Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ խնդիր. ի՞նչ քարտեզներ են մոգոնում ադրբեջանցիները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանցիները շարունակում են մեծացնել տեղեկատվական պատերազմի ծավալները՝ ընդդեմ Հայաստանի հանքարդյունաբերության: Ի մասնավորի, հակահայկական քարոզչական հարթակներից մեկին տված հարցազրույցում Ադրբեջանի քարտեզագիրների հասարակական ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովը հայտարարել է, թե, ուշադրություն, ադրբեջանցի մասնագետները սկսել են մշակել Հայաստանի հանքարդյունաբերության քարտեզը։

Ավելին, նրա խոսքով, քարտեզի 40 տոկոսն արդեն մշակված է, իսկ աշխատանքները նախատեսվում է ավարտել չորս ամսից։ Այսինքն, այդ քարտեզի միջոցով հնարավոր կլինի հստակ իմանալ, թե Հայաստանում որտեղ են գտնվում հանքային պաշարները: Ընդ որում, ինչպես նշել է Բայրամովը, քարտեզն ընդգրկելու է Հայաստանի ողջ տարածքը, և ոչ միայն Հայաստանի հանքարդյունաբերության տեղանքներն Ադրբեջանի հետ սահմանին։ Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ սույն ադրբեջանցին ու նրան ձայնակցած տնտեսագետ Էլ շադ Մամեդովը առիթն օգտագործել են դարձյալ խոսելու հայաստանյան հանքարդյունաբերության՝ շրջակա միջավայրի վրա իբր բացասական ազդեցության մասին, նշենք, որ այս ամենն արդեն իսկապես ստանում է ազգային անվտանգության խնդիր, ինչի մասին ոչ մեկ անգամ զգուշացրել ենք: Երբ ժամանակին թե՛ լրատվամիջոցները, թե՛ փորձագետները զգուշացնում էին, որ հայաստանյան որոշ ՀԿ-ների՝ հանքարդյունաբերության դեմ պայքարը՝ մի կողմից, կասկածելի արտասահմանյան ՀԿ-ների՝ Հայաստանում ուսումնասիրություններ կատարելու թույլտվությունը՝ մյուս կողմից, ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին, նույն այդ ՀԿ-ներից ոմանք խիստ «նեղվում» էին:

Փաստը մնում է փաստ, որ ադրբեջանցիները ակտիվորեն օգտվում են նշյալ կառույցների տեղեկություններից: Վերջիններիս նպատակը հասկանալի է՝ նրանք ցանկանում են թուլացնել Հայաստանի ողնաշարը, այդ թվում՝ հարվածելով տնտեսության մեջ շոշափելի ներկայություն ունեցող հանքարդյունաբերությանը, հատկապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, որը տարիներ շարունակ գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը: Անհասկանալի է, թե ինչ նպատակ ունեն հայաստանյան նման կազմակերպությունները: Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ապա Մամեդովի հետ մի հարցում համաձայն ենք:Նա նշում է, թե «այսօր մենք, ցավոք, տեսնում ենք, որ շատ միջազգային կառույցներ կիրառում են երկակի ստանդարտներ, այդ թվում բնապահպանության ոլորտում»:

Այո, երկակի ստանդարտներն ակնառու են, քանզի լինելով նավթարդյունահանող երկիր՝ բնապահպանական առումով ամենամեծ վնաս հասցնողներից մեկը հենց Ադրբեջանն է, դրան գումարած՝ այդ երկրի ռազմական հանցագործությունները, որոնց վրա նույն «միջազգային կառույցները» հաճախ աչք են փակում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա»․ Գառնիկ Դանիելյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերինԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Իրավիճակը` Կիրանցում պայթյունավտանգ է. կան հարյուրավոր ոստիկաններ «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ոսկու գինն աճել է Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան 1 օր ջուր չի լինելու Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանԵվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներին Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ «Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ կապրի Նյու Յորքում. դերասանուհին ցույց է տվել իր գեղեցիկ բնակարանը Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ վիրավոր կա Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման և ընդդիմության դեմ կոշտ ճնշումների համար Տղաներն իրենք կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում են