Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հրթիռները կարկուտի պես թափվում էին գյուղի վրա․ Մարո Ասլանյանը վիրավորվել է Նոր Ղազանչիի հրթիռակոծության ժամանակ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Եթե մնայինք գյուղում, չեմ կարող ասել, թե ինչ կլիներ. կրակում էին տների ուղղությամբ, բնակելի թաղամասերին, մեր աչքի առաջ գյուղը վեր էր ածվել փլատակների, մի քանի տուն հրթիռակոծությունից հետո «պաժար» էր ընկել։ Մնայինք, պարզ չէ ի՞նչ կանեին»,- MediaHub-ի հետ զրույցում հարց է բարձրացնում Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի բնակիչ 55-ամյա Մարո Ասլանյանը։ 

Նա պատմում է իր ընտանիքի ապրումները, ընդգծում՝ «եթե ասում են քաղաքացիական անձանց վնաս չենք տա, ապա ինչո՞ւ էին հրետակոծում մեր տները, երբ մենք դեռ տանն էինք»։ 

Սեպտեմբերի 19-ին հրետակոծվող Նոր Ղազանչիում Մարո Ասլանյանը մյուսների պես փորձում էր փրկվել ու փրկել ընտանիքը։ 55-ամյա կնոջ խոսքով՝ նա իր ընկերուհու, դստեր ու 3 անչափահաս թոռների հետ դուրս են եկել տան ապաստարանից, որ գնան գյուղի վերևի հատվածում գտնվող գետնափոր տնակ, որին գյուղում «կամուրջի տակ» են անվանում։ 

«Տեսանք, որ պայթյունները չեն դադարում, կրակում էին աջ ու ձախ ու ադրբեջանցիները դրա հետ մեկտեղ առաջ են շարժվում, արդեն հասել էին գյուղի տակ։ Մենք գնում էինք, իսկ հրթիռները կարկուտի պես թափվում էին գյուղի վրա, անտառների մեջ, ճանապարհներին, մի ահավոր, աննկարագրելի տեսարան։ Երբ մտանք անտառ, մտածեցինք խիտ ծառերի տակ չենք դիտարկվի։ Ամենաշատը մտածում էի երեխաների մասին, վախից կապտել էին։ Մինչ մենք նրանց գրկած փորձում էինք արագացնել մեր քայլերը, որ րոպե առաջ հասնենք «մոստի տակ», մեկ էլ արկը պայթեց մեզանից մի քանի մետր հեռավորության վրա եւ ես ոտքից վիրավորում ստացա։ Երեխաների լացի ձայնը մինչև հիմա ականջներիս մեջ է»,- պատմում է Մարո Ասլանյանը։ 

Վիրավոր կնոջն օգնության է հասնում համայնքի ղեկավարի եղբայրը և գյուղից ևս 2 հոգի։ Վերջիններս արագ-արագ կազմակերպում են Մարոյի ընտանիքի տարհանումն ու տեղափոխում Առաջաձոր։ Այնտեղ Մարոյին բուժօգնություն են ցուցաբերել, վիրակապել վերքերը։

«Այդ օրը մնացինք Առաջաձորում, հաջորդ օրը տարհանվեց ամբողջ ենթաշրջանը։ Այդ վիճակում մեզ բերեցին Իվանյան, որից հետո տեղափոխվեցինք Հայաստան։ Մեր հագի շորերից բացի, ժամանակ չունեցանք նույնիսկ տնից ինչ որ բան վերցնել, դրա ժամանակը չկար, երեխաների կյանքը պիտի փրկեինք»,- ասում է նա։

Մեր զրուցակցի ընտանիքն այժմ ապաստանել է Կոտայքի մարզի Արգել գյուղում, նոր կյանք ենք փորձում սկսել։ Մարոյի ընտանիքը սոցիալական աջակցության կարիք ունի։ 

Նոր Ղազանչիի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը MediaHub-ին ասաց, որ գյուղի տղամարդկանց մեծ մասը իրենց ընտանիքներին ապաստարանում տեղավորելուց հետո, աշխարազորի հետ մասնակցել են գյուղի պաշտպանության համար մղված մարտերին։

«Կապ չկար։ Որևէ մեկից լուր իմանալու համար այդ օրերին միայն հարցուփորձ անելով էինք իմանում։ Իրավիճակը խառն էր։ Երբ իջել եմ գյուղ, որ իմանամ ով ինչ վիճակում է, միայն Նոր Կիլիկիա նորակառույց թաղամասում 2-3 հոգի էին մնացել, մյուսները գնացել էին «կամուրջի տակ»։ Հորեղբորս աղջիկը հղի էր, սեպտեմբերի 25-ին պլանավորված էր կեսարյան հատումով ծննդաբերություն։ Մտածում էինք կազմակերպել այդ կարգավիճակում գտնվող մարդկանց, ծերերի, կանանց, երեխաների ու հիվանդների տարհանումը»,- ասում է Առստամյանը։

Սակայն, նրա խոսքով, չդադարող հրետակոծությունն արագացրել է գործընթացը և մարդիկ ինքնուրույն, անտառների միջով փորձել են հասնել Առաջաձոր, Ծմակահող գյուղեր։ 

«Մի մասը, այդ թվում քույրս, մոլորվել ու սխալ ճանապարհով էին գնացել։ Ամբողջ գիշեր մենք նրանց փնտրել ենք Առաձաձորի ու Չլդրանի միջակայքի անտառներում։ Մինչև գտանք իրար, արդեն լույսը բացվում էր, իսկ կրակը չէր դադարում։ Դա իմ կյանքի ամենածանր գիշերն էր։ Գաղթի ճանապարհին մեր գյուղից մի տղա էր մահացել, ուղեկցող այլ հիվանդություն ուներ, անտառում սրտի կանգ է գրանցվել, նրան հայրը հուղարկավորել է տեղում ու առաջ եկել, իսկ մյուսների վիճակը, բարեբախտաբար, լավ էր»,- հիշում է նա։

Համայնքի ղեկավարն ասաց, որ երբ տեղահանման համար բացվել է Հակարիի կամուրջը, առաջին մեքենաներով Հայաստան է տեղափոխվել նաև նրա քույրը։ Տաթևիկը Գյումրիում տղա է լույս աշխարհ բերել...

Հունան Թադևոսյան

Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանումՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանՊեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան