Երևան, 10.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Այս շփումների վերջնական անկեղծությանը կդժվարանամ հավատալ, քանի դեռ գործնական հողի վրա որևէ քայլ չի արձանագրվել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի ասածները մեկնաբանելն արդեն մի տեսակ լուրջ չեմ համարում»,-«Փաստի» հետ զրույցում կարծիք է հայտնում քաղաքագետ Ստեփան ՀասանՋալալյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության սառեցման կամ էլ 2023 թ.-ին Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից Հայաստանի լեգիտիմ իշխանությունը տապալելու կոչերին:

«Բացատրեմ, թե ինչու: Այդ մարդը մի օր մի բան է ասում, մեկ էլ, հնարավոր է, հաջորդ իսկ օրը նույն երևույթի մասին այլ բան ասի: Այսինքն՝ այդ մարդու մտքերը, դատողություններն այնքան հեղհեղուկ են նույն երևույթների վերաբերյալ, որ շատ դժվար է որևէ վերլուծական միտք արտահայտել իր խոսքերի կամ կարծիքների վերաբերյալ այս կամ այն երևույթի ու հարցի շուրջ: Բայց կարող եմ մեկ բան ասել Ռուսաստանի առնչությամբ իր վարքագծի առումով: Ասում է, որ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք: Ուսումնասիրել եմ և որքան կարողացել եմ պարզել, ՀԱՊԿ-ին վերաբերող փաստաթղթերում, մասնավորաբար՝ կանոնադրություն և այլն, «անդամության սառեցում» կարգավիճակ գոյություն չունի: Սա հստակեցման կարիք ունի իրավական առումով: Երկրորդ՝ որոշ ժամանակ առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահն իր հրապարակային խոսքում ասաց, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև որևէ խնդիր չկա, «մենք Նիկոլ Փաշինյանի հետ կապի մեջ ենք, պարբերաբար շփվում ենք, ինքն է զանգում, ես եմ զանգում, ինքն է գրում» և այլն: Նաև նշեց, որ Փաշինյանը վերջերս իրեն մի ծավալուն գրություն է ուղարկել որոշ հարցերի պարզաբանման հետ կապված, այսինքն՝ «որևէ խնդիր չկա»: Նիկոլ Փաշինյանի այս քայլերը, նույն ՀԱՊԿ-ի մասով հայտարարությունը լուրջ չեմ համարում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հասան-Ջալալյանը:

Վերջին շրջանում քննարկվում է նաև Ուկրաինայի նախագահի հնարավոր այցը Հայաստան: Շատերն իրենց անհամաձայնությունն են հայտնում՝ Ուկրաինան պատերազմի ժամանակ ֆոսֆորային զենք է մատակարարել Ադրբեջանին, իսկ պատերազմից հետո շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ: Զելենսկու հնարավոր այցի մասով քաղաքագետը նշում է՝ որևէ հարցի շուրջ պնդումներ անելու և ենթադրություններ առաջ քաշելու համար պետք է իր ձեռքի տակ փաստեր ունենա. «Բայց, այնուամենայնիվ, ցանկալի չէ նման երկրի ղեկավարի այցը Հայաստանի Հանրապետություն՝ ձեր իսկ նշած պատճառներից ելնելով»: Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան, համատեղ հայտարարության ստորագրումը, զենքի մատակարարումը մեկնաբանելիս կարծիքները սովորաբար երկուսն են՝ Հայաստանն ունի դաշնակից, ի դեմս Ֆրանսիայի, և երկրորդ՝ Ֆրանսիան մեր փոխարեն չի կռվելու, խոսքն ընդամենը զենքի մատակարարման մասին է: Քաղաքագետն ընդգծում է՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին իր մեկնաբանությունը ներկայացնում է ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում:

«Երբ Հայաստանը փնտրում է իր անվտանգության ապահովման, սպառազինության մատակարարման այլ հնարավորություններ, ես սա նորմալ եմ համարում: Սրա մեջ որևէ քննադատելի բան չկա, պետք է ունենանք զենքի մատակարարման տարբեր աղբյուրներ: Բայց կարծում եմ, որ զենքի մատակարարման հարցերը հրապարակային անելը տեղին չէ, որովհետև մեր ասածն ու գործողությունները միայն մենք չենք լսում և տեսնում, մեր թշնամիները ևս աչալրջորեն մեզ հետևում են, թե ինչ և ումից ենք ձեռք բերում:
Ադրբեջանը աշխարհի տարբեր երկրներից սպառազինություն է ձեռք բերում, մենք այդ բոլորի մասին գիտե՞նք, իհարկե, ոչ: Հաջորդիվ՝ Ֆրանսիայի՝ մեզ օգնելու անկեղծության և պատրաստակամության մասին: Ֆրանսիան աշխարհի միակ երկիրն է, որի օրենսդիր մարմնի երկու պալատներն ընդունել են Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին բանաձևը: Դրանով իրենք կոչ են արել Ֆրանսիայի գործադիր իշխանությանը՝ կառավարությանը, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, բայց Ֆրանսիայի գործադիր իշխանությունն այդ քայլը չի արել:

Քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ տեղի էր ունենում և տեղի ունեցավ արցախահայության ցեղասպանություն: Ցեղասպանությունը միայն մարդու ֆիզիկական ոչնչացումը չէ, «Ցեղասպանության կանխարգելման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, ցեղասպանություն է համարվում նաև այն երևույթը, երբ ստեղծում են որոշակի հատուկ պայմաններ որևէ էթնիկ հանրության համար, որպեսզի այդ հանրությանը լիովին կամ մասնակի ոչնչացնեն: Հիմա Արցախի հայության համար ստեղծվել էր այդպիսի իրավիճակ՝ ինն ամիս արցախահայությունը սովահարության էր մատնված Ադրբեջանի կողմից: Եթե Ֆրանսիան լիովին անկեղծ էր իր մտադրություններում, պետք է ճանաչեր Արցախի Հանրապետության անկախությունը և, բացի այդ, պատժամիջոցներ սահմաներ Ադրբեջանի նկատմամբ:

Օրինակ՝ հայտարարեր էմբարգո Ադրբեջանից ներմուծվող գազի, նավթի և այլնի առնչությամբ: Արե՞լ են նման քայլ, ոչ: Միջազգային հանրությունը՝ հավաքական առումով, և որպես դրա առանձին ներկայացուցիչ՝ Ֆրանսիան, չեն արել նման բան: Հետևաբար՝ կհավատամ միջազգային հանրության դիրքորոշման, մոտեցումների, հայացքների անկեղծությանն այն պարագայում, երբ միջազգային հանրությունը հավաքական առումով և նրա առանձին ներկայացուցիչները գործնականում քայլեր կկատարեն, մասնավորապես՝ էմբարգո սահմանել Ադրբեջանից ներմուծվող գազի, նավթի վրա, այսինքն՝ տնտեսական պատժամիջոցների սահմանում: Այս դեպքում կարելի է խոսել նրանց անկեղծության մասին: Այս շփումների վերջնական անկեղծությանը կդժվարանամ հավատալ, քանի դեռ գործնական հողի վրա որևէ քայլ չի արձանագրվել»,-նշում է մեր զրուցակիցը:

Օրեր առաջ Մյունխենում տեղի ունեցան Փաշինյան-Ալիև, իսկ փետրվարի 28-29-ին Բեռլինում՝ Միրզոյան-Բայրամով հանդիպումները: «Կարծում եմ, որ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Ադրբեջանը կրկին առաջադրելու է իր պայմանները, մասնավորաբար՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու պայմանը, և ինչպես իր վերջին հարցազրույցներից մեկում օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամն էր ասել՝ «ադրբեջանական ութ գյուղերի՝ անկլավների վերադարձի» հարցը: Նա ասել էր, որ այդ հարցը մշտապես իրենց օրակարգում է, և ամեն հանդիպման ժամանակ ինքը այդ հարցը բարձրացնում է: Ենթադրում եմ, որ հենց այդ հարցերն են լինելու Միրզոյան-Բայրամով հանդիպման ժամանակ քննարկման առարկա:

Կարծում եմ, որ նույն խնդիրներն էր Ադրբեջանը բարձրացրել նաև Նիկոլ Փաշինյանի հետ Մյունխենում կայացած հանդիպման ընթացքում: Բայց նաև կդժվարանամ ասել, թե կոնկրետ ի՞նչ խնդիրներ, քանի որ այդ հանդիպումից առանձնապես ինֆորմացիա հայտնի չէ: Պետք է տեղեկատվություն լինի, որ հնարավոր լինի դրա հիման վրա կարծիք արտահայտել: Նման բազմաթիվ հանդիպումներ են լինում: Նիկոլ Փաշինյանը վերադառնում է Հայաստան և ասում՝ այսինչի մասին խոսեցինք: Դուք վստա՞հ եք, որ նա հենց այդ հարցի մասին է խոսել և դրա մասին է ներկայացնում: Իհարկե, ոչ: Այդ զրույցը տեղի է ունենում, օրինակ՝ երկու հոգու միջև՝ իր և Իլհամ Ալիևի: Հիմա ո՞վ կարող է ասել, թե ինչ են իրենք խոսել և այդ խոսքի վերջում ի՞նչ են պայմանավորվել:

Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը առանձնապես ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման առնչությամբ ինձ լավատեսություն չի ներշնչում, որ նա կարող է Հայաստանի Հանրապետության ազգային, պետական շահերի սպասարկման ուղղությամբ որևէ դրական քայլ կատարել: Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարման պարագայում առավելապես սպասարկվելու են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերն՝ ի հաշիվ օկուպացված Արցախի Հանրապետության և մասամբ օկուպացված Հայաստանի Հանրապետության ազգային, պետական շահերի: Ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի հետագիծը, գալիս եմ այդ եզրահանգմանը»,-եզրափակում է Ստեփան Հասան-Ջալալյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Դիմում եմ մեր երկրի ղեկավարին իրեն ինչպե՞ս դիմել պարո՞ն, թե՞ տիկին վարչապետ. Արշակ Կարապետյան «Լադանիվա»-ի ելույթը «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակչում (տեսանյութ) Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն Ինչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ) Մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Շուրջ 600 000 հայ մասնակցեց Երկրորդ համաշխարհայինին` իրենց ավանդը բերելով նացիզմի դեմ հաղթանակին Ես ո՛չ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ գնացել, ո՛չ Սերժ Սարգսյանի, եկել եմ ոտքերս վիրակապելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարեն Ջալավյանը` Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ) 15 համարի տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկի Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը․ ուղիղ Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) Ո՞վ է ասում, որ միանգամից պետք է հեռանա, սա պրոցես է, մենք կա՛մ չենք լինելու, կա՛մ հաղթելու ենք․ Շուշան Պետրոսյան (տեսանյութ) «Հեռու գնացե՛ք, կարող ա տրաքի, վառելիք ա թողում». ի՞նչ էր կատարվում ժողովրդի մեջ մտած «Կամազի» մոտ (տեսանյութ) Ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքը լուսավորվել է 79 թվով «Կամազի» վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ) «Կամազի» վարորդը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ (տեսանյութ) Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Մարկո Պառոլո Կամազը «սալյարկա է» լցրել այստեղ, որ երևի թունավորի ժողովրդին, ոստիկաննե՛ր, տե՛ր կանգնեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Մայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց Իշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ) Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՔՊ խմբակցությունը պատասխանել է վարչապետի հրաժարականի վերաբերյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պահանջին Նիկոլ Փաշինյա՛ն, խոփդ քարին է կպել, պարզապես ժամանակ ես ձգում, մենք ավելի համառ ենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին Զգու՞մ եք ով է կառավարում մեր երկիրը. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ևս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար Բագրատ Սրբազանի երթն ու հանրահավաքը` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Մեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը. Բագրատ Սրբազան Պետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մի 60 հոգի կանք չէ՞, ժողովու՛րդ, էսքան «նարկոբարոն» և «գործակալ» որտեղի՞ց են հավաքել. Սրբազան (տեսանյութ) Այն ժողովրդին է ահաբեկում, ում քվեն մուրացել ու գողացել է՝ դառնալով ահաբեկիչ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան Մեր շարժումը գույն չունի, բայց բոլոր գույների համադրությունն է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի գլխավորությամբ տեղի է ունենում հանրահավաք․ ուղիղ «Տղերք, բարի օր, լա՞վ եք», «Հայաստան, Հայաստան». Սրբազանի գլխավորած երթը մոտենում է հրապարակին (տեսանյութ) Ոստիկանները որևէ ապօրինի քայլ չեն անի, ի՞նչ է անում ժողովուրդը, քայլելով Տավուշից եկել է Երևան Խոստացան խաղաղություն՝ բերեցին պատերազմ. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) ՀՀԿ-ն անցնցում իշխանափոխության կողմնակից է. Շարմազանով «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին ՈՒՂԻՂ. Համազգային հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում Դիմացը դիմակավոր ոստիկաններ են, էստեղ ատոմային զենք ունեցող չկա, մի’ փչացրեք էդ տղերքին. Սրբազան (տեսանյութ) Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ «Քյոխը», Հանրապետության հրապարակում է Քայլերթն ուղեկցող ոստիկաններից մեկին ավտոմեքենան հարվածեց. Տեսանյութ Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ սպիտակ սքեմը, որն այսօր կրում է Բագրատ սրբազանըՊետք եղավ՝ մահակի տակ էլ կընկնեմ՝ հանուն իմ եկեղեցու. Արման Աբովյան Զելենսկին Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան է նշանակել Զալուժնիին Տեղեկություններ ենք ստանում, որ պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում կհեռացվեն աշխատանքից. Ռուբեն Մելիքյան «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկած քայլերթը հասավ Հանրապետության հրապարակ