Երևան, 18.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ, վախենում եմ, որ իմ կյանքի երազանքները չկատարվեն». Արայիկ Բաղդասարյանն անմահացել է 2020 թ. հոկտեմբերի 3-ին, ամփոփվել Եռաբլուրում 2,5 տարի անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արայիկը հրաշք բալա էր, այնպես չէ, որ իմն է, այդպես եմ ասում: Շատ համեստ էր, ազնիվ: Եթե առիթ լինի, ու թեկուզ մեր հարևանների հետ զրուցեք, բոլորը միաբերան նույնը կասեն: Փոքր ժամանակ բակում խաղալիս, երբ տեսնում էր, որ հարևաններից մեկը շուկայից ծանր տոպրակներով տուն է գալիս, իր խաղը թողնում էր և օգնում տոպրակները տուն հասցնել: Նույնն էլ՝ ավելի հասուն տարիքում, անգամ աշխատանքի գնալիս կշրջվեր, որ օգներ մարդուն իր ծանր տոպրակները տուն հասցնել: Երբ իրեն հուղարկավորեցինք, մեր հարևան կանայք ասում էին՝ ոնց էինք սպասում, որ հրաշք բալան տուն է գալու, այդ երեխեքին Աստված պետք է պահեր, նրանց բան չպետք է լիներ: Դպրոցում էլ միջոցառում էին կազմակերպել, իր դասարանի տղաներն ու աղջիկները մասնակցում էին, բոլորն Արայիկի նույն հատկանիշներն էին մատնանշում: Շատ բաներ կային, որ չգիտեի: Ընկերներն ասում են՝ կատակներ շատ էր անում: Մի օր հարցրել են, թե՝ Արո՛, մեծանաս, ո՞վ ես դառնալու: Ու պատմում են՝ տետրերի հետևամասում մարտի դաշտ էր նկարում, կռվում էին զինվորները, մի կողմում էլ տանկեր էին: Նույն սովորությունն ուներ նաև մանկության տարիներին: Իրեն ասում էի՝ հյուրասենյակում խաղա, մինչև ընթրիքը պատրաստեմ, գալիս էի, տեսնում, որ մի կողմում զինվորիկներին էր դասավորել, մյուս կողմում էլ, որ խաղալիքները չէին հերիքում, կոճակներ էր շարում՝ որպես զինվոր, և մարտի մեջ մտնում: Խաղում էր, վերջացնում, կոճակները խնամքով հավաքում տուփի մեջ: Շատ կոկիկ էր, ուրիշ էր իմ բալեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գոհարը՝ Արայիկի մայրիկը:

Դպրոցական տարիներին Արայիկը մի շրջան մաթեմատիկա է պարապել: Պոլիտեխնիկի քոլեջ է ընդունվել, այն ավարտել և զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է Քարվաճառում, մասնակցել Քառօրյա պատերազմին: «Վերադառնալուց հետո կարող էր համալսարանի երկրորդ կուրս ընդունվել, բայց չցանկացավ, ասաց, որ ուրիշ պլաններ ունի: Չհակադրվեցինք իր որոշմանը: Ամեն ինչ սիրում էր ինքնուրույն անել: Մի դրվագ պատմեմ: Իր ավագ եղբայրը մինչև բանակ գնալն անընդհատ ինձ ասում էր՝ դու ինձ համար կիթառ չգնեցիր: Եղբայրը գնաց բանակ, իսկ Արայիկն իններորդ դասարանում էր սովորում: Ձմռանն ասաց, որ գնում է աշխատելու, զարմացա՝ ինչի՞դ է պետք: «Պետք է»: Արձակուրդների ժամանակ աշխատեց, եղբոր համար կիթառ գնեց: Եղբայրն ավարտեց զինծառայությունն ու տուն եկավ. «Վարդգե՛ս ապեր, քո համար կիթառ եմ գնել, որ նվագել սովորես»: Բայց եղբայրը սկսել էր գերմաներենով հետաքրքրվել: Այդ ժամանակ Արայիկն ինքնուրույն կիթառ նվագել սովորեց, այնքան էլ լավ էր նվագում, զգացմունքային:

Պատերազմից երևի երկու ամիս առաջ իր կիթառն աթոռի վրայից ընկավ ու կոտրվեց, իրեն ասացի՝ ոչինչ, նորը կգնենք: Մի օր խոհանոցում նստած էի, մեր տան երկրորդ հարկի աստիճաններն իջնում են դեպի խոհանոց, Արայիկը կանգնեց աստիճանների կեսին ու ասաց. «Մա՛մ, վախենում եմ, որ իմ կյանքի երազանքները չկատարվեն»: Բարկացա, ասացի, որ էլ երբեք նման բան չասի. «Ամեն ինչ ունես, ամենակարևորը՝ ընտանիք ունես, որն ամեն հարցով քո կողքին է»: Բարկացա ու թույլ չտվեցի, որ էլի ինչ-որ բան ասի այդ թեմայով, բայց նաև չհարցրեցի, թե ինչո՞ւ է նման բան ասում: Երա՞զ էր տեսել, թե՞ կանխազգացում էր, գուցե շատ բան գիտեր: Հիմա այդ հարցի պատասխանը չեմ իմանա»: Բանակից վերադառնալուց հետո Արայիկը խոհարարությամբ էր զբաղվում, մայրիկի խոսքով, ամեն ինչ ինքնուրույն էր սովորում, նպատակը սեփական ռեստորան ունենալն էր: Նաև ինքնուրույն սկսել էր ծրագրավորում ուսումնասիրել: Բայց սեպտեմբերի 27- ին սկսված պատերազմը տակնուվրա արեց բոլորիս կյանքը: Արայիկը կամավոր մեկնեց պատերազմ:

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան աշխատանքի գնացի, Արայիկն էլ աշխատանքից նախորդ օրն ուշ էր վերադարձել տուն: Աշխատանքի վայրից զանգեցի իրեն ու հայտնեցի պատերազմի լուրը: Էլ ոչինչ չխոսեցինք: Եկա տուն, ինքն արդեն աշխատանքի էր գնացել: Երեկոյան եկավ, պատերազմի թեմայից չխոսեցինք: Սեպտեմբերի 28-ին կրկին աշխատանքի գնացի, մեծ աղջիկս զանգեց՝ մա՛մ, տղեդ գնում է: Զանգեցի Արայիկին, ասաց, որ աշխատանքի է գնում: Եվ, իրոք, գնացել էր իր աշխատավայր, իր դանակը, գոգնոցը վերցրել, բերել տուն ու գնացել: Մի պահ մեր զանգերին չէր պատասխանում: Իմ զանգին պատասխանեց այն ժամանակ, երբ արդեն աշխատանքից տուն էի գալիս: Դավթաշենում էի աշխատում, մի ընտանիքում դայակ էի: Այդ շենքի դիմացը Սրբոց Նահատակաց եկեղեցին է: Տուն էի գալիս, Արայիկին զանգահարեցի, այդ պահին Արայիկը եկեղեցում է եղել, դա հետո իր ընկերներն են ասել:

«Մա՛մ, ի՞նչ է եղել»: «Ո՞ւր ես բալես, ուզում եմ քեզ տեսնել»: Արայիկն ասաց, որ տուն գնամ, կզանգի ինձ: Այդ ժամանակ հանդիպել է տղաների հետ, որոնք բժիշկներ էին, օգնություն էին տանում մարտի դաշտ, և նրանց հետ մեկնել է: Դրանից առաջ տարբեր տեղեր է գնացել, որ կամավորագրվի, բայց իրեն ասել են, որ սպասի, կզանգեն: Նա էլ իր ծառայակից բժիշկ ընկերներից մեկի հետ է կապվել և նրանց խմբի հետ մեկնել»: Մայրիկը պատմում է, որ տղաները օգնություն են հասցրել մարտի դաշտ, վիրավորներին տեղափոխել: «Գիշերել են Շուշիում գտնվող Դուշման Վարդանի թանգարանում: Երբ դուրս են եկել թանգարանից, երևի հինգ րոպե հետո այն պայթեցրել են:

Տղաները ողջ են մնացել»: Արայիկն անմահացել է հոկտեմբերի 3-ի լուսադեմին Ջրականում: Ասում են, որ տղաները դիմահար մարտի են բռնվել թշնամու զինվորների հետ, անգամ ձեռնամարտի մեջ մտել: Տղաների ծնողները, ընտանիքի անդամներն իրենց որդիներին փնտրելու ժամանակ, պատերազմի ավարտից հետո «գտել» են իրար, մտերմացել, մեկ ընտանիք դարձել և այս ընթացքում մասունք առ մասունք հավաքել նաև իրենց որդիների մասին ունեցած տեղեկությունները, համադրել դրանք և փորձել մեկ ընդհանուր պատկեր ստանալ այդ օրերի մասին: Տիկին Գոհարը նաև պաշտպանական գերատեսչությանն է դիմել՝ պարզելու որդու զոհվելու հանգամանքները, տրամադրելու իրեն նրա մարտական ուղին: Բազում անպատասխան հարցեր ունի: Արայիկի «վերադարձը» տուն շատ երկար է տևել:

ԴՆԹ հետազոտություններ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Մի քանի անգամ հետազոտությունները հերքում են, որ մասունքն Արայիկինն է: Արայիկի եղբայրը այն տանում է Գերմանիա, վերադառնում Հայաստան և մայրիկին հայտնում լուրը: 2023 թ.-ի մայիսին Արայիկն արդեն զինվորական պանթեոնում էր: «Բայց մինչև հիմա չեմ հավատում: Հույսով լցված եմ եղել, որ որդիս ողջ է»: Արայիկը ընտանիքի վեցերորդ՝ ամենափոքր երեխան է: Երբ տիկին Գոհարին հարցնում եմ, թե ի՞նչն է ուժ տալիս Արայիկի ֆիզիկական բացակայությունից հետո, արձագանքում է՝ վրեժը: «Իմ որդու գործն է ուժ տալիս, թե ինչ նպատակով էր նա պատերազմ գնացել: Իմ տղան չէր գնացել կռվելու ուրիշի հողի համար, նա պատմական փաստերով ամեն ինչ գիտեր, անգամ մեր տարիքով բարեկամներից հետաքրքրվում էր, թե որտեղից են մեր արմատները, գրառումներ ուներ: Բազմաթիվ անպատասխան հարցեր, որոնց պատասխանն Աստված կտա»:

Հ. Գ. -Արայիկ Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորվել է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
ՀՀ ՊՆ նոր հաղորդագրությունը Ո՞ր ուղղությամբ են կողմերն ավելի շատ շարժվում՝ դեպի պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. «Փաստ»Երբ խոսքը վերաբերում է Հայաստանի ու նրա ժողովրդի շահերին, գործող ռեժիմը թշնամաբար է վերաբերվում դրանց. ՀայաՔվեՓաշինյանն այնքան է ստել, որ ոչ ոք նրան այլևս չի հավատում․ քաղաքացի Եվրոպական երկրների հանրության ռադիկալացման պատճառները. «Փաստ»Քաղաքացու և բիզնեսի վրա ֆինանսական ճնշումն ահագնանում էԴոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Այս վարչախմբին երաշխիքներ տալիս են միայն Բաքուն և Անկարան․ Արմեն Մանվելյան Սոնա Աբրահամյանն ու ռեփեր Դավոն պարզել են իրենց առաջնեկի սեռը Առաջարկվում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները սահմանել տարվա համար. «Փաստ»Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը 3,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել«Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է. ներկայիս իշխանությունը մեր երկիրն օր օրի հասցնում է անդառնալիության կետի». «Փաստ»Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Skoda»-ն ու «GAZ» բեռնատարը. 1 զոհ եւ վիրավորներ Մոլուցքի հասած «խաղաղատենչման» գործընթացը ձնագնդի էֆեկտով թափ է հավաքում. ՀովասափյանԻսկ ի՞նչ ենք ուզում՝ դուրս գա՞լ այս վիճակից, թե՞ շարունակ բոլորին «անուն դնել». «Փաստ»Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. տեղումներ, քամու ուժգնացում. ինչ է կանպատեսում Գագիկ Սուրենյանը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Եթե «ամեն ինչ» այդքան լավ է, ինչո՞ւ է այդքան... սպառնալից. «Փաստ»4 զոհ, այդ թվում մանկահասակ երեխա․ Ողբերգական ավտովթար․ բախվել են «Nissan»-ը ու «Opel»-ը Որ առավել մեծ միջազգային արձագանքի ֆոն լինի. «Փաստ»Խոշոր միջոցառում Հայաստանում. ի՞նչ արժեքներ են համախմբում եվրասիական հանրությանը. «Փաստ»Հայաստանը ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների համար դարձել է պլացդարմ. «Փաստ»Բաքուն ցանկանում է ունենալ casus belli, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար. «Փաստ»Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը. «Փաստ»Սևանա լճի մակարդակը մնացել է անփոփոխ. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 18 սմ-ով Վրաստան-Հայաստան հանդիպմանը հայ երկրպագուներին հատկացվել են 9-րդ և 10-րդ սեկտորները Շվեդիայի և Դանիայի հայերը կոչ են անում Դանիայի կառավարությանը ապահովել հայ գերիների ազատ արձակումը Մենք խաղաղություն ենք կառուցում, ընդդիմությունն ուզում է կոնֆլիկտի հարատևության վրա տաքացնել ձեռքերը. Թորոսյան Ադրբեջանը քարոզչական պատերազմի ինտենսիվ փուլ է մտել. կեսգիշերային հայտարարություն 10 րոպե մեկն էր խփում, հետո մյուսը. արցախցի տղային ոստիկանությունում խոշտանգել են Մարտի 18-ին, 19-ին, 20-ին և 21-ին լույս չի լինի հարյուրավոր հասցեներում Ավտոբուսը վրաերթի է ենթարկել սկուտեր վարող 3-ամյա աղջկան․ ՌԴ Տասնյակ հասցեներում գազ չի լինելու ՔԿՀ-ներում արձանագրվել է 6 մահվան դեպք, որից 4-ը՝ ինքնասպանություն. Գառնիկ Դանիելյան Գոհար Ավետիսյանը զուգերգ է կատարել Արման Հովհաննիսյանի հետ մոսկովյան մենահամերգին (տեսանյութ) «Ներկայիս տնօրենի օրոք ոչ մի ծառ չի հատվել». Բուսաբանական այգին հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը Վանաձորի բաժնում բռնության վերաբերյալ պետական մարմիններից պարզաբանումներ է պահանջում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը 24 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում Ձյուն կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն Եթեր արձակեցինք «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը, որտեղ մեր ուշադրության կենտրոնում էր Սիրիայում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները. ՉալաբյանՇուրջ 300 ուղևոր գրեթե մեկ օր սպասում է Շարմ էլ-Շեյխ չվերթին Խոսենք փաստերով․ Ինչպե՞ս օգտագործվեց ու ինչու՞ դեն նետվեց Հայոց ցեղասպանության հարցը Աշակերտների և ուսանողների հետ քննարկեցինք իրենց հետաքրքրող հարցերը. մեզ համար հետևություններ արեցինք. նախարար Ադրբեջանի քայլերը լավ բան չեն հուշում «Գնթունիք»-ի աշխատակիցների վեճն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 28-ամյա տղայի կյանքի համար Սպանություն Երևանում. զրուցարանից շտապօգնությունը հիվանդանոց է տեղափոխել 1 դի և վիրավոր