Երևան, 10.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ուզում եմ, որ Ապերս նորից վերածնվի». Արմեն Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ էր, չարաճճի, սպորտով էր զբաղվում, բռնցքամարտի հաճախում: Շատ ակտիվ էր: Մանկուց կարծես իր երազանքն էր դարձել, որ բանակ գնա, պատերազմների մասնակցի: 44-օրյա պատերազմի ժամանակ դպրոցում էր սովորում: Գիշերները տուն չէր գալիս, մեզ մոտ մի տեղ կար, գնում էր, մեքենաները զենք էին բարձում ու դատարկում, սնունդ էին տանում դիրքեր: Երբ դպրոց չէր գնում, տնօրենը և ուսուցիչները գիտեին, թե ինչ գործով է զբաղված: 44-օրյայի ժամանակ նաև զինկոմիսարիատ էր գնացել, ասել, որ իրեն էլ տանեն մարտի դաշտ: Բնականաբար, թույլ չտվեցին, բայց անընդհատ ձգտում էր ու գնում Կապանի դիրքեր, կարող եմ ասել, որ այդ օրերի պատերազմն ամբողջությամբ տեսել է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմենի մայրիկը՝ տիկին Նատալյան:

Հետո հավելում՝ Արմենին բոլորը որպես Ապեր են ճանաչում, ու մեր զրույցի ժամանակ էլ որդուն հաճախ հենց այդպես է դիմում: Դպրոցական տարիների մասին զրուցելիս տիկին Նատալ յան ասում է, որ որդին սովորելու հետ սեր չուներ: «Բացարձակ սովորելու հետ կապ չուներ: Դպրոցում շատ անկարգ էր, օրումեջ ինձ դպրոց էին կանչում: Իր սերը բաշխել էր բանակի ու սպորտի միջև»,-նշում է մայրիկը: Ու այս հիշողությունները երկուսիս էլ ժպիտ են պարգևում: Ապերի ապագայի երազանքները կապված էին աշխատանքի և ընտանիք կազմելու հետ: «Զորացրվելուց հետո նպատակը հայրիկի հետ աշխատելն էր: Սիրած աղջիկ ուներ, նպատակն էր, որ հենց հասնի տուն, անմիջապես գնա սիրելիի՝ Լուսինեի տուն: Երազում էր Լուսինեի հետ ամուսնանալու, ընտանիք կազմելու մասին: Շատ էր սիրում նրան»:

Արմենը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. հուլիսի 15-ին: Ծառայության առաջին ամիսներն անցել են Վայքում, իսկ հետո տեղափոխվել է Ջերմուկ: Պատերազմից հետո ծառայության մեկնելը հոգեբանորեն այնքան էլ հեշտ բան չէ, բայց, տիկին Նատալ յայի խոսքով, որդին ուրախ է մեկնել բանակ: «Այդ օրը, երբ իրեն ճանապարհում էինք, մեզ թողեց բակում և ինքն արագ գնաց զինկոմիսարիատ՝ շուտ գնամ, ներկայանամ: Չսպասեց, որ մեզ հետ գնա: Շատ ուրախ է մեկնել ծառայության, բանակում հարգանք էր վայելում թե՛ հրամանատարների, թե՛ զինծառայողների շրջանում: Սիրով է ծառայել, դիրքեր բարձրացել, վերջին անգամ երեք ամիս մնաց դիրքերում, «պերեսմենկա» էին անում, ինքը չէր իջնում: Ասում էր՝ չեմ գալիս, մնում եմ դիրքերում: Պայքարեց մինչև վերջ, մինչև վերջին փամփուշտը»: Մայրիկն ասում է՝ բանակ ճանապարհելուց որդու ուժը, լավ տրամադրվածությունը տեսնելով՝ ինքն էլ էր այդպես տրամադրվում:

«Ոգեշնչվում էի իրենից: Մտածում էի՝ ինչպես ինքն է տրամադրվում, այնպես էլ ես տրամադրվեմ ու մտածեմ: Եթե անգամ անհանգստություններ ունեի, չէի ուզում, որ դրանք տեսնի կամ զգա: Ասում էի՝ թող ուրախ ու սիրով մեկնի ծառայության»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին կրկին հարձակվեց հայկական դիրքերի վրա: Պատերազմ էր: Արմենը ևս հայտնվեց այդ պատերազմում: «Պայքարեց, կռիվ տվեց, շրջափակման մեջ ընկավ, 45 րոպե դիրքում մեն-մենակ է մարտը վարել: Տեսանյութեր ևս կան: Իսկ երբ վերջացել են փամփուշտները, թուրքերը մտել են խրամատ: Այդ ժամանակ ինքը մեզ զանգեց՝ պապա՛, շրջափակման մեջ եմ, ձեզ լավ կպահեք, հաջող: Անջատեց: Երբ մենք զանգահարեցինք, արդեն թուրքը պատասխանեց զանգին: Չիմացանք, թե երեխես ի՞նչ մահով մահացավ՝ գուցե գերի են տարել, հետո սպանել, թե՞ տեղում է մահացել, դա չգիտենք: Գերիների նկարներում մեկին իրեն էինք նմանեցրել, բայց հետո երկար ժամանակ իրենից տեղեկություն չունեինք: Ուշ գտանք իրեն, սեպտեմբերի 13-ին զոհվեց, սեպտեմբերի 30-ին իր մարմինը փոխանցեցին մեզ:

95 տղաներից մեկն Ապերն էր: ԴՆԹ հանձնեցինք, հաստատվեց: Հոկտեմբերի 3-ին իրեն տուն բերեցինք, իսկ հոկտեմբերի 5-ին հուղարկավորեցինք: Իր դեմքն անճանաչելի էր, նկարներով ընդհանրապես իրեն նման չէր: Ամենամեծ ցավն այն է, որ չես տեսնում երեխայիդ, «փակ» էր: Մինչև հիմա կասկածանքով ապրում եմ, դեռ սպասում եմ: Վերջին հրաժեշտի ժամանակ երեխայիդ տեսնելը մի ուրիշ զգացողություն է, չտեսնելը՝ մեկ ուրիշ»: Մայրիկն ասում է՝ որդու մեջ բացարձակ վախ չկար: «Կապանի զորամասում էի աշխատում, երբ սկսվեց պատերազմը: Սկզբում հարվածեցին մեր զորամասին: Ես այդ օրը գիշերային հերթափոխի էի: Տղաս զանգեց՝ մա՛մ, գործի՞ ես: Հարց ու փորձ արեց՝ մեր զորամասին են հարվածե՞լ, թե՞ ոչ: Հարցրեցի, թե իրենց մոտ ինչ կա: «Մա՛մ, հանգիստ է, բայց դու շուտ գնա տուն, մի մնա, ասում են, որ պատերազմ է սկսվում»: Տուն գնացինք, կեսգիշերի մոտ խոսեցինք, ինձ հանգստացրեց, որ ամեն ինչ նորմալ է, բայց խաբեց ինձ, ես ձայներ էի լսում, ուժեղ ձայներ չէին, բայց լսվում էին: Հետո ընկերուհուն զանգեցի, ինքն էլ նույնն ասաց, որ ձայներ է լսում, բայց Ապերն ասում է, թե ամեն ինչ նորմալ է, հանգիստ եղեք: Ու այդպես էլ մինչև վերջ ասաց, թե՝ բան չկա, հանգիստ եղեք...»:

Տիկին Նատալ յան ասում է՝ որդին մահվան զգացողություն ուներ: «Երբ եկավ արձակուրդ, գնաց դպրոց: Դասղեկին ու բոլորին շատ էր սիրում, իրենք էլ իրեն: Դասղեկին ասել էր. «Ընկեր Հարությունյան, արձակուրդում եմ, եկել եմ ձեզ տեսնեմ, բայց երևի էլ չտեսնեմ, սա վերջին տեսնելս է: Նկարս կկախեք դպրոցի պատին ու իմ անունով դասարան կբացեք»: Ու իր ասածով էլ ստացվեց: Միշտ ասում էր՝ պիտի էնքան թուրք սպանեմ, թեկուզ վերջում էլ ես սպանվեմ, բայց մեր տղաների արյան վրեժն առնեմ: Կապանում էլ շատ զոհեր ունենք, նաև իր ընկերներից, հայրիկի ընկերներից, հարևաններից: Իր ներսում վրեժ արթնացավ:

Տեսանյութերը կան, նախարարությունում էլ գիտեն, երբ արդեն մենակ է մնացել, թշնամուն կենդանի ուժի մեծ կորուստներ է պատճառել՝ մոտ երկու հարյուր հոգու: Իր ընկերները՝ կողքին, բայց բոլորը զոհված: Հրամանատարի հետ մարտ է վարել, հրամանատարը կոորդինատները տվել է, Ապերը՝ մարտը վարել: Հրամանատարն ասել է, որ նահանջի, իջնի, մենակ է մնացել, չի ենթարկվել՝ մինչև վերջին փամփուշտս պիտի օգտագործեմ, սրանց արյունը թափեմ: Ինչ մտածում էր, այն էլ կատարվեց»: Ինչպես Ապերն էր ասում և ուզում, լուծեց 44-օրյա պատերազմում անմահացած իր ընկերների վրեժը, բայց, ավաղ, սեփական կյանքի գնով: Նրա միայն մեկ, բայց ամենակարևոր երազանքն անկատար մնաց՝ իր և Լուսինեի միությունն այդպես էլ չկայացավ: Իսկ հիմա Արմենի ծնողների համար ուժի աղբյուր է հենց ինքը՝ Ապերը, դուստրն ու երկու թոռնիկները: Արմենը տան կրտսերն էր: Մայրիկը ուժ է ստանում իր ընտանիքից, շեշտում՝ Արմենով եմ ապրում: «Ուզում եմ, որ Ապերս նորից վերածնվի: Հիմա դրա համար եմ պայքարում»:

Հ. Գ. - Արմեն Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Պարգևատրվել է նաև Կապանի համայնքապետարանի կողմից: Հուղարկավորված է հայրենի Կապանի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Հրապարակ եկողները հայրենատեր մարդիկ են. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող ՇարժմանըԱրտակարգ դեպք՝ Արմավիրում․ 2-ամյա երեխան մետաղական հերակալը մտցրել է վարդակի մեջ և էլեկտրահարվել Անասունը դու ես. ոստիկանը՝ ցուցարարինԵրևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. 110 հատ գազի բալոն լցվել է ճանապարհի երթևեկելի հատված «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Ես երկքաղաքացի եմ, որը չեմ էլ թաքցրել․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կտևեն երկու օր Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ումԲաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն Եթե ժողովուրդը ցանկանա, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ․ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու լինելու մասին Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբԳնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Ես ո՛չ հավակնություն ունեմ, ո՛չ էլ ցանկություն, կարծում եմ ճիշտ չէ․ Բագրատ Սրբազանը՝ իր՝ վարչապետի թեկնածու լինելու մասին Բրյուսովի անվան համալսարանի դռները փակ են Ալեն Սիմոնյանը 2018 թ․ իր հպարտությունն էր հայտնում, որ եկեղեցին միացել է իրենց. Դավիթ Հակոբյան Միացել եմ Սրբազանի ուղերձով․ Գրիգորի Խաչատուրովը միացավ Սրբազանի շարժմանը Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամները ազատ են արձակվել ոստիկանության բաժնիցԲագրատ սրբազանը մտավ Կոնսերվատորիա Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն.Վարդևանյան Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԵՊՀ-ի, Ագրարային համալսարանի, ՀԱՊՀ-ի, Բրյուսովի և Կոնսերվատորիայի որոշ ուսանողները միացել են Սրբազանի շարժմանը ՆԳՆ-ն՝ փակ փողոցների մասին հայտարարությունների վերաբերյալ Միկա Բադալյանը բերման է ենթարկվել Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ Քայլ առ քայլ հեսնելու ենք մեր նպատակին, սիրելի՛ ուսանողներ, մի՛ վախեցեք․ Սրբազան Զգուշացեք ու սպասեք ձեր ժամին, քանի որ վռնդվելու եք այդ շենքերից, ու ձեզ արգելվելու է կրթական գործի կազմակերպմամբ զբաղվել. Դավիթ ՍարգսյանԴիլիջանում ևս դասադուլ է Գազամատակարարման պլանային անջատումներ մայիսի 10-16-ը՝ ՀՀ մարզերի և Երևանի մի շարք հասցեներում Բայրամովը մեկնել է Ղազախստան Հաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում. Գագիկ ԾառուկյանԲագրատ սրբազանը ԵՊՀ բակում էԱռաջին սիլիցիումային արևային մարտկոցը դարձավ 70 տարեկանՄենք ամեն քայլով սատարում ենք այս շարժմանը․ Տիգրան Աբրահամյան «Գիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ»․ Սուրեն Պետրոսյան Ուժ կիրառելով բերման են ենթարկում «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Մայրաքաղաքում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաներ Բագրատ Սրբազանն այսօրվա հանրահավաքի ժամը հայտարարեց Փակվել է Երևանի մուտքը Արարատի մարզի կողմից«Ուսանո՛ղ, ոտքի». ԵՊՀ-ի ուսանողները սկսել են անհնազանդության ակցիանԱմեն ինչ հնարավոր է. Սրբազանն՝ Արման Թաթոյանին վարչապետի թեկնածու դիտարկելու մասին Կրակոցներ՝ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Mercedes» ու «Lada» մեքենաներ Հանրությունը ինքն էր պահանջում հրաժարական, ես ուղղակի հանրության զգացումները ձևակերպել և հնչեցրել եմ․ Բագրատ Սրբազան Ազգային արժանապատվության տրիբունալն իր աշխատանքը կսկսի մայիսի 20-ից․ Արշակ Կարապետյան Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում բախվել են «GAZel» -ը և «VAZ»-ը․ կան տուժածներ ԵՊՀ-ում դասադուլ է