Երևան, 11.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ասաց՝ մա՛մ, մի նեղվի, կիջնեմ դիրքերից ու կգամ տուն, բայց չեկավ». սերժանտ Շահեն Սիրեկանյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շահենս դեռ մանկուց շատ հանգիստ բնավորություն ուներ և սիրում էր իր նման հանգիստ և լուրջ մարդկանց հետ շփվել: Պատասխանատու էր իր արարքների համար, նույն կերպ վարվելու խորհուրդ էր տալիս նաև եղբորը՝ եղի՛ր կարգապահ, պատասխանատու, որ կյանքում ամենաճիշտ քայլերն անես: Նույն կերպ իրեն ծառայության ամիսներին է դրսևորել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Շահենի մայրիկը:

Նշում է՝ որդին եղել է դպրոցի պարծանքը, սիրելին, հենց առաջին օրվանից եղել է շատ սիրված ու հարգված դպրոցում: «Երբ դպրոց էի մտնում, հպարտությունս այլ էր: Եղել է շատ խելացի, ընդունակ, բայց նաև ծույլ՝ սովորելու տեսանկյունից: Սակայն մեծ եռանդ ուներ և գիտելիքներով հարուստ էր իմ տղան: Երբ ասում էի՝ սովորի՛ր, արձագանքում էր՝ սովորել եմ, բայց գիրքը չէր բացում, չնայած որ գնում էր դպրոց և բարձր գնահատականներով վերադառնում: Հինգ տարեկանից նկարել է: Դպրոցում իր նկարած աշխատանքներից կար փակցված, բանակից զանգում էր՝ մա՛մ, իմ նկարածը հանե՞լ են, թե՞ դեռ փակցրած է: Եղբոր հետ ֆուտբոլի էին հաճախում, բայց հետո կիսատ թողեց: Ի դեպ, եղբայրը՝ Կարենը, իր հետ նույն զորամասում է ծառայել, Շահենը եղբորն ասաց՝ դիմում գրի և արի մեր զորամաս»:

Շահենը սովորել է Աբովյանի քոլեջում, ուսումնասիրել ծրագրավորում: Մայրիկն ասում է՝ նաև աստղագիտությունն էր սիրում. «Ասում էի՝ դու աստղաբան ես լինելու, իմ տղա: Ու այդպես էլ գնաց երկինք»: Շահենը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. մարտի 16-ին, ծառայում էր Կապանում: «Քոլեջն ավարտելուց հետո պետք է 2020 թ.-ին զորակոչվեր բանակ, բայց քանի որ պատերազմ էր, զորակոչը հետաձգվեց: Մտադիր էր զորացրվելուց հետո աշխատել, նաև բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու ցանկություն ուներ: Ցանկանում էր էլ ավելի կատարելագործվել ծրագրավորման ոլորտում: Շատ նպատակներ ուներ, բայց դրանք կիսատ մնացին»: Երբ հարցնում եմ՝ ընտանիքը չունե՞ր անհանգստություն, երբ պատերազմից հետո իրենց որդին պետք է մեկներ ծառայության, տիկին Արմինեն հիշողություններով անցյալ է տեղափոխվում. «44-օրյա պատերազմն սկսվել էր, մի օր Շահենս ընկերոջ հետ տուն եկավ, զրուցում էինք: Հետո նա մի պահ դուրս եկավ, իսկ ընկերն ինձ ասաց՝ Արմինե քուրիկ, Շահենից զգույշ եղեք, գնացել է զինկոմիսարիատ, ասել՝ անունս գրեք ու ինձ տարեք ռազմի դաշտ: Նեղվեցի, ասաց՝ մա՛մ, ոչ մի տղայից լավը չեմ: Այդքանով թեման ամփոփեցինք: Վախը սրտումս էր, երբ մեկնում էր ծառայության, բայց երբեք չէի մտածի, որ մեզ հետ նման բան կպատահի: Շահենը չէր վախենում, հանգիստ էր: Միշտ ասում էր՝ մա՛մ, տղեն պիտի ծառայի, որ կայուն մեծանա:

Ծառայության օրերին էլ երբեք չի տրտնջացել՝ իր սիրելի խոսքն էր՝ «մա՛մ, սաղ տոչնի ա»: Ու ես էլ համոզված էի, որ իր հետ ամեն ինչ կարգին է: Իրար հետ շատ էինք զրուցում, միշտ ինձ հետ կապի մեջ էր, իր ձայնը պիտի լսեի: Երբ գիշերը կարող էի իրեն զանգահարել ու տրտնջալ անգամ, միշտ ասում էր՝ մա՛մ, դու արթո՞ւն ես, բա ես ինչի՞ եմ այստեղ կանգնել, որ դու պիտի արթուն լինես»: Շահենը սերժանտ էր, հաշվարկի հրամանատար, հրետանավոր, հրաշալի տիրապետում էր իր զենքին: «Զորամասում իրեն բոլորը սիրել են, անգամ առաջարկել էին շարունակել ծառայությունը: Պարբերաբար քննություններ է հանձնել, խրախուսանքներով վերադարձել զորամաս: Իրեն անգամ հեռուստացույցով են ցույց տվել»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակում գործեց Հայաստանի Հանրապետության պետական սահմանների վրա՝ միաժամանակ մի քանի ուղղությամբ: Շատերը դա ռազմական գործողություն, ագրեսիա են անվանում, բայց դա չդադարող պատերազմի հերթական փուլն էր, դա պատերազմ էր: Սեպտեմբերի 12-ի գիշերը մինչ կեսգիշերին մոտ մայր ու որդի զրուցել են: Մոտ մեկ ժամ տևած զրույցը վերջինն էր, մայրիկն այդ մասին չգիտեր, իսկ Շահենը գուցե կանխազգացում ուներ:

«Ամեն ինչից զրուցել ենք, բոլորից հարցրել է: Իրենց դիրքում փոքրիկ շունիկ էին պահում, անգամ այդ շունիկից պատմեց: 23:30-ին անջատեցինք հեռախոսը, դա մեր վերջին բարի գիշերն էր ու զրույցը»: Րոպեներ անց Շահենն արդեն պատերազմի մեջ էր: Իսկ մայրիկն առավոտյան իմացավ, որ Հայաստանի սահմաններին անհանգիստ է, իսկ եթե ավելի ճիշտ՝ պատերազմ է: Տիկին Արմինեն ասում է, որ որդու ձայնի մեջ տագնապ, անգամ անհանգստություն չի որսացել, և իր համար դա այնքան ցավոտ է: «Ասում են, որ արդեն դիվերսիոն խմբեր են եղել մեր երկրի տարածքում, բայց իմ տղան որևէ կերպ ցույց չի տվել իր անհանգստությունը կամ վտանգի զգացողությունը: Ինչպե՞ս կարող էր ինձ ոչինչ չասել, կամ էլ ես չզգայի: Իր հետ հավասար ծառայել եմ: Կիսվում էր ինձ հետ, ամեն ինչ պատմում: Ու մեր զրույցներից յուրաքանչյուրի ժամանակ ես իր անսահման ուժն էի զգում: Սեպտեմբերի 13-ի առավոտյան լուսադեմին կրտսեր տղաս զանգեց զորամասից՝ մա՛մ, պատերազմ է սկսվել: Միանգամից անջատեցի ու զանգեցի Շահենին, մի քանի անգամ զանգեցի, զանգն անջատում էին: Մինչև ժամը 8-ը զանգահարել եմ, իսկ հետո նրա հեռախոսն անհասանելի դարձավ: Ինձ համար հանելուկ է, թե ինչո՞ւ դարձավ անհասանելի՝ որդիս արդեն անմահացա՞ծ էր, հեռախոսը լիցքավորում չունե՞ր, թե՞... Այդ «թե»-երն ինձ շատ են տանջում»: Շահենն անմահացել է սեպտեմբերի 13-ին՝ Ներքին Հանդի թիվ N դիրքում:

«Օրեր շարունակ իրենից ոչ մի տեղեկություն չենք ունեցել: Մեզ ասում էին, որ տղաներն անտառներում են, թաքնված են: Բայց չէի հավատում, իմ տղան ինձ ինչ-որ լուր կտար, չգիտեմ էլ, թե ինչպես, բայց կտար: Փախչող չէր, իրեն ասում էի՝ Շա՛հ ջան, որ պատերազմ լինի, կփախնես, ասում էր՝ մա՛մ ջան, ինձ ուշադիր նայի, ես փախնո՞ղ տղա եմ: Բայց տղաներն ունեցել են այդ հնարավորությունը: Մեզ հետո ուրիշ տղաներ փոխանցեցին, որոնք իջել էին դիրքերից՝ «իրենց ասել ենք՝ դուք էլ իջեք, փախեք», բայց տղաներն արձագանքել են՝ որ փախչենք, մեր թիկունքն ո՞վ է պահելու, հետ նայեք: Սեպտեմբերի 30-ին մեզ հայտնեցին, որ Շահենի ԴՆԹ-ն հաստատվել է: Այդ օրը Շահենս պետք է տանը լիներ, ոչ թե դիրքերում: Ամբողջ զորամասից չորս լավագույն զինվորի՝ Շահենիս, Հակոբին և ևս երկու զինծառայողի, տարել էին Մեղրի քննություն հանձնելու: Սեպտեմբերի 9-ին զանգեց՝ մա՛մ, խրախուսանքով տուն եմ գալիս: Տասն օրով արձակուրդ էին տվել, տղաս տուն էր գալիս, ուրախացել էի: Բայց նույն օրվա երեկոյան էլի զանգեց՝ մա՛մ, մեզ նորից դիրքեր են բարձրացնում, ասացին՝ կիջնեք, հետո կգնաք տուն: Շահենս պատերազմի օրը պետք է տանը լիներ: Նեղվել էի շատ, ասաց՝ մի նեղվի, մա՛մ, կիջնեմ դիրքերից ու կգամ տուն, բայց չեկավ… Իր խրախուսանքը մնաց իր գրպանում»:

Պատերազմներն անպատասխան հարցեր են թողնում, բայց պատասխանները գուցե էլ ավելի մեծ ցավ պատճառեն, ի՞նչ իմանաս: Դեռ պետք է եղած ցավի հետ կռիվ տալ: Շահենի հեռախոսը, ձեռքի ժամացույցը, զինգրքույկը նրա ընտանիքին չեն հասել: Այս մասին խոսելիս մայրիկը հուզվեց, չէ՞ որ որդիների անմահանալուց հետո նրանց իրերը մայրերի համար սուրբ մասունք են դառնում: Իսկ վերջում՝ ապրելու ու կյանքը շարունակելու ուժի մասին: «Խելագարի նման եմ սիրել Շահիս: Ամեն անգամ, երբ ուժասպառ եմ լինում ու չեմ ուզում ապրել, հետ եմ նայում ու մյուս որդուս տեսնում: Երբ մեկ-մեկ ասում եմ՝ երանի գնամ Շահենիս մոտ, տղաս ասում է՝ մա՛մ, բա ե՞ս»:

Հ. Գ. - Սերժանտ Շահեն Սիրեկանյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է հայրենի Աբովյան քաղաքի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վաղը՝ ժամը 11:00-ին, փակվելու է Թբիլիսյան խճուղին, զուգահեռ Տիգրան Մեծ փողոցը. Սրբազան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Հունահայոց ազգային առաջնորդարանը, Հայ կաթողիկե եկեղեցին՝ ի զորակցություն «Տավուշի» շարժմանը Ես ձգտում չունեմ վարչապետ դառնալու, բայց ժամանակից առաջ չընկնեք, ինչ կլինի, Աստված կտնօրինի. Սրբազան (տեսանյութ) Ես ուզում եմ Հայրենիք ու պատիվ ունենալ, ես չեմ ուզում էս կյանքից նզովված գնալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սսպասումս Փաշինյանի հրաժարականն է. Ռոմելա Սարգսյան (տեսանյութ) Վաղը հանրահավաք չի լինի, կլինեն անհնազանդության գործողություններ․ Բագրատ Սրբազանը ներկայացրել է առաջիկա օրերի անելիքները (տեսանյութ) Սրբազանը չի ստում, ստում են մեզ «նարկոբարոն» ու «լափամանից լափողներ» ասողները. Անաիս Սարդարյան (տեսանյութ) Հունգարիայում գնահատել են ՀՀ ԶՈւ դաշտային շարժական հոսպիտալը՝ խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար Բագրատ սրբազանի առաջնորդած հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում․ ուղիղ Հավատացե՛ք, մի քայլ է պակասում մեզ անհրաժեշտ, բայց ոչ բավարար հաղթանակից․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Խաչատուրով եղբայրները մասնակցում են Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքին (տեսանյութ) Չընկճվել, վտահել ու առաջ շարժվել. Հրաչյա Հարությունյան (տեսանյութ) Չսպառնա՛ք. վատը ձեզ համար ա լինելու, ուսանողի համար չի կարա վատ լինի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մեծ թվով ուսանողներ ու երիտասարդներ են միացել․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարեն Ջալավյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) «Մեր պահանջով չորս գյուղ է վերադարձվում, այդպես էլ շարունակվելու է, այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում»․ Ալիև Փակել են Երևան֊Ապարան միջպետական մայրուղին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղ Մեծ հանրահավաք` Հանրապետության հրապարակում Կարճ ուղեցույց «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների համար Չկա այնպիսի քաղաքական գործիչ, որը կոնսոլիդացիայի այդ մակարդակն ապահովի, ինչ Բագրատ Սրբազանը, գուցե դիտարկվի հենց նրա թեկնածության հարցը․ Սուրենյանց Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է Երևանում ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է Նիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովԱլիևները մեկնել են օկուպացված Շուշի Աննախադեպ գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Կարատեի աշխարհի չեմպիոնը համախմբման կոչ է անում. կանգնած է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման կողքին Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Անդրեասյանը Իսպանիայի մշակույթի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթի մասնակիցների անունները Ավարտվում է սահմանային սյուների տեղադրումը. Ջեյհուն Բայրամով (տեսանյութ)Հրապարակ եկողները հայրենատեր մարդիկ են. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող ՇարժմանըԱրտակարգ դեպք՝ Արմավիրում․ 2-ամյա երեխան մետաղական հերակալը մտցրել է վարդակի մեջ և էլեկտրահարվել Անասունը դու ես. ոստիկանը՝ ցուցարարինԵրևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. 110 հատ գազի բալոն լցվել է ճանապարհի երթևեկելի հատված «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Ես երկքաղաքացի եմ, որը չեմ էլ թաքցրել․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կտևեն երկու օր Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ումԲաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն Եթե ժողովուրդը ցանկանա, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ․ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու լինելու մասին Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբԳնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Ես ո՛չ հավակնություն ունեմ, ո՛չ էլ ցանկություն, կարծում եմ ճիշտ չէ․ Բագրատ Սրբազանը՝ իր՝ վարչապետի թեկնածու լինելու մասին