Երևան, 10.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Էստի համեցեք». Փաշինյանի «հրավերը» Ալիևին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում, ի թիվս մի շարք հայտարարությունների, երկու առանցքային հայտարարություն է հնչեցրել:

Նախ, արձանագրել է, որ վերլուծելով պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս են այն եզրակացության, որ  նոր հարձակումը Հայաստանի վրա հավանական է։

«Այո, հարձակումը Հայաստանի վրա հավանական է։ Ինչո՞ւ։ Որովհետև, օրինակ, Բաքվից շատ հաճախ հնչում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններ, և կարճ ասած՝ նրանք «Արևմտյան Ադրբեջան» անվանում են Հայաստանի Հանրապետությունը»,- հայտարարել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Իլհամ Ալիևը ցանկանում է ոչ թե խաղաղության պայմանագիր, որը հիմնված է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ավելի շուտ Հայաստանում նոր տարածքների գրավում:

Սա ասում է մի մարդ, ով ընդամենը վեց օր առաջ Մյւոնխենում հանդիպեց նույն այդ Ալիևի հետ և եռակողմ հանդիպումից հետո պաշտոնական Երևանը, ներկայացնելով հանդիպման մանրամասները, միայն արձանագրեց, թե «պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ»:

Երկրորդ հայտարարությունն էլ ավելի ուշագրավ է. Փաշինյանը հարցազրույցի ժամանակ նշել է, թե «ՀԱՊԿ-ի արձագանքը մեր կարծիքով չէր համապատասխանում իրականությանը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես 2021-ին, 2022-ին, և ակնհայտ է, որ դա չէր կարող անտեսված մնալ Հայաստանի կողմից։ Մենք «սառեցրել» ենք մեր մասնակցությունն այս պայմանագրին, որտեղ գերակշում է Մոսկվան»:

Արձանագրենք, որ Փաշինյանն այս հայտարարությունն անում է արևմտյան հարթակում. Չի խախտում ավանդույթը՝ հակառուսական հայտարարություններն արվում են արևմտյան հարթակներում: Այսինքն՝ Արևմուտքի ականջները շոյելու համար:

Մինչդեռ ՀԱՊԿ քարտուղարությունից, ի պատասխան Հայաստանի դե ֆակտո ղեկավարի, այսօր հայտարարել են, որ կազմակերպությունը պաշտոնական ՀՀ-ից նման բովանդակությամբ դիմում չի ստացել: Նաև հավելել է, որ գուցե խոսքը ՀՀ կողմից ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելուն է վերաբերում:

Այդուհանդերձ, ինչո՞վ են ուշագրավ ու միաժամանակ վտանգավոր այս երկու հայտարարությունները: Փաշինյանը, փաստացի, ընդունում է, որ Ադրբեջանը կանգ չի առնելու և պատերազմելու է ՀՀ դեմ, կոնկրետ հատվածներ մեր երկրից պոկելու և էլ ավելի ՀՀ տարածքում խորանալու ու ամրապնդվելու համար: Սա գաղտնիք չէ և վերջին շրջանում պարբերաբար այդ նարատիվը մեր առօրյայում առկա է՝ շուտով պատերազմ է լինելու: Փաստացի, այսպես կոչված խաղաղությունը հաստատել չի հաջողվում, ինչն արձանագրում է նաև Փաշինյանը: Եվ ի՞նչ:

Փաշինյանի տրամաբանությունը հուշում է նրան էլ ավելի խզել հարաբերությունները միակ անվտանգային դաշինքի հետ, որին մենք լավ-վատ, փաստացի անդամակցում ենք այս պահին, քանի որ որևէ մեկը մեզ այլ դաշինք չի առաջարկել: Եվ որի կանոնադրության մեջ սևով սպիտակին ամրագրված է, որ կազմակերպության անդամ պետության սուվերեն տարածքի, տարածքային ամբողջականության դեմ նկրտումների դեպքում մյուս անդամ պետությունները պետք է արձագանքեն:

«ՀԱՊԿ հավատարմագրված նպատակներն են խաղաղություն, միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդում, անդամ երկրների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնավարության ապահովում հավաքական պաշտպանության հիման վրա»,- սա է գրված:

Այո, ՀԱՊԿ-ին Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ հարցեր ունի, առկա են բազմապիսի և խորքային խնդիրներ, որոնց մասին ՀՀ-ն պարբերաբար բարձրաձայնել է, և որոնց մասին խոսում են նաև այսպես կոչված պռոռուսական ուղղվածություն ունեցող գործիչները: Ի վերջո, վերջին մի քանի տարիների  դեպքերը հստակ ցույց են տալիս ով-ով է և ինչ է կատարվում: Խնդիրներ կան նաև Ռուսաստանի հետ՝ բոլորիս են դրանք հայտնի:

ԲԱՅՑ. այլընտրանք այս պահին ՀՀ-ն չունի: Որևէ մեկը՝ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Գերմանիան, ո՛չ ԱՄՆ-ն կամ այլ երկիր ՀՀ-ին ՀԱՊԿ-ի այլընտրանք չի առաջարկել ռեալ: Սա է իրողությունը: Եվ եթե իսկապես դու ընդունում ես ու վերջապես տեսնում ես, որ քո սիրելի Ալիևը պատրաստվում է հարձակվել քեզ վրա, ապա դրան զուգահեռ կտրել միակ ճյուղը, որի վրա թեկուզ հազիվ, բայց նստած ես, ուղղակի հիմարություն է:

Դեռ Ցիցերոնն է ասել՝ «վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը»: Հասկանում ենք, գուցե դժվար է ընկալել նման պարզ ճշմարտությունը, բայց ամեն անգամ հայրենիքը որպես խաղադրույթ դնել սեղանին, սեփական ավանտյուրիստական ֆանտազիաները կյանքի կոչելու համար... մինչև ե՞րբ: 

Լիա Խոջոյան

Ամեն ինչ հնարավոր է. Սրբազանն՝ Արման Թաթոյանին վարչապետի թեկնածու դիտարկելու մասին Կրակոցներ՝ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Mercedes» ու «Lada» մեքենաներ Հանրությունը ինքն էր պահանջում հրաժարական, ես ուղղակի հանրության զգացումները ձևակերպել և հնչեցրել եմ․ Բագրատ Սրբազան Ազգային արժանապատվության տրիբունալն իր աշխատանքը կսկսի մայիսի 20-ից․ Արշակ Կարապետյան Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում բախվել են «GAZel» -ը և «VAZ»-ը․ կան տուժածներ ԵՊՀ-ում դասադուլ է14 ժամ ջուր չի լինելու Երևանում և մարզերում Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն էՈւկրաինան Գերմանիայից կստանա 45 մլն եվրո դրամաշնորհ` էներգետիկայի ոլորտը վերականգնելու համար Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում է սկսել Ռաֆահում ահաբեկիչների թիրախների վրա ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր Ալմաթիում տեղի կունենա Միրզոյան-Բայրամով հանդիպում Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուի մասինՔՊ գլխավոր աղանդապետի հեռացման համար անհրաժեշտ է նրան զրկել և՛ ներքին, և՛ արտաքին աջակցությունից. Հրայր Կամենդատյան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Դիմում եմ մեր երկրի ղեկավարին իրեն ինչպե՞ս դիմել պարո՞ն, թե՞ տիկին վարչապետ. Արշակ Կարապետյան «Լադանիվա»-ի ելույթը «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակչում (տեսանյութ) Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն Ինչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ) Մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Շուրջ 600 000 հայ մասնակցեց Երկրորդ համաշխարհայինին` իրենց ավանդը բերելով նացիզմի դեմ հաղթանակին Ես ո՛չ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ գնացել, ո՛չ Սերժ Սարգսյանի, եկել եմ ոտքերս վիրակապելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարեն Ջալավյանը` Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ) 15 համարի տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկի Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը․ ուղիղ Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) Ո՞վ է ասում, որ միանգամից պետք է հեռանա, սա պրոցես է, մենք կա՛մ չենք լինելու, կա՛մ հաղթելու ենք․ Շուշան Պետրոսյան (տեսանյութ) «Հեռու գնացե՛ք, կարող ա տրաքի, վառելիք ա թողում». ի՞նչ էր կատարվում ժողովրդի մեջ մտած «Կամազի» մոտ (տեսանյութ) Ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքը լուսավորվել է 79 թվով «Կամազի» վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ) «Կամազի» վարորդը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ (տեսանյութ) Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Մարկո Պառոլո Կամազը «սալյարկա է» լցրել այստեղ, որ երևի թունավորի ժողովրդին, ոստիկաննե՛ր, տե՛ր կանգնեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Մայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց Իշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ) Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՔՊ խմբակցությունը պատասխանել է վարչապետի հրաժարականի վերաբերյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պահանջին Նիկոլ Փաշինյա՛ն, խոփդ քարին է կպել, պարզապես ժամանակ ես ձգում, մենք ավելի համառ ենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին Զգու՞մ եք ով է կառավարում մեր երկիրը. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ևս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար Բագրատ Սրբազանի երթն ու հանրահավաքը` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Մեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը. Բագրատ Սրբազան Պետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մի 60 հոգի կանք չէ՞, ժողովու՛րդ, էսքան «նարկոբարոն» և «գործակալ» որտեղի՞ց են հավաքել. Սրբազան (տեսանյութ) Այն ժողովրդին է ահաբեկում, ում քվեն մուրացել ու գողացել է՝ դառնալով ահաբեկիչ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան Մեր շարժումը գույն չունի, բայց բոլոր գույների համադրությունն է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)