Երևան, 28.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ե՞րբ կգնա Նիկոլը, ու կգա նոր փուլ. մաս 2. Վահե Հովհաննիսյան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Ե՞րբ կգնա Նիկոլը, ու կգա նոր փուլ. մաս 2» վերտառությամբ հոդված է հրապարակել։

Հոդվածը ստորև՝  

Բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ երկրում կա փոփոխությունների մեծ պահանջ։ 

Բայց այսօր հասարակությանն առաջարկվում է «փոփոխությունների» հետևյալ բանաձևը. Նիկոլ՝ նոր աղետով, կամ՝ հնի ռեստավրացիա (գոնե այդպիսին է հասարակության ընկալումը)։ Այդ պատճառով էլ մարդիկ փակվել են իրենց տներում։

Նստել ու սպասել Նիկոլի գնալուն ու նորմալ մարդկանց իշխանության գալուն՝ նույնն է, թե նստել ու սպասել հետագա աղետներին։ Փոփոխությունը գալու է, երբ մենք մարդկանց պարզ ասենք՝ ի´նչ ենք անելու, ի´նչ ենք առաջարկում մեր ժողովրդին՝ Նիկոլի գնալուց հետո, և վերջապես՝ ովքեր ենք «մենք»։ Լուծումը նոր քաղաքական միտքն է՝ Հայաստանի հետպատերազմական վերականգնման նոր փաթեթ, նոր տեսլական ներկայացնող ուժեր, որոնք նաև կստանձնեն այդ փաթեթի իրականացման պատասխանատվությունը։ Այդ մարդիկ պետք է նոր ձևաչափերով, նոր ասելիքով, նոր գաղափարներով խոսեն նախ՝ իրար հետ և հետո՝ հասարակության հետ: Զրո էմոցիա, զրո գավառական հայրենասիրություն, միայն ռացիոնալ-սառը ծրագրեր։ Մարդկանց պետք է ազատել հետոյի անորոշությունից։ Երբ քաղաքացին հասկանա, թե իր հետ, իր ընտանիքի հետ ինչ է լինելու, պետության հետ ինչ է լինելու, կդադարի վախենալ անորոշությունից և վերջապես դուրս կգա տնից։

Մնացել է կես քայլ

Իրականում ապագայի պատասխանատվության թիմերի ձևավորմանը մնացել է կես քայլ։ Ողբերգական կյանքը ստիպեց, որ հընթացս ձևավորվի նոր անվանացանկ՝ սկզբունքային, գրագետ, պարկեշտ մարդկանցից (կամ՝ ծանոթ դեմքեր նոր պայմաններում հանդես եկան նոր որակներով), մարդկանց, որոնց կյանքի իմաստն այլևս միայն պետություն պահելն է։ Այս մարդկանց թիվը բավականին մեծ է. նրանց կգտնենք հանրային հարթակներում, եկեղեցում, ցավոք՝ նաև բանտերում։ Վերջին դժվար կես քայլի վրա ենք։ Պետք է հաղթահարենք մի շարք տեսանելի և կռահելի արգելքներ.

1.     Ներքին խանդ, խարդավանք
2.     Չհիմնավորված անձնական ամբիցիաներ
3.     Ռեսուրսի բացակայություն

Իհարկե, պետք է ընդունել, որ ոչ բոլորն են ազնիվ ու ոչ բոլորի համար է պետական շահը զբաղեցնում առաջին հորիզոնականը։ Իհարկե, կան դեպքեր, երբ անձնական բարեկեցությունը կամ գույքն են առաջին տեղում։ Խնդիր կա նաև չհիմնավորված ամբիցիաներ ունեցողների հետ, ինչը խանգարում է լայն ու բազմազան շրջանակների միջև առողջ գործընկերային հարաբերություններ ստեղծելուն։ Այս երկու խնդիրն էլ կարելի է լուծել պրոցեսի հենց սկզբից՝ խաղի ճիշտ կանոններ ֆիքսելով և խստորեն պահելով դրանք։

Հայաստանի նոր պատասխանատվության թիմը կհաստատի Նիկոլի ասածը, որ մենք, այո, գնում ենք ականապատված դաշտով, և գուցե իրոք կա միայն մեկ ճիշտ ճանապարհ, բայց կֆիքսի, որ դաշտը թո'ւրքը չի ականապատել։ Հայաստանի նոր պատասխանատվության թիմը պետք է փոխի հանրային դոմինանտ գիտակցությունը. մեր աղետների պատճառը թուրքը չէ, թուրքին հնարավոր է կանգնեցնել, բայց հային կանգնեցնելու ձևը չենք գտնում։ Ներքին փոփոխություն է պետք, որի մարդկային ռեսուրսը կա։ Պայքարի մյուս, նյութական ռեսուրսների մասին՝ հաջորդիվ։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Երևանում և մարզերի տասնյակ հասցեներում կլինեն անջատումներՄեքսիկայում ուղևորներ տեղափոխող ավտոբուս է շրջվելԳազանջատումներ. հայտնի են հասցեներըԲռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոնՈւշադրություն. 24 ժամ ջուր չի լինի Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջԹբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Բայդենի աշխատանքին. հարցում Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Մենք գոռացինք և գոռացինք, բայց ոչ ոք չլսեց: Վախենում ենք, որ պատմությունը կկրկնվի. Թուրքիան նոր աղետի սպասումովՏեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՈստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային ցածր գներով. ի՞նչ արժե այս պահինՀռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԿա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից