատարվում ժողովրդի մեջ մտած «Կամազի» մոտ (տեսանյութ) Ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքը լուսավորվել է 79 թվով «Կամազի» վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ) «Կամազի» վարորդը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ (տեսանյութ) Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Մարկո Պառոլո Կամազը «սալյարկա է» լցրել այստեղ, որ երևի թունավորի ժողովրդին, ոստիկաննե՛ր, տե՛ր կանգնեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Մայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց Իշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ) Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՔՊ խմբակցությունը պատասխանել է վարչապետի հրաժարականի վերաբերյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պահանջին Նիկոլ Փաշինյա՛ն, խոփդ քարին է կպել, պարզապես ժամանակ ես ձգում, մենք ավելի համառ ենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին Զգու՞մ եք ով է կառավարում մեր երկիրը. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ևս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար