Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ են պատերազմ հայտարարել եկեղեցուն․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր միշտ կարևորվել են պետություն-եկեղեցի հարաբերությունները։ Սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո եկեղեցու հետ համագործակցությունը ոչ միայն դադարել է, այլ ընդհանուր առմամբ առճակատման փուլ է թևակոխել։ Պետք է նշել, որ գործող իշխանությունների և եկեղեցու տարաձայնություններն առաջին հերթին արժեքային հակասություններ են։ Ինչպես ցույց են տալիս ընթացիկ զարգացումները, իշխանությունները կրոնը, հայոց պատմությունը, անցյալի ժառանգությունն ու ընդհանրապես մեր ինքնությունը տարրալուծելու կողմնակից են։ Եվ այս քաղաքականությունը հետևողականորեն շարունակվում է։

Ի մասնավորի, իշխանությունները տոտալ պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Բայց եկեղեցին լիովին անկախ կառույց է, որը չի ենթարկվում իշխանությունների գծած քաղաքական մոտեցումներին ու պետք եղած դեպքում իր անհամաձայնությունն է հայտնում։ Օրինակ՝ ամենաթարմ օրինակը վերաբերում է Սահմանադրությունը փոխելու հարցին, որի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհուրդը հատուկ հայտարարություն տարածեց։ Դրանում ընդգծվում էր, որ նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը, հատկապես երբ այն նաև ընկալվում է որպես արտաքին հարկադրանքի հետևանք, խիստ տարակուսելի է։

Իշխանություններն այդպես էլ չեն համակերպվում այն մտքին, որ անկախ հոգևոր կառույց կարող է գոյություն ունենալ, ու վտանգ են տեսնում դրանում, այդ իսկ պատճառով էլ Հանրային հեռուստաընկերությունը չհեռարձակեց Կաթողիկոսի՝ Ամանորի ուղերձը, ավելին՝ նույնիսկ եկեղեցին գրավելու կամ վերցնելու կոչեր են հնչում՝ միախառնվելով տարբեր անհարկի մեղադրանքներով։ Հակաեկեղեցական քաղաքականության շրջանակներում էր տեղավորվում Առաքելական եկեղեցու ուղուց շեղված կամ աղանդավորական շարժումների խրախուսումը, որը տեղի էր ունենում նաև «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման կամ այլ բողոքի ակցիաների դրսևորումների տեսքով։ Բայց եկեղեցին՝ որպես ժողովրդին համախմբող ու լուսավորող կառույց, շատ մեծ դժվարությունների է բախվել պատմության ընթացքում՝ իրականացնելով հայապահպան գործառույթ նույնիսկ այն պայմաններում, երբ իրավիճակը թվացել է անելանելի, ուստի այսօր առկա դժվարություններին ևս կդիմակայի։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունների համար անհանգստության տեղիք է տալիս եկեղեցու պատմական դերակատարությունը և, ըստ այդմ, արտոնյալ կարգավիճակը, որն ամրագրված է նաև Սահմանադրության մեջ։ Եվ ըստ երևույթին իշխող քաղաքական ուժի կողմից առաջին իսկ հնարավորության դեպքում փորձ կարվի իրենց առաջարկած Սահմանդարության տարբերակի մեջից հանել նաև այս դրույթը։

Պարզ է, որ իշխանություններն իրականացնում են հակառակորդի պահանջները։ Բազմիցս ենք ականատես եղել, թե ինչպես է Բաքվի քարոզչամեքենայի կողմից Հայոց եկեղեցին Կաթողիկոսի գլխավորությամբ որակվում որպես ռևանշիստական ուժ, որին պետք է լռեցնել։ Չմոռանանք, որ ՀԱԵ-ն խնդիրներ է ստեղծում Ադրբեջանի համար՝ օգտագործելով քրիստոնեական տարբեր միջազգային կառույցների հետ իր կապերն ու համագործակցությունը՝ բարձրաձայնելով Ադրբեջանի կողմից քրիստոնյաների նկատմամբ իրագործված հանցագործությունների մասին իրողությունները։ Մյուս կողմից էլ, մինչ մեր ղեկավարությունն ուղղակի լռում է Արցախի մեր հոգևոր, պատմական և մշակութային ժառանգության ոչնչացման մասին, Մայր աթոռը բարձրացնում է մեր եկեղեցիների յուրացման ու պղծման հարցերը։

Ու իշխանությունները լուրջ վախեր ունեն, որ հոգևոր դասից կարող է գալ ինքնության զարթոնքը և դիմադրական շարժման ծավալումը՝ մանավանդ այն պայմաններում, երբ վերջին շրջանում փորձեր կատարեցին նոր հարձակում ձեռնարկելու եկեղեցու վրա, որոշակի ուժերի կողմից այն իսկույն կանխվեց։ Օրինակ՝ փետրվարի 24-ին բազմահազար քաղաքացիներ, այդ թվում՝ «Հայ խաչակիրների ազատագրական շարժման» ներկայացուցիչները, «Էջմիածին» խմբակցության անդամները, փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանն իր համախոհների հետ, բազմաթիվ անհատ քաղաքացիներ այցելեցին Էջմիածին՝ իրենց աջակցությունը հայտնելու Կաթողիկոսին և եկեղեցուն։ Ու այս իրողությունը կարող է որոշակի գործոն դառնալ եկեղեցու շուրջ համախմբման ու համազգային շահերի համար պայքարի տեսանկյունից։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկը կա, պետք է իրեն գործից հանել. Հրանտ Բագրատյանը միացավ երթին Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո) Հենց հիմա 3 տեղից, այդ թվում՝ Հարսնաքարի մոտից, փակել են ճանապարհը, որ մարդիկ չգան. Գառնիկ Դանիելյան ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտգործնախարարը 2 փաստաթուղթ են ստորագրել Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Շարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն Մանուկյան Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության Լավ լուր․ նոր երթուղով չվերթեր են մեկնարկել Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Մենք հաղթանակի կարիք ունենք ու կարոտ ենք մնացել․ Բագրատ սրբազանը աղոթքով սկսեց քայլերթը Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Ժամը 18:00-ին քայլերթը կհասնի Կոտայքի մարզի Սոլակ գյուղ Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Գալստյան (տեսանյութ) «Ընդունելի չէ, երբ րոպեն մեկ, վայրկյանը մեկ նշվում է իմ անունը». Սեյրան Օհանյան Յուրաքանչյուր հայ մայիսի 9-ին պետք է իր ֆիզիկական ներկայությամբ աջակցի արդարության ու արժանապատվության համահայկական շարժմանըԲագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Սի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմ դը Վաալը Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինի հազարավոր հասցեներում Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Ով է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9 -ամյա տղան Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակԲագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԽոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-նՓլուզում Երևանի Պարոնյան փողոցումՀայտնի է, թե երբ և որտեղից կմեկնարկի երթը դեպի ԵրևանԱյսօրվա մայիսը հրաշք է. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակելՄի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինիՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը Բակոնիկուտի զորավարժարանում մասնակցել է «Քաջարի մարտիկ-2024»-ին Սադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը«Աստծով». Լիանա Վանոյանն աջակցում է Բագրատ սրբազանին