Երևան, 16.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հիմա գնդակը ԵՄ-ի ու առանձին վերցրած երկրների դաշտում է․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կասկած չկա այն հարցում, որ Ադրբեջանը տիպիկ հանցագործ պետության օրինակ է, քանի որ այս երկրի համար գոյություն չունեն ո՛չ մարդու իրավունքներ, ո՛չ էլ միջազգային իրավական կանոնները։ Ալիևն Ադրբեջանի ներսում իր իշխանությունը գործադրում է բռնաճնշումների միջոցով, իսկ արտաքին քաղաքականության շրջանակում ոտնահարում է բոլոր միջազգային ու մարդասիրական իրավունքի նորմերը։ Ադրբեջանական ղեկավարությունն ու զինված ուժերը ռազմական հանցագործությունների իրականացման հարցում միջոցների մեջ խտրություն չեն դնում՝ մարդկանց սովի մատնելուց մինչև գլուխները կտրել ու խոշտանգել։

Այսպիսի գործելակերպը համեմատելի է միայն ծայրահեղ ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետ։ Ամեն ինչ այնքան ակնհայտ է և փաստերով վավերագրված, որ նույնիսկ երկընտրանքի որևէ տեղ չկա, որ այսպիսի վարքագիծը ժամանակակից աշխարհում ուղղակի պատժամիջոցների է արժանի։ Բայց 2020 թվականի ագրեսիվ պատերազմի սանձազերծումից ի վեր միջազգային հանրությունը, որպես կանոն, չտեսնելու է տալիս Ադրբեջանի գործողությունները։ Ճիշտ է, ընթացքում Ադրբեջանին ուղղված կոչեր ու դատապարտող տարբեր հայտարարություններ հնչեցին, սակայն դրանք այդպես էլ մնացին զուտ հայտարարությունների մակարդակի՝ առանց գործնական հետևանքների։ Իսկ թողտվությունը հնարավորություն տվեց Ադրբեջանին ոչ միայն օկուպացված պահել ՀՀ որոշ ինքնիշխան տարածքներ, այլև սպառնալ նոր հարձակմամբ՝ Հայաստանի տարածքը որակելով որպես «Արևմտյան Ադրբեջան»։

Կա տեսակետ, որ հիմա արդեն Արևմուտքը և մասնավորապես Եվրոպան կոշտացնում են իրենց դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ։ Ի մասնավորի, օրերս Եվրախորհրդարանն ընդունեց երկու բանաձ, որոնցում ԵՄ-ին կոչ է արվում Հայաստանի դեմ հարձակման դեպքում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Պետք է արձանագրել, որ թերևս առաջին անգամ է խոսվում անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի նավթից ու գազից հրաժարվելու մասին։ Բայց այս նախաձեռնությունը վաղուց պետք էր սկսել, երբ դեռ Ադրբեջանը չէր հասցրել հայաթափել Արցախը ու մյուս հանցագործություններն իրագործել։ Բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք։ Սակայն կա նաև հարցի մյուս կողմը։ Անցյալ տարի ևս Եվրախորհրդարանը զեկույցներ էր ընդունել, որոնցում կոչ էր անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումն անհապաղ չկատարվի։

Բայց, ինչպես տեսնում ենք, այդ կոչը այդպես էլ պատասխանատվություն կամ պարտավորություն չենթադրեց և, ըստ այդմ, որևէ կերպ չկաշկանդեց Ադրբեջանին էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Կոչերն ու հայտարարությունները պարտավորվածություն չեն ենթադրում՝ առաջին հերթին հենց կոչ անողների համար: Նույն տրամաբանության շարունակության դեպքում էլ Եվրախորհրդարանը կարող է մյուս անգամ նորից կոչ անել ԵՄ-ին, երբ արդեն Ադրբեջանը հարձակված կլինի Հայաստանի վրա։ Կոչերին պետք է հետևեն հստակ գործողություններ, իսկ Եվրախորհրդարանի բանաձևերի հասցեատերը ԵՄ-ն է։ Հիմա գնդակը ԵՄ-ի դաշտում է։ Սակայն այստեղ էլ խնդիրն այն է, որ ԵՄ-ի կողմից հասցեական պատժամիջոցների սահմանման հարցում պետք է գալու բոլոր 27 անդամների համաձայնությունը։ Այնինչ, ԵՄ-ի շրջանակում կան երկրներ, որոնք, տաբեր շահերից ելնելով, կարող են դեմ լինել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին։

Օրինակ՝ անցյալ տարի Հունգարիան հայտարարում էր, թե կտրականապես չի պաշտպանում Եվրախորհրդարանի կոչը՝ դիտարկել Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների դեմ ուղղված նպատակային պատժամիջոցները՝ հրադադարի ռեժիմը խախտելու և Ղարաբաղում մարդու իրավունքների խախտման համար։ Բայց նույնիսկ միասնական դիրքորոշման բացակայության պայմաններում ԵՄ անդամ երկրները կարող են անհատական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, ինչն ավելի դյուրին գործ է և կարող է արդյունավետ լինել։ Օրինակ՝ Ֆրանսիան ցույց է տալիս, որ աջակցում է Հայաստանին ու դեմ է Ադրբեջանի հանցավոր գործելակերպին։ Ֆրանսիայի Սենատն անգամ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև ընդունեց, բայց այս երկրի կառավարությունը դեռևս խուսափում է անցնել գործնական քայլերի։

Ֆրանսիական քաղաքական գործիչները հայտարարություններ են անում, որոնք հետևանքներ չեն ունենում Ադրբեջանի համար։ Ու եթե որևէ եվրոպական երկիր շարժվի Ադրբեջանի նկատմամբ սահմանափակումների հարցում, ապա կարող է սայլը տեղից շարժվել ու նախադեպ դառնալ նաև մյուս եվրոպական երկրների համար։ Սակայն ե՞րբ են լինելու այդպիսի քայլերը, սա է գլխավոր հարցը, որն այդպես էլ մնում է անորոշ ապագայի խնդիր։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»Ո՞վ է զորքերի հետքաշման հրամանը տալիս․ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը դրա իրավունքը չունի. Բագրատ Սրբազան Այսօր հարցազրույց տված անձը ՀՀ ԶՈւ-ին ծանոթ չէ, նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ 101 գիտնականներ միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը Էլ գող, էլ ավազակ, էլ «նարկոբարոն» են ասել մեզ, բայց չեն հերքել հրապարակի ցույց տրված տեսանյութը. Սրբազան (տեսանյութ) Զորամասերում ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը Սրբազանը հայրաբար գրկեց ոստիկանին. «Ես քեզ վիրավորելու հարց չունեմ, Լևոն ջա’ն» Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան «Հանգի'ստ, հե'տ գնացեք». քաշքշուք` ոստիկանների և Սրբազանի Շարժման մասնակիցների միջև (տեսանյութ) Այս անունը քիչ տվեք. Սրբազանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանՏավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Ցույցի մասնակից աղջիկներից մեկի ինքնազգացողությունը վատացավ. Սրբազանը օգնություն ցուցաբերեց (տեսանյութ) Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Անխուսափելի է, որ Փաշինյանն իշխանությունը կորցնելու է․ Շարմազանով Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան Պատվիրակությունները փորձում են անցնել․ լարված իրավիճակ Օպերայի ճանապարհին Ոստիկանները զինված են արցունքաբեր գազով Մի շարք հուշարձաններում իրականացվել են մշտադիտարկման աշխատանքներ AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորությունԲագրատ Սրբազանն ասաց՝ առավոտից ում հետ ու ինչ հանդիպումներ է ունեցելՌԴ ԶՈՒ-ն գրավել է Ռաբոտինո, Գլուբոկոե, Լուկյանցի գյուղերը Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները ՀԻՄԱ․ ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն Այս պահին Տավուշում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններԱրտակարգ դեպք՝ ԲալահովիտումՈրևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՀավաքը չենք հետաձգելու, ակնհայտ է՝ իշխանությունները վախեցած են․ Գառնիկ Դանիելյանը՝ Օպերայի հարակից տարածքները ոստիկանության կողմից փակելու մասին Կիրանցում անորոշություն է. ի՞նչ է լինելու ՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվում Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանԱրևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիԲանակցությունների ընթացքում քննարկվել է որոշ շրջաններից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը. Զախարովա Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՎթար՝ Արարատում. բախվել են «Volkswagen Passat»-ն ու «Mazda»-ն, որոնում են վթարի պատճառ «Jeep»-ը Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 82,89 դոլար «Քիչ մնաց, պինդ կացեք». Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՔրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Քաղաքացիների անհնազանդության ակցիան Խանջյան փողոցում Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մասիսում վիճելիս փայտերով և մահակներով հարվածել են քաղաքացուն, նա էլ գազային ատրճանակից կրակել է. կիրառվել է տնային կալանք Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները տեղափոխվել են նոր դիրքեր Խարկովի մարզում Ալիևի նոր պահանջը