Երևան, 05.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քանի անգամ է ՆԱՏՕ-ն զոհաբերել իր «դաշնակիցներին»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Հայաստանի իշխանությունների կողմից արտաքին քաղաքական վեկտոր փոխելուն ուղղված գործողությունները դարձել են անթաքույց, և պաշտոնական Երևանը որոշել է բաց խաղալ՝ չթաքցնելով պրո-արևմտյան խաղաքարտերը: Նիկոլ Փաշինյանը և թիմակիցները փորձում են հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ՆԱՏՕ-ն շատ ավելի արդյունավետ դաշնակից կլինի և կապահովի ՀՀ անվտանգությունն ահագնացող ռիսկերի ֆոնին: Սակայն, պատմությունը և փաստերը վկայում են այն մասին, որ ի տարբերություն նույն ՀԱՊԿ-ի՝ ՆԱՏՕ-ն բազմիցս աչքի է ընկել իր դաշնակիցներին քցելով և խաբելով:

2008 թվականի վրաց-օսական հակամարտությունից հետո, երբ Արևմուտքի աջակցության հավաստիացումներին հավատացած Վրաստանը պատերազմի արդյունքում կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան՝ ՆԱՏՕ-ն օրակարգ բերեց Թբիլիսիին ալյանսի կազմ ներառելու հարցը, կարելի է ասել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Սակայն, ընդամենն ամիսներ անց ՆԱՏՕ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտարարեց, որ Վրաստանին ՆԱՏՕ ընդունելու հարցում որևէ կոնսենսուս չկա: 2014–ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ Վրաստանի անդամակցության հարցն ընդհանրապես չի քննարկվում:  Իսկ ահա 2022-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն դեռ պատրաստ չէ Վրաստանին որևէ խոստում տալ դաշինքին միանալու պայմանների վերաբերյալ։ «Անդամակցության հարցում մենք չենք պատրաստվում նշել որևէ ժամկետ»,- ասել է Ստոլտենբերգը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրվան հաջորդած մամուլի ասուլիսում։

Նույն ճակատագրին արժանացավ Ուկրաինան:  2008 թվականի ապրիլին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Գերմանիայի և Ֆրանսիայի դիրքորոշման պատճառով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցը հետաձգվեց, իսկ դեկտեմբերին որոշում ընդունվեց հարաբերությունների նոր ձևաչափի մասին՝ տարեկան ազգային ծրագրերի շրջանակներում, որոնք ճանապարհային քարտեզ են ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին Ուկրաինան բարեփոխելու համար: Այնուհետև եղավ 2014-ի պատերազմը, երբ Ուկրաինան կորցրեց  Ղրիմը: ՆԱՏՕ-ն այս անգամ էլ բավարարվեց ընդամենը աջակցության խոսքեր հնչեցնելով: Այսօր, երբ Ուկրաինան հերթական պատերազմի արդյունքում կանգնած է էլ ավելի մեծ տարածքներ կորցնելու վտանգի առջև, ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարում է, որ կառույցը Ուկրաինային իր կազմ ընդունելու սցենար այս պահին չի քննարկում:  Մինչև 2014 թվականը ՆԱՏՕ-ի հավատարմությունը Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին գործնականում չէր քննարկվում, սակայն Ղրիմի իրադարձություններից հետո այդ հարցը ավելի ու ավելի հաճախ է հնչում։ Սովորաբար դա ձևակերպվում է այսպես՝ կցանկանա՞ն Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի այլ երկրներ  իրենց զինվորներին ուղարկել պատերազմելու ՌԴ–ի դեմ, եթե վերջինս հարձակվի Բալթյան երկրներից որևէ մեկի վրա։ 2016 թվականի սկզբին BBC-ն նույնիսկ ֆիլմ թողարկեց՝ նվիրված այս սցենարին։ Արդյունքում՝ 2014 թվականին Միացյալ Նահանգներն սկսեց մի շարք գործողություններ և զորավարժություններ, որոնք ուղղված էին ՆԱՏՕ-ի իր արևելյան դաշնակիցներին վստահեցնելու, որ դաշինքը կաջակցի նրանց ռուսական ագրեսիայի դեպքում: Ինչպես տեսնում ենք՝ դա այնքան էլ այդպես չէ:

ՆԱՏՕ-ն իր դաշնակիցներին քցել է ոչ միայն գեղեցիկ խոստումներ տալով՝ այնուհետև դրանցից հետ կանգնելով: Օրինակ՝ ՆԱՏՕ-ն չի արձագանքել դաշինքի անդամ երկու երկրների՝ Հունաստանի և Ալբանիայի միջև առկա կոնֆլիկտին, որն էլ ավելի սրվեց 2021-ին, երբ Հունաստանն ընդլայնեց իր տարածքային ջրերը Հոնիական ծովում՝ 6 մղոնից հասցնելով 12 մղոնի: Սա, բնականաբար, դուր չեկավ Տիրանային և արդյունքում՝ նույնիսկ մի քանի բավական լուրջ միջադեպեր գրանցվեցին, որոնք ՆԱՏՕ-ն պարզապես չնկատելու տվեց:

Մեկ այլ օրինակ՝ ՆԱՏՕ-ի հապճեպ դուրս գալը, եթե չասենք՝ փախուստն Աֆղանստանից զգալիորեն թուլացրեց աֆղանական բանակը՝ ամրապնդելով Թալիբան շարժման դիրքերը՝ երկիրը նորից գցելով ահաբեկչության և իսլամական ջիհադի ճիրանները։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ ՆԱՏՕ-ի դուրս գալուց հետո աֆղանցիները պետք է ստանային առնվազն 17074 միավոր տեխնիկա։ Սակայն իրականում ԱՄՆ բանակին պատկանող տեխնիկայի մեծ մասը հայտնվել է գրոհայինների ձեռքում։

Ահա այսպիսի ճակատագիր է սպասվում այն բոլոր պետություններին, ովքեր իրենց հույսը կապում են ՆԱՏՕ-ի կողմից առաջարկվող անվտանգության մեխանիզմների հետ...

Ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Անձրևային եղանակը կշարունակվի. սպասվում է նաև կարկուտԵրեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակիցՕրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար. մայիսի 5-ի աստղագուշակՎթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՄի շարք հասցեներում գազ չի լինի Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա եղանակի կանխատեսումը Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Երթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում Իջևանն անցանք, ուղղությունը` Հաղարծնի վանք․ «Տավուշը հանուն հայրենիքի» (տեսանյութ) Խոշոր վթար՝ Արագածոտնում. «Pathfinder»-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել, վիրավորներ կան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բագրատ Սրբազանը ցույց տվեց Աշոտ Երկաթի տնկած ծառը, որը մատուռի է վերածվել Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՔայլերթ` հանուն հայրենիքի. պայքարը Տավուշից գալիս է ԵրևանՏեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ ՓԾ Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըՎերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Չեխիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր խորհրդակցությունների մասին 2024 թվականին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԵրեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով (տեսանյութ) Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան