Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանում ԵՄ առաքելության դեմ հայտարարություն է տարածել
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանում ԵՄ առաքելության դեմ։
«Վերջերս տեղի ունեցած միջադեպը՝ կապված սահմանի անօրինական հատման փորձի կանխման հետ ԵՄ մոնիթորինգային առաքելության տիրույթում գտնվող շրջաններում, լուրջ ստվեր է նետում այդ առաքելության հայտարարած խնդիրների վրա»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։
«Այդ գործունեությունը, որն անհանգստություն է առաջացնում, չի համապատասխանում որպես չեզոք ակտոր վստահության ամրապնդմանն աջակցող առաքելության հայտարարած խնդիրներին։ ԵՄ-ին կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները որպես չեզոք, քաղաքացիական եւ չզինված առաքելության գործունեության համար՝ Հայաստանի տարածքում տեղակայված առաքելության մանդատին համապատասխան, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ ցանկացած գործունեությունից՝ ուղղված Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ, կամ գործունեությունից, որն այս կամ այն կերպ առնչվում է նրա անվտանգության օրինական շահերին»,- ընդգծվել է հայտարարությունում։
Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ «Նրա ուշադրությանն է ներկայացվել այն, որ Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելության գործունեությունը, որը հակասում է ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին, լուրջ անհանգստություն է առաջացնում»,- տեղեկացրել են ԶԼՄ-ները։