Երևան, 14.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս ի հայտ եկան կառավարվող խաղալիք ավտոմեքենաները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջին կառավարվող խաղալիք մեքենաները հայտնվել են 1940-ականներին։ Նրանք ունեին շիկացման լարեր ունեցող մոմերով ներքին այրման շարժիչներ և շարժվում էին բացառապես շրջանաձև (լարով): Նման մոդելները համեմատաբար քիչ հնարավորություններ ունեին։ Դրանք ստեղծվել էին միայն էնտուզիաստների կողմից և չեն օգտագործվել կոմերցիոն նպատակներով։ Բայց միայն այդ լարային մեքենաները չէ, որ հայտնի էին. 1950-ականների սկզբին հայտնվեցին մոդելներ, որոնք քշվում էին կառուցված ուղու երկայնքով, այսինքն՝ ժամանակակից խաղալիք երկաթուղիների նման մի բան: Սկզբում դրանք հագեցած էին ներքին այրման շարժիչով, սակայն հետագայում սկսեցին հայտնվել էլեկտրական շարժիչներով մոդելներ։

Բայց այդպիսի մոդելները ևս անհնար է անվանել հեռակառավարվող, քանի որ նրանց լար էր միացված: 1950-ականներին սկսեցին հայտնվել իրական ռադիոհեռակառավարմամբ մեքենաների առաջին մոդելները: Բայց դրանք դեռ հեռու էին լիարժեք լինելուց, դիսկրետ էին, աշխատում էին միացում/անջատում սկզբունքով, կարող էին շարժվել միայն ուղիղ: Ավելի արդիականացված ռադիոկառավարմամբ մեքենաներ սկսեցին հայտնվել միայն անցյալ դարի 60-ականներին: Այն ժամանակ իտալական Elettronica Giocattoli ընկերությունը սկսեց իր հեռակառավարվող խաղալիք ավտոմեքենաների կոմերցիոն արտադրությունը։

Ճիշտ է, դրանք ևս սկզբից լարերով շարժվող մոդելներ էին: Ավելի ուշ իտալացիներին միացան այլ երկրներ։ Ռադիոկառավարվող մեքենաների զարգացման ոսկե դարաշրջանը սկսվել է 1970-ականների երկրորդ կեսին, երբ ճապոնացիները սկսեցին նոր դասի մեքենաների արտադրությունը: Հիմնականում դրանք իրական մեքենաների ճշգրիտ պատճեններն էին՝ 1/12 մասշտաբով: Ճապոնական ընկերությունների այդ մոդելներն սկսեցին հսկայական ժողովրդականություն վայելել ռադիոսիրողների շրջանում և զգալի ներդրում ունեցան այդ ոլորտի զարգացման գործում: Այն ժամանակ նման մեքենաների մրցույթները ակտիվորեն նկարահանվում էին և նույնիսկ ցուցադրվում հեռուստատեսությամբ, ինչը, անկասկած, նպաստեց դրանց արդյունաբերության զարգացմանը ոչ միայն պրոֆեսիոնալների, այլ նաև սիրողների շրջանում:

RC10 buggy մոդելը՝ առաջին ամենագնացի մոդելը, 1984 թվականին ներկայացվեց աշխարհին, և այն նախատեսված էր պրոֆեսիոնալ մրցումների մասնակցելու համար: Այն կառուցված էր բարձրորակ ալ յումինից, ուներ յուղային մեղմիչներ, կարգավորվող կախոց, գնդային առանցքակալներ, ցեխից պաշտպանված փոխանցման տուփ և բարձրորակ նեյլոնե կոմպոզիտային անվասկավառակներ։ Մոդելը ուներ նաև էլեկտրական շարժիչ։ Այդ մեքենան արագորեն մեծ ժողովրդականություն ձեռք բերեց ամբողջ աշխարհում: Այդ մոդելները իրական ամենագնաց մեքենաների պատճեններ էին, որոնք նախատեսված էին անապատային մրցարշավների համար: Այդ ժամանակվանից ակտիվորեն սկսեց զարգանալ ինքնագնաց հնարավորություններով մոդելների արտադրությունը։ Հետագայում ռադիոկառավարվող մոդելների մշակման պատմությունը հիմնված էր արտադրող ընկերությունների միջև մրցակցության վրա:

Մեքենաների մասշտաբները գնալով փոքրանում էին։ Ամերիկյան և եվրոպական շուկաներում առաջատարը տարբեր ընկերություններ էին, ինչի արդյունքում Ամերիկայում և Եվրոպայում մոդելները շատ տարբեր էին: Բենզինային և էլեկտրական մոդելների գոյության ընթացքում (հիմնական դասերը) երկուսն էլ ենթարկվել են զգալի բարելավումների իրենց շարժիչներում: Էլեկտրական ուղղությամբ կարելի է դիտել խոզանակային շարժիչներից և նատրիումային մարտկոցներից հեռանալու միտումը, ինչպես նաև ավելի հզոր լիթիումական մարտկոցների ներդրումը: Դե, իսկ ներքին այրման շարժիչներում կար շարժիչի ծավալի աստիճանական, բայց անընդհատ աճ: Ժամանակակից աշխարհում արդեն դժվար է գտնել մոդել, որի շարժիչի ծավալը 0,12-0,15 խորանարդ դյույմ է. 0,360,4 խորանարդ դյույմ ծավալով մեքենաները գնալով ավելի տարածված են դառնում, և դա, հավանաբար, սահմանը չէ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունը պետական բուհերը կա՛մ կմիավորի, կա՛մ կփակի. Ատոմ Մխիթարյան Շվեդ գիտնականները մշակել են արևային մարտկոցների վերամշակման մեթոդՈ՞վ է պատասխան տալու իմ աղջկա՝ Լուլուի մահվան համար. Նատալյա Ռոտենբերգ Արցախի իշխանությունների դեմ ճնշումների նոր ալիք կարող է սկսվել Անդրանիկ Քոչարյանին փուռը կտան Ուկրաինան հանածոների մասին նախագիծը տվել է ԱՄՆ-ին, փոխնախագահի հետ հանդիպումը հետաձգվել է Պետք է մեր հասարակությանը դուրս բերել թմբիրից. Դավիթ Սարգսյան Գևորգ Մկրտչյանի և Քրիստինա Հովհաննիսյանի շքեղ ՏրնդեզըՏիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են Հայտնիների հրապարակումները՝ Վալենտինի օրվա առթիվ Պատասխանել եմ քաղաքացիներին հետաքրքրող շատ կարևոր հարցի․ Նաիրի Սարգսյան Նոր վարժական հավաքներ կհայտարարվեն․ ժամանակահատվածը նշվում է Լևոն Մ․-ն մահացել է «Դեմոկրատական այլընտրանք»-ը ներկայացրեց Գյումրիի քաղաքապետի թեկնածուին և նախընտրական կարգախոսը Ձյուն, քամու ուժգնացում․ նվազագույն ջերմաստիճանը՝ -18 Նաիրի Սարգսյանը Գյումրի կգնա․ «Դեմ եմ հայտարարագրմանը» Ակնայում ականի պայթյունից բեռնատար է վնասվել Փաշինյանը խոստովանեց դավաճանությունը Երևանի քաղաքապետարանն ուղևորների կողմից ավտոբուսի վարորդի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. Կոստանյան5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել«Իմ հզոր համայնք» կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ Ի՞նչ է ակնարկում Գագիկ Սուրենյանը Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնով «Ափսոսում եմ, բայց համերգին չեմ կարող մասնակցել ու երգել». Սոնա Ռուբենյան Արցախի անունը, դրոշն ինձ կյանք են տալիս․ Նազենի Հովհաննիսյան Գյուղերից մեկում 18-ամյա երիտասարդները ծեծել են հասակակից տղային և նրա 46-ամյա հորըՓոփոխություններ՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովության պետական ծրագրում Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներ Հայ ժողովուրդը չպետք է թույլ տա, որ Իրական Հայաստանը դառնա Փաշինյանի ձախողումների արդարացում. այս կարգախոսը պետք է շրջվի նրա դեմ. Վարդան Օսկանյան Շրջաների մեծ մասում սպասվում է ձյուն. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Փաշինյանն Ադրբեջանի առաջ դուռ է բացում՝ նոր էսկալացիաների և նոր հարձակումների համար. ՀայաՔվեԵղեգնաձորում վրաերթի են ենթարկվել մայր ու որդի Մոտ 6 ժամ ջուր չի լինի Հայաստանում ձյուն է տեղում․ իրավիճակն՝ ավտոճանապարհներին Բաքուն շտապում է միջանցքային տրամաբանությամբ հարցում, ՀՀ իշխանությունը հնարավորություն է ստեղծում Խնայողությունների թալան. Հրայր Կամենդատյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Բաքվում նոր բազմաթիվ պահանջներ են ներկայացրել Երեւանին Ինքնաձիգներ, ատրճանակ, հակատանկային ական, մի քանի հարյուր փամփուշտ․ Արմավիրում զինամթերք են հանձնել ԱՄՆ-ը ձգտում է ոչ թե բանակցությունների, այլ Իրանին հնազանդեցնելու. Փեզեշքիան Մենք առաջնորդվում ենք Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ որոշումներով. Գուրգեն Արսենյան Ռուսաստանը կսահմանափակի օտարերկրյա մեսենջերների օգտագործումը Մենք առաջնորդվում ենք Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ որոշումներով. Գուրգեն Արսենյան Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղություն պահպանելու համար 100 հազար խաղաղապահ է պետք. Զելենսկի Շոլցը գնահատել է Պուտինի և Թրամփի բանակցությունները Գիտնականները հայտնաբերել են Տիեզերքի առանցքային մոլեկուլի առաջացման նոր մեխանիզմ ՊԵԿ-ը՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման մասին Լույս չի լինելուԳազի պայթյունի հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել (տեսանյութ). Թայվան Բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Mercedes»-ը․ վիրավորին Աշտարակի հիվանդանոցից տեղափոխել են Երևան