Երևան, 10.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ոտքերիս տակ ամպերն են, ինձանից վերև միայն Աստված է, այս դիրքն ամեն գնով պետք է պահենք». Արմեն Քարամյանն անմահացել է 2022թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շարժուն էր, աշխույժ, չափից դուրս անկարգ: Մանկապարտեզից մինչև դպրոց անկարգություն է արել: Սովորել չէր սիրում, իրենը սպորտն էր: Մի քիչ ֆուտբոլ, մի քիչ կարատե, չէր սիրում մի տեղում երկար մնալ: Ուզում էր ամեն ինչից սովորել: Երկուերեք ամիս գնում էր պարապմունքների և ասում՝ սա ինձ բավարար է: Մտածում էինք, որ բանակում էլ մի քանի ամիս ծառայելուց հետո կասի, թե էլ չի ուզում ծառայել: Բայց իր ծառայությունն ու համազգեստը շատ էր սիրում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Արմենի մայրիկը:

Վերհիշում է որդու մանկության տարիները. «Արմենն առաջին դասարան հաճախեց Վանաձորի Պուշկինի անվան դպրոցում: Հետո տեղափոխվեցինք Աբխազիա: Սուխումի քաղաքում ենք ապրել: Բայց ամուսինս մահացավ, և վերադարձանք Հայաստան: 5-րդ դասարանից Արմենը հաճախեց Վանաձորի Վիկտոր Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց: «Շատ սիրուն էր նկարում, ուսուցիչն անգամ խորհուրդ տվեց, որ կարող է դաջվածքների համար շատ գեղեցիկ պատկերներ նկարել, թող գնա և սովորի: Բայց իր ցանկությունը քեռու նման հմուտ վարորդ դառնալն էր»: Արմենը սովորել է Վանաձորի գյուղատնտեսական քոլեջում: Ուներ հնարավորություն տարկետում ստանալու, բայց չօգտվեց դրանից և 2021 թ. հուլիսի 5-ին զորակոչվեց ժամկետային զինծառայության: Ծառայում էր Գորիսի «Զանգեր» զորամասում:

«44-օրյա պատերազմից հետո մեր թաղամասից մի տղա անհետ կորած է համարվում, ամեն պահի սպասում էր, որ իր ընկերը պետք է իրեն զանգի: 2020 թ.-ին Արմենը գնացել է զինկոմիսարիատ, որ իրեն էլ տանեն բանակ: Իրեն ասել էին՝ տղա՛ ջան, քո ժամանակը չի, երբ քո ժամանակը լինի, այն ժամանակ կգնաս: Իր՝ զինկոմիսարիատ գնալու մասին շատ հետո ենք իմացել: Միշտ ասում էր՝ ինչ ուզում է լինի, պիտի ծառայեմ: Համազգեստը շատ էր սիրում, իրեն էլ այն այնքան շատ էր սազում, իրեն ուրախ ճանապարհեցինք, չէինք պատկերացնի, որ հետ չի գալու, բայց...»: Երբ մայրիկին հարցնում եմ 44-օրյա պատերազմից հետո որդուն բանակ ճանապարհելու զգացումների մասին, բայց հատկապես անհանգստության մասին, արձագանքում է. «Երբ զանգեց ու ասաց, որ Գորիսում է ծառայելու, հարցրեցի՝ ինչի՞ այդքան հեռու: «Մա՛մ ջան, վիճակահանությունով եմ ընտրել Գորիսը: Մեր Հայաստանն է»: Բայց առաջին իսկ օրվանից, երբ տնից դուրս եկավ ու գնաց, քունս կորցրել եմ, մինչ օրս չեմ քնում, որ Արմենը պետք է տուն գա: Ներքուստ այդ անհանգստությունը միշտ ունեցել եմ, բայց Արմենը երբեք չի դժգոհել իր ծառայությունից: Երբ զանգել ենք, ասել է՝ ամեն ինչ ավ է, «սաղ տոչնի է», դիրքերում շատ լավ է: Զոհվելուց հետո իմացանք, որ իրեն «Իշխանասարի Կպո» են կոչել:

Բնավորության գիծ ուներ, որ մի բան ուզում էր անել, այնքան պետք է կպներ, մինչև աներ: Կարծում եմ, որ այդտեղից է եկել այդ անունը: Ծառայության ժամանակ երկու անգամ արձակուրդ է եկել, այն էլ՝ խրախուսանքներով: Մի անգամ, որպես դիպուկահար, ծառայության մեջ առանձնահատուկ աչքի ընկնելու համար էին արձակուրդ տվել, մյուս անգամն էլ ցանկացել էր ջուր խմել, իր վերադասներից մեկը անցնելուց էր եղել, ջուրը չէր խմել, պատիվ էր տվել: Վերադասը մոտեցել էր, մի քիչ զրուցել, իրեն հինգ օրով արձակուրդ էին ուղարկել: Իր զինգրքույկը հիմա մեզ մոտ է, գրված է, որ շատ լավ տիրապետում էր իրեն ամրակցված զենքին, օրինակելի զինվոր էր և այլն: Իր թույլ տեղն իր ընկերներն էին, շատ ընկերասեր էր: Վերջում էլ կյանքն իր ընկերների համար տվեց»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին պատերազմ էր:

«Սեպտեմբերի 12-ի երեկոյան զանգեց, ասաց՝ տղերքի հետ «չայնիում» նստած եմ, կզանգեմ: Հարցրեցի՝ քույրիկներին զանգե՞լ է, թե՞ ոչ, պատասխանեց, որ կզանգի: Մեծ քրոջը նամակ էր գրել, թե «ի՞նչ կա, Անի՛», քույրիկը պատասխանել է՝ «բան չկա, մեռնեմ քեզ, դու ասա», բայց այդ նամակն անպատասխան է մնացել: Արմենը զորամասում է եղել: Երբ տագնապ են հայտարարել, ընկերներից մեկն ասել է՝ Արմե՛ն ջան, գլխարկս ու բլ յախս թողնեմ մոտդ, մեզ վերև են բարձրացնում: Ասել է՝ ես էլ եմ գալիս: Ընկերն արձագանքել է, որ իրեն չեն տանի, նոր է իջել, իր ընկերներն էլ վերևում են: Պատասխանել է՝ դրա համար էլ գալիս եմ, տղերքը վերևում են: Գնացել է, իր սպային տեղեկացրել, նստել մեքենան ու բարձրացել իր տղերքի մոտ: Իրենց սպայի հետ ութ հոգով են եղել: Շատ թեժ մարտեր են մղել, երեխեքին չեն կարողացել կոտրել, մինչև լուսաբաց կռիվ են տվել: ԱԹՍ-ն հարվածել է: Տղաներն իրենց հրամանատարի հետ զոհվել են:

Գորիսի «Զանգեր» զորամասում 29 զոհ ունենք: Շատ բան չգիտենք, որովհետև բոլոր տղաները զոհվել են: Ասում են, որ հրամանատարը վիրավորվելուց հետո տղաներին նահանջ հրաման է տվել, բայց հրամանատարին մենակ չեն թողել: Շատ բաներ կան, որ բացահայտված չեն, շատ բաներ ավելի ուշ ենք իմացել, որոշ դրվագների մասին չգիտենք: Ծնողներով իրար գտել ենք, կիսվել մեր ունեցած տեղեկություններով: Իմ տղան փակբերան էր, ինչ էլ լիներ, ոչ ոք դրա մասին չէր իմանա: Սեպտեմբերի 13-ին ինձ ասում էին՝ Արմենդ ժիր է, հիմա կզանգի, բայց գիտեի, որ իմ աշխույժ տղան մինչև կեսօր պետք է զանգած լիներ: Երևի հասկանում էի, որ երեխուս կորցնում եմ»:

Զոհվելուց օրեր անց Արմենը «տանն» էր: Մայրիկն ասում է՝ ճանաչելի էր, բեկորային վնասվածքներ էր ստացել: «Ոչ մի բանից չէր վախենում: Երես տված երեխա էր, բայց երբեք առիթից չի օգտվել: Երդմնակալության արարողության ժամանակ ամբողջ տեքստը կարծես չարտաբերեր, տեսանյութերում ընկերների ժպիտն է երևում, բայց հստակ արտաբերեց՝ երդվում եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, և ստորագրեց թուղթը: Զոհվելուց մի քանի օր առաջ զանգել էր քրոջը, Իշխանասարի գագաթին էր եղել. «Անի՛, նայի՛ր, ոտքերիս տակ ամպերն են, ինձանից վերև միայն Աստված է, տես, թե ինչ բարձր տեղում եմ: Այս դիրքը, եթե տանք, Հայաստան չի լինելու, այս դիրքն ամեն գնով պետք է պահենք»: Մտածում եմ, որ երևի երեխես մի բան գիտեր կամ էլ կանխազգում էր»: Մայրիկի խոսքով, որդին պաշտում էր Սյունիքը:

«Իր զոհվելուց հետո Արմենիս քույրիկին մի աղջիկ էր գրել, պարզվեց, որ Գորիսի խանութներից մեկում է աշխատում: Գրել էր. «Ձեր զինվորին ճանաչում ենք, մայրիկիդ շնորհակալություն կհայտնես այդքան լավ տղա դաստիարակելու համար»: Աղջիկներ և տղաներ նամակներ էին գրել իմ աղջկան, Արմենի մասին խոսել, ինձ շնորհակալություն փոխանցել»: Տղաների մասին զրույցները շատ լուսավոր ու պինդ են ստացվում, չնայած ամբողջ ցավին ու կարոտին:

«Իր մասին՝ լացը՝ երեսիս, բայց ծիծաղով եմ պատմում: Հաճախ ենք զրույցների ժամանակ ասում՝ 19 տարվա մեջ հասցրեց ամեն ինչ անել: Արմենից հետո մի ընթացք շատ կոտրվեցի: Հարցերս Աստծուն շատ էին: Ամուսնուս մահվանից հետո ահագին ժամանակ դեպրեսիայի մեջ էի, հետո ինձ հավաքեցի, որ կարողանամ երեխաներիս մասին հոգ տանել: Հիմա աղջիկներս են ուժ տալիս, իրենց համար եմ ապրում: Փոքր աղջիկս 2 տարեկան էր, երբ հայրիկը մահացավ, իսկ հիմա էլ՝ եղբայրը: Իր համար շատ դժվար է: Փոքր քույրիկի համար հայրիկ էր, ընկեր, եղբայր: Առհասարակ, որպես եղբայր, երբեք չի նեղացրել իր քույրիկներին՝ ոչ՛ մեծին, ո՛չ փոքրին: Փորձում եմ անթերի ապրել, առանց չարանալու, հույսով, որ գոնե մի օր հանդիպեմ տղայիս: Տղես մի ակնթարթ եկավ էս աշխարհ ու գնաց: Փորձում եմ տղայիս արարքը հասկանալ, նա մտածել է, որ թուրքը կհասնի Հայաստան, իսկ ինքը տանը երկու քույր ունի: Մեր տղաներին այդպես պետք է դաստիարակենք՝ քո ընտանիքն ու հայրենիքը պետք է սիրես, որովհետև եթե տուն ու հայրենիք չունես, անտեր ես, չգիտեմ էլ, թե որ կարգի մարդ ես դառնում: Քո հողում պետք է ապրելու տեղ ունենաս»:

Հ. Գ. - Արմեն Քարամյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Վանաձորի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանրությունը ինքն էր պահանջում հրաժարական, ես ուղղակի հանրության զգացումները ձևակերպել և հնչեցրել եմ․ Բագրատ Սրբազան Ազգային արժանապատվության տրիբունալն իր աշխատանքը կսկսի մայիսի 20-ից․ Արշակ Կարապետյան Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում բախվել են «GAZel» -ը և «VAZ»-ը․ կան տուժածներ ԵՊՀ-ում դասադուլ է14 ժամ ջուր չի լինելու Երևանում և մարզերում Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն էՈւկրաինան Գերմանիայից կստանա 45 մլն եվրո դրամաշնորհ` էներգետիկայի ոլորտը վերականգնելու համար Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում է սկսել Ռաֆահում ահաբեկիչների թիրախների վրա ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր Ալմաթիում տեղի կունենա Միրզոյան-Բայրամով հանդիպում Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուի մասինՔՊ գլխավոր աղանդապետի հեռացման համար անհրաժեշտ է նրան զրկել և՛ ներքին, և՛ արտաքին աջակցությունից. Հրայր Կամենդատյան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Դիմում եմ մեր երկրի ղեկավարին իրեն ինչպե՞ս դիմել պարո՞ն, թե՞ տիկին վարչապետ. Արշակ Կարապետյան «Լադանիվա»-ի ելույթը «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակչում (տեսանյութ) Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն Ինչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ) Մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Շուրջ 600 000 հայ մասնակցեց Երկրորդ համաշխարհայինին` իրենց ավանդը բերելով նացիզմի դեմ հաղթանակին Ես ո՛չ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ գնացել, ո՛չ Սերժ Սարգսյանի, եկել եմ ոտքերս վիրակապելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարեն Ջալավյանը` Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ) 15 համարի տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկի Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը․ ուղիղ Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) Ո՞վ է ասում, որ միանգամից պետք է հեռանա, սա պրոցես է, մենք կա՛մ չենք լինելու, կա՛մ հաղթելու ենք․ Շուշան Պետրոսյան (տեսանյութ) «Հեռու գնացե՛ք, կարող ա տրաքի, վառելիք ա թողում». ի՞նչ էր կատարվում ժողովրդի մեջ մտած «Կամազի» մոտ (տեսանյութ) Ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքը լուսավորվել է 79 թվով «Կամազի» վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ) «Կամազի» վարորդը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ (տեսանյութ) Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Մարկո Պառոլո Կամազը «սալյարկա է» լցրել այստեղ, որ երևի թունավորի ժողովրդին, ոստիկաննե՛ր, տե՛ր կանգնեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Մայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց Իշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ) Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՔՊ խմբակցությունը պատասխանել է վարչապետի հրաժարականի վերաբերյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պահանջին Նիկոլ Փաշինյա՛ն, խոփդ քարին է կպել, պարզապես ժամանակ ես ձգում, մենք ավելի համառ ենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին Զգու՞մ եք ով է կառավարում մեր երկիրը. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ևս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար Բագրատ Սրբազանի երթն ու հանրահավաքը` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Մեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը. Բագրատ Սրբազան Պետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մի 60 հոգի կանք չէ՞, ժողովու՛րդ, էսքան «նարկոբարոն» և «գործակալ» որտեղի՞ց են հավաքել. Սրբազան (տեսանյութ) Այն ժողովրդին է ահաբեկում, ում քվեն մուրացել ու գողացել է՝ դառնալով ահաբեկիչ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան Մեր շարժումը գույն չունի, բայց բոլոր գույների համադրությունն է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի գլխավորությամբ տեղի է ունենում հանրահավաք․ ուղիղ «Տղերք, բարի օր, լա՞վ եք», «Հայաստան, Հայաստան». Սրբազանի գլխավորած երթը մոտենում է հրապարակին (տեսանյութ)