Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մեր պատմության վեցհազարամյակի ընթացքում երբևէ ավելի նենգ, խորամանկ, վտանգավոր ու կործանարար թշնամի չենք ունեցել, քան սրանք են». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եկեղեցու, մշակույթի, ազգային արժեքների դեմ տարիներ առաջ սկսված արշավն ահագնանում է: Եթե ամիսներ առաջ մեր զրուցակիցները խոսում էին իրենց մտավախություններից, ապա հիմա կոնկրետ փաստերով մատնացույց են անում երկրի հիմնասյուներին սպառնացող վտանգները: ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասում է՝ այն վերլուծաբանները, որոնք համարում են, որ սա դրսից ներմուծված ծրագիր է՝ Հայաստանը քայքայելու, որպես պետություն վերացնելու, բոլոր հիմքերն ունեն այդպես մտածելու:

«Եթե նախկինում մշուշոտ, անհասկանալի արտահայտություններ էին անում, և մարդիկ ինչ-որ եզրահանգումներ էին անում՝ հասկանալու համար, թե ո՞ւր են տանում մեր երկիրը, այս քաղաքականությունն ի՞նչ միտում ունի, որտեղի՞ց ծնվեց նման մտածողությունը, հիմա բացեիբաց ամեն ինչ հայտարարում են: Այնպիսի հայտարարություններ են անում, որոնք ոչ միայն հակասում են իրենց նախկին ասածներին, ժխտում են դրանք, որովհետև փաստերն անողոք են, այլ ասում են, որ ուղղակի թքած ունեն ամեն մի կարծիքի վրա: Չգիտեմ, թե ինչո՞ւ են իրենց այդպես ապահով զգում: Հավանաբար այն պատճառով, որ ժողովրդի ակտիվ մասը նիրվանայի մեջ է, թմրած, հարվածից շշմած, մի ուրիշ մասը հեռացել է երկրից: Երկիրը լցրել են անհայտ ծագման, այսպես կոչված, հնդիկներով, սակայն խիստ կասկածելի է, որ հնդիկներ են՝ դատելով նրանց պահվածքից, դեմքից և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սրապիոնյանը:

Նշում է՝ աշխարհի խոշորագույն մտածողների մտքերն այսօր թափառում են մեդիա դաշտում, որոնցում շեշտվում են ազգի, ժողովրդի պահպանության և փրկության ուղիների մասին կարևոր ելակետերը: «Դա տվյալ ժողովրդի մշակույթն է, որը սրանք համառորեն, անթաքույց և թշնամական մոտեցմամբ քայքայում են, եկեղեցին կամ հավատքն է, որը նույնպես հիմքերից քանդում են: Պատկերացրեք ցինիզմը՝ ԱՄՆ-ում անհայտ գործունեությամբ զբաղված ոմն մեկը ստեղծել է «Վարդանանք» կառույց, ինչը ծաղր է մեր պատմության նկատմամբ, և գալիս է պահանջելու հայոց եկեղեցու օծյալ գահակալի՝ Հայրապետի հրաժարականը: Ո՞վ է տվել նրան այդ իրավունքը: Վարդանի կողմնակիցները, «վարդանյան» տիպի մտածողները գնացին ստույգ մահվան, որքան էլ ասում ենք, որ դա հանուն հայրենիքի էր, դրանում ճշմարտություն կա, այնուամենայնիվ, ձևակերպման մեջ դա հանուն հավատի էր:

Նրանք, ի տարբերություն մեր այսօրվա, այսպես կոչված, «վարդանանքների», շատ լավ հասկանում էին, որ եթե կորցնում են հավատը, կորցնում են դիմագիծը, եթե կորցնում են դիմագիծը, այդ վիթխարի պարսկական պետության դեմ այս փոքր ժողովուրդը ոչինչ անել չի կարող, ձուլվելու է, վերջանա ու գնա: Դրա համար գնացին կենաց-մահու կռվի: Հիմա սրանք եկել են, ու Էջմիածնի ոչ բարով քաղաքապետուհին ի գիտություն է ընդունել այս մարդկանց պահանջը և Կոմիտասի եկեղեցու դիմաց՝ Կոմիտասի անվան հրապարակում ցույց են անելու, որպեսզի եկեղեցին քայքայեն: Ես և իմ կողմնակիցները բազմիցս հայտարարություններով ենք հանդես եկել, թույլ չենք տալու: Սա այն վերջին կարմիր գիծն է, որը եթե խախտեցին ու անցան, մենք վերջացած ենք: Էլ ի՞նչ ոխերիմ թշնամի Ադրբեջան ու Թուրքիա: Մեր ձեռքով մեր պետությունը քայքայում ենք և ժողովրդին էլ դարձնում ստրուկի հոգեբանություն կրող, հազիվ էր ազատվել դրանից: Հիքմեթ Հաջիևն ասում էր՝ «Երևանի վրա չենք հարձակվի, քայլելով կմտնենք Էրիվան», հիմա սրանք նախապատրաստում են քայլելով Էրիվան մտնելուն»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Սրապիոնյանի խոսքով, թիրախում են Եկեղեցին, Հայոց լեզուն, պատմությունն ու գրականությունը, բուհերի դեմ արշավ է սկսվել: «Ըստ էության, Երևանի կենտրոնում բուհական ավան է: Ուսանողներին կտրում են քաղաքի մշակութային կենտրոնից, համակենտրոնացման ճամբարի նման մի բան են ստեղծում, որ ուսանողները կտրվեն մայրաքաղաքի մշակութային եռուզեռից: Օպերան ու թատրոնը չտեսնեն, կինոթատրոնների շենքերը մոռանան, մեր մեծերի արձաններն անգամ չտեսնեն, սա լրիվ մտածված է արվում: Հատկապես հեռավոր վայրերից ու մարզերից Երևան եկած ուսանողներին զրկում են մեր ավանդական մշակութային կոթողների հետ շփվելու հնարավորությունից:Հիմա թող ինձ ինչ-որ մեկն ասի՝ մեզ համար ավելի վտանգավոր թշնամի է Ալի՞ևը, որը մերկ նյարդով, բացեիբաց, առանց դիվանագիտական լեզվի հայտարարում է, որ մեր թշնամին է և մեզ պետք է ոչնչացնի, թե՞ սրանք, որ ասում են՝ ձեր բարեկամներն ենք, սրտացավներն ենք և շատ ավելի նպատակամետ են ոչնչացնում մեզ: Ալիևը, եթե կրակ կտրի, չի կարող մեր մշակույթը ոչնչացնել, այս մարդիկ, առանց կրակ կտրելու, ոչնչացնում են մեր մշակույթը, ազգային դիմագիծը»,-ասում է գրականագետը:

Դեռ ամիսներ առաջ մեր զրույցներից մեկի ժամանակ պարոն Սրապիոնյանն իր վրդովմունքն էր արտահայտել, որ Րաֆֆին հանվել է դպրոցական ծրագրերից ու նրա փոխարեն ֆրանսիացի հեղինակ է ներառվել, փաստորեն բովանդակային ու որակական փոփոխություններն աստիճանաբա՞ր էին իրականացվում: «Փուլ առ փուլ, հատուկ նպատակով գծված, այդ ծրագրի կետ առ կետ քննված, հաստատված գործողություններ էին: Իմ շատ մտերիմ, շնորհալի գրականագետ ընկերը գրել էր դասագիրք տասներորդ դասարանի համար, որում Րաֆֆին բացակայում է: Ինչո՞ւ չկա, որովհետև ծրագրով տրվել է, որ Րաֆֆին չպետք է լինի: Հարց ուղղեցի հեղինակին՝ բա հարց չես բարձրացրե՞լ, որ երբ Րաֆֆուն հանում ես ծրագրից, քո ազգային-ազատագրական մտածողության մի կարևորագույն ու որոշիչ օղակը կտրվում է, երեխան չի իմանում, թե ազատության գաղափարը որտեղի՞ց եկավ, ինչո՞ւ և այլն:

Իմ ընկեր հեղինակն ասում է՝ ծրագիրն այդպես են տվել, իրավունք չունեի Րաֆֆուն ներառել: Այդ դեպքում պետք էր ծրագիրը խփել այն ներկայացնողի գլխին կամ իրենց հասկանալի լեզվով ասեմ՝ «քյալլին», և ասել՝ գրականագետ եմ, իմ մշակույթի նվիրյալը և այսպիսի թշնամական ծրագրով դասագիրք չեմ գրի: Րաֆֆու դեմ կռիվը երեսուն տարի է, ինչ ձգվում է: Բլեյանի տխրահռչակ նախարարական տարիներին էլ Րաֆֆուն քննում էին բարոյական դիտանկյունից, թե Սամվելի արարքը հակամարդկային է, հակաբարոյական: Մեր թշնամիների համար ամենասարսափելի հեղինակը Րաֆֆին է: Պիրկ նյարդով, բայց զարմանալի նրբությամբ, ազատ լինելու, ինքնասիրություն, ազգային գիտակցություն ունենալու գաղափարները սերմանում է հայ մանուկի մեջ»,-շեշտում է նա:

Մյուս կողմից՝ շարունակում ենք գտնվել դանդաղ ու մա շեցնող պա տ ե րազմ ի շրջապտույտում: Օրերս Ներքին Հանդում զոհեր ունեցանք: «Ելույթներում ասում են՝ ժամկետային ծառայողներ չեն: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ են ասում: Ժամկետային ծառայողի, պայմանագրայինի կամ կամավորականի միջև տարբերություն են դնում, այսինքն՝ «ոչինչ, որ պայմանագրայիններին սպանել են»: Նույնիսկ Ալիևը, որ հայտարարեց, թե դա իրենց կողմից վրեժխնդրության ակցիա էր, չի ասում՝ քննություն արեք, հրաման են խախտել, պատժեք: Մի բազմադիմի պատգամավոր ունեն, հանձնաժողովի նախագահ, ասում է՝ քննություն անենք, տեսնենք, եթե այս մարդիկ խախտումներ են արել, ուրեմն պատժենք: Այսինքն՝ շատ ուղիղ ասում են՝ ձեզ տանում ենք դիրքեր, կանգնեցնում թշնամու թիրախում և ասում՝ եթե ձեզ սպանեն էլ, դուք կրակելու իրավունք չունեք, գնացեք սպանվելու, ոչ թե երկիրը պաշտպանելու: Մարդկանց մեջ նման հոգեբանություն ներարկելուց հետո քանի՞ մարդ կգնա «էշ նահատակ» դառնալու, ներողություն եմ խնդրում մեր հերոսներից, խոնարհումս նրանց հիշատակի առաջ: Բայց փաստացի սա են ասում: Մեր պատմության վեցհազարամյակի ընթացքում երբևէ ավելի նենգ, խորամանկ, վտանգավոր ու կործանարար թշնամի չենք ունեցել, քան սրանք են»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Հարվածներն ուղղվում են մեր պետության հիմնասյուներին: «Սա նպատակային է արվում: Իրենց դիմագիծը պահպանած, վտանգն իր ամբողջ խորությամբ զգացող մտավորականները վանդակի մեջ ընկած մեկի նման մե՛կ զարկվում են Սահմանադրության, մե՛կ մշակույթի խնդիրներին, մե՛կ թռչում են դեպի եկեղեցու, մե՛կ դեպի սահմանների խնդիրը: Ընդհանուր իրավիճակը մանրատվում է, և ամբողջության մեջ վիթխարի վտանգավորությունը դադարում է զգալի լինելուց: Սա է ամենամեծ վտանգը, սա շատ լավ է մտածված մեր դեմ: Ռուսների լավ թե վատ, ճիշտ թե սխալ պահվածքով վերջին 200-250 տարին հասկացել էինք, որ սա այն միակ պետությունն է, որի հետ հարաբերություններում գոնե արմատական կորուստներ չենք ունենա, գոնե ունենում էինք ապահով զարգացման հնարավորություն, խորհրդային տարիների ծաղկման շրջանը՝ վկա:

60-80-ական թվականներին ամենակատարյալ հանրապետությունն էինք ԽՍՀՄ կազմում: Սա խորհրդային կարգերի ջատագովություն չէ, սա ուղղակիորեն փաստ է, որը ցույց է տալիս, թե դու ում հետ պետք է շարունակես քո ճանապարհը՝ առաջնորդվելով քո պապերի իմաստուն ասացվածքով՝ բարեկամություն արա կենդանու հետ, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր: Զգուշավոր պետք է լինեինք, բայց հիմա մունաթ ենք գալիս, թե ռուսները մեզ այսպես կամ այնպես են վերաբերվում: Վերջին երեսուն տարում Ադրբեջանի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքները երբևէ այդքան հիացական, գովերգական հաղորդումներ չէին տվել, ինչպես այս վերջին ամսում, հենց սրանք սկսեցին կոշտ դիրքորոշումներ արտահայտել, արհամարհական վերաբերմունք դրսևորել ռուսական իրականության նկատմամբ: Անգամ Ուկրաինան մեզ համար օրինակ չդարձավ: Սորոսական այդ տղան խոսում է իր հայրենիքի, նրա շահերի մասին՝ չշեշտելով, որ Եվրոպայի նպատակը մինչև վերջին ուկրաինացին կռվելն է:

Եվրոպան այդքան հեշտությամբ այդքան գումար կտա՞ր Ուկրաինային: Հասկանալ էր, չէ՞, պետք, որ այդ շեն ու բարեկարգ երկիրը, որը Եվրոպայի աչքն էր մտել իր զարգացմամբ, ավերակեցին, դարձրեցին անապատ հենց իր արյունակից ժողովրդի ձեռքով: Չորս ընտանիքի ճրագ մարեց, դա մեզ համար այնքան սովորական է դարձել: Կարծես մեզ հայտնեն, որ բեռնատար մեքենա է ճանապարհին խափանվել, մեջը բերքը փչանում է: Այդքան արժեք էլ չենք տալիս մեր նվիրյալներին: Պաշտոնյաները կցավակցեն, հավանաբար, և դրանով կհամարեն իրենց պարտքը կատարած, որևէ մեկը հաշվետու չի դառնում, թե ինչու այս դեպքը պետք է տեղի ունենար: Քայլելով, երգելով եկան, մտան Հայաստանի սուվերեն տարածք, դրեցին իրենց դիրքերը և, երբ ուզում են, մեզ հարվածում են»,-եզրափակում է Սերժ Սրապիոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է Այսօր մեր պատմության առավել խորհրդանշական օրերից մեկն է՝ Մայիսյան Եռատոնը. Ավետիք ՉալաբյանԿուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել․ մանրամասներ՝ Փաշինյան–Պուտին առանձնազրույցից (տեսանյութ) Պեսկովը կոչ է արել չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները Ջուր չի լինելու․ հասցեներ Երկկողմ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին Արցախը կերան, արցախցինե՛ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե պատերազմ սկսի, ուրեմն մեր իշխանությունն է հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ո՛չ վախկոտ ենք, ո՛չ տկար ենք, ո՛չ թույլ ենք. Սրբազանը Աբովյանում է Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Ցանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ) Միացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ) ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Ուշադրություն․ ճանապարհ փակ կլինի ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ին 2018-ին աթոռակռիվ ստացվեց, մի մարդ իրան հռչակեց վարչապետ․ Սարդարյան Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ևս միացել են երթին․ Սրբազան «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մայիսյան ձյունը ծածկում է Մոսկվան (տեսանյութ) ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ ՍրբազանՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայ Դատի գրասենյակը կոչ է արել քայլեր ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության համար Արցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ) Հույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ) Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին. Թագուհի ԹովմասյանՏեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան