Երևան, 14.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւմ հետ էիր «շաշկի խաղում» և հատկապես ո՞ւմ գրպանի հաշվին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխատանքի և սոցհարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը անցյալ շաբաթ պաշտոնական գործուղման էր մեկնել Հնդկաստան: Կարևոր համաժողովի է մասնակցել, որի բացմանը Հնդկաստանի վարչապետն է մասնակցել: Այն, որ հայ-հնդկական կապերը պետք է զարգացնել բոլոր ուղղություններով, նույնիսկ քննարկման թեմա չէ: Բայց Մկրտչյանի այս գործուղման հետ կապված այլ հարցեր կան: Հենց Նարեկ Մկրտչյանի սոցցանցային գրառումից տեղեկանում ենք, որ նա, որպես Փաշինյանի ՔՊ-ի «արտաքին կապերի պատասխանատու», մի շարք հանդիպումներ է ունեցել, օրինակ՝ Հնդկաստանի «Ժողովրդական կուսակցության» համապատասխան ներկայացուցիչների հետ, կուսակցական համագործակցության հարցեր քննարկել: Հետո, էլի որպես ՔՊ ներկայացուցիչ, այլ հանդիպումներ է ունեցել:

Հասկանալի է, որ փաշինյանական նախարարը Հնդկաստան գործուղվել է որպես ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ, պետական բյուջեից հատկացված որոշակի գործուղումային ծախսով, ինչը փոքր գումար չէ: Բայց հարկատուների վճարած հարկերից գոյացած միջոցների հաշվին աշխատանքային գործուղման մեկնած պաշտոնյան գործուղման երկրում հետամուտ է եղել իր նեղ կուսակցական շահերի սպասարկմանը, ունեցել է հանդիպումներ՝ որպես Փաշինյանի ՔՊ կուսակցության ֆունկցիոներ:

Հարց է ծագում՝ ինչո՞ւ պիտի հարկատուները վճարեն այն բանի համար, որ ՔՊ-ի արտաքին կապերի պատասխանատուն արտասահմաններում ֆռֆռա, կուսակցական հանդիպումներ ունենա և այլն: Դեմ չենք, որտեղ ուզում են՝ թող իրենց կուսակցական հանդիպումներն ունենան, բայց իրենց կուսակցության հաշվին: Մինչդեռ, նա պետական միջոցների հաշվին գնացել է (որպես նախարար. այստեղ ասելիք չկա) ու... կուսակցական հարցեր է լուծել՝ որպես ՔՊ-ի ներկայացուցիչ: Այսինքն, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, խառնել է «անձնական ու պետական բուրդը»:

Ի դեպ, եթե կուսակցական հարցերով էր զբաղվելու, ապա գուցե ՔՊ-ի փողերով պատրաստված ինչ-որ շրջանցող ճանապարհո՞վ հասներ օդանավակայան, կամ իր հայրենի Փարաքար գյուղի շրջացիկ ճանապարհներո՞վ, ոչ թե ԽՍՀՄ-ի կամ «նախկինների» օրոք սարքածներով, հարկատուներիս հաշվին վերանորոգվածներով: Դե, եղեգները կտրելը պարտադիր չէ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Ստալինյան բռնաճնշումնե՞ր, թե՞ ժողովրդավարության բաստիոն․ Ռումանիոյ հայոց թեմի հայտարարությունը Մարկ Գևորգյանը կարիերան կշարունակի Հանովերում․ պաշտոնական Եվրո-2024. մեկնարկում է «հին աշխարհամասի» ֆուտբոլային ամենակարևոր իրադարձությունը Գազ չի լինելու Բաղրամյան պողոտայից Աշտարակ քաղաքի ՁՊՎ բերման ենթարկված 5 ձերբակալված քաղաքացիներից 2-ի վիճակը ծանր է ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահի պաշտոնակատարի հետ քննարկում է ունեցել․ մանրամասներ Տանիքից պարանով իջնելու պահին գողը ընկել է 3-րդ հարկի պատշգամբ․ բնակարան չհասած տղամարդը վերակենդանացման բաժանմունքում է «Մեր շարժման նպատակը հայկական պետականության պահպանումն է». Արշակ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ ավտոմեքենան կողաշրջվել է․ կա վիրավոր Խուլիգանության դեպք՝ Երևանում․ քաղաքացին պնդում էր, որ «Առագաստ» սրճարանի մոտ միմյանց «uպանում» են «Հայկական պետություն» նախաձեռնության հայտարարությունը Նորագավիթի 26-ամյա բնակչի uպանության կասկածանքով ձերբակալվածներ կան․ նոր մանրամասներ (տեսանյութ) «Գալաքսի» ընկերությունների խմբի հյուրընկալությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական գործարար ակումբի հերթական նիստըՉարենցավանում ևս էլեկտրական շչակներ կգործարկվեն Սյունիքում բախվել են «Opel Zafira»-ն ու «Mitsubishi Fuso»-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր Ճապոնիան պատրաստվում է անցնել ճկուն պերովսկիտ արևային մարտկոցների ՀԱՊԿ-ն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ԱԺ աշխատակազմի ղեկավարն ունի փաստաթուղթ, որի համաձայն ՔՊ-ն կարող է մտնել Դեմիրճյան փողոցի կողմից. Սեյրան Օհանյան Մարդիկ փորձում Էին վիրավորին տեղափոխել և ոստիկանությունը նրանց մեջ նռնակ է գցում. Ավետիք ՉալաբյանՈստիկանները նռնակներ են նետել անգամ նահանջող մարդկանց վրա. Ավետիք ՉալաբյանԲելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին «Դարեր շարունակ եկեղեցու շնորհիվ պահպանվել է մեր ժողովրդի ինքնությունը, նրա ֆիզիկական գոյությունը». Սամվել ԿարապետյանԸստ մասնագետների՝ աշխարհում խաղաղ ցուցարարներին նման ծավալի բեկորային վնասվածքներ հասցնելու դեպքեր գրեթե չեն եղել․ Զաքարյան Երևանում շոգ, Գորիսում անձրև և կարկուտ. Գագիկ Սուրենյան Ծանոթ ձեռագիր է, որը կյանքի բոլոր փուլերում է ուղեկցել ու ուղեկցում է Փաշինյանին. Տիգրան Աբրահամյան Ինչ է պահանջում ՀԱՄԱՍ-ն ԻսրայելիցԴատարան է ներկայացվել Ռուսաստանի պատմության մեջ ամենամեծ կաշառքի գործը Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունըՈղբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. կա 1 զոհ, 2 տուժած «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Երևանում «Land Rover Sport»-ը ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք Փաշինյանի ինքնախոստովանանքը. ինչպե՞ս է հրահրել 44-օրյա պատերազմը Հայաստանը վերածվել է ոստիկանապետության ՀԱՊԿ-ն լքելու ծրագիրը գործի են դրել Վարչախումբն ինքն է վնասում Հայաստանի ինքնիշխանությանը ՆԱՏՕ-ն 2022-ից ի վեր Ուկրաինային մատակարարել է 98 միլիարդ դոլարի զենք. Պենտագոնի ղեկավար «Միակ լուծումը փողոցով հուժկու ճնշումն է այս իշխանությունների վրա». Նաիրի Սարգսյան Անթույլատրելի է ԱԺ-ում կարևորագույն հարցերի քննարկումը վերածել վիրավորանքների ու ծեծկռտուքի թատերաբեմի. ԲՀԿ քաղխորհուրդBrent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,39 դոլար «ԿԱՆՏԱՏԱ» մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացնում է նոր նախագիծ՝ նվիրված կնոջը ԿԳՄՍՆ պատվերով սկսվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքները 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 9,5 տրիլիոն ՀՀ դրամ Հիմա հասկանո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ղադրը. Ամեն ինչ համեմատության մեջ որ դիտարկեք, կհասկանաք, թե ում էիք մերժում ու հիմա ում համար եք հիմա պինդ-պինդ նստել տներում Կատարվածը ևս մեկ անգամ փաստում է, որ գործող իշխանությունը չունի հանրային նվազագույն լեգիտիմություն․ ՀՅԴ ԳՄ Սահմանադրական փոփոխությունները պետք է բխեն ազգային բարոյականության սկզբունքներից Դաժանորեն ծեծել և սպանել են Զելենսկու անձնական ոճաբանին (լուսանկար) Պեսկովը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին Երևանյան բակերը պետք է ծառայեն մարդկանց հանգստին ու ժամանցին. Տիգրան Ավինյան