Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ են պատերազմ հայտարարել եկեղեցուն․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր միշտ կարևորվել են պետություն-եկեղեցի հարաբերությունները։ Սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո եկեղեցու հետ համագործակցությունը ոչ միայն դադարել է, այլ ընդհանուր առմամբ առճակատման փուլ է թևակոխել։ Պետք է նշել, որ գործող իշխանությունների և եկեղեցու տարաձայնություններն առաջին հերթին արժեքային հակասություններ են։ Ինչպես ցույց են տալիս ընթացիկ զարգացումները, իշխանությունները կրոնը, հայոց պատմությունը, անցյալի ժառանգությունն ու ընդհանրապես մեր ինքնությունը տարրալուծելու կողմնակից են։ Եվ այս քաղաքականությունը հետևողականորեն շարունակվում է։

Ի մասնավորի, իշխանությունները տոտալ պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Բայց եկեղեցին լիովին անկախ կառույց է, որը չի ենթարկվում իշխանությունների գծած քաղաքական մոտեցումներին ու պետք եղած դեպքում իր անհամաձայնությունն է հայտնում։ Օրինակ՝ ամենաթարմ օրինակը վերաբերում է Սահմանադրությունը փոխելու հարցին, որի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհուրդը հատուկ հայտարարություն տարածեց։ Դրանում ընդգծվում էր, որ նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը, հատկապես երբ այն նաև ընկալվում է որպես արտաքին հարկադրանքի հետևանք, խիստ տարակուսելի է։

Իշխանություններն այդպես էլ չեն համակերպվում այն մտքին, որ անկախ հոգևոր կառույց կարող է գոյություն ունենալ, ու վտանգ են տեսնում դրանում, այդ իսկ պատճառով էլ Հանրային հեռուստաընկերությունը չհեռարձակեց Կաթողիկոսի՝ Ամանորի ուղերձը, ավելին՝ նույնիսկ եկեղեցին գրավելու կամ վերցնելու կոչեր են հնչում՝ միախառնվելով տարբեր անհարկի մեղադրանքներով։ Հակաեկեղեցական քաղաքականության շրջանակներում էր տեղավորվում Առաքելական եկեղեցու ուղուց շեղված կամ աղանդավորական շարժումների խրախուսումը, որը տեղի էր ունենում նաև «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման կամ այլ բողոքի ակցիաների դրսևորումների տեսքով։ Բայց եկեղեցին՝ որպես ժողովրդին համախմբող ու լուսավորող կառույց, շատ մեծ դժվարությունների է բախվել պատմության ընթացքում՝ իրականացնելով հայապահպան գործառույթ նույնիսկ այն պայմաններում, երբ իրավիճակը թվացել է անելանելի, ուստի այսօր առկա դժվարություններին ևս կդիմակայի։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունների համար անհանգստության տեղիք է տալիս եկեղեցու պատմական դերակատարությունը և, ըստ այդմ, արտոնյալ կարգավիճակը, որն ամրագրված է նաև Սահմանադրության մեջ։ Եվ ըստ երևույթին իշխող քաղաքական ուժի կողմից առաջին իսկ հնարավորության դեպքում փորձ կարվի իրենց առաջարկած Սահմանդարության տարբերակի մեջից հանել նաև այս դրույթը։

Պարզ է, որ իշխանություններն իրականացնում են հակառակորդի պահանջները։ Բազմիցս ենք ականատես եղել, թե ինչպես է Բաքվի քարոզչամեքենայի կողմից Հայոց եկեղեցին Կաթողիկոսի գլխավորությամբ որակվում որպես ռևանշիստական ուժ, որին պետք է լռեցնել։ Չմոռանանք, որ ՀԱԵ-ն խնդիրներ է ստեղծում Ադրբեջանի համար՝ օգտագործելով քրիստոնեական տարբեր միջազգային կառույցների հետ իր կապերն ու համագործակցությունը՝ բարձրաձայնելով Ադրբեջանի կողմից քրիստոնյաների նկատմամբ իրագործված հանցագործությունների մասին իրողությունները։ Մյուս կողմից էլ, մինչ մեր ղեկավարությունն ուղղակի լռում է Արցախի մեր հոգևոր, պատմական և մշակութային ժառանգության ոչնչացման մասին, Մայր աթոռը բարձրացնում է մեր եկեղեցիների յուրացման ու պղծման հարցերը։

Ու իշխանությունները լուրջ վախեր ունեն, որ հոգևոր դասից կարող է գալ ինքնության զարթոնքը և դիմադրական շարժման ծավալումը՝ մանավանդ այն պայմաններում, երբ վերջին շրջանում փորձեր կատարեցին նոր հարձակում ձեռնարկելու եկեղեցու վրա, որոշակի ուժերի կողմից այն իսկույն կանխվեց։ Օրինակ՝ փետրվարի 24-ին բազմահազար քաղաքացիներ, այդ թվում՝ «Հայ խաչակիրների ազատագրական շարժման» ներկայացուցիչները, «Էջմիածին» խմբակցության անդամները, փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանն իր համախոհների հետ, բազմաթիվ անհատ քաղաքացիներ այցելեցին Էջմիածին՝ իրենց աջակցությունը հայտնելու Կաթողիկոսին և եկեղեցուն։ Ու այս իրողությունը կարող է որոշակի գործոն դառնալ եկեղեցու շուրջ համախմբման ու համազգային շահերի համար պայքարի տեսանկյունից։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վաղը ժամը 15:00 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա. Սրբազան 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են Ձեզ չենք լքելու, հուսախաբ չենք անելու․ Մեր ուժը մեկ երկնքից է, մեկ՝ ձեզանից․ Բագրատ Սրբազանը՝ ժողովրդին Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է Բագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ Չնայած ՔՊ-ն իրեն լավ չի պահում, բայց ես կհանդիպեմ իրենց հետ, դա էլ է մեր առաքելությունը. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ամփոփում է օրըՍպասվում են անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի Երևանում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանը Ռուս սահմանապահները Հայաստանում մնում են, հսկելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ (տեսանյութ) Դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են Քավության նոխազի փնտրտուքներով 36 ժամ գազ չի լինի Առաջիկայում շահագործման կհանձնվի Իգդիր-Նախիջևան գազատարը. Թուրքիայի էներգետիկայի նախարար Արմեն Աշոտյանը նստած է նրա համար, որ փողոցում շարժումներին նոր թափ չտա. Աննա Մկրտչյան Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին ԵԱՏՄ-ում արդյունավետ կոոպերացիայի և Ռուսաստանի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը տնտեսական աճի տեմպերով դարձել է համաշխարհային առաջատարներից մեկը. Կոպիրկին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառումՎրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը Ժողովու’րդ, ռուսական փողով խաչապուրի կտա՞ք. Սրբազանի հեգնանքը՝ ուղղված ամբաստանողներին Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանՀուսով ենք, որ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք կբերվի համապարփակ և կայուն խաղաղության համաձայնություն. Բայրամով ՊՆ հայտարարությունը Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Բագրատ սրբազանին Գարեգին Նժդեհ հրապարակում դիմավորեցին ծափահարություններով ու երգով Սրբազանը փուռ մտավ և հյուրասիրեց շարժման մասնակիցներին Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Ինչո՞ւ են մարդիկ որոշել հալեցնել պանիրը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը. «Փաստ»Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Կրակոցներ՝ Արարատի մարզումԻմ վահանն ուրիշ տեղից է, ոչ մի բանից չեմ վախենում. ստի մասին տեսանյութը շատ տարածեք. Բագրատ սրբազան Արևմուտքն էլ է շահագրգիռ՝ ազատվել Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը մուտքի մոտ դիմավորում է Բագրատ սրբազանին Սրբազանը կատակեց Շարժման ֆինանսավորման մասինԻ՞նչ է քննարկել Սուրեն Պետրոսյանը արտերկրում.մանրամասներ «Բարի օր, լա՞վ եք». Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, օրհնեց վարորդին (տեսանյութ) Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան Պատրանքներ լինել չեն կարող. ի՞նչ «դարպասներ» է ուզում բացել Ղազախստանը և ո՞ւմ համար. «Փաստ»