Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Այդ մենք պետք է խոսենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության մասին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հարցազրույց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ

- Անզեն աչքով նկատելի է, որ ԱՄՆ ներկայությունը Հայաստանում եւ Հարավային Կովկասում մեծացել է։ Համաձա՞յն եք:

- Անշուշտ, այս իշխանությունների օրոք անգամ թելադրողի աստիճանը եւ դրա առաջին դրսեւորումները բացահայտ տեսանք Բոլթոնի այցի ժամանակ՝ 2018 թվականին։ Եթե հետեւենք հաջորդող զարգացումներին, ապա ուշադիր վերլուծողի համար ակնհայտ է դառնում, որ յուրաքանչյուր դեպքում, լինի դա Միացյալ Նահանգների որեւէ պաշտոնյայի, թե բանագնացների այց, այդ գործընթացը շարունակական է` իրենց ծրագրերը, հանուն որի այս իշխանությունները բերվել-նստեցվել են մեր պետության գլխին, մշտապես եւ հետեւողականորեն իրականացվում են։

- Սահմանադրության փոփոխության մասին է խոսում Փաշինյանը։ Դա թուրք-ադրբեջանական տանդեմի՞ առաջ քաշած օրակարգն է, թե՞ ԱՄՆ-ն էլ դեր ունի։

- Դա թուրք-ադրբեջանական օրակարգ է, որին գործող կառավարության ղեկին նստած անձը վաղուց է համաձայնություն տվել, ուղղակի դա ժամանակին իրականացնել չի ստացվել: Հիմա քանի որ բանակցային գործընթացն արեւմտյան հարթակում տապալվել է փաստացի, տապալման մեղքն ադրբեջանական կողմը չի ուզում իր վրա վերցնել եւ հերթական պահանջն է առաջ բերում, որոնք ե՛ւ ժամանակատար են, ե՛ւ հանրային առումով բավականին ցավոտ ու նվաստացնող։ Այդ պահանջները դրվում են, գործող իշխանություններն էլ, որպեսզի չդառնան բանակցային գործընթացի տապալողի մեղքի փաստացի կրողը, իրականացնում են։ Բերված թեզերը գործող իշխանության ղեկին նստած անձի կողմից կեղծ են, շինծու են, եթե որեւէ հավակնություններ կան ինչ-որ մեկի տարածքային ամբողջականության հանդեպ, ապա առաջին հերթին պիտի խոսենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության մասին, որովհետեւ այն հղում է անում իրենց առաջին հանրապետությանը, որն Ազգերի լիգայի կողմից ճանաչված չի եղել եւ ճանաչված չի եղել հենց այն պատճառով, որ հավակնություններ է ունեցել այն տարածքների հանդեպ, որոնք իրենց վերահսկողության տակ չեն եղել։

- Ստացվում է, որ ԱՄՆ-ի համար նշանակություն չունի` Հայաստան կմնա, թե ոչ, կարեւորը ՌԴ-ի՝ տարածաշրջանից հեռացումն է։

- Արեւմուտքի գլխավոր նպատակը Հարավային Կովկասի, Միջին Ասիայի ամբողջ ռեսուրսային գոտուն տիրապետելն է եւ նեոգաղութացման քաղաքականության հիմքով իրենց վերահսկողությունը հաստատելը։ Դրան հասնելու համար նրանք պետք է Ռուսաստանին այստեղից հանեն, Իրանի ազդեցությունը չեզոքացնեն։ Այս գունավոր հեղափոխությունների շարքը հենց դրան էլ միտված է եղել, սակայն զարգացումներն իրենց ակնկալած հունով չեն գնացել։ Այսինքն՝ այն ծրագիրը, որով իրենք առաջնորդվում էին, իրենց ակնկալած ժամկետներում եւ ձեւով չի իրականացել։ Եթե իրենց ակնկալածով լիներ, ապա մենք Արցախը կորցրած կլինեինք դեռեւս 2020-ին, եւ Հայաստանը լիակատար կապիտուլյացիայի սկզբունքներով հանձնված կլիներ ադրբեջանա-թուրքական տանդեմին, քանի որ արեւմտյան կողմի համար առավել ընդունելի է թուրքական գերիշխանությունն այս տարածաշրջանում թե՛ Ադրբեջանի ու Թուրքիայի վրա ունեցած տնտեսական-ֆինանսական ազդեցությամբ, թե՛ Թուրքիայի՝ ՆԱՏՕ անդամ լինելու հանգամանքից ելնելով։ Նրանց ավելի ձեռնտու է այդ ուժերի ուժեղացումը։ Սակայն դա իրականություն չի դարձել Սյունիքի հանդեպ գործողություններ չիրականացնելու եւ Իրանի կողմից այդ հստակ քաղաքականության ու ռուսական կողմից սադրանքների չգնալու արդյունքում: Բայց այս ամբողջը դեռեւս շարունակվում է, ցավոք սրտի, քանի որ մեր իշխանության ղեկին նստած է մի խումբ, որն այդ հանձնառություններով է եկել։ Այսօր նրանց հեռանալն անհնարին է՝ չի կարող լինել մինչեւ իրենց հանձնառությունների լիակատար իրականացումը, եւ նաեւ իրենք իրենց կյանքի հանդեպ վախ ունեն։ Ծրագրի ամբողջական իրականացումից հետո դեռ հարցական է՝ նրանցից քանիսը ողջ կմնա՝ հենց նույն արեւմտյան ուժերի ծրագրերը չբացահայտելու համար։

- Ռուսական կամ իրանական կողմը որքա՞ն կկարողանա ձգձգել, չմտնել ուղիղ ռազմական առճակատման մեջ։ 

- Բնականաբար, թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին ձեռնտու չէ երկրորդ ճակատի բացումը, որովհետեւ դա կնշանակի Ռուսաստանի հարավային թեժ կետերի ակտիվացում, որը երկիրը կդնի ամենածանր վիճակի մեջ։ Իրանին էլ ձեռնտու չէ հյուսիսային սահմաններում որեւէ ռազմական գործողություն, որը կզուգորդվի արեւմտյան, հարավ-արեւմտյան հատվածում Պակիստանից, Աֆղանստանից որոշակի ներթափանցումներով։ Այսինքն՝ երկիրը պառակտման վտանգի առաջ կկանգնի։ Պրոցեսներն ինչքան երկար են գնում, այնքան արեւմտյան աշխարհի համար բարդ է դառնում այս գործընթացներն իրենց ուզածով առաջ տանելը։

 

ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանումՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանՊեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Վարչախումբը սադրում է Ռուսաստանին