Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թուրքիայի անակնկալ առաջարկը Հայաստանի իշխանությանը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Թուրքական Անթալիայում երեկ մեկնարկած դիվանագիտական համաժողովում նախ քննարկել են Հարավային Կովկասի հարցերը։ Հայ–թուրքական բանակցություններում թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչը անակնկալ առաջարկ է արել Հայաստանի ներկայացուցչին, որը, նշենք, չափազանց ուշագրավ շերտեր է պարունակում։ Մասնավորապես, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ Քըլըչը առաջարկել է հանդիպում անցկացնել Երևանում հենց հաջորդ շաբաթ։

Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում մինչ օրս 4 հանդիպում են ունեցել։ Վերջինը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսին Վիեննայում, երբ կողմերը պայմանավորվել էին բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, նաև մի շարք այլ քայլեր ձեռնարկել։

Թուրքական կողմը դրանից հետո կրկին անցել էր կոշտ հռետորաբանության, և այդ պայմանավորվածությունները մինչ օրս չեն կատարվել։

Ի՞նչ նպատակ է իրականում հետապնդում Սերդար Քըլըչի առաջարկը, այն է՝ հանդիպում անցկացնել Երևանում։ Բանն այն է, որ Թուրքիան տևական ժամանակ փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացն անցկացնել Երևանում կամ Անկարայում՝ առանց Արևմուտքի կամ այլ երկրների միջամտության։

Հաշվի առնելով քաշային լրջագույն տարբերությունները՝ Թուրքիան օգտագործելու է իր առավելությունները հայկական կողմին նոր զիջումների մղելու համար։ Իսկ բանակցությունները երկու կողմերից վարում են տարբեր կալիբրի գործիչներ, եթե Ռուբեն Ռուբինյանն իր աշխատանքային կարիերան սկսել է միայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո և ընդհանրապես դիվանագիտական փորձ չունի, ապա Սերդար Քըլըչն արդեն տասնամյակներ շարունակ Թուրքիայի առաջատար դիվանագետներից մեկն է, եղել է նաև դեսպան ԱՄՆ-ում, ուստի հանդիպումներն առանց միջազգային միջնորդների, միայն երկու երկրների տարածքում անցկացնելով՝ Թուրքիան լուրջ նպատակներ է հետապնդում։

Զարմանալի չէ, որ Ռուբինյանն անակնկալի գալով այս առաջարկից նշել է, որ այն կքննարկեն երեկոյան՝ հասկանալու, թե ինչպես են շարունակելու բանակցային պրոցեսը։

Սոնա Մանուկյան

Ավարտվել են հայ-ամերիկյան առաջին շտաբային բանակցությունները Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս ՀակոբյանԻնչ է կատարվում Կիրանցում․ ուղիղ Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Ավարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը «Սյունը տեղադրում են գյուղացու դաշտի արանքում»․ Կիրանցի դաշտերում քարտեզագրում են կատարում (տեսանյութ) Մեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Հաղթանակի շքերթին Պեսկովը հայտնել է՝ ով է «հրահրել» Ռուսաստանի միջուկային զորավարժությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն Քանի սահմանային սյուն է տեղադրվել մայիսի 6-ի դրությամբ Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»Առջևում ոստիկանության զորք կա կուտակված` չտրվեք սադրանքի. Բագրատ Սրբազան 34 ժամ գազ չի լինի 15-ից ավելի բնակավայրերում 14 ժամ ջուր չի լինի Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Ողբերգական դեպք ԵրևանումԹագուհի Թովմասյանը Ազգային ժողովում հյուրընկալել է «Վերականգնում և զարգացում» կենտրոնի աշակերտներինԵթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ Լոռու մարզում իրականացվեց «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Մի շարք հասցեներում ջուր չի լինի Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Մեկը կա, պետք է իրեն գործից հանել. Հրանտ Բագրատյանը միացավ երթին Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո) Հենց հիմա 3 տեղից, այդ թվում՝ Հարսնաքարի մոտից, փակել են ճանապարհը, որ մարդիկ չգան. Գառնիկ Դանիելյան ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտգործնախարարը 2 փաստաթուղթ են ստորագրել Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Շարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն Մանուկյան Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության Լավ լուր․ նոր երթուղով չվերթեր են մեկնարկել Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Մենք հաղթանակի կարիք ունենք ու կարոտ ենք մնացել․ Բագրատ սրբազանը աղոթքով սկսեց քայլերթը Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Ժամը 18:00-ին քայլերթը կհասնի Կոտայքի մարզի Սոլակ գյուղ Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Գալստյան (տեսանյութ) «Ընդունելի չէ, երբ րոպեն մեկ, վայրկյանը մեկ նշվում է իմ անունը». Սեյրան Օհանյան