Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանյան ընդդիմության ջրերը մի առվով չեն գնում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Մինչ Նիկոլ Փաշինյանը հերթական արհավիրքն է պատրաստում բերել Հայաստանի Հանրապետության գլխին, հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն կարողանում համախմբվել, ավելին, գնալով նրանց միջև հակասություններն ընդլայնվում են՝ ընդհուպ միմյանց հասցեին մեղադրանքներ հասցեագրելը, վիրավորանքներ տարածելը և Փաշինյանի հետ համագործակցության մեջ մեղադրելը։

Տևական ժամանակ ընդդիմության տարբեր թևերից, հատկապես հիմնական խորհրդարանական խմբակցություններից, միմյանց հասցեին ծպտված կամ ուղղորդված հակաքարոզչություն էր գնում։ Քոչարյանի կողմնակիցները Սերժ Սարգսյանին մեղադրում են Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու, Սարգսյանի կողմնակիցներն էլ քոչարյանականներին մեղադրում են այսպես կոչված հեղափոխության օրերին Փաշինյանի հետ համագործակցելու, նրա կոալիցիոն կառավարության մաս կազմելու համար։

Երեկ իր դատաքննությունից հետո Սերժ Սարգսյանին լրագրողները հարց են տվել ընդդիմադիր դաշտի խնդիրների վերաբերյալ, Սարգսյանը ոչ միայն չի հերքել խնդիրների առկայությունը, այլ հայտարարել է, որ ինքն անձամբ որևէ մեկի հետ խնդիր չունի։ Իհարկե, քաղաքական տարբեր ուժեր տարբեր շահեր կարող են ունենալ, կամ էլ տարբեր մարտավարական մոտեցումներ ինչ-ինչ հարցերում, սակայն հենց իրենք են, որ պնդում են, որ Հայաստանը գտնվում է չափազանց վտանգավոր իրավիճակում և անհրաժեշտ է համախմբել, մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները՝ նախ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, ապա և երկիրը զարգացման ու վերափոխման ռելսերի վրա դնելու։

Մինչդեռ 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, երբ երկու հիմնական քաղաքական ուժերին հաջողվեց զգալի ներկայություն ապահովել խորհրդարանում, նրանք կարող էին համագործակցել իրար հետ և բոլոր ջանքերը գործադրել փաշինյանական վարչախմբից ազատվելու համար, փոխարենը շատ արագ հաջողացրեցին կորցնել իրենց նկատմամբ վստահության վերջին նշույլները և այժմ, եթե ընդդիմադիր արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերը չմիավորվեն, այլևս բարոյական իրավունք չեն ունենա մեղադրել Փաշինյանին, հենց իրենց պետք է մեղադրել Փաշինյանի ազգակործան քայլերին աջակցելու մեջ։ 

Արմեն Սարատիկյան

Արթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ) Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթում Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ Բորել Երևանում և մարզերի տասնյակ հասցեներում կլինեն անջատումներՄեքսիկայում ուղևորներ տեղափոխող ավտոբուս է շրջվելԳազանջատումներ. հայտնի են հասցեներըԲռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոնՈւշադրություն. 24 ժամ ջուր չի լինի Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջԹբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Բայդենի աշխատանքին. հարցում Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Մենք գոռացինք և գոռացինք, բայց ոչ ոք չլսեց: Վախենում ենք, որ պատմությունը կկրկնվի. Թուրքիան նոր աղետի սպասումովՏեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՈստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային ցածր գներով. ի՞նչ արժե այս պահինՀռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ