Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մարզաձև, որի ակունքները ձգվում են մինչև մեր թվարկությունից հազարամյակներ առաջ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կանոեներով և բայդարկաներով թիավարությունը այնպիսի դարավոր պատմություն ունի, որով հազիվ թե որևէ այլ սպորտաձև կարող է պարծենալ: Նավակները, որոնք նման են եղել բայդարկաների և կանոեների, հայտնվել են դեռ մեր թվարկությունից առաջ: 1927 թվականին 20-րդ դարի առաջատար անգլիացի հնագետ Չարլզ Վուլլին արծաթե նավակ է գտել շումերական թագավորի դամբարանում, որը կառուցվել էր 6000 տարի առաջ։ Ժամանակակից բայդարկաների և կանոեների «նախահայրեր» են հայտնաբերվել նաև Հին Եգիպտոսում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում և աշխարհի այլ մասերում: Բայց այդ ամենը վերաբերել է այդ նավակներին ընդհանրապես, այլ ոչ թե սպորտին: Միայն 1920-ականներին են Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում կայացել բայդարկաներով և կանոեներով սիրողական առաջին առաջնությունները։ Ավելի ուշ՝ 1924 թվականին, Փարիզի Օլիմպիական խաղերում այդ մարզաձևը ներկայացվել է որպես ցուցադրական ելույթ:

Միաժամանակ հիմնադրվել է ֆեդերացիա (Կանոեի միջազգային ներկայացուցչություն): 1946 թվականին այն փոխել է իր անվանումը և դարձել Կանոեի միջազգային ֆեդերացիա, որի անդամ է արդեն 115 երկիր։ Ֆեդերացիայի պարտականությունների մեջ էր մտնում մրցաշարերի անցկացումը, սպորտի զարգացումը և կազմակերպչական բոլոր հարցերի լուծումը։ Այդ կազմակերպության հովանու ներքո էլ Պրահայում անցկացվել է Եվրոպայի առաջին առաջնությունը։ Որոշվել է, որ Հին աշխարհի առաջնությունը կանցկացվի 2 տարի պարբերականությամբ, և այդ «գրաֆիկը» շարունակվել է մինչև 1969 թվականը, երբ որոշվել է ամեն տարի անցկացնել միայն աշխարհի առաջնություն, սակայն 1997 թվականին Եվրոպայի առաջնությունը «վերադարձել» է, որը ևս ներկայում անցկացվում է ամեն տարի։ Վաշոլմն է (Շվեդիա) դարձել առաջին քաղաքը, որը հյուրընկալել է աշխարհի առաջնությունը։ Առաջնությունից հետո ամբողջ 10 տարի անորոշ է եղել այդ սպորտաձևի ճակատագիրը։

Բանն այն է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով թիավարության բոլոր մրցումները դադարեցվել են և վերսկսվել են միայն 1948 թվականին, և այդ ժամանակվանից էլ պարբերաբար անցկացվում են մինչ հիմա։ Ինչպես նշվեց վերևում, առաջին անգամ մարզաձևը որպես ցուցադրական ներկայացվել է Փարիզի Օլիմպիական խաղերում, իսկ 1936 թվականին Բեռլինի Օլիմպիական խաղերում մարզաձևը ներառվել է խաղերի պաշտոնական ծրագրում։ Հաջորդ Օլիմպիական խաղերը տեղի են ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1948 թվականին Լոնդոնում, ընդ որում՝ նաև կանանց է թույլատրվել մասնակցել դրանց։ 20-րդ դարում թիավարությունում գերակշռել է 3 տերություն՝ ԽՍՀՄ, Գերմանիա և Հունգարիա, և այդ երկրների մարզիկները պարբերաբար բարձր հարգի մեդալներ են տարել տուն:

Օրինակ՝ Բրիջիթ Ֆիշերը (Գերմանիա) 8 անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն տղամարդկանց մեջ, իսկ կանանց մեջ Գերտ Ֆրիդրեքսոնն է (Շվեդիա) իր կարիերայի ընթացքում նվաճել ամենաբարձր մակարդակի 6 մեդալ։ Ներկայում այս մարզաձևը վերելք է ապրում, բացի Օլիմպիական խաղերից, աշխարհի և Եվրոպայի առաջնություններից, տարեկան անցկացվում են հսկայական թվով այլ մրցումներ՝ աշխարհի գավաթներ, «Գրան պրիներ», երիտասարդական առաջնություններ։ Թիավարությունը ակտիվորեն գովազդվում է ամբողջ աշխարհում, ավելանում են ակումբները, և երիտասարդներն ավելի ու ավելի են պատրաստակամորեն զբաղվում դրանով։ Մինչ օրս մրցութային ծրագիրը բաղկացած է թիավարությունից՝ մենակ, երկուսով, չորսով, իսկ մրցումներն անցկացվում են 200, 500, 1000 մետր հեռավորությունների վրա։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ընկերությունների դեմ՝ Իսրայելին աջակցելու համար Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ է Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա»․ Գառնիկ Դանիելյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերինԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Իրավիճակը` Կիրանցում պայթյունավտանգ է. կան հարյուրավոր ոստիկաններ «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ոսկու գինն աճել է Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան 1 օր ջուր չի լինելու Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանԵվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներին Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ «Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ կապրի Նյու Յորքում. դերասանուհին ցույց է տվել իր գեղեցիկ բնակարանը Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է