Երևան, 10.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Անսահման բարի էր, իրեն նեղություն տալով անգամ կօգներ ուրիշին». կապիտան Հրաչյա Մակարյանը զոհվել է հոկտեմբերի 14-ին Վարանդայում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարելի է Հրաչյային նկարագրել նույնիսկ մեկ բառով՝ բարություն: Այնքան համբերատար ու բարի էր: Կարող էր իրեն նեղություն տալու գնով օգնել դիմացինին, միայն թե այդ մարդն իրենից դժգոհ չմնար: Իր բնավորության այս երկու՝ ամենաընդգծված գծերով էլ իրեն հիշում են: Մեկ-մեկ կարող էր ասել՝ միջնեկ տղա էլ ունես, ինչո՞ւ եք ինձ ամեն անգամ ասում՝ սա տար այս կողմ, սա բեր: Ասում էի՝ տղես, դու համբերատար ես, սպասում ես, իսկ եղբայրդ անընդհատ կասի՝ պրծեք: «Լավ եք սովորել, ինձ համբերատար գտել»: Բայց դա այնքան ջերմությամբ, ժպիտով ու հանգիստ կասեր: Մանկության տարիներին շատ աշխույժ էր, անհանգիստ, արագ էր խոսում, հետո բնավորությունը փոխվեց, կարծես մանկության աշխույժ ու չարաճճի երեխան չլիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նելլին՝ Հրաչյայի մայրիկը:

Նշում է՝ որդին համակարգիչներից լավ էր գլուխ հանում. «Մեր փողոցի շտապօգնությունն էր, մի բան փչանում էր՝ Հրա՛չ ջան, մի հատ կնայե՞ս, հեռախոսիս մեջ սա կուղղե՞ս: Կարող էր այդ պահին, ասենք, ճաշելիս լիներ, կթողներ, որ իրեն ուղղված խնդրանքը կատարեր»: Դպրոցական տարիներին ևս որդին տարված է եղել համակարգիչներով: Հրաչյան բարձրագույն կրթություն է ստացել Հայաստանի ճարտարագիտական համալսարանի մեքենաշինական ֆակուլտետի տնտեսագիտության և կառավարման բաժնում։ «Ուզում էր ծրագրավորման բաժին ընդունվել, բայց դիմորդների թիվը շատ էր, մրցույթը՝ մեծ, ընդունվեց մեքենաշինական ֆակուլտետ, սովորեց և ավարտեց»: Զուգահեռ մեկ տարի սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

«Ասում էր՝ մա՛մ, փոքրերի հետ ծառայելն ինձ համար դժվար կլինի, ավելի լավ է որպես սպա գնամ բանակ: Ուզում էինք Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանում ավիացիայի գծով սովորի, բայց այնտեղ էլ մրցույթը մեծ էր»: Մայրիկը նշում է՝ ռազմական համալսարանում որդին ևս մեծ սիրով է սովորել, շատ պարտաճանաչ էր: «Մեկ օր չի եղել, որ գնամ, իրեն ձայն տամ ու ասեմ՝ ուշանում ես: Միշտ պարտաճանաչ ու ժամանակին պետք է գնար համալսարան»: Եվ արդեն 2014 թ.-ին, որպես սպա, զինվորական ծառայությունը շարունակում է Բալահովիտում գտնվող թիվ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար։

«Պայմանագիրը լրանալուց հետո այն չերկարեցրեց: Եթե երկու բառով ասեմ, ապա իր հանդիպած անարդարությունների պատճառով: Զինվորներն իրեն շատ մեծ դժվարությամբ են «բաց թողել»՝ «ինչպե՞ս ծառայենք, որ այստեղ չես լինելու»: Նախօրոք ցուցակ էր կազմում, թե երեխեքից ում ինչ է պետք, կիրակի օրերը գնում էր «Փեթակ» և իր զինվորների համար գնումներն անում, որ ամեն ինչ ավելի էժան գներով վերցնի, և նրանք շատ գումար չծախսեն: Գնում էր, բերում տուն, երկուշաբթի օրը տանում և բաժանում»: Զինվորական ծառայությունից հետո Հրաչյան սկսել է աշխատել «Գրանդ Քենդի» ընկերությունում՝ որպես մերչընդայզեր։ Բայց սկսվեց պատերազմը: «Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, միշտ ասում էր՝ մամա՛, եթե ինձ կանչեն, պիտի գնամ: Հակադարձում էի՝ ո՞նց կգնաս, նոր ես ամուսնացել:

«Մա՛մ, պարտավոր եմ: Ծառայությունս չեմ շարունակել, բայց եթե երկրում պատերազմական իրավիճակ լինի, պարտավոր եմ մեկնել մարտի դաշտ»: Ու այնքան հանգիստ էր ասում, կարծես ժամանակավորապես ինչ-որ խաղաղ տեղ է գնում ու շուտ վերադառնալու է: Շատ հանգիստ ու ժպիտով ասաց՝ պիտի գնամ»: Հրաչյան նույնիսկ ծանուցում չի ստացել, զանգով է գնացել: Մայրիկը վերհիշում է այդ օրերը: Որդին ամուսնացել էր 2020 թ.-ի հուլիսի 17- ին: «Ամուսիններով այնքան սիրով էին իրար հետ, իմ սիրտն էլ իրենց համար էր ուրախանում, երջանիկ էր, որ գտել է իր սիրուն: Կինն առավոտյան արթնանում էր, նախաճաշ պատրաստում, կարծես երկու աղունիկներ լինեին: Պատերազմական այդ օրերին Հրաչը շատ հանգիստ էր, և մեր մյուս զգացումները կարծես առաջին պլան չեկան: Ասում էի՝ Հրա՛չ, անջատի՛ր հեռախոսդ, թող չզանգեն: «Մա՛մ, է՞դ տղեն եմ, որ իմ հետևից գան ու տնից ինձ տանեն»:

Ու այսքանով այս թեմայի շուրջ մեր զրույցն ավարտվել է: Իրեն ճանապարհել ենք, իր հանգստությունը մեզ էր փոխանցվել: Միջնեկ տղաս այդ օրերին իր զինգրքույկը հանեց՝ ես եմ գնում Հրաչի փոխարեն, ինքը նոր է ամուսնացել, ավելի լավ է, որ ես գնամ: Երբեք իմ որդիների մեջ տարբերություն չեմ դրել, որդիներս ինձ համար հավասար են: Բայց Հրաչին ավելի շատ էի վստահում. ի՞նչ առումով, որ նա ավելի ծանրակշիռ էր, երբեք չմտածված քայլերի չէր գնա, ի վերջո, զինվորական էր եղել: Իսկ մյուս տղայիս դեպքում մտածում էի, որ ամեն տեղ «գլուխը կբարձրացնի»: Ու ավելի վախեցա: Այդ ժամանակ նաև Հրաչը հստակ ասաց՝ ինձ են կանչել, ես եմ գնալու, ոչ ոք չփորձի իմ փոխարեն գնալ: Հիմա, երբ հետհայացք եմ նետում՝ գուցե չպետք է թողնեի, եթե լաց լինեի, խնդրեի, չէր գնա, շատ խղճով էր: Բայց չարեցինք, չգիտեմ էլ, թե ինչու: Ոչ մեկս չթուլացավ այդ պահին»:

Հոկտեմբերի 5-ին որպես պահեստազորային Հրաչյան մեկնում է ռազմաճակատ՝ Վարանդա։ Պարբերաբար, բայց կարճ ժամանակով զանգահարում է հարազատներին: Հետո կապը կորում է: Ընտանիքը սկսում է փնտրել Հրաչյային՝ հույսով, որ նա ողջ է: Բայց իրականությունն այլ էր: Հոկտեմբերի 14-ին ամբողջ օրը թշնամին ԱԹՍ-ներով Վարանդային էր հարվածում: Հրաչյան զոհվել էր հենց այդ օրը՝ ստանալով ականապայթյունային վիրավորում: Ընտանիքը երկար ժամանակ փնտրում էր որդուն, ողջ էր փնտրում: Բայց փետրվարի առաջին օրերին ԴՆԹ փորձաքննության արդյունքները հաստատեցին, որ Հրաչյան զոհվել է: «Իրեն փնտրելու հինգ ամսվա ընթացքում այնքան ստեր լսեցինք: Մեկն ասում էր, որ Հրաչին տեսել է, ողջ է, ուրախանում էինք, բայց հաջորդ վայրկյանին պարզվում էր, որ սուտ է: Ասում էին, որ անտառներում է, հավատում էի, որ կդիմանա դժվարություններին: Հետո մտածում էինք, որ գուցե գերի է: Բայց իրականությունն այլ էր»:

Հրաչյայի երկու եղբայրը, ծնողներն ու կինը մեկը մյուսի համար թև ու թիկունք են դարձել, ապրելու հույս: Իսկ բոլորի նպատակը Սոֆիին երջանիկ ու անհոգ տեսնելն է: Սոֆին Հրաչյայի դուստրն է, նա ծնվել է հայրիկի զոհվելուց յոթ ամիս անց: Ռազմադաշտ մեկնելիս Հրաչյան գիտեր, որ հայրիկ է դառնալու, գիտեր, բայց մեկնեց պատերազմ՝ նաև իր ապագա զավակի համար: Բայց, ավաղ, չտեսավ ոսկեգույն մազերով ու պայծառ հայացքով դստերը: «Սոֆին մեր ապրելու ուժն ու հույսն է: Սկզբում շատ թևաթափ էի, ապրել չէի ուզում, բայց հետո հասկացա, որ Հրաչն իր կնոջն ու երեխային մեզ է վստահել: Պարտավոր ենք ապրել ու իր դստեր համար անել այն, ինչ տղաս էր անելու: Իր կինն այնքան լավն է, այնքան նվիրված, տղա ենք կորցրել, բայց աղջիկ ենք «գտել»»:

Հ. Գ. - Կապիտան Հրաչյա Մակարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով և «Արիության» մեդալով: Հուղարկավորված է Ջրաշենի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ես ուզում եմ Հայրենիք ու պատիվ ունենալ, ես չեմ ուզում էս կյանքից նզովված գնալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սսպասումս Փաշինյանի հրաժարականն է. Ռոմելա Սարգսյան (տեսանյութ) Վաղը հանրահավաք չի լինի, կլինեն անհնազանդության գործողություններ․ Բագրատ Սրբազանը ներկայացրել է առաջիկա օրերի անելիքները (տեսանյութ) Սրբազանը չի ստում, ստում են մեզ «նարկոբարոն» ու «լափամանից լափողներ» ասողները. Անաիս Սարդարյան (տեսանյութ) Հունգարիայում գնահատել են ՀՀ ԶՈւ դաշտային շարժական հոսպիտալը՝ խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար Բագրատ սրբազանի առաջնորդած հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում․ ուղիղ Հավատացե՛ք, մի քայլ է պակասում մեզ անհրաժեշտ, բայց ոչ բավարար հաղթանակից․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Խաչատուրով եղբայրները մասնակցում են Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքին (տեսանյութ) Չընկճվել, վտահել ու առաջ շարժվել. Հրաչյա Հարությունյան (տեսանյութ) Չսպառնա՛ք. վատը ձեզ համար ա լինելու, ուսանողի համար չի կարա վատ լինի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մեծ թվով ուսանողներ ու երիտասարդներ են միացել․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարեն Ջալավյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) «Մեր պահանջով չորս գյուղ է վերադարձվում, այդպես էլ շարունակվելու է, այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում»․ Ալիև Փակել են Երևան֊Ապարան միջպետական մայրուղին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղ Մեծ հանրահավաք` Հանրապետության հրապարակում Կարճ ուղեցույց «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների համար Չկա այնպիսի քաղաքական գործիչ, որը կոնսոլիդացիայի այդ մակարդակն ապահովի, ինչ Բագրատ Սրբազանը, գուցե դիտարկվի հենց նրա թեկնածության հարցը․ Սուրենյանց Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է Երևանում ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է Նիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովԱլիևները մեկնել են օկուպացված Շուշի Աննախադեպ գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Կարատեի աշխարհի չեմպիոնը համախմբման կոչ է անում. կանգնած է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման կողքին Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Անդրեասյանը Իսպանիայի մշակույթի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթի մասնակիցների անունները Ավարտվում է սահմանային սյուների տեղադրումը. Ջեյհուն Բայրամով (տեսանյութ)Հրապարակ եկողները հայրենատեր մարդիկ են. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող ՇարժմանըԱրտակարգ դեպք՝ Արմավիրում․ 2-ամյա երեխան մետաղական հերակալը մտցրել է վարդակի մեջ և էլեկտրահարվել Անասունը դու ես. ոստիկանը՝ ցուցարարինԵրևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. 110 հատ գազի բալոն լցվել է ճանապարհի երթևեկելի հատված «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Ես երկքաղաքացի եմ, որը չեմ էլ թաքցրել․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կտևեն երկու օր Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ումԲաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն Եթե ժողովուրդը ցանկանա, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ․ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու լինելու մասին Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբԳնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Ես ո՛չ հավակնություն ունեմ, ո՛չ էլ ցանկություն, կարծում եմ ճիշտ չէ․ Բագրատ Սրբազանը՝ իր՝ վարչապետի թեկնածու լինելու մասին Բրյուսովի անվան համալսարանի դռները փակ են Ալեն Սիմոնյանը 2018 թ․ իր հպարտությունն էր հայտնում, որ եկեղեցին միացել է իրենց. Դավիթ Հակոբյան Միացել եմ Սրբազանի ուղերձով․ Գրիգորի Խաչատուրովը միացավ Սրբազանի շարժմանը Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամները ազատ են արձակվել ոստիկանության բաժնիցԲագրատ սրբազանը մտավ Կոնսերվատորիա