Երևան, 13.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մեզ մնացել է ամենակարևորը՝ արժանապատվությունը, որ կամաց-կամաց կորցնում ենք, հանուն դրա պետք է պայքարենք». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները մոտ հինգ ամիս է, ինչ Հայաստանում են: Եթե առաջին օրերին առաջնահերթ էր կացարանի, սննդի և հագուստի հարցը, ապա հիմա առաջ են գալիս այլ խնդիրներ ևս: Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի նախագահ Մետաքսե Հակոբյանն ասում է՝ խնդիրները ոչ թե պակասել են, այլ տասնապատկվել:

«Խնդիրներն ավելին են, քան կարելի էր պատկերացնել: Մարդիկ բախվեցին այլ խնդիրների՝ սկսած բնակվարձերից, որոնք չեն կարողանում վճարել: Մարտից դադարեցվելու է 40 պլ յուս 10 հազար դրամների տրամադրումը: Նույնիսկ գյուղական համայնքներում տուն վարձելու համար սա բավարար գումար չէ: Մյուս կողմից՝ աշխատանք գտնելն է անհնար, հատկապես մարզերում և գյուղերում մարդիկ աշխատելու հնարավորություն չունեն, որովհետև չունեն հնարավորություն անասնապահությամբ կամ հողագործությամբ զբաղվելու, քանի որ իրենց տներում չեն: Շատերն այլևս իրենց մասնագիտությամբ աշխատանք չեն փնտրում, բայց, միևնույնն է, աշխատանք գտնելը համարյա թե անհնարին է շատերի համար: Պետական հիմնարկներում աշխատելու հետ կապված՝ բոլորս գիտենք, թե որքան խոչընդոտներ կան: Սոցիալական խնդիրները ոչ թե պակասում են, այլ ավելի են խորանում և անլուծելի դառնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Պարբերաբար կարելի է հանդիպել նաև հրապարակումների, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները բախվում են տարաբնույթ խոչընդոտների, երբ դիմում են այս կամ այն պետական գերատեսչությանը՝ հերթեր են, անճշտություններ և այլն: Մեր զրուցակիցը նշում է, որ այս հարցում ունի անձնական փորձ, բացի դա, իրեն օրվա կտրվածքով տասնյակ քաղաքացիներ են դիմում նույն խնդիրներով:

«Օրինակ՝ տարբեր են անձնագրային կետերում ի հայտ եկող խնդիրները: Օրերս զրուցում էի քաղաքացու հետ, որը չի կարողանում իր ծնողին Աբովյան քաղաքում հաշվառել, հետևաբար՝ վերջինս չի կարողանում իր կենսաթոշակը ստանալ: Պատճառը կուտակումներն են: Նա հիմա գրանցվել է, բայց այս պահին մոտ 5000-ի հասնող հերթ կա: Եթե անձնագրայինում օրը 30 հոգու սպասարկեն, պատկերացրեք, թե երբ է քաղաքացին հաշվառվելու: Կան անձնագրային բաժանմունքներ, որտեղ մեկի փոխարեն երկու պատուհան է գործում, շաբաթ օրերն էլ են աշխատում, բայց դա էլի բավարար չէ խնդիրը լուծելու համար: Անընդհատ որոշումներ են փոխվում, մարդիկ խուսափում են նաև հաշվառվելուց: Քաղաքացիներն ինձ դիմում են, որ ժամանակին Հայաստանի Հանրապետության գրանցում են ունեցել, հիմա իրենց ստիպում են անձնագրերը փոխել, 070 կոդով անձնագրում հաշվառումն այլևս չեն անում, ինչպես նոյեմբերին էին անում: Սոցապ նախարարության հետ խնդիրներն անասելի շատ են: Փորձում եմ երկու ընտանիքի հետ կապված հարց լուծել, որն ուղղակի չի ստացվում:

Ընտանիքներից մեկը 2008 թ.-ից ապրել է Արցախում, բայց երեխաների գրանցումն Արցախում կատարել են 2021 թ.-ին: Երեխաները 2021 թ.-ից հաշվառված են Արցախում: Հիմա երեխաները դրամական աջակցություն չեն ստանում, քանի որ ծրագիրն ասում է, որ իրենց գրանցումը Հայաստանի Հանրապետությունում է, բայց փաստացի իրենք Արցախում են գրանցված եղել, փաստաթղթերով էլ է այդպես: Մյուսը ութ հոգանոց ընտանիք է, որը 2020 թ.-ին բռնի տեղահանվել է Հադրութից, մեկ տարի ապրել են Հայաստանում, 2021 թ.ին վերադարձել են Արցախ, 2023 թ.-ին՝ բռնի տեղահանվել Արցախից: Այդ ընտանիքն առհասարակ ո՛չ 100, ո՛չ 50 հազարական դրամական օգնությունները չի ստացել: Պատասխանն էլ այդ մարդկանց ամեն անգամ շատ կոպիտ է՝ չեք ապրել Արցախում, մեր բազայում այդպես է ցույց տալիս, և վերջ: Որևէ կարգավորում այդ առումով չի արվում, չգիտես, թե ում դիմել, որ բարձրացված հարցերին լուծում տրվեն: Քաղաքացին ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը, այնտեղ կա փաստացի հաշվառումը, բայց կարող են ասել՝ դա մեզ հետաքրքիր չէ, ձեր անունը բազայում չկա: Չգիտեմ մի ընտանիք, որի բոլոր անդամներն աջակցություն են ստացել»,-ընդգծում է նա:

Իսկ շա՞տ են Հայաստանից մեկնող արցախցի մեր հայրենակիցները: «Ցավոք, շատ: Չեմ ուզում մեղադրել, բայց նաև չեմ հասկանում այդ ամենը: Գիտեմ բազմաթիվ ընտանիքներ, որոնք արցունքն աչքերին են մեկնում՝ այստեղ նորմալ վարձավճարով կացարան և աշխատանք չգտնելու պատճառով: Բայց, օրինակ՝ մեկնել են Ռուսաստան, այնտեղ անգամ հարազատներ չունենալով, ավելի էժան վճարով տուն են կարողացել գտնել, աշխատանք: Շատերը սկսել են մեկնել ԱՄՆ, Ֆրանսիա: Վերջերս օդանավակայանում տեսել եմ, թե որքան արցախցի ընտանիքներ էին մեկնում Հայաստանից: Շատերի մոտ կա նաև այն զգացումը, որ այստեղ իրենք ուղղակի ընդունված չեն: Մի առիթով ասել եմ՝ շատ ծանր է, երբ քո հայրենիքում քեզ անհայրենիք ես զգում: Այդ զգացումը երբեմն անտանելի է դառնում, և մարդիկ գերադասում են հայրենիքի համար լավ օրերին սպասել դրսից, բայց ուժ չեն գտնում իրենց մեջ ունենալ մասնակցություն, որ այդ լավ օրերը շուտ գան»,-հավելում է «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի նախագահը:

Պարբերաբար նաև տեղեկություններ են հայտնվում, թե ցուցակագրում են մարդկանց, որոնք կցանկանան վերադառնալ Արցախ: Մի կողմից՝ սա խանգարում է Հայաստանում հաստատված մեր հայրենակիցներին, որոնք, այսպես թե այնպես, մտովի Արցախում են, մյուս կողմից՝ սկսում ես հակվել դեպի դավադրապաշտական տեսությունները: «Չգիտեմ, թե ովքեր են նմանատիպ լուրերի հեղինակները, բայց դրանք ժողովրդի մեջ շատ արագ տարածում են գտնում: Նույնիսկ շրջանառվում է, որ ես ցուցակներ եմ կազմում, բազմաթիվ մարդիկ էին ինձ զանգահարում: Անկեղծ ասած, անակնկալի եմ եկել: Հստակ ասել եմ, թե մեր վերադարձն ինչ պայմաններով պետք է լինի, հիմա չի կարող ուղղակի նման բան լինել: Մարդկանց զգացմունքների հետ են խաղում, շատերն անելանելի վիճակում գտնվելով՝ չեն էլ գիտակցում, թե ինչ է նշանակում հիմա խոսել Արցախ վերադառնալու մասին: Արցախ վերադառնալը բոլորիս ամենագլխավոր նպատակն է, բայց դրա համար պետք է աշխատանք տանենք, ստանանք մեր պահանջների կատարումը, հետո նոր միայն հնարավոր կլինի Արցախ վերադառնալը: Կա՛մ սրանք հատուկ կազմակերպված գործողություններ են, կա՛մ նպատակ ունեն հասարակությանը հանգստացնել, որպեսզի ըմբոստություն տեղի չունենա, հայրենիքի պահանջը մեղմ լինի, մարդիկ հույսով սպասեն, որ տեսեք՝ վերադառնալու ենք, եկեք հանգիստ սպասենք: Սա կարող է տարբեր նպատակներով արվել, բայց, ամեն դեպքում, նպատակը լավը չէ»,-ասում է մեր զրուցակիցը:

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում է քվեարկում, սա հերթական հարվածն է գիտակից բոլոր մարդկանց, մյուս կողմից՝ մեր հայրենակիցները շարունակում են մնալ Բաքվի բանտերում: «Տեղի է ունենում արժանապատվության ոչնչացում: Հետևյալն է տեղի ունենում՝ չխոսել, մոռանալ կամ տարբեր պատճառներով արդարացումներ գտնել չպայքարելու համար, բայց նաև գիտակցել, որ մի ամբողջ հաղթանակած պետության՝ թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական էլիտան գերեվարված է, և նրանց առաջադրված են անօրեն մեղադրանքներ, որոնք որևէ առնչություն չունեն, չեն կարող ունենալ այդ անձանց հետ: Սկսած իշխանությունից և վերջացրած քաղաքական շատ ուժերով ու նաև մարդկանցով՝ չեն խոսում այս թեմաների մասին: Իմ գործընկերը՝ պարոն Դավիթ Իշխանյանը, որն այսօր գերեվարված է, եթե հնարավորություն ունենար մեզ ուղերձ հղելու, նախ՝ ամոթանք կտար, երկրորդը՝ կոչ կաներ պայքարելու, կանգ չառնելու:

Իրականում մեզ մի բան է մնացել, և սա ամեն օր ու ժամ ենք կորցնում, մեզ մնացել է ամենակարևորը՝ արժանապատվությունը, որ կամացկամաց կորցնում ենք: Հանուն դրա պետք է պայքարենք: Խոսում ենք 30 տարվա ընթացքում մեր զոհերի մասին, Եղբայրական պանթեոնի ու Եռաբլուրի մասին, բայց չենք խոսում, որ դա մեր արժանապատվությունն է՝ գոնե իրավունք ունենալ այդ շիրմաքարերին ծաղիկ խոնարհել: Հիմա կորցնում ենք դա, եզակիներն են մնացել, որոնք գոնե փորձում են ինչ-որ բան անել այս համատարած քաոսի մեջ: Նրանք քարկոծվում են, ճնշումների ենթարկվում, դառնում քաղբանտարկյալներ, նրանց վրա խարան է դրվում: Բայց ջուրը կարողանում է կաթիլ առ կաթիլ քար ծակել: Կա այդ տեսակը, որը հետ չի կանգնելու, չի ընկրկելու, ինչ ճնշումներ էլ լինեն և, ի վերջո, ապառաժ կլինի, թե քար, կծակվի այդ կաթիլներից: Լավատես եմ այն առումով, որ չի կարող լինել պայքար, որն անարդյունք կմնա»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամբողջ Տավուշը սրբազանի հետ է. Տավուշից եկած քաղաքացի (տեսանյութ) Թարգեք, շատ զզվելի է. Լուսինե Թովմասյանի համար Սրբազան շարժման մասին հարցը զզվելի է Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ ՀամբարյանԱվտոերթ Գեղարքունիքում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան ՃՏՊ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունը երբ ուզի, կարող ենք իրենց հետ հանդիպել. Սրբազանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ Վերջին 3 օրում գրանցվել է 39 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է ՀՀՄ կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Բելգորոդում Ուկրաինայի հարվածների հետևանքով զոհվել է 19 մարդ Բերման ենթարկվածների թիվը գերազանցում է 150-ը Տարադրամի փոխարժեքները մայիսի 13-ին Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը Նկարիչների միության նախագահը շենքի ներսում դիմավորեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Բագրատ Սրբազանը վարչապետի 3 «թեկնածուների» անուններ տվեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Հայաստան Նոյեմբերյանի պետական քոլեջում դասադուլ է Հանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերին Բաղրամյան Մոսկովյան խաչմերուկից ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին «Կարգավիճակդ չօգտագործես»․ ոստիկանը՝ զոհվածի մորըԿոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը Զոհված զինծառայողի մայրը՝ տիկին Գոհարը, միացել է փողոց փակելու ակցիային (տեսանյութ) Իրենց շեֆը երևի ոստիկաններին պրեմիա է տվել, որ խոշտանգեն քաղաքացիներին, ծեծեն ու ջարդեն. Դանիելյան (տեսանյութ) «Ես հաշտ չեմ». Քաղաքացին շղթայով միայնակ փակել է փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում խոցվել է շուրջ 50 ԱԹՍ, հրթիռ և արկ Որտեղի՞ց է սկսելու օրը Բագրատ Սրբազանը Բիրտ ուժ կիրառելով՝ ոստիկանները Տերյան փողոցից բերման են ենթարկել ակցիա իրականացնող քաղաքացիներին (տեսանյութ) Ոստան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած Սրբազան շարժումը պիտի՛ հաղթի Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը հերթական բողոքի գործողությունն է իրականացրել«Գանձեր մի դիզեք երկրի վրա, այլ երկնքում»Լևոն Ա.-ն հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմինՀասարակության 70%-ը սկսել է հոսել դեպի հակաիշխանական ֆրոնտ. Վլադիմիր ՄարտիրոսյանԹբիլիսիում անցկացվեց զորակցական հավաք` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԷրդողան. ԱՄՆ-ն և Եվրոպան բավարարը չեն անում, որպեսզի Իսրայելին ստիպեն համաձայնել հրադադարինՏեղի է ունեցել «Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդեսըՊուտինը Շոյգուին նշանակել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարՎարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ Սրբազան28-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով «Չայնիի» ոլորաններում գլխիվայր շրջվել էԵրևանում և 5 մարզերի տասնյակ հասցեներում լույս չի լինիԲելգորոդում բնակելի շենքի մուտքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի