Երևան, 18.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչի՞ համար է նախատեսված ջինսի փոքրիկ գրպանիկը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ջինսը շատ պահպանողական հագուստ է: Իհարկե, ոչ թե կրելու առումով, այլ իր «կառուցվածքի»: Օրինակ՝ առջևի աջ գրպանի վերևում դրանք համարյա թե պարտադիր պետք է ունենան ևս մեկ փոքրիկ գրպան, առանց որի ջինսն արդեն ջինս չէ։ Իսկ այն մասին, թե ինչո՞ւ են արտադրողները ինչ-որ ժամանակ որոշել նման գրպանիկ կարել, դեռևս վիճում են: Հասկանալի է, որ խոսքը գեղագիտության մասին չէ։ Ի վերջո, ջինսերն ի սկզբանե նախատեսված են եղել ոչ թե նորաձևության համար, այլ որպես բանվորական արտահագուստ։ Այսինքն, այդ գրպանը պետք է ինչ-որ կիրառական ֆունկցիա ունենար։ Չնայած ջինսերի մոդելների բազմազանությանը, տղամարդկանց ջինսերը, որպես կանոն, ունենում են նույն քանակությամբ՝ հինգ գրպան։

Նորաձևության պատմությունը հստակ գիտի, թե երբ է անսովոր փոքրիկ գրպանիկը հայտնվել ջինսերի վրա։ Այս «մանրուքը» 150 տարեկան է։ Այն հայտնվել է 1873 թվականին՝ Levis ջինսի վրա և նախատեսված է եղել գրպանի ժամացույցների համար, այսինքն՝ թույլ է տվել կովբոյներին ապահով պահել շղթայով գրպանի ժամացույցները: Բանն այն է, որ մոտավորապես նույն ժամանակ ԱՄՆ-ում հայտնվել են էժան ու հուսալի ժամացույցներ, որոնք մատչելի են դարձել (բառի բոլոր իմաստներով) բանվոր դասակարգի համար։ Levis-ի կատալոգներում այն հիմա էլ կոչվում է «ժամացույցի գրպան»: Այդ տարրի հեղինակը ամերիկացի դիզայներ Ռեգալոն է։ Նա է հորինել այն գրպանիկը, որը, վարկածներից մեկի համաձայն, հատուկ նախատեսված էր ժամացույցներ պահելու համար։

Սակայն մեր օրերում գրեթե ոչ ոք գրպանի ժամացույց չի կրում: Ինչո՞ւ են, ուրեմն, այդ գրպանիկը թողել ջինսե տաբատների վրա: Ըստ Levi Strauss & Co-ի պատմաբան Թրեյսի Պանեկի, Levis ջինսե տաբատի փոքր գրպանն այսօր էլ կա, քանի որ այն ջինսին... ջինսի տեսք է տալիս: Սկզբում ջինսերի տերերն այն օգտագործում էին ոչ միայն ժամացույցների համար։ Այն ժամանակներում Ամերիկայում տիրող «ոսկու տենդը» գրպանիկին նոր կիրառություն է տվել: Փոքր, ամուր գրպանիկը հարմար էր լվացված ոսկու կտորները առանձին պահելու համար և օգտագործվում էր շատերի կողմից հենց այդ նպատակով: Ժամանակի ընթացքում ջինսե արդյունաբերության մեջ այդ ժամացույցի գրպանը «վերափոխվել» է մետաղադրամի պահման գրպանի:

Կարծիք կա, թե մետաղադրամները հաջողությամբ կարող են պահվել դրանում: Դա բավական վիճելի կարծիք է, և քչերն են դա անում։ Ծխողները մեկ այլ նպատակ են գտել այդ գրպանիկի համար. այն կատարյալ է փոքրիկ կրակայրիչի պահման համար: Միևնույն ժամանակ, կիթառահարներն այնտեղ սկսել են մեդիատորները պահել։ Սիրահարները յուրովի են օգտագործել փոքրիկ գրպանիկը. ճիշտ պահին այնտեղից հանվել են կա՛մ ռոմանտիկ բովանդակությամբ ծալված գրություններ, կա՛մ մտադրությունների լրջությունը մատնանշող մատանիներ, կա՛մ էլ հակաբեղմնավորիչ միջոցներ։ Մեր համակարգչային դարում շատերը սկսել են այնտեղ պահել ֆլեշ կրիչները. հարմար է, չի խանգարում և միշտ ձեռքի տակ է։ Այսպիսով, ներկայումս էլ փոքրիկ գրպանը, որն առաջացել է որպես դեկորատիվ դետալ, դարձել է ջինսերի գործնական և հարմար հավելում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս վարչախմբին երաշխիքներ տալիս են միայն Բաքուն և Անկարան․ Արմեն Մանվելյան Սոնա Աբրահամյանն ու ռեփեր Դավոն պարզել են իրենց առաջնեկի սեռը Առաջարկվում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները սահմանել տարվա համար. «Փաստ»Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը 3,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել«Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է. ներկայիս իշխանությունը մեր երկիրն օր օրի հասցնում է անդառնալիության կետի». «Փաստ»Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Skoda»-ն ու «GAZ» բեռնատարը. 1 զոհ եւ վիրավորներ Մոլուցքի հասած «խաղաղատենչման» գործընթացը ձնագնդի էֆեկտով թափ է հավաքում. ՀովասափյանԻսկ ի՞նչ ենք ուզում՝ դուրս գա՞լ այս վիճակից, թե՞ շարունակ բոլորին «անուն դնել». «Փաստ»Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. տեղումներ, քամու ուժգնացում. ինչ է կանպատեսում Գագիկ Սուրենյանը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Եթե «ամեն ինչ» այդքան լավ է, ինչո՞ւ է այդքան... սպառնալից. «Փաստ»4 զոհ, այդ թվում մանկահասակ երեխա․ Ողբերգական ավտովթար․ բախվել են «Nissan»-ը ու «Opel»-ը Որ առավել մեծ միջազգային արձագանքի ֆոն լինի. «Փաստ»Խոշոր միջոցառում Հայաստանում. ի՞նչ արժեքներ են համախմբում եվրասիական հանրությանը. «Փաստ»Հայաստանը ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների համար դարձել է պլացդարմ. «Փաստ»Բաքուն ցանկանում է ունենալ casus belli, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար. «Փաստ»Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը. «Փաստ»Սևանա լճի մակարդակը մնացել է անփոփոխ. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 18 սմ-ով Վրաստան-Հայաստան հանդիպմանը հայ երկրպագուներին հատկացվել են 9-րդ և 10-րդ սեկտորները Շվեդիայի և Դանիայի հայերը կոչ են անում Դանիայի կառավարությանը ապահովել հայ գերիների ազատ արձակումը Մենք խաղաղություն ենք կառուցում, ընդդիմությունն ուզում է կոնֆլիկտի հարատևության վրա տաքացնել ձեռքերը. Թորոսյան Ադրբեջանը քարոզչական պատերազմի ինտենսիվ փուլ է մտել. կեսգիշերային հայտարարություն 10 րոպե մեկն էր խփում, հետո մյուսը. արցախցի տղային ոստիկանությունում խոշտանգել են Մարտի 18-ին, 19-ին, 20-ին և 21-ին լույս չի լինի հարյուրավոր հասցեներում Ավտոբուսը վրաերթի է ենթարկել սկուտեր վարող 3-ամյա աղջկան․ ՌԴ Տասնյակ հասցեներում գազ չի լինելու ՔԿՀ-ներում արձանագրվել է 6 մահվան դեպք, որից 4-ը՝ ինքնասպանություն. Գառնիկ Դանիելյան Գոհար Ավետիսյանը զուգերգ է կատարել Արման Հովհաննիսյանի հետ մոսկովյան մենահամերգին (տեսանյութ) «Ներկայիս տնօրենի օրոք ոչ մի ծառ չի հատվել». Բուսաբանական այգին հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը Վանաձորի բաժնում բռնության վերաբերյալ պետական մարմիններից պարզաբանումներ է պահանջում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը 24 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում Ձյուն կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն Եթեր արձակեցինք «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը, որտեղ մեր ուշադրության կենտրոնում էր Սիրիայում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները. ՉալաբյանՇուրջ 300 ուղևոր գրեթե մեկ օր սպասում է Շարմ էլ-Շեյխ չվերթին Խոսենք փաստերով․ Ինչպե՞ս օգտագործվեց ու ինչու՞ դեն նետվեց Հայոց ցեղասպանության հարցը Աշակերտների և ուսանողների հետ քննարկեցինք իրենց հետաքրքրող հարցերը. մեզ համար հետևություններ արեցինք. նախարար Ադրբեջանի քայլերը լավ բան չեն հուշում «Գնթունիք»-ի աշխատակիցների վեճն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 28-ամյա տղայի կյանքի համար Սպանություն Երևանում. զրուցարանից շտապօգնությունը հիվանդանոց է տեղափոխել 1 դի և վիրավոր Երևանի բուսաբանական այգին պարզաբանում է տարածել կաղնի տեսակի ծառահատումների վերաբերյալ Մեսին դուրս է մնացել Արգենտինայի հավաքականի հայտացուցակից Երևան-Սևան ճանապարհի վերին հենապատը մաքրվում է քարաթափումներից Գևորգ Քոչարյանը նշանակվել է Արդարադատության փոխնախարար ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել «Ադրբեջանը հասկանում է, որ իրեն այս պահին խաղաղության պայմանագիր պետք չէ». Հրանտ Բագրատյան «Հարբեցող ծաղրածուի» գրասենյակի ջղաձգումը