Երևան, 10.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փորձել են ականջօղերս գողանան, ասել եմ՝ ամուսնուցս մնացած միակ հիշատակն է․ 86-ամյա Նունիկ տատիկի գերության օրերը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նունիկ Մարդիյանն Արցախի Խաչմաչից է։ Ապրում էր Ստեփանակերտում։ 86-ամյա կինը գյուղում անց էր կացնում հիմնականում ամառային օրերը, բայց բլոկադայի պատճառով որոշել էր այնտեղ մնալ, այգին մշակել։ 

Պատերազմի օրը՝ սեպտեմբերի 19-ի երեկոյան, երբ գյուղն աստիճանաբար սկսել է տարհանվել, Նունիկ բաբոն մնացել է իր տանը, ասում է՝ իրավիճակն այնքան խառն էր, որ ծայրամասում գտնվող իր տնից ինքը դուրս չի եկել, սեպտեմբերի 21-ին է իմացել, որ Խաչմաչը գրավվել է թշնամու կողմից։

«Դուրս եմ եկել բակ, փորձել եմ գնալ բարեկամիս տուն, բայց ճանապարհին հանդիպել եմ ադրբեջանցիներին, որոնք ապաստանել էին Խաչմաչի տներից մեկում և թեյ էին խմում։ Կանգնել եմ, նրանցից մեկն ինձ ձեռքով էր անում, ասում էր՝ «եկ, եկ», ես չվախեցա, մոտեցա նրանց։ Մի բաժակ թեյ էլ ինձ հյուրասիրեցին, խմեցի»,- ասում է Նունիկ Մարդիյանը։ 

Այնուհետև նա փորձել է գնալ իր տուն, բայց ադրբեւջանցի ծառայողները չեն թողել։ 

«Ես շատ պնդեցի, որ իմ տուն եմ ուզում գնամ, 2 հոգի ինձ հետ եկան։ Տեսել են մեր այգուց հավաքած պոպոկը, հարցրել են՝ «կարելի՞ է ուտել», ասել եմ՝ կերեք, թերմոսում թեյ ունեի, քանի որ լույսը հովհարային էր, նախապես պահում էի թերմոսում, ուզեցին, դա էլ հյուրասիրեցի։ Հետո մտան ներս, քանդեցին մահճակալների վրա դարսած դոշակներն ու վերմակները, ասացին՝ որտե՞ղ ես պահում փողերդ ու ոսկիներդ, ասացի ես ո՛չ փող ունեմ, ո՛չ էլ ոսկի: Ասացին՝ «ուրեմն ականջօղերդ պիտի հանես տաս», ես իրենց ասացի, դա իմ ամուսնուց մնացած միակ հիշատակն է, չեմ տալու ու չտվեցի»,- հիշում է Նունիկ տատը։ 

Քանի որ օրերով լույս չի եղել, մեր զրուցակցի հեռախոսն անջատված է մնացել։ Նրա հետ կապ չեն կարողացել հաստատել հարազատները, որոնք բնակվում էին Ստեփանակերտում։ Այդ ընթացքում Նունիկ տատի թոռները դիմել են համապատասխան բոլոր գերատեսչություններին՝ գյուղից նրան տարհանելու համար։ Բայց նույն օրը ադրբեջանցիները Նունիկ տատիին տեղափոխել են Ֆիզուլի։ 

«Հեռախոսը վերցրել են իմ ձեռքից, ասել են կտանք։ Հետո ասացին՝ «մեր հետ պիտի գաս», ես նրանց խնդրեցի, որ Ստեփանակերտ ուղեկցեն, հարցրեցին, թե «Ստեփանակերտում ո՞վ ունես, որ պատերազմին մասնակցել է», ասացի ոչ ոք, իմ թոռները փոքր են, իրենք պատերազմին չեն մասնակցել։ Ի՞նչ կարող էի անել։ Իրենք եղբորս տնից կարտոֆիլ են բերել, պանիր ու պահածոներ, սեղան գցել, կերուխում էին անում, իմ հետևից մեքենա է եկել ու տեղափոխել Ֆիզուլի։ Ճանապարհին խոստացան, որ ինձ հետ են ուղարկելու։ Ֆիզուլիում մնացի 4 օր։ Բոլոր կողմերից շրջապատված էի ադրբեջանցիներով, հայ չկար, մենակ էի։ Հաց են տվել, թեյ են հյուրասիրել։ Բայց ուշքս իմ հարազատներն էին, որոնց մասին օրերով լուր չեմ ունեցել»,- ասում է կինը։ 

Սեպտեմբերի 25-ին Նունիկ Մարդիյանին տեղափոխել են Շուշի։ Այնտեղ նա հանդիպել է Մարտակերտի շրջանից ու Ներքին Սզնեքից գերեվարված իր բախտակիցներին։ 

«Շուշիում երեկոյան հաց են տվել, ասել՝ սպասեք, հիմա ձեր փրկարարները կգան ձեր հետևից։ Միմյանց հետ բառ չէինք փոխանակել, բոլորը վախեցած էին։ Ես ավելի շատ անհանգիստ էի, չգիտեի ինչ է կատարվել։ Հետո ադրբեջանցի մի ծառայող եկավ, փոխանցեց հեռախոսս, ասաց՝ «հիշու՞մ ես, որ ասել եմ քեզ հետ եմ ուղարկելու, Մեխակը եկել է ձեր հետևից, պատրաստվեք, գնում եք»։ Մեզ նստեցրել են մի մեքենա, տեղափոխել փրկարարների մոտ։ Մեխակ Արզումանյանը մեզ տարավ Ստեփանակերտ»,- ասաց նա։ 

Տեղահանությունից հետո Նունիկ տատը ինսուլտ է տարել, հետո աչքերն է վիրահատել։ 2 ամիս հիվանդանոցում բուժում ստանալուց հետո՝ այժմ դստեր խնամքի ներքո է։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live

Բայրամովը մեկնել է Ղազախստան Հաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում. Գագիկ ԾառուկյանԲագրատ սրբազանը ԵՊՀ բակում էԱռաջին սիլիցիումային արևային մարտկոցը դարձավ 70 տարեկանՄենք ամեն քայլով սատարում ենք այս շարժմանը․ Տիգրան Աբրահամյան «Գիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ»․ Սուրեն Պետրոսյան Ուժ կիրառելով բերման են ենթարկում «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Մայրաքաղաքում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաներ Բագրատ Սրբազանն այսօրվա հանրահավաքի ժամը հայտարարեց Փակվել է Երևանի մուտքը Արարատի մարզի կողմից«Ուսանո՛ղ, ոտքի». ԵՊՀ-ի ուսանողները սկսել են անհնազանդության ակցիանԱմեն ինչ հնարավոր է. Սրբազանն՝ Արման Թաթոյանին վարչապետի թեկնածու դիտարկելու մասին Կրակոցներ՝ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Mercedes» ու «Lada» մեքենաներ Հանրությունը ինքն էր պահանջում հրաժարական, ես ուղղակի հանրության զգացումները ձևակերպել և հնչեցրել եմ․ Բագրատ Սրբազան Ազգային արժանապատվության տրիբունալն իր աշխատանքը կսկսի մայիսի 20-ից․ Արշակ Կարապետյան Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում բախվել են «GAZel» -ը և «VAZ»-ը․ կան տուժածներ ԵՊՀ-ում դասադուլ է14 ժամ ջուր չի լինելու Երևանում և մարզերում Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն էՈւկրաինան Գերմանիայից կստանա 45 մլն եվրո դրամաշնորհ` էներգետիկայի ոլորտը վերականգնելու համար Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում է սկսել Ռաֆահում ահաբեկիչների թիրախների վրա ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր Ալմաթիում տեղի կունենա Միրզոյան-Բայրամով հանդիպում Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուի մասինՔՊ գլխավոր աղանդապետի հեռացման համար անհրաժեշտ է նրան զրկել և՛ ներքին, և՛ արտաքին աջակցությունից. Հրայր Կամենդատյան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Դիմում եմ մեր երկրի ղեկավարին իրեն ինչպե՞ս դիմել պարո՞ն, թե՞ տիկին վարչապետ. Արշակ Կարապետյան «Լադանիվա»-ի ելույթը «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակչում (տեսանյութ) Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն Ինչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ) Մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Շուրջ 600 000 հայ մասնակցեց Երկրորդ համաշխարհայինին` իրենց ավանդը բերելով նացիզմի դեմ հաղթանակին Ես ո՛չ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ գնացել, ո՛չ Սերժ Սարգսյանի, եկել եմ ոտքերս վիրակապելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարեն Ջալավյանը` Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ) 15 համարի տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկի Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը․ ուղիղ Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) Ո՞վ է ասում, որ միանգամից պետք է հեռանա, սա պրոցես է, մենք կա՛մ չենք լինելու, կա՛մ հաղթելու ենք․ Շուշան Պետրոսյան (տեսանյութ) «Հեռու գնացե՛ք, կարող ա տրաքի, վառելիք ա թողում». ի՞նչ էր կատարվում ժողովրդի մեջ մտած «Կամազի» մոտ (տեսանյութ) Ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքը լուսավորվել է 79 թվով «Կամազի» վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ) «Կամազի» վարորդը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ (տեսանյութ) Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Մարկո Պառոլո Կամազը «սալյարկա է» լցրել այստեղ, որ երևի թունավորի ժողովրդին, ոստիկաննե՛ր, տե՛ր կանգնեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Մայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց Իշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ) Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՔՊ խմբակցությունը պատասխանել է վարչապետի հրաժարականի վերաբերյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պահանջին