Երևան, 12.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


5G-ի անցմանը պատրաստ ցանց և որակապես նոր հեռուստատեսություն. Ucom-ը, Nokia և Mediakind ընկերությունների հետ կնքել է պաշտոնական համաձայնագրեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ucom-ը հայտարարում է ցանցի արդիականացման նոր փուլի մեկնարկի մասին, որի շրջանակում Երևանում պաշտոնական համաձայնագրեր են կնքվել համաշխարհային գիգանտներից մեկի՝ Nokia-ի և հեռուստատեսության ժամանակակից լուծումներ ու նոր որակի ծառայություններ առաջարկող  միջազգային առաջատար MediaKind ընկերության հետ: Ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործող նախագահ Գարեգին Բաղրամյանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, դեսպաններ, բանկային, տեխնոլոգիական, բիզնես ոլորտի ղեկավարներ:

«Ucom-ը համարձակ քայլ է նախաձեռնել բոլոր ուղղություններով՝ կատարելով ներդրումներ, որոնք ուղղված են ընկերության հաջորդ փուլի զարգացմանը: Մեզ համար այս պահին կարևոր է ընդլայնել և արդիականացնել ցանցը՝ ներկայացնելով 5G-ին պատրաստ տեխնոլոգիաներ:  Այդ աշխատանքները մենք կմեկնարկենք մարզերից: Սա համահունչ է մեր ռազմավարությանը, որին հավատում է մեր թիմը, մեր բաժնետերերը, մեր գործընկերները»,-ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Nokia-ն ընտրվել է Ucom-ի կողմից՝ արդիականացնելու և ընդլայնելու շարժական ցանցը՝ դարձնելով այն 5G անցմանը պատրաստ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, Nokia-ն կթարմացնի Ucom-ի ֆիքսված և բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքները,  կներդնի նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանց, ինչը կբարելավվի բջջային և ֆիքսված օգտատերերի փորձառությունը՝ տվյալների փոխանցման արագության և հզորության ավելացմամբ:

«Nokia-ն ուրախ է ամրապնդել իր գործընկերությունը Ucom-ի հետ այս նոր գործարքով: Մեր նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ մենք կօգնենք Ucom-ին մատուցել հաճախորդների բացառիկ փորձ, որը կլինի հաստատուն, արագ արձագանքող և արդյունավետ: Սա նոր հնարավորություններ կընձեռի և՛ ձեռնարկություններին, և՛ անհատներին ձեր երկրում, միաժամանակ կամրապնդի Ucom-ի դիրքավորմանը՝ անխափան անցնելու 5G-ին»,- ասել է կապի ու հեռահաղորդակցության ոլորտում 159-ամյա առաջատար Nokia ընկերությունը` Եվրոպական երկրներում բջջային ցանցերի գծով փոխնախագահ Պիտեր Վուկովիցի ելույթով Երևանում:«Ucom-ը մեծ թռիչքների է պատրաստվում, և ոգևորված ենք բոլորս: Նոր ռազմավարությամբ, վերջին տասնամյակի այս մասշտաբային ներդրմամբ Ucom-ը սկսում է մարզերից: Այն տեսլականը կիսում են բաժնետերերը մեծ հավատով, որ Ռալֆ Յիրիկյանի առաջնորդությամբ Ucom-ը բացառիկ նոր որակ ու մշակույթ կբերի ընկերությանն ու մեր բաժանորդներին»,-իր ելույթում ասել է  «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

MediaKind ընկերության հետ համագործակցելով՝ Ucom-ը կառաջարկի տեխնոլոգիապես առաջադեմ հեռուստատեսային նոր հարթակ, ինչպես նաև դուրս գալով ներկայիս իր IP հեռուստատեսության ցանցի սահմաններից, ընկերությունը կառաջարկի բոլորովին նոր փորձառություն, թե՛ տնային, թե՛ շարժական սարքավորումներից օգտվող բաժանորդների համար:

«Որպես մեդիա տեխնոլոգիաների և ծառայությունների առաջատար՝ MediaKind-ը խթանում է նոր ստանդարտներ ամբողջ աշխարհում: Ucom-ի պես դինամիկ զարգացող ընկերության հետ համագործակցությունը մեզ համար հիրավի մեծ պատիվ է: Այն մեզ հնարավորություն է տալիս Հայաստանի բաժանորդներին տրամադրել որակապես լավագույն մեդիա բովանդակությունը: Մեր նպատակն է Հայաստանում ստեղծել հաջորդ սերնդի հեռուստատեսային ծառայություն»,-ասել է MediaKind ընկերության Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի ու Խաղաղօվկիանոսյան Ասիայի վաճառքի փոխնախագահ Վիետ Նուեն Կաոն:

Ucom-ը ամենաարագ աճող հեռահաղորդակցության օպերտորն է Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:

***
Nokia-ն կապի հեռահաղորդակցության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման առաջատարներից է: Որպես B2B տեխնոլոգիական նորարարությունների առաջատար ՝ ցանցային առաջատար է, որտեղ զգում, մտածում և գործում են ՝ օգտագործելով Nokia-ի աշխատանքը բջջային, ֆիքսված և ամպային ցանցերում: Բացի այդ, ընկերությունը ստեղծում է մտավոր սեփականության և մրցանակակիր արժեքներ Nokia Bell Labs-ի կողմից իրականացվող երկարաժամկետ հետազոտությունների միջոցով: Ծառայություններ մատուցողները, ձեռնարկությունները և գործընկերները ամբողջ աշխարհում վստահում են Nokia-ին անվտանգ, հուսալի և կայուն ցանցեր ապահովելու գործում և համագործակցում են ընկերության հետ՝ թվային ծառայություններ և ծրագրեր ստեղծելու հարցում:

***

MediaKind-ը վիդեոտեխնոլոգիայի կիրառման առաջատարներ են, որոնք ծառայություններ են մատուցում աշխարհի ավելի քան 2000 կապի օպերատորների և հեռարձակող ընկերությունների: MediaKind-ի մրցանակակիր վիդեոտեխնոլոգիան սահմանում է ծառայության որակի նոր նշաձող, և նորարարության և գերազանցության ձգտումը արդեն երեք տասնամյակ է, ինչ մեդիայի և զվարճանքի ոլորտը բարձրացնում է նոր մակարդակի, իսկ առաջադեմ լուծումներն ապահովում են դիտման անզուգական փորձ ծառայություններում, ըստ պահանջի ծառայություններում և OTT-ում: Հանդիսանալով ուղիղ եթերում ժամանցային ծրագրերի կատալիզատոր և «Էմմի» մրցանակի արժանացած ընկերություն՝ MediKind-ը շարունակում ենք մնալ վստահելի գործընկեր՝ մեդիայի և զվարճանքի հեռարձակման ոլորտում:

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դարձավ IBA-ի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Ո՞րն է այս տարվա խորհրդանիշ զարդըՆոր առաջարկ Ալիևին․ Փաշինյանի կործանարար ճանապարհային քարտեզը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկն իրականացրել է ՀՀ դրամային անժամկետ պարտատոմսերի նոր թողարկում Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը Թրամփի ճանապարհը կամ Հայաստանի կապիտուլյացիայի նոր անունը Կաթողիկոսի գահը՝ իշխանության թիրախում. Փաշինյանի գաղտնի պլանը Ոստիկանությունն ու քննչականը ժամանակ չեն գտնում ընդդիմադիր գործիչների, հոգևորականների դեմ ապօրինի գործողություններից մի պահ դադար վերցնելու և զբաղվելու իրենց իրական գործառույթներով․ Աբրահամյան Մարդկանց զգուշացրել են սննդի միջոցով թռչնագրիպով վարակվելու վտանգի մասինՅունիբանկը դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի (BAFT) անդամ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է Սուրբ Աստվածածնի բարեխոսության աղոթքՅուրաքանչյուր 100 մարդուց 6-ը տառապում է կորոնավիրուսի հետևանքներից Ռուդոլֆ Գարբոյանը դարձավ Հայաստանի հավաքականի 4-րդ բրոնզե մեդալակիրը․ բռնցքամարտի ԱԱ Մեսսին կմասնակցի իր 21 մետրանոց արձանի բացման արարողությանը՝ Կալկաթայում «Ռուսական փոստի» գործունեությունը կաթվածահար է եղել Թրամփը չափազանց հիասթափված է թե՛ Ռուսաստանից, թե՛ Ուկրաինայից․ Սպիտակ տուն Արցախի մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրն իրականում «արտագաղթի ծրագիր» է․ Մանե Թանդիլյան 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում Վրաստանն ու Ադրբեջանը մնում են ամուր դաշնակիցներ. Իրակլի Կոբախիձե Բաքվում շարունակում են դատել ապօրինաբար պահվող հայ գերիներին Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ. Զախարովա Զելենսկու և Երմակի անունով օտարերկրյա անձնագրեր են հայտնաբերվել (լուսանկարներ) Կրկին ձյուն կտեղա, օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Լավ լուր՝ էլեկտրոմոբիլ ներկրողների համար Դավիթաշենի կամրջի սկզբնամասում մեքենաներ են բախվել, վիրավորների մեջ երեխաներ կան Հայաստանը Հնդկաստանի առանցքային գործընկերն է տարածաշրջանում. հնդիկ վերլուծաբաններ Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան Վայոց ձորում «Ford»-ը բախվել է կայանած «KamAZ» մակնիշի բեռնատարին և կողաշրջվել. կա տուժած Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող փոքրիկ կամրջի տակ՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերվել է տղամարդու մարմինՍպիտակի ոլորաններում բեռնատար է այրվել Տնային աշխատանքն ընդդիմության դաշտում է․ Էդմոն ՄարուքյանՄեքենան բախվել է «Կամազ»-ին, կողաշրջվել․ վիրավոր կա Խոշոր ավտոարտադրողները ԱՄՆ-ին կոչ են արել արգելելու չինական ընկերությունների մուտքը երկիր Ռաֆայել Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Լևոն Արոնյանը դարձել է «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող՝ առավելության հասնելով Մագնուս Կարլսենի նկատմամբ Տնտեսական ինքնիշխանություն կամ քաղաքական մանրադրամ. ո՞րն է ԵՄ-ի հետ մերձեցման գինը Երևան-Սևան ավտոճանապարհին 50-ամյա վարորդը «Opel Vectra»-ով մահացու վրաերթ է ենթարկել կին հետիոտնի Կմեկնարկի վթարային վիճակում գտնվող Յաղդանի կամուրջի վերականգնման ծրագիրը Խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի հետ ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողը Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև․ Օվերչուկ Մյանմայի խոշոր հիվանդանոցի վրա ավիահարվածի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել Գորիսի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է Տղամարդը հաղորդում է տվել, որ դեռ չծնված երեխայի մահվան և կնոջ առողջական վիճակի մեղավորը «Լայֆ Մեդի» բժիշկն է Երեւանյան հյուրանոցում պայթուցիկ չի հայտնաբերվել. ՆԳՆ Երևան-Գյումրի ճանապարհի մի հատվածի երկկողմանի երթևեկությունը կկազմակերպվի աջ երթևեկելի մասով Բելառուսը ԵԱՏՄ երկրներին հորդորել է հետևել Հայաստանի օրինակին Ո՞ր փողոցները կփակվեն գլխավոր տոնածառի լույսերը միացնելու միջոցառումները կազմակերպելու համար․ ցանկ