Երևան, 13.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պահանջ-պարտադրանքները չեն սահմանափակվում ու չեն սահմանափակվելու միայն Սահմանադրությամբ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ, այսպես կոչված, «սահմանադրական փոփոխությունները» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախաձեռնել է ադրբեջանական պարտադրանքով, բանիմաց ու ողջախոհ մարդկանց համար ակնհայտ է: Ում էլ որ դա ակնհայտ չէր, կարծում ենք, այս ընթացքում պարզ դարձավ՝ անկախ այն բանից, թե ինչեր են խոսում կամ հայտարարում Փաշինյանն ու նրա կարկառունները ԱԺ ամբիոնից կամ այլ հարթակներում: Առավել ևս, որ Ալիևն ու ադրբեջանական հանցագործ և թշնամի իշխանությունները արդեն խաղում են «բաց քարտերով»:

Ալիևը պահանջում է՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխեք, քանի որ այն հղում է անում Անկախության հռչակագրին, որը հստակ արծարծում է Արցախն ու Հայաստան-Արցախ միասնությունը, իսկ Փաշինյանն անմիջապես սկսում է խոսել հենց դրա մասին: Տեսեք-տեսեք՝ Սահմանադրությունը, Հայաստանի Անկախության հռչակագիրը... հակասում են (մեղա, մեղա) Հայաստանի ինքնիշխան պետականությանը, պետության անվտանգությանը և այլ նմանօրինակ քպական «բլա-բլա»-ներ: Մինչև հիմա ոչ մի բան ոչ մի բանի չէր հակասում, մինչև հիմա Հայաստանը, իր գործող Սահմանադրությամբ, իր Անկախության հռչակագրով ճանաչված էր, ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի ու այլ միջազգային կազմակերպությունների անդամ էր դարձել, ոչ մեկը մի անգամ չէր ասել, թե ձեր Անկախության հռչակագրի աչքի վերևը հոնք կա, մինչև չեկավ Փաշինյան Նիկոլն ու իր «բարձունքներից» չհայտնաբերեց, որ...

Շատ մեկնաբաններ, փորձագետներ նույնպես հրապարակավ կասկածներ են հայտնում առ այն, որ ամեն հայկականի դեմ այս իշխանությունների ծավալած մոլեռանդ պայքարը ևս թելադրված է կա՛մ Բաքվից, կա՛մ Անկարայից: Այդ թվում՝ Արցախն ուրանալը, այդ թվում՝ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը վերանայելը, այդ թվում՝ Արարատն ուրանալն ու ժխտելը, պետությունը հայրենիքին հակադրելը, անվտանգությունը՝ պատմական արդարությանը: Դե, չենք խոսում արդեն Հայոց ցեղասպանությունն ուրանալուն նպատակաուղղված՝ առայժմ թեթևակի քողարկված դրսևորումների մասին: Բայց բանից պարզվում է, որ վերը նշվածները ամենևին էլ վերջը չեն: Չէին էլ կարող լինել, ի դեպ: Վերջին հրապարակումներից մեկում նկատել էինք, որ ինչքան շարունակվեն Փաշինյանի զիջումները, այնքան ավելանալու են Ալիևի ու Էրդողանի պահանջները: Դա օրինաչափ ու սպասելի է:

Տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ Ալիևի պահանջ-պարտադրանքով Հայաստանը կարող է հրաժարվել միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած գանգատներից ու հայցերից կամ, առնվազն, կարող է պետականորեն չաջակցել դրանց քննության հետագա ընթացքին: Նման հետևության են մղում, օրինակ՝ իրավապաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանի՝ օրերս մամուլում արտահայտած մտքերն ու հայտնած տեղեկությունները: Մասնավորապես, անդրադառնալով Ադրբեջանի կողմից պատանդառված և բանտում պահվող Արցախի նախկին բարձրաստիճան ղեկավարների խնդրին՝ իրավապաշտպանը նկատել է, որ նրանց ազատությանը հասնելու համար Հայաստանի Հանրապետությունը այլ գործելակերպի հնարավորություն ուներ, այսինքն՝ ոչ թե գերիների կամ ռազմագերիներին վերաբերող ընդհանուր հիմունքներով կարող էր հարցը բարձրացնել, այլ հենց պատանդառության:

Այսպես, փորձագետը վկայում է. «Տարբերակ կարող էր լինել 8 բարձրաստիճան պաշտոնյաների մասով նոր միջպետական գանգատի ներկայացումը, ինչը, այո, քաղաքական առումով միգուցե անցանկալի ազդակ կլիներ Ադրբեջանին, բայց ավելի արդյունավետ կպաշտպաներ այդ քաղաքացիների իրավունքները: Այստեղ գործի քննությունը կարող էր ավելի կարճ լինել, որովհետև գանգատի առարկան շատ որոշակի էր, և մենք որոշ գործընթացներ արագացնելու ճանապարհով կարող էինք, օրինակ՝ միջպետական գանգատով ունենալ իրավունքների խախտման արձանագրման դատական ակտեր: Եվ իհարկե, ՀՀ-ն հնարավորություն ունի ՄԱԿ-ի Միջազգային դատարանում պատանդառության կոնվենցիայի հիմքով գանգատ ներկայացնել, և ես կարծում եմ՝ թե՛ նախկինում ռազմագերիները և թե՛ ներկայում հատկապես բարձրաստիճան ղեկավարները առավելապես ունեն առևանգվածի, պատանդի կարգավիճակ, և նրանց պատանդառությունը կապված է քաղաքական օրակարգի հարցերի բավարարման պահանջների հետ: Սա շատ ազդեցիկ միջոց կլիներ, սակայն ՀՀ-ն նոր միջպետական գանգատ չի ներկայացնում, և ես կարծում եմ, որ այս հարցում Հայաստանի իշխանությունները ենթարկվում են ադրբեջանական ճնշումներին»:

Այստեղ «բանալի արտահայտությունը» այն է, որ «ենթարկվում են ադրբեջանական ճնշումներին»: Ըստ որում, սա ոչ միայն փորձագետի ընդհանրական տպավորությունը կամ կարծիքն է, այլև նա վկայակոչում է որոշ տեղեկություններ, որոնք իրենք ստանում են: Նրա խոսքով, ըստ այդ տեղեկությունների, «հայ-ադրբեջանական» բանակցություններում շատ բացասաբար է գնահատվում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը միջազգային իրավական գործընթացներում, և որպես խաղաղության օրակարգի նախապայման՝ կարծես թե դիտարկվում է Հայաստանի կողմից միջպետական գործերից հրաժարվելը:

Ադրբեջանական իշխանությունները (դե, հասկանալի է) հատկապես թիրախավորում են կամ թիրախավորելու են ՄԱԿ-ի դատարանում խտրականության հիմքով գործընթացը: Բնականաբար, Եվրոպական դատարանի գործընթացներն էլ ռիսկի են ենթարկված: Այնպես որ, հարցը միայն Սահմանադրությունը կամ Անկախության հռչակագիրը չեն: Հարցը, ի դեպ, միայն միջազգային ատյաններում ՀՀ-ի անունից ներկայացված գանգատներով գործերը չեն: Չմոռանանք՝ Ալիևը խոսում էր նաև բազմաթիվ օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտեր վերանայելու մասին: Վաղը, մյուս օրը, չկասկածեք, Ալիևը նորանոր պահանջներ է դնելու: Ու Նիկոլ Փաշինյանը, «հանուն խաղաղության», «հանուն ինքնիշխանության», «հանուն» նման այլ բաների, իսկ իրականում հանուն իր իշխանությունը պահելու կկատարի այդ պահանջները:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տարադրամի փոխարժեքները մայիսի 13-ին Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը Նկարիչների միության նախագահը շենքի ներսում դիմավորեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Բագրատ Սրբազանը վարչապետի 3 «թեկնածուների» անուններ տվեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Հայաստան Նոյեմբերյանի պետական քոլեջում դասադուլ է Հանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերին Բաղրամյան Մոսկովյան խաչմերուկից ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին «Կարգավիճակդ չօգտագործես»․ ոստիկանը՝ զոհվածի մորըԿոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը Զոհված զինծառայողի մայրը՝ տիկին Գոհարը, միացել է փողոց փակելու ակցիային (տեսանյութ) Իրենց շեֆը երևի ոստիկաններին պրեմիա է տվել, որ խոշտանգեն քաղաքացիներին, ծեծեն ու ջարդեն. Դանիելյան (տեսանյութ) «Ես հաշտ չեմ». Քաղաքացին շղթայով միայնակ փակել է փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում խոցվել է շուրջ 50 ԱԹՍ, հրթիռ և արկ Որտեղի՞ց է սկսելու օրը Բագրատ Սրբազանը Բիրտ ուժ կիրառելով՝ ոստիկանները Տերյան փողոցից բերման են ենթարկել ակցիա իրականացնող քաղաքացիներին (տեսանյութ) Ոստան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած Սրբազան շարժումը պիտի՛ հաղթի Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը հերթական բողոքի գործողությունն է իրականացրել«Գանձեր մի դիզեք երկրի վրա, այլ երկնքում»Լևոն Ա.-ն հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմինՀասարակության 70%-ը սկսել է հոսել դեպի հակաիշխանական ֆրոնտ. Վլադիմիր ՄարտիրոսյանԹբիլիսիում անցկացվեց զորակցական հավաք` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԷրդողան. ԱՄՆ-ն և Եվրոպան բավարարը չեն անում, որպեսզի Իսրայելին ստիպեն համաձայնել հրադադարինՏեղի է ունեցել «Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդեսըՊուտինը Շոյգուին նշանակել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարՎարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ Սրբազան28-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով «Չայնիի» ոլորաններում գլխիվայր շրջվել էԵրևանում և 5 մարզերի տասնյակ հասցեներում լույս չի լինիԲելգորոդում բնակելի շենքի մուտքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-իԲրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով 143 մարդ է զոհվելԵկեղեցին ոչ թե քաղաքականությամբ է զբաղվում, այլ հայրենիքի փրկությամբ. Աջապահյան«Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-ն«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի գավաթակիրԲագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆԱմեն օրվա ավարտին Ս. Աննա եկեղեցու բակում կամփոփվեն շարժման արդյունքներն ու կներկայացվեն անելիքները. Բագրատ սրբազանՎաղն առավոտյան ժամը ութից՝ տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը. Բագրատ ՍրբազանԱնցումային Կառավարություն պիտի ունենանք․ Բագրատ Սրբազան «Սուտ եք ասում». Փաշինյանի մասին տեսանյութը` Սրբազանի առաջնորդած հանրահավաքինՈղբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամահ է եղելԼոռու մարզի մի շարք համայնքներում ուժգին կարկուտ է տեղացելՇատերին հետաքրքրում է մեկ հարց՝ պատերազմ լինելո՞ւ է, թե՝ ոչ. Վահագն ՄելիքյանՍա մեր ամոթն է, զոհվածի մորն են քաշքշել. սրբազանՈւսանողներն անվերապահ աջակցում են սրբազանին․ դասախոսԱրագածոտնում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, որի վարորդը եղել է խմած. կան վիավորներՎեհափառ Հայրապետն իմ հայրն է. այսօր ամեն ինչ կիմանաք գործընթացի մասին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեքսիկայի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԳազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը