Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Համաշխարհային տնտեսության փոփոխությունները և Հայաստանի հեռանկարը. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գլոբալ մակարդակում աշխարհաքաղաքական տեղաշարժերը համաշխարհային տնտեսության մեջ մեծ փոփոխությունների պատճառ են դառնում։ Ըստ այդմ, տեղի են ունենում մատակարարման շղթաների փոփոխություններ, որոնք ընթանում են տնտեսական հարաբերությունների վերանայման պայմաններում։ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներն, ընդհանուր առմամբ, ցույց տվեցին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը։ Օրինակ՝ էներգետիկ մատակարարումների առումով Եվրոպայի չափից ավելի կախվածությունը Ռուսաստանից այդ երկրի հետ հակասությունների սրման պարագայում վեր հանեց եվրոպական երկրների տնտեսական խոցելիությունը։ Եվ այս հանգամանքը հաշվի առնելով՝ եվրոպական երկրները սկսել են ավելացնել էներգետիկ մատակարարումները միաժամանակ տարբեր ուղղություններով, ինչն իրենց համար որոշակիորեն դիվերսիֆիկացման հնարավորություններ է ապահովում։

Ռուսական տնտեսությունն էլ, որը չափից շատ էր կախված դեպի Եվրոպա էներգետիկ մատակարարումներից, սկսեց մեծ վնասներ կրել, ինչից հետո էներգակիրների արտահանումը վերաուղղվեց հիմնականում դեպի Հնդկաստան ու Չինաստան։ Բայց ինչպես դեպի Եվրոպա մատակարարումների դեպքում, այնպես էլ դեպի Չինաստան ու Հնդկաստան էներգակիրների արտահանումից մեծ կախվածությունը խոցելիություն է ստեղծում ռուսական տնտեսության համար։ Այսինքն, երբ հնդկական կամ չինական ուղղություններով ռուսական էներգակիրների պահանջարկը նվազի, ապա այն էական բացասական ազդեցություն կունենա ռուսական տնտեսության վրա։ Այս հարցում նաև հումքի, արտադրանքի կամ ծառայությունների արտահանման բազմազանեցման խնդիրն է առաջ գալիս։ Եվ բազմաթիվ պետություններ փորձում են քայլեր ձեռնարկել այն ուղղությամբ, որ իրենց տնտեսությունն էական կախվածության մեջ չհայտնվի միայն մեկ ոլորտից։ Դրանով է պայմանավորված, որ Պարսից ծոցի երկրները, որոնց տնտեսությունները մեծապես կախված են նավթի ու գազի արտահանումից, ահռելի ներդրումներ են կատարում նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացման ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր տնտեսությունը ևս շատ բևեռացված է։ Ռուսաստանի շուրջ կատարվող իրադարձությունները մեծապես ազդում են ՀՀ տնտեսության վրա ինչպես դրական, այնպես էլ բացասական տեսանկյունից։ Օրինակ՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո ՀՀ տնտեսությունը սկսեց աշխուժանալ, քանի որ Հայաստան տեղափոխված ռուսաստանցի ռելոկանտների միջոցով ռուսական կապիտալը հոսեց մեր երկիր, իսկ հիմա, երբ այդ կապիտալը սկսել է դուրս գալ, տնտեսական ակտիվության նվազում է նկատվում։ Մյուս կողմից էլ՝ տեսանելի է, որ հայկական տնտեսության արտահանման հիմնական ուղղությունը մնում է Ռուսաստանը։ Ու երբ ժամանակ առ ժամանակ ռուսական շուկայում հայկական գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրներ են ծագում, դրա արդյունքում մեր արտահանողները գգալի վնասներ են կրում։ Մի կողմից՝ Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու հարցը մնում է ակտուալ, քանի որ ՀՀ կառավարությունն այդպես էլ չի կարողանում լուծել այս խնդիրը՝ չնայած ամենատարբեր խոստումներին, իսկ մյուս կողմից էլ՝ հրատապ է նաև արտահանման այլ ուղղություններ գտնելու թեման։

ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե առաջ են շարժվում Հայաստանի անվտանգությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ ու փորձեր են կատարում Արևմուտքի հետ ռազմական փոխգործակցության հիմքեր ստեղծել, բայց ոչինչ չի ձեռնարկվում Հայաստանից արտահանումը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Նույն Արևմուտքում ցանկություն չկա ընդունել հայկական արտադրության գյուղմթերքը և այլ արտադրանքը։ Փոխարենն արևմտյան սարքավորումները և այլ ապրանքները Հայաստանի միջոցով վերաարտահանվում են դեպի Ռուսաստան։ Իսկ դրա արդյունքում ՀՀ տնտեսությունը որևէ հավել յալ արժեք չի ստեղծում՝ չհաշված, որ վերաարտահանման ճանապարհը ցանկացած պահի կարող է փակվել։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանը տարբեր ուղղություններով արտադրությունը և ծառայությունների ստեղծումը խթանելու խնդիր ունի, որպեսզի փոքրացնի իր կախվածությունը ներկրումից, քանի որ մեր տնտեսության մեջ համամասնությունը խախտված է հօգուտ ներկրման։

Համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ տնտեսական առումով հատուկ կարևորություն են ստանում տարբեր տարածաշրջանային տրանսպորտային միջանցքները։ Անընդհատ խոսվում է Հայաստանի տարածքով Հյուսիս-Հարավ միջանցքի կամ Պարսից ծոց-Սև ծով միջանցքի իրականացման մասին, բայց այդ խոսակցություններն այդպես էլ գործնական տեսք չեն ստանում։ Որպեսզի տարածաշրջանային տրանսպորտային միջանցքները Հայաստանով անցնեն, հայկական կողմը նախ պետք է առաջին հերթին զարգացնի իր սեփական տրանսպորտային ենթակառուցվածքները։ Բայց խոշոր ենթակառուցվածքների մասին ուղղակի խոսք լինել չի կարող, քանի որ ամենախոշոր աշխատանքը, որ իրականացվում է, ճանապարհների ասֆալտապատումն է, որն էլ կատարվում է ոչ բարձր չափանիշներին համապատասխան։ Համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխությունները ցույց են տալիս, որ բարձր աճին միտված տնտեսություն ունենալու համար առանցքային է դեմոգրաֆիկ գործոնը։ Բնակչությունը նաև տնտեսական հզորության չափանիշներից մեկն է։ Եվ այն երկրները, որոնց ժողովրդագրական աճի ցուցանիշները շատ ցածր են կամ բացասական են, տնտեսական խնդիրների առաջ են կանգնում։

Օրինակ՝ Ճապոնիայի տնտեսության աճի համար լուրջ խոչընդոտ է դարձել այն, որ տարեցտարի ավելանում է տարեցների քանակը, մյուս կողմից էլ՝ երիտասարդ ու աշխատող մարդկանց սղություն է նկատվում, իսկ ճապոնական հասարակությունն էլ դեմ է դրսից միգրանտներ ընդունելուն։ Եվ ահա, տնտեսության ծավալի փոքրացման ու ճապոնական իենի արժեզրկման արդյունքում Ճապոնիան անցյալ տարի աշխարհի երրորդ տնտեսության իր տեղը զիջել է Գերմանիային։ Չինաստանում տնտեսական աճի միտումների նվազման հարցում ժողովրդագրական թեման ևս ազդեցություն ունի։ Արդեն երկրորդ տարին է, ինչ Չինաստանի բնակչության թվաքանակը նվազում է, ինչն էլ իր հերթին ընտանիքում մեկ երեխա ունենալու քաղաքականության արդյունքն է։ Եվ չինական կառավարությունը փորձում է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բնական աճը խթանելու ուղղությամբ։

Հայաստանը նույնպես ժողովրդագրական խնդիրներ ունի, որոնք հրատապ չլուծելու դեպքում մեր երկիրը ոչ միայն կհամալրի ծերացող երկրների շարքը, այլև տնտեսական լուրջ կորուստներ կունենա։ Բայց բնակչության աճի խթանման հետ մեկտեղ առանցքային կարևորություն ունի նաև քաղաքացիների բարձր կրթական մակարդակը և մասնագիտացումը, որը շարժիչ ուժ կապահովի տնտեսության համար։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանումՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանՊեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Բլինքենն ուշադիր հետևում է վրաստանյան զարգացումներին Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ Բեգլարյան «Զսպե՛ք ձեզ»․ լեզվակռիվ ԱԺ-ում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենն Ադրբեջան է ժամանել Գազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստորացնողներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան