Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թբիլիսիի կենտրոնում գտնվող հայկական Սուրբ Մինաս եկեղեցին անմխիթար վիճակում է. ահազանգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մայրաքաղաքի կենտրոնում՝ Հավլաբար թաղամասում գտնվող ևս մեկ եկեղեցի՝ Սուրբ Մինասը, անմխիթար վիճակում է, չնայած այն հանգամանքին, որ 2007 թվականին այս շենքը նույնպես հուշարձանի կարգավիճակ է ստացել։ Հայտնում են Վրաստանի հայ համայնք ՀԿ-ից:

Սուրբ Մինաս եկեղեցին հիմնադրվել է 1790 թվականին, իսկ 1883 թվականի հունվարի 2-ին հին եկեղեցու տեղում կառուցվել է Նոր Երևանցոց Սուրբ Մինասը։

Եկեղեցու ներքին տարածքը բավականին մեծ էր, ինչպես պարզ երևում է նկարներից։ Եկեղեցին ունի երեք մուտք, որոնցից այսօր մնացել է միայն մեկը, որտեղից «իտալական» բակով կարելի է հասնել եկեղեցի (Միսս. Գելատիի Սբ. No 13(30))։

Տարբեր ժամանակահատվածներում անհասկանալի հանգամանքներում ապօրինի շինությունների համար ձեռք բերված թույլտվությունների արդյունքում, եկեղեցու հարավային պատի բացառությամբ, մնացած երեք պատերի երկայնքով շինություններ կան, ինչի արդյունքում տաճարը անտեսանելի է դարձել։

Խորհրդային իշխանության տարիներին եկեղեցու շենքը օգտագործվել է տարբեր նպատակներով։ 1924 թվականին Թբիլիսիի կենտրոնական գործադիր հանձնաժողովի որոշմամբ եկեղեցին վերածվել է շրջանային ակումբի, իսկ ավելի ուշ եկեղեցու շենքը օգտագործվել է, որպես կարի արտադրամաս, 1990-ական թվականների կեսերից այն ամայի էր։ Չնայած այն հանգամանքին, որ 2007 թվականի հոկտեմբերի 1-ին Սբ Մինաս եկեղեցուն տրվեց պատմական հուշարձանի կարգավիճակ, այն ոչնչով չնպաստեց եկեղեցու պահպանման գործին:

2014 թվականի սեպտեմբերի 19-ին անձրևների հետևանքով փլուզվել է եկեղեցու տանիքը, որից հետո եկեղեցու տարածքը մաքրվել է ավերակներից, սակայն, ցավոք, մինչ օրս տանիքը չի վերականգնվել։ Իորի փողոցի կողմից բակերից մեկի մուտքի դարպասին պահպանվել է հին սալահատակ հատված, որի վրա փորագրված խաչի կեսն է մնացել։

Նշված դարպասից եկեղեցի հասնելը նույնպես անհնար է։

Եկեղեցին առանց հսկողության թողնելու, տարբեր ժամանակաշրջաններում հուշարձանի պատերին խառնաշփոթ շինությունների թույլտվությունների տրամադրման կամ ապօրինի կառուցվածների սեփականաշնորհման հետևանքով, եկեղեցու շենքի հարակից տարածքի բնակվողների միջև արդեն վեճեր են սկսվել եկեղեցու տարածքի համար։ Նշենք, որ եկեղեցին ունի նաև ստորին հարկ։ Նման շինություններում ընդունված է հուղարկավորել եկեղեցու նշանավոր սպասավորին։

Ըստ հարևանների՝ հիշյալ շենքի ներսը նույնպես աղյուսից է, որտեղ տարիներ առաջ խաչի պատկերով հին տապանաքար է եղել։ Ցավոք, ներքևի հարկ հնարավոր չէ հասնել միայն այն պատճառով, որ եկեղեցու պատերից մեկի վրա կառուցված տարածքի սեփականատերը յուրացրել է նաև նշված շենքը, որի համար նկուղի գործառույթ է դրվել։

Բոլորին կոչ ենք անում իրենց պատասխանատվության շրջանակներում ժամանակին ուշադրություն դարձնել այս խնդրին, քանի դեռ ուշ չէ...

Հուսով ենք, որ Վրաստանի կառավարությունը, շարժվելով դեպի Եվրոպա, ճիշտ վերաբերմունք կցուցաբերի պատմամշակութային արժեքների նկատմամբ։

 

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Օդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ սպասել Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքում Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը Գազ չի լինելու Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՊՆ հայտարարությունը Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ) Այսօրվանից մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինելու Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով Իշխան Սաղաթելյանը Նիդերլանդներում է․ քննարկել է միջազգային ճնշմամբ՝ բոլոր գերիների ազատ արձակման հարցը Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է Երեխային ծեծում են Խոր Վիրապ գյուղի մանկապարտեզում (տեսանյութ) Ապարանում մեքենան արգելափակվել է ջրի մեջ․ մանրամասներ Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում Երեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին Ընտանիքի կյանք խլած վթարի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզվել է. ՔԿ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխայինՓողոցը շուրջ մեկ ամիս փակ է լինելու Ողբերգական վթար․ մաhացել են 5 տարեկան երեխա և մեծահասակ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Բագրատ Սրբազանը կմեկնի Վայոց Ձոր. հանդիպումներ կլինեն Վայքում եւ Ջերմուկում Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Ուզբեկստանի խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին Ամերիկացի ծովայինները կշարունակեն մարզումները Ֆինլանդիայում մինչև օգոստոսի վերջ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարները Բարսելոնայից Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ Փաշինյանը Բաքու կարող է մեկնել բացառապես բոլոր ռազմագերիներին վերադարձնելու պայմանով. ադրբեջանագետ Բայրամովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի մասին Կիրանցում տրված վկայականները համարվում են ճիշտ, քանի դատարանն անվավեր չի ճանաչել. Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական ՀԱՄԱՍ-ը չի համաձայնել Գազայում կրակի դադարեցման Իսրայելի նոր պայմաններին