Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պետական համակարգը սեփական շահերին ծառայեցնելու իշխանական օրակարգը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում պարբերաբար քարոզչական առումով առանձնահատուկ շեշտադրում է կատարվում պետական կառավարման համակարգի օպտիմալացման քաղաքականության վրա, թե իբր դա նպատակ ունի բարձրացնել համակարգի արդյունավետությունը։ Արդյունքում մի շարք նախարարություններ և կառույցներ դադարեցրին իրենց գործունեությունը կամ օպտիմալացվեցին։ Որոշ կառույցներ էլ թեկուզ շարունակեցին իրականացնել իրենց գործառույթները, սակայն, այսպես ասած, ռեբրենդինգի ենթարկվեցին։ Բայց, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, այս փոփոխություններից հետո պետական համակարգն ավելի արդյունավետ չդարձավ։

Ընդհակառակը, ավելի դժվարացան մի շարք հանրային հնչեղություն ունեցող հարցերի հասցեագրումը և հանգուցալուծումը։ Սակայն իշխանություններն իրենց մոտեցումներում մնում են անդրդվելի և մտադիր են նոր կրճատումներ իրականացնել։ Օրինակ՝ վերջերս Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կատարած այցի ընթացքում անդրադարձել էր ՄՔԾ տարածքային ստորաբաժանումների օպտիմալացմանը և բարեփոխումների անվան տակ ներկայացրել օպտիմալացման քարտեզը։ Չխորանալով նման «օպտիմալացման» արդյունավետության մանրամասների մեջ՝ նշենք, որ զարմանալիորեն փակվելու են նաև սահմանամերձ շրջանների մի շարք կառույցներ։

Օրինակ՝ իշխանությունները որոշել են փակել Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային բաժանմունքները։ Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները, որոնք ժամանակին փառաբանում էին Նիկոլ Փաշինյանին, բողոքում են այս որոշման դեմ և նույնիսկ օրեր առաջ փակել էին քաղաք մտնող գլխավոր ճանապարհը։ Խնդիրն այն է, որ Վարդենիս քաղաքի անձնագրային և վիզաների վարչության փակման արդյունքում բնակիչների համար նոր դժվարություններ են առաջ գալու. նրանք ստիպված են լինելու օգտվել շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարտունի քաղաքի բաժանմունքից։ Էլ չենք խոսում առավել հեռավոր գյուղերի բնակիչների մասին: Բայց այս թեման միայն Վարդենիսով կամ Ճամբարակով չի սահմանափակվում։

Պարզվում է, որ Մեղրիում ևս փակվում են մի շարք պետական հաստատություններ՝ առաջին ատյանի դատարանը, կադաստրի կոմիտեի ստորաբաժանումը, նոտարական գրասենյակը, հիվանդանոցը, դիահերձարանը, արխիվը, ինչի արդյունքում մեղրեցիների համար ևս նոր բարդություններ են ստեղծվելու։ Ընդհանրապես, Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունի սահմանամերձ ու ծայրամասային շրջանների զարգացումը։ Ու միշտ օրակարգային է եղել սահմանամերձ շրջաններին արտոնություններ տրամադրելու թեման։ Բայց փոխանակ սահմանամերձ տարածքները հատուկ պետական ուշադրության արժանանան, հակառակն է իրականացվում։

Ավելի են բարդացվում պայմանները, որի արդյունքում մարդիկ կարող է թողնեն ու հեռանան։ Իսկ ո՞ւր կորավ իշխանությունների կողմից հռչակված տարածքային համաչափ զարգացումը։ Պատահական չէ, որ քաղաքացիների շրջանում հիմնավոր կասկածներ են առաջանում, թե այս ամենը կարող է կապված լինել թշնամու պահանջների հետ, որոնք զիջողական տրամադրություններ ունեցող իշխանությունների համար օրենք են դառնում։ Կա նաև հարցի մյուս կողմը. եթե իշխանությունները կրճատումներն ու օպտիմալացումը պայմանավորում են պետական համակարգի արդյունավետության բարձրացմամբ, ապա ինչո՞ւ կոնկրետ իրենց ուռճացված աշխատակազմերը, ծախսերն ու պարգևավճարները չեն օպտիմալացնում, այլ հիմնավոր նստել են պետբյուջեի վրա ու վայելում են։

Մեծ հաշվով, պարզ է, որ իշխանությունները պետական համակարգի հետ կապված փոփոխություններն իրականացնում են միայն իրենց շահերից ելնելով։ Որպեսզի համայնքային ընտրություններում իշխող կուսակցությունն առավելություն ստանա, մեծ թափով նախաձեռնվեց համայնքների խոշորացումը։ Բայց արդյունքում խոշորացումն ավելի է բարդացրել փոքր համայնքներում կյանքն ու պայմաններ ստեղծել, որ այդ բնակավայրերի բնակչությունը հեռանա։ Այնինչ այդ բնակավայրերը ևս կարևոր նշանակություն ունեն բնակչության բաշխվածության առումով։ Մյուս կողմից էլ՝ գրեթե բոլոր կարևորագույն հաստատությունները և ենթակառուցվածքները կենտրոնացված են մայրաքաղաքում, ու որևէ նախաձեռնություն չկա դրանք նաև մարզեր ու մասնավորապես փոքր համայնքներ տեղափոխելու ուղղությամբ։

Նույնիսկ Ակադեմիական քաղաքի հարցում հանկարծ փոխեցին մտադրությունները. եթե որոշ ժամանակ առաջ իշխանությունները փիառվում էին ու նշում, թե Երևանից դուրս են Ակադեմիական քաղաք կառուցելու, այսինքն՝ բուհերը դուրս են հանելու Երևանից, ապա վերջում պարզվեց, որ այն հենց Երևանի տարածքում է կառուցվելու։ Մի խոսքով, այս իշխանությունների օրոք տարածքային համաչափ զարգացման մասին խոսք լինել չի կարող։ Այսինքն, ընդհանրապես զարգացման մասին խոսք լինել չի կարող...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված սահմանապահ կետերից. Կոնջորյան Բագրատ սրբազանը խորհրդանշական սպիտակ հագուստով է ՆԱՏՕ-ն չի ծրագրում ուժեր տեղակայել Ուկրաինայում. Կիևը նման բան չի խնդրել. Ստոլտենբերգ Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան ԱվինյանԻ՞նչ երթուղով են գալու սրբազան երթի մասնակիցները. մանրամասնում է Գառնիկ Դանիելյանը Պատերազմի մասնակից տղերք, մենք անելու բան ունենք, դուրս եկեք․ քաղաքացի Այս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք ՉալաբյանՎերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր Հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստվածմեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան Պատմությունը խստագույնս պատժում է նրանց, ովքեր անտեսում են իր դասերը․ ՀՀ-ում ՌԴ դեսպան Երևանի, Կոտայքի և Արմավիրի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ Միավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը Աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայկական համայնքԸնթացքի մեջ են Մ6-Սարահարթ-Սանահին-Ակներ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները Նշում ենք Հաղթանակի օրը. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Մեկ շաբաթում ԱՄՆ-ի նավթի պաշարները կրճատվել են 1.4 մլն բարելով Երկկողմ հարաբերությունները զարգանում են հաջողությամբ․ Պուտինը՝ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վաղ առավոտյան այցելել է «Եռաբլուր» պանթեոն Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է Այսօր մեր պատմության առավել խորհրդանշական օրերից մեկն է՝ Մայիսյան Եռատոնը. Ավետիք ՉալաբյանԿուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել․ մանրամասներ՝ Փաշինյան–Պուտին առանձնազրույցից (տեսանյութ) Պեսկովը կոչ է արել չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները Ջուր չի լինելու․ հասցեներ Երկկողմ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին Արցախը կերան, արցախցինե՛ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե պատերազմ սկսի, ուրեմն մեր իշխանությունն է հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ո՛չ վախկոտ ենք, ո՛չ տկար ենք, ո՛չ թույլ ենք. Սրբազանը Աբովյանում է Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Ցանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ) Միացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ) ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Ուշադրություն․ ճանապարհ փակ կլինի ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ին 2018-ին աթոռակռիվ ստացվեց, մի մարդ իրան հռչակեց վարչապետ․ Սարդարյան Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ևս միացել են երթին․ Սրբազան «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մայիսյան ձյունը ծածկում է Մոսկվան (տեսանյութ)