Երևան, 13.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Զամմինիստրի», «գործիքների» ու գայլի դուրս թռած աչքերի մասին. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդային տարիներին այսպիսի մի անեկդոտանման պատմություն կար, որ տարբեր բնակավայրեր իրենց էին վերագրում: Ինչևէ, որտեղ եղած կամ չեղած լինելն այստեղ կարևոր չէ: Գյուղամեջում սյանն ամրացված ռադիոբարձրախոսը հաղորդում է, թե՝ այսպես ու այսպես, կաշառք վերցնելու համար այսինչ մինիստրին պաշտոնից հանել են ու բանտարկել: Գյուղացիներից մեկը արձագանքում է. «Վայ, քու յուրդը չբլի, այ մարդ, ախր ինչդ էր պակաս, զամմինիստրի պես ապրում էիր, էլի...»:

Հիմա իսկը էկոնոմիկայի այլևս նախկին նախարար Վահան Քերոբյանինն է: Ամենևին նկատի չունենք, թե Վահան Քերոբյանը թաթախված է կոռուպցիոն բնույթի արարքներում, ինչպիսիք նրան մեղսագրվում են՝ դատելով պաշտոնական լրահոսից ու նրան «տնային կալանքի» ենթարկելու որոշումից: Մենք, ի տարբերություն քպական կարկառունների, հարգում ենք անմեղության կանխավարկածը: Դատ կլինի (եթե իհարկե, բանը դատի հասնի), դատաքննություն կլինի (եթե այն փակ չլինի), կիմանանք:

Ինչ վերաբերում է «զամմինիստրի պես ապրելու» ակնարկին, ապա նկատի ունենք այն, որ Վահան Քերոբյանը, անկախ ամեն ինչից, լինելով հաջողակ բիզնեսմեն, 2020-ի պատերազմից ու փաշինյանական կապիտուլյացիայից հետո համաձայնեց աշխատել ձախողված, պարտության խորհրդանիշ դարձած, ձախորդություն, փորձանք, ավեր բերող Նիկոլ Փաշինյանի հետ, համաձայնեց դառնալ նրա ձևավորած կառավարության առանցքային նախարարներից մեկը, ստանձնեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:

Այստեղ նույնիսկ խոսքը սոցիալական վիճակի մասին չէ, այլ այն մասին, որ նա ինքն էլ տեսնում էր, որ այդ կառավարության օրերը, պատկերավոր ասած, հաշված են: Համենայն դեպս, Վահան Քերոբյանը պատրանքներ չուներ, և նրա՝ նման ընկալման մասին են վկայում նրա իսկ ձևակերպումները, որ արել է իր հրաժարականի հայտարարության կամ գրառման մեջ: Ահավասիկ, բաց թողնենք հեքիաթային ժանրին պատկանող «գլուխգովանության» հատվածներն ու չզլանանք և Վահան Քերոբյանի հրաժարականի հանրային տեքստի միայն այդ հատվածը մեջբերենք բառացի. «Երբ 2020 թ. նոյեմբերի 20-ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր»:

Լավ, ամենը կամ շատ ու շատ բաներ դնում ենք մի կողմ, հապա էլ ինչո՞ւ, ավելի ճիշտ՝ հանուն ինչի՞ էիր «արանքը ճղած» ընթանում դեպի մի քանի օրվա կյանք ունեցող կառավարություն, իսկապես՝ մի՞թե «կապիտուլյանտ կառավարության» անդամ լինելը մի առանձնահատուկ գայթակղություն էր, որին անհնար էր դիմադրել:

Հա, ու անխուսափելիորեն, շատերը հենց այս՝ սոցիալ-կենցաղային ընկալման տիրույթում (նորմալ տիրույթ է, ի դեպ) վերծանեցին Քերոբյանի ասածն ու քիչ առաջ մեր նշածի տարբերակով հարցեր ու մեկնաբանություններ շրջանառեցին:

Բայց, մեր կարծիքով, Վահան Քերոբյանի այդ արտահայտությունը ոչ թե սոսկ հիշեցում էր, այլ առաջին հերթին կոնկրետ ակնարկ էր Նիկոլ Փաշինյանին: Ակնարկ էր առ այն, որ, ա՛յ Նիկոլ Փաշինյան, այն օրերին, երբ քո իշխանության օրերը, թվում էր, թե հաշված են, Վահան Քերոբյանը, այլ վահանքերոբյաններ ևս, կանգնեցին քո կողքին, օգնեցին քեզ, որ դուրս գաս ծանր վիճակից ու բունկերից (Օնիկ Գասպարյանի ականջը կանչի), մի խոսքով...

Իսկ հիմա, երբ Վահան Քերոբյանն է հայտնվել անախորժ իրավիճակում, Նիկոլ Փաշինյա՛ն, դու իրեն «փուռն ես տալիս»՝ ժողովրդական բառուբանով ասած:

Հետաքրքրաշարժ ակնարկ է, անկեղծ ասած: Բայց ախր այն ո՞ւմ է ուղղված: Նիկոլ Փաշինյանի՞ն: Լո՞ւրջ:

Այսինքն (չնայած, ի՞նչ «այսինքն», երբ փաստն ակնհայտ է), Հայաստանում կան անձինք, որոնք ամենայն լրջությամբ կարծում են, որ կարելի է Նիկոլ Փաշինյանի հետ «գործ բռնել» ու մնալ անարա՞տ, չանվանարկվե՞լ, չվարկաբեկվե՞լ, «չքցվե՞լ», «փուռը չգնա՞լ»: Ինչպիսի՜ անլրջություն:

Մնում է միայն զարմանալ, թե նման ընկալումային հատկանիշներով Վահան Քերոբյանն ինչպես է բիզնես հիմնել ու այն զարգացրել, այն էլ՝ իր ու իր նախկին շեֆ Փաշինյանի կողմից «բոբոյացված» նախկինների ժամանակ:

Հարցը, սիրելի ընթերցող, ամենևին էլ Վահան Քերոբյանի անձը չէ՝ առանձին վերցրած: Նրա անձը հիմա առաջին հերթին Փաշինյանի քննչական կոմիտեին է հետաքրքիր: Ուշագրավն այս ամենի մեջ այն է, ինչ կոչվում է Նիկոլ Փաշինյանի «քաղաքական շրջապատ», եթե կուզեք՝ «Փաշինյանի կառավարություն», եթե դա էլ չեք հավանում, ապա՝ «Փաշինյանի իշխանական թիմ»: Անվանեք՝ ինչպես կկամենաք: Բայց հարցն այն է, որ այդ «թիմում» տակավին կան տարբեր անձինք, պաշտոնավոր և ոչ այնքան, որ կարծում են, թե կարելի է լինել Նիկոլ Փաշինյանի կողքին, և դա անհետևանք կանցնի: Հետո չէ, դա հասկանալի է, այլ հընթացս, երբ Նիկոլ Փաշինյանին պետք լինի: Կամ՝ երբ կոնկրետ անձն այլևս Նիկոլ Փաշինյանին պետք չլինի: Կյանքը շարունակաբար նորանոր օրինակներ է մատնացույց անում, ինչը միայն ընդգծում է օրինաչափությունը:

Խնդիրն այստեղ նույնիսկ կոռուպցիան ու դրա դեմ պայքարը կամ դրա իմիտացիան չէ: Կա մեղավոր, պետք է պատժվի: Ասելիքը բացարձակ այլ է:

Մի առիթով ասել ենք (ոչ մեկ անգամ, ի դեպ), բայց մի հատ էլ կրկնենք. Նիկոլ Փաշինյանի համար չկան մերձավորներ (քաղաքական), չկան զինակիցներ, չկա թիմ: Նիկոլ Փաշինյանի համար միշտ եղել է ու կլինի միայն ինքը, միմիայն ինքը, բացառապես ինքը: Իսկ մնացածը, առաջին հերթին՝ իր կողքին գտնվողները, «գործիքներ» ու «քավության նոխազներ» են, իր անձնական ու քաղաքական շահերն սպասարկողներ են, ըստ անհրաժեշտության զոհաբերվողներ են, մի խոսքով՝ այն են, ինչը ռուսերենում բնորոշվում է որպես՝ «ռասխոդնի մատերիալ», բայց եթե այդքան կոշտ չասենք, ապա՝ նրա քաղաքական խաղերի ու խաղիկների «մանրադրամ»:

Նիկոլ Փաշինյանն առանց երկմտելու «կքցի» յուրաքանչյուրին ու բոլորին՝ նայած հանգամանքին, թե ինչ վիճակում կլինի, ինչ վտանգներ կամ սպառնալիքներ կտեսնի իր իշխանությանը, որից չպոկվելու ուխտ է, թերևս, արել: Ինչպես ասվում է, ոչ մեկը չի պլստալու, ըստ որում, չի պլստալու նաև ժողովրդի առաջ պատասխան տալուց:

Ու որքան արագ դա սկսեն հասկանալ նրա կողքը կանգնած ու նրա հետ երկիրը աղետի տանողները, այնքան լավ թե՛ իրենց, թե՛ երկրի համար: Սկսեցինք անեկդոտով, իսկը առակով ամփոփելու վիճակ է: Հիշո՞ւմ եք այն հինավուրց առակը, երբ առյուծը հարցնում է, թե ինչն աղվեսին սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել որսավարը: Եվ աղվեսը պատասխանեց, թե գայլի դուրս թռած աչքերը իրեն սովորեցրեցին...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Առողջության ապահովագրությունը գործողության մեջ. «Էրեբունի» ԲԿ-ում արդեն իսկ մատուցվում են դժվարամատչելի ծառայություններ Անի Խաչիկյանի գրավիչ կերպարն ու նոր ֆոտոշարքը (լուսանկարներ) Շոյգուն և Լարիջանին քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Եվրամիությունում հանդես են եկել 100 հազար զինվորից բաղկացած միասնական բանակ ստեղծելու օգտին Աշխարհի ամենահին գետը գոյություն ունի արդեն 400 միլիոն տարի. որտե՞ղ է այն հոսում Ռուսաստանը կտրուկ ավելացրել է գազի մատակարարումները Չինաստան և Անդրկովկաս ԵԱՏՄ-ում արտասահմանյան շուկաներից ապրանքների ներմուծման նոր շեմ կներդրվի Ռոնալդուի 959-րդ գոլը, «Ալ Նասրի» երրորդ անընդմեջ պարտությունը (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին պատերազմով Microsoft-ը փորձարկում է Copilot արհեստական բանականությունը հենց Windows 11-ի File Explorer-ում Հանրապետությունում հունվարի 14-16-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով Օլիմպիական խաղերի ցուցադրումը վտանգի տակ է․ Cloudflare-ը կարող է դուրս բերվել է Իտալիայից Ռուսաստանը կարող է սկսել մերժել Ուկրաինայի դեմ կռված օտարերկրացիների արտահանձնման հարցումները Խավի Ալոնսոն հեռացվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզչի պաշտոնից 37-ամյա վարորդը կայանել է իր վարած բեռնատար «Գազել»-ը, իջել ավտոմեքենայից, ապա այն ինքնաբերաբար հետ է շարժվել և վրաերթի ենթարկել վարորդին YouTube-ում արտասովոր հյուսիսկորեական ալիք է հայտնվել 2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139,933 զբոսաշրջիկ National Geographic-ը ճանապարհորդներին է ներկայացրել Հայաստանի հինգ ամենագեղեցիկ վանքերը Իրանի ԱԳՆ–ն Մադուրոյի առևանգումը որակել է որպես բացարձակապես անօրինական Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Սյունիքի մարզում․ 23-ամյա տղան աթոռով հարվածել է համակուրսեցու և նրա հոր գլխին Այգեստանում վագոն տնակում բռնկված հրդեհի հետեւանքով 72–ամյա տղամարդ է մահացել Գործող իշխանությունների հականվաճումները, որոնք շատ մոտ ապագայում պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն․ Հայկ ՖարմանյանՊատմական փաստաթուղթ է պատրաստվում. Զելենսկի Ինչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ ԿարապետյանԵրևանում ու մարզերում սառցալեզվակները հեռացվել են․ ՆԳ նախարարությունը հորդորում է զգույշ լինել Իսրայելի արտգործնախարարն Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին կայցելի Ադրբեջան Ջրային կոմիտեն նոր գլխավոր քարտուղար ունի Ժամը 20:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Վագոն տնակում բռնկված կրակը հրշեջները մարելուց հետո այնտեղ հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին Չինաստանը հույս ունի, որ Իրանը կհաղթահարի դժվարությունները Երգերս կապրեն ինձանից հետո. Ռուբեն Մաթևոսյանը 85 տարեկան է Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԲարձր եմ գնահատում Հայաստանի և ԱՄԷ-ի միջև համագործակցության առկա մակարդակը. Վահագն Խաչատուրյան Վարորդական իրավունքից զրկելու 5435 որոշում է կայացվել, որի 90 տոկոսը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերն են. ՆԳՆ ՀՀ-ում հուլիսին անհետ կորել է Նիկոլայ Շուբինը․ երիտասարդին հաջողվե՞լ է հայտնաբերել «Բարսելոնան» նվաճել է 103–րդ տիտղոսը Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի 2026 թվականի ատեստավորման գործընթացը Ադրբեջանը մեր ոխերիմ թշնամին է, մեր տղաներին մահվան են մատնել․ Գոհար ԴավթյանԱշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում․ Մհեր ԱվետիսյանԱրարատի ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից կրակոցներ արձակած երիտասարդին (տեսանյութ) Ելփին-Զանգակատուն ճանապարհին բեռնատար է կողաշրջվել, տուժած կա Լարսը փակ է միայն կցորդով բեռնատարների համար Հրազդան գետում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու մարմին Աշխարհահռչակ Քոնոր ՄաքԳրեգորն անդրադարձել է Հայաստանում Քրիստոսի արձանի կառուցմանն ու պատմել նման արձան Իռլանդիայում կառուցելու երազանքի մասինԱրդեն 3-րդ օրն է` Նարեկ Սամսոնյանը հացադուլում է. Աբրահամյան Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում, Հրազդան գետում հայտնաբերվել է մաhացած քաղաքացիՎարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի. Ճանապարհային դեպարտամենտ Եկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում