Երևան, 12.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Դիմադրող հերոս Մանուշյանն ու... պարտության խորհրդանիշ Փաշինյանը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆրանսիայի Ազգային հերոս, «Դիմադրության» շարժման յուրօրինակ խորհրդանիշ Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ՝ Մելինեի աճյունները մեծ շուքով ու պետական բարձր արարողակարգով վերահուղարկավորվեցին Փարիզի Պանթեոնում: Դա տեղի ունեցավ փետրվարի 21-ին՝ Միսաք Մանուշյանի և իր մի խումբ զինակիցների գնդակահարության 80-րդ տարելիցի օրը: Հարկավ, իրադարձությունը նշանակալի էր ոչ միայն ֆրանսիացիների ու ֆրանսիական պետության, այլև հայերիս համար, անկախ ամեն ինչից: Ֆրանսիայի ղեկավարությունը, ի դեմս նախագահ Մակրոնի, այդ պետական արարողությանը հրավիրել է ներկա գտնվելու նաև ՀՀ այսրոպեական ղեկավարին:

Մակրոնը, իհարկե, մեղավոր չէ, որ ՀՀ ղեկավարը հիմա Նիկոլ Փաշինյանն է: Ով կա, նրան էլ հրավիրել էին: Ճիշտ է, Ֆրանսիայի գործող նախագահն էլ պակաս «մութ» կետեր չունի, որպես 2022-ին Պրահայում Փաշինյան-ԱլիևԷրդողան հակաարցախյան դավադիր համաձայնության, այսպես ասենք, «քավոր», սակայն դա այլ հարց է: Բայց պարտության ու աղետների, զիջողականության ու պարտվողականության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը հերոս Միսաք Մանուշյանի վերահուղարկավորությանը ամենաիսկական «սյուռ» սարկազմ էր: Կերպարային անհամատեղելիության առումով դիսոնանսն առավել քան աչք էր ծակում: Լիարժեք ընկալելու համար այդ անհամապատասխանությունը, կարծում ենք, արժե, թեկուզ հպանցիկ, դիտարկել, թե ո՛վ է եղել Միսաք Մանուշյանը, և հատկապես ինչն է նրան առանձնացրել մյուսներից՝ հասցնելով հերոսի կոչման, ո՛րն է նրա գործունեության հերոսականությունը:

Միսաք Մանուշյանը՝ Հայոց ցեղասպանության աղետից մազապուրծ, հայտնվել է Լիբանանում գործող ֆրանսիական որբանոցում, ապա՝ տեղափոխվել Ֆրանսիա: Տիրապետել է բանվորական մասնագիտության (հաստոցների օպերատոր), աչքի է ընկել նաև որպես աշխատավորների իրավունքների համար պայքարող, հանդես է եկել նաև հոդվածներով, գրական ստեղծագործություններով: Ըստ որում, կա մի դրվագ, որ Ֆրանսիայում շրջանցում են լռությամբ, մասնավորապես այն, որ ֆրանսիական իշխանությունները 1939-ին Միսաք Մանուշյանին բանտարկում են՝ ձախ հայացքներով հանդես գալու համար, ու նա 3 ամսով հայտնվում է բանտում: Բայց այն բանից հետո, երբ Ֆրանսիան կապիտուլացվում է և հայտնվում ֆաշիստական օկուպացիայի տակ, Միսաք Մանուշյանը և իր ընկերները որոշում են շարունակել պայքարը:

Հատկանշական է, որ Միսաք Մանուշյանի խմբում եղել են ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ, հայերից բացի՝ հրեաներ, լեհեր, իսպանացիներ, իտալացիներ, նաև՝ ֆրանսիացիներ: Մանուշյանի և իր խմբի գործունեությունը հետաքրքրական է նրանով, որ եղել են «Դիմադրության» շարժման ամենից ակտիվ խմբերից մեկը և բավականին հանդուգն և արդյունավետ պատժիչ գործողություններ են իրականացրել գերմանական զավթիչների դեմ: Բայց առանցքայինը, հիմնականն այն է, որ Միսաք Մանուշյանը ու ներգաղթյալ մյուս «դիմադրողականները» որոշել են կռվել ու պայքարել մի երկրում, մի հասարակության մեջ, որը ինքն արդեն հանձնվել էր թշնամու ողորմածությանը, համակերպվել էր գերմանական տիրապետությանն ու նրա հետ համագործակցող մարշալ Պետենի «Վիշիի» խամաճիկային իշխանությանը:

Ա՛յ թե ի՛նչն է հատկանշական: Հանրահայտ է նաև, որ ֆրանսիական «Դիմադրությունը», ի տարբերություն, օրինակ՝ սերբական (հարավսլավական) պարտիզանների, ռազմական լուրջ խնդիրներ, մեծ հաշվով, չի լուծել, մարտական գործողությունների ընթացքի վրա էական ազդեցություն առանձնապես չի ունեցել: Բայց, և դա ամենից էականն է, «Դիմադրության» շարժումը, Միսաք Մանուշյանի և նրա նման խիզախների պայքարը հսկայական քաղաքական նշանակություն են ստացել հետագայում՝ հենարան ու հող ապահովելով Շառլ դը Գոլի՝ Ֆրանսիայի՝ որպես արժանապատիվ ու հզոր տերության վերականգնման, հաղթող տերությունների հետ հավասար հանդես գալու համար: Նաև այդ հանգամանքների գիտակցումով է բարձր գնահատվում Միսաք Մանուշյանի և նրա ընկերների անձնազոհությունը: Նրանք, շատերը ազգությամբ ֆրանսիացի չլինելով, Ֆրանսիայի համար արել են շատ ու շատ ավելին, քան բազմաթիվ ֆրանսիացիներ:

Ի հակադրություն նշվածի, տեղին կլիներ հիշել մարշալ Անրի Պետենին, որի կերպարն էլ է հետաքրքրական: Այդ գործիչը Առաջին աշխարհամարտից հետո Ֆրանսիայում Ազգային հերոսի համարում ուներ, որպես ֆրանսիական զորքերի հրամանատար: Սակայն 1940-ին, համաձայնելով գլխավորել Ֆրանսիայի պրոհիտլերյան խամաճիկ կառավարությունը (այն հայտնի է որպես «Վիշիի կառավարություն»), հերոս մարշալը մեկեն դարձավ հակահերոս, ու, հասկանալի է, որ հետագայում, Ֆրանսիայի ազատագրումից ու ազգային պետության վերականգնումից հետո, մարշալ Պետենը կալանավորվեց ու դատապարտվեց՝ որպես պարտվողականության, կոլաբորացիոնիզմի (թշնամու հետ համագործակցության) խորհրդանիշ:

Կա տեսակետ, որ նման մի կերպարի վերահուղարկավորմանը Փաշինյանի ներկայությունը գուցե տրամաբանական լիներ: Իսկ չհանձնվող, դիմադրող, պայքարող ու անձնազոհ Միսաք Մանուշյանի վերահուղարկավորությանը Փաշինյանի ներկայությունը, կներեք, անարգանքի նման մի բան էր՝ թե՛ Մանուշյանի, թե՛ նրա զինակիցների հիշատակի հանդեպ: Քիչ առաջ նկատեցինք, թերևս արժե կրկնել. Մակրոնը մեղավոր չէ, որ հրավիրել է Նիկոլ Փաշինյանին, մեղավորը մենք ենք, որ ՀՀ ղեկավարի կարգավիճակով տակավին հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մաhացու վթար Կապանում, կան 1 զոh ու 1 տnւժած․ մանրամասներ ՆԳՆ-ից ՌԴ իշխանություններն անընդհատ օգտագործում են լրատվամիջոցները՝ տարբեր տեսակի uադրանքներ կազմակերպելու համար․ ադրբեջանցի պատգամավոր Ինչո՞ւ ամենամեծ հաջողության պահին շուկայից դուրս եկավ բջջային կապի իրական հեղափոխություն կերտած ընկերությունը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՀՈՒԼԻՍԻ). Խոշոր ջրհեղեղ Եվրոպայում, Նեպտուն մոլորակի «առաջին» պտույտը Արեգակի շուրջ. «Փաստ»Կարկուտ, կարճատև անձրև. ինչ եղանակ կլինի Առաջընթաց արեգակնային էներգիայի ոլորտում. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուս գիտնականները կատարելագործել են պերովսկիտային մարտկոցներըՄԻՊ-ը՝ մանկահասակ երեխաների մորը կալանավորելու մասին Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ»Լավ լուր՝ զինծառայողների համար Վիճաբանություն՝ «Բիթլզ փաբ»-ի հարևանությամբ. կա վիրավnր ԶՊՄԿ-ն ներկայացնում է հանքավայրում շահագործվող հորատման մեքենաներից մեկը՝ Atlas Copco SMARTROCԻնչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ»Այն մասին, թե որտեղից են կառավարվում Փաշինյանը և Փաշազադեն, և ինչ նպատակի են նրանք ծառայում. Ա. ՉալաբյանԵրկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում «Որոշումը պատրաստ է, կարող են ստանալ». դատարանը արձագանքում է Փոստանջյանին «Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ»Ջուր չի լինի որոշ ժամանակ․ հասցեներ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողը Խոշոր վթար՝ Նուբարաշենում, բախվել են «Nissan Rogue» ու «Hyundai Elysion», վիրավnրներ կան․ մանրամասներՏարադրամի փոխարժեքը հուլիսի 12-ին Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ»«Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ»Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնում Օտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ. «Փաստ»Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ»Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ»Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ»Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ»Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարը. «Փաստ»Ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ»ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Քեսապի շուրջ բռնկված վտանգալից հրդեհը հասել է առաջին գյուղ․ նոր մանրամասներ Այս պահին փոքրիկն իր մայրիկի հետ գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում․ մանրամասներ Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ Քրիսթալ Փելասը հեռացվել է Եվրոպա լիգայի առաջիկա խաղարկությունից. պաշտոնական «Ջիվան Ավետիսյանի հավատը վերացական չէ, այլ՝ ամենօրյա տառապանքով ապրած ճանապարհ». Վարդան Մկրտչյանը «20 20-ի հրեշտակները» ֆիլմի հերոսներից է 22-րդ «Ոսկե ծիրան»-ը շարունակում է համագործակցությունը արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ Ո՞ր եվրոպական երկրներն են ամենաշատը տուժելու ԱՄՆ մաքսատուրքերից ԿԳՄՍ նախարարը Վրաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է միջպետական կրթաթոշակային ծրագիրը Ուկրաինան իրատեսական է համարում առաջիկա ամիսներին կրակի դադարեցման ռեժիմի հաստատումը Ողբերգական վթար՝ Արարատի մարզում․ հիվանդանոց տեղափոխված 3-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել 43-ամյա կինը համագյուղացու տնից ոսկյա զարդեր է գողացել Իրանը վերջին պատերազմի ժամանակ ոչնչացրել է Կատարում տեղակայված ԱՄՆ ռադարային կայանը Հուլիսի համար սովորական երևույթ չէ․ ձյուն է տեղացել Ալմաթիի լեռներում Հայաստանի որոշ հատվածներում քամու ուժգնացում է սպասվում. եղանակը՝ Հայաստանում Լրատվամիջոցները պարզել են Ուկրաինայում պատերազմի ժամանակ զոհված ավելի քան 118 հազար ռուսաստանցի զինվորների անունները Աբովյան-Բուզանդի փողոցների խաչմերուկի փողոցը հատող անցումը կկարգավորվի հետիոտնի կանչով լուսացույցով Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հուլիսի 16-ին, 17-ին, 18-ին և 21-ին U20 EuroBasket․ Հայաստան - Լատվիա՝ 45:97 (տեսանյութ) Պայթյուն՝ Սյունիքի մարզում. հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը