Երևան, 16.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Համակարգային կոռուպցիան Հայաստանում չի նվազել, հակառակը՝ ավելացել է». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրվա իշխանությունը պարբերաբար փորձում է ցույց տալ, որ զբաղված է կոռուպցիայի բացահայտմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով: Ոմանք սա շոու են համարում, իսկ իշխանությունը պնդում է՝ երկրում արմատախիլ են արել համակարգային կոռուպցիան: Ի վերջո, կոռուպցիան այս տարիներին արմատախիլ արվե՞ց, կամ գոնե նվազեցի՞ն դրա ծավալները, թե՞ ոչ: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը կարծում է, որ պայքարը կեղծ է, կոռուպցիան եղել է ու շարունակում է մնալ:

«Համակարգային կոռուպցիան Հայաստանի Հանրապետությունում չի նվազել, հակառակը՝ ավելացել է: Դրա մասին է վկայում Հաշվեքննիչ պալատի վերջին եզրակացությունը, նորը դեռևս չի հրապարակվել, երբ Հայաստանի պետական գնումների կեսը կատարվել է մեկ անձից, ինչը խստիվ արգելվում է օրենքով, և դա ինքնին կոռուպցիայի դրսևորում է: Կոռուպցիայի դրսևորում են դպրոցաշինության շատ ծրագրեր: Իմ ծննդավայր գյուղում երկու տարի առաջ շինարարությունը սկսել են, հետո շինարարին ասել են, որ այլևս չես կարող շարունակել, նոր մրցույթ պետք է հայտարարենք: Այսինքն, որտեղ սկսում են, կիսատ են թողնում: Ճանապարհաշինությունը նույնպես կիսատ են թողնում, և այդպես շարունակ: Կոռուպցիոն դրսևորում է մասնագիտական ցածր մակարդակով, պրոֆեսիոնալիզմի ընդհանրապես բացակայությամբ ծանոթներին պաշտոնների նշանակելը, դրանք բոլորը կոռուպցիայի ապացույցներ են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ինչ վերաբերում է վերջին՝ ամենաաղմկահարույց պատմությանը՝ էկոնոմիկայի նախարարին պաշտոնից ազատելուն ու քրեական վարույթ նախաձեռնելուն, ապա, ըստ մեր զրուցակցի, գործն ինքն իրենով կարելի է փուչիկ համարել, որովհետև այդ գումարը, որի մասին խոսում են, ամեն դեպքում պետբյուջեից դուրս չի գրվել: «Սա ակնհայտ է դարձնում, որ ևս մեկ շոու է»,-նշում է Աուդիտորների պալատի նախագահը:

«Եթե նպատակ կար կոռուպցիայի դեմ պայքարելու, ապա նույն էկոնոմիկայի նախարարը անցած տարի խոսում էր Փոթիի նավահանգստում լաստանավերի ձեռքբերման մասին: Ի սկզբանե տրանսպորտային ոլորտի մասնագետները, տնտեսագետները ահազանգում էին՝ դա տնտեսապես ոչ ձեռնտու ծրագիր է, վատնումները, որ իրականացնում են բյուջեից, վաղը չեք կարողանալու փոխհատուցել: Հետո էկոնոմիկայի արդեն նախկին նախարարը հանդես եկավ հայտարարությամբ, որ բիզնեսն ուղղակի չկարողացավ օգտագործել այդ լաստանավերը: Բայց բիզնեսը հայտարարել էր, որ իրեն ցամաքային ճանապարհով ավելի ձեռնտու տարբերակներ են առաջարկում, ձեր լաստանավերը չենք օգտագործելու: Սա կոռուպցիա է, որի համար արժեր, որ մարդիկ դատվեն, այնինչ հիմա դատվում են այլ բանի համար»,-ամփոփում է Նաիրի Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռոբերտ Արզումանյանը՝ Ռոմարիոյի, Դունգայի և Լամի կողքին. The Guardian-ը ընտրում է 2025 թ. աշխարհի լավագույններին Դեղատան պահեստային հատվածում բռնկված հրդեհը մարվել է Վարդենիսի տարածաշրջանում տեղում է ձյուն. Վարդենյաց լեռնանցքում բուք է Աշխարհի 10 ամենաերկար թունելները Տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնական ընդունելություն Գազ չի լինելու Սալմոնելա, E. coli․ վտանգավոր մանրէներ է հայտնաբերվել շուկայում տարածված պելմենիների մեջ Իրանն ի սկզբանե դեմ է եղել «Զանգեզուրի միջանցքին»․ Ալի Աքբար Վելայաթի Սամվել Շահրամանյանին հրավիրել են հարցաքննության Էյնշտեյնը կրկին ճիշտ է. Աստղագետները գտել են սև անցք, որը «քաշում» է տարածություն-ժամանակն իր հետևից Կադիրովը դժգոհ է Վրաստանից Թուրքիայում անօդաչու թռչող սարք է խոցվել Առաջարկվում է երկարաձգել էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման ժամկետը Զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը․ ամփոփվել են ՀԱՊԿ երեք տարիները Վաղարշապատի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու դեպք են բացահայտել Իրանում Հայաստանի դեսպանը ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականին ներկայացրել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումները Արտառոց դեպք՝ Սյունիքի մարզում Ինչ է առաջարկել Վաշինգտոնը՝ Կիևին․ Reuters Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խնդիրների 90%-ը լուծված է. ԱՄՆ պաշտոնյա Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել․ ԱԳՆ Նիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիր«Մոսկվայում ավելի լավ է»․ Գարիկ Մարտիրոսյանը բացատրել է՝ ինչու չի ցանկացել ապրել ԱՄՆ–ում Բանակցություններում գրանցվել է իրական առաջընթաց․ հուսով ենք՝ օրվա վերջում կհասնենք համաձայնության․ Ումերով Ինչո՞ւ է Հայաստանն օգնություն խնդրել ԵՄ–ից. ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը Անցած շաբաթ հայտնաբերվել է 355 ոչ սթափ վարորդ Լյուքսեմբուրգում Միրզոյանը կհանդիպի Քսավյե Բետելի հետ Հաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Դեկտեմբերի 16-ին և 17-ին ջուր չի լինելու Արցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Ավտովթար` Երևանում. կա վիրավոր 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ Շվեդիայի ԱԳ նախարարը հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ Մախաչևը խոսել է Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Փարիզում չեղարկվել է ամանորյա համերգը Էքսկուրսիա Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում Աշտարակում․ դպրոցականները ծանոթացան գրողի մշակութային ժառանգությանըՍանկտ Պետերբուրգ քաղաքի ջրանցքներում «սնեժուրա» երևույթն է ֆիքսվել (տեսանյութ) Կոտայքում «Mercedes»-ը վրաերթի ենթարկել մրգավաճառի, ով հետո տեղափոխվել է հիվանդանոց Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Արագածոտնի թեմը դատապարտել է Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի երկարաձգման որոշումը Արտակարգ դեպք, «Ավշարի գինու գործարան»-ից 18-ամյա տղա է «աջ նախաբազկի ջնջխված, սալջարդ վերք » ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց «Վերին Լարս» սահմանային անցակետում ավելի քան 2000 բեռնատար է կուտակվել Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի․ Ալիկ ԱլեքսանյանՄինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով. «Մեր ձևով» Բուժքույրը տասնյակ հիվանդների վարակել է ՄԻԱՎ-ով և հեպատիտով«Լիվերպուլի» լեգենդը լուրջ առողջական խնդիրներով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված վերադարձը ԵՄ յոթ երկիր դեմ է ռուսական ակտիվների բռնագրավմանը. Euroactive Երբ երկիրը կործանման եզրին է, լռելը հանցագործություն է․ Արմեն Մանվելյան